Հ. IQ., խալիֆայությանդնմպատերազմ– ների ժամանակ, փորձել է գրավել Հայաս– տանի մի շարք շրջաններ: 973 կամ 974-ին մեծ զորքով մտել է Տարոն: Նրա զորքին շոշափելի հարվածներ է հասցրել Սասունի հետևակազորը: Հայոց թագավոր Աշուո Գ Ողորմածը 80 հզ. բանակով շարժվել է Հարք՝ նրան ընդառաջ: Հ. 1Չ. հաշտություն է կնքել Հայոց թագավորի հետ և օգնա– կան զորք ստացել նրանից արաբների դեմ: 976-ին արաբների դեմ արշավանքից վերադառնալու ճանապարհին Հ. I Չ–ին թունավորել են: Մատթեոս Ուռհայեցու մոտ պահպանվել են Հ. I Չ–ի՝ Աշոտ Գ Ողորմածին և Ղևոնդ Իմաստասեր վարդապետին գրած նամակ– ները, որոնց հուն, բնագրերը չեն պահ– պանվել: Հ. Րարթիկյան Ա. Հովհաննես
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԱՆ (Չաքմաքչյան Ալան Հար ու թյ ունի, ծն. 8.3.1911, Սոմերվիլլ, Մասսաչուսեթսի նահանգ, ԱՄՆ), հայ կոմպոզիտոր: Սովորել է Բոս– տոնի Նյու–Ինգլենդ կոնսերվատորիայում: 1933-ին Առաջին սիմֆոնիայի համար շա– հել է Ս. էնդիգտոնի անվ. մրցանակ: 1940–47-ին ապրել է Բոստոնում, աշխա– տել որպես ուսուցիչ և երգեհոնահար, ուսումնասիրել արլ., մասնավորապես հայկ. երաժշտությունը, ստեղծել հոգևոր երգերի ժողովածուներ: Շրջագայել է Արև– ելքի երկրներում, ուսումնասիրել նրանց դասական–ավանդական երաժշտությու– նը, մասնակցել ԷՄադրասի երաժշտական ակադեմիայի փառատոներին: Վաղ շըր– ջանի ստեղծագործությունները կրել են 6ա. Սիբելիուսի ոճի ազդեցությունը: 1940-ից նրա գեղագիտական ընկալում– ների հիմքը դարձել է Արևելքի դասական երաժշտությունը: Գրել է օպերաներ, 20-ից ավելի սիմֆոնիա, կոնցերտներ, կամերա– յին, դաշնամուրային, վոկալ, վոկալ–սիմ– ֆոնիկ ստեղծագործություններ, հոգևոր երգեր ևն (օպերաների և մի շարք վոկալ երկերի, այդ թվում՝ «Շնչական թմբուկ» երաժշտա–բալետային դրամայի, 1962, «Վառվող տուն», 1962, «Պիղատոս», 1964, օպերաների ևն գրական տեքստերը գրել է ինքը): Արևելյան ոճի սիմֆոնիկ և կամերային երկերը հիմնված են հնդկ., ճապոնական, չինական, կորեական, Հա– վայան կղզիների ժողովուրդների հնա– գույն երաժշտական ավանդույթների վրա (ունի նաև փոքր կտավի գործեր՝ գրված օ– սեթական, կիրգ., քրդական մոտիվներով), դրանց թվում՝ «Նագարան» ստեղծագոր– ծությունը՝ գրված հարավ–հնդկական նվա– գարաններից բաղկացած նվագախմբի հա– մար, «Արջունա» հանրահայտ սիմֆոնիան (JVC 8, 1947) և «Մադրասյան սոնատը» (1961), «Կոկե նո նիվա» («Մամռոտ այգի», . 1961), «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների» երկերը, Տասն– հինգերորդ, Տասնվեցերորդ սիմֆոնիա– ները (1963), դաշնամուրային կվինտետը ևն: Այս երկերում Հ. մշակել է մի ոճ, որն արդյունք է արլ. տարբեր մշակույթների փոխ ներթափանցման և երևան է գալիս համապատասխան լադերի օգտագործման մեջ, երաժշտական նյութի զարգացման սկզբունքներում, շարադրման ուրույն իմ– պրովիզացիոն մաներայում, ձևակառուց– վածքային առանձնահատկություններում ևն: Հ. գրել է նաև հայկական ոճի 50-ից ավելի ստեղծագործություն, որոնք կազմում են հայ երաժշտական ստեղծա– գործության մի ինքնատիպ էջը: Այդ երկե– րում նա յուրովի կիրառել և մեկնաբանել է հայ ժող. աշուղական և հոգևոր երաժըշ– տության ավանդույթները: Ի տարբերու– թյուն մյուսների՝ սրանցում արված են մեջբերումներ ժող. և հոգևոր երաժշտու– թյունից (օրինակ, Երկրորդ հայկ. ռապսո– դիայում օգտագործված են «Քրիստոս՝ փառաց թագավոր» շարականը և ժող. երկու մեղեդի, Երկրորդ հայկ. ռապսոդիան հիմնված է «Սիրտ իմ, սասանի՜ր» հոգևոր մեղեդու և «Պաղ աղբյուրի մոտ» գուսա– նական երգի վրա ևն): Դրանց բնորոշ է ժանրայնությունն ու ժանրային ծրագրայ– նությունը (օրինակ, «Սուրբ Վարդան», 1964, և Երրորդ սիմֆոնիաները, «Անա– հիտ» ֆանտազիան, 1946): Կամերային– գործիքային երկերից նշանավոր են՝ «Վա– նա լճի սոնատը», «Ախթամարը», «Լուսա– ծագը», «Վարազը», «Արևագալը», «Տի– րան», գալարափողի համար գրված «Ար– թիկ» և ալտի համար՝ «Թալին» կոնցերտ– ները, դաշնամուրի համար մշակված 12 հայկ. ժող. երգերը: Հ–ի վերջին շրջանի ստեղծագործություններից են՝ «Հիսուսի ճանապարհը» օրատորիան (1974) և «Պե– րիկլես» օպերան (1975): Արևմուտքի արդի երաժշտությունը հարստացնելով արլ., մասնավորապես հայկ. երաժշտությամբ, արևելյանը համարելով XX դ. երաժշտա– կան արվեստի առաջընթացի կարևոր ազ– դակ՝ Հ. իր երկերով արժեքավոր ավանդ է մուծում Արևելքի և Արևմուտքի երաժըշ– տական մշակույթների սինթեզման գոր– ծում: 1965-ին Հ. այցելել է Երևան, հանդես եկել իր երկերի կատարմամբ: Լ. Երնշակյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆԳՈՒԹ, Բեսարաբիայի հայազգի իշխան (XVI դ.), տես Ցոհան Քաջ կամ Ահարկու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆԿՅՈՒՐԱՏԻ, Զուան– նի Մոլինո (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ տպագրիչ: 1630-ական թթ. կեսերին եղել է Զմյուռնիայում Վենետիկի դեսպանի թարգմանը, 1637–41-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքի ներկայա– ցուցիչը Հռոմում: Հռոմում եղած ժամա– նակ հայերեն Աստվածաշունչ տպագրելու համար ձուլել է տվել հայերեն տպատա– ռեր: Այնուհետև անցել է Վենետիկ և հույն Սալիգադաուի տպարանում 1642-ին իր տառերով տպագրել է Սաղմոսարան, 1643-ին՝ Ներսես Շնորհալու «Ցիսուս որդի»-ն (այդ երկի առաջին հրատարակու– թյունն է), որոնք ունեն տպագրական բարձր արվեստ: 1660-ին Հ. Ա–ու տառերն ու շարվածքը իտալացի տպարանատեր Ջ. Բովիսը օգտագործել է «Ցիսուս որդու» 2-րդ հրատարակության համար: Գրկ. Զարբհանալյան Գ., Պատմու– թյուն հայկական տպագրության, Վնտ., 1895: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, Ե., 1977: Ռ. Իշխանյան.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳԵՐԵՑ ԼԵՀԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դ. 1-ին կեսի ժամանակագիր: Կենսագրական տվյալ– ներ չեն պահպանվել: ժամանակագրու– թյունը կազմել է 1225-ին, ընդգրկում է մ. թ. 1-ից մինչև 1032-ը կատարված անց– քերի մասին համառոտ նյութեր: Այն կազմված է սյունակներով, որոնցից առա– ջինում նշված են տարեթվերը (մ. թ. 1–556 թթ.), ապա լրացված հայկ. թվա– կանով՝ մինչև 1032-ը, երկրորդում տրված են հռոմ., բյուգանդական կայսրերի գա– հակալության թվերը, երրորդում՝ պարսկ., հայկ. թագավորների, նաև հայոց կաթողի– կոսների գահակալության տարիները ևն: Երկ. Մանր ժամանակագրություններ XIII – XVIII դդ., հ. 2, Ե., 1956, էջ 1–27 (կազմ. Վ. Հակոբյան):
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԾԿԵՅԻ, XV դարի 2-րդ կեսի հայ գրիչ: Սովորել և գործել է Մեծո– փա վանքի գրչության դպրոցում: Աշխատել է այն վայրում, որտեղից ընդօրինակելու պատվեր է ստացել (Արծկե, Բաղեշ, Մզուք, Կած ևն): Նրա ընդօրինակությունները գտնվում են Մեսրոպ Մաշտոցի անվ. Մա– տենադարանում, Վենետիկում, ԱՄՆ–ում, Լենինգրադում, Եղվարդում (ՀՍՍՀ Նաի– րիի շրջան) և այլուր: Հ. Ա. իր հիշա– տակարանները հաճախ գրել է չափածո: Երբեմն համագործակցել է ծաղկող Մի– նասի հետ, որը նկարազարդել է ձեռա– գրերը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՃԻՇԵՑԻ Ոսպնա– կեր (ծն. թ. անհտ.–1327, Քաջբերու– նիք), հայ գրիչ: Սովորել է Գլաձորի հա– մալսարանում: Քաջբերունյաց գավառում զբաղվել է ուսուցչությամբ, քարոզչու– թյամբ, մատենագրությամբ և գրչությամբ: Գրել է «Մեկնութիւն պատարագի», որը նոսրով Անձնացա և Ներսես Լամբրոնա– ցու նույնանուն գործերի համառոտումն է: Ունի նաև այլ գործեր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԱԵՂԲԱՅՐ (1220-ական թթ.–1289), հայ միջնադարյան գրավոր մշակույթի նշանավոր գործիչ, մանկա– վարժ–րաբունապետ, գրչության և մանրա– նկարչության արվեստների հովանավոր, բանաստեղծ, խմբագիր, գրիչ, ծաղկող: Կոստանդին արքահոր կրտսեր որդին, ծնված նրա Բեատրիչե կնոջից, ուստի Հեթում Ա թագավորի համահայր (բայց ոչ համամայր) կրտսեր եղբայրը, որից էլ՝ «Արքաեղբայր» մականունը: Մկրտության անունը՝ Պաղտին: Սովորել է Դրազարկի դպրոցում, իր եղբոր՝ տեղի առաջնորդ և հայտնի փիլիսոփա–երաժիշտ Բարսեղի և այլ րաբունապետների մոտ: 1259-ին նշանակվել է Մոլևոնի և Բարձրբերդի գավառների հոգևոր առաջնորդ–արքեպիս– կոպոս, հիմնադրել Դռների գրչության դպրոցը և դարձել նրա րաբունապետը: Գռների և Ակների դպրոցները (տես Ականց անապատ) նրա աշակերտների շնորհիվ դարձել են Կիլիկիայի մշակու– թային խոշոր կենտրոններից՝ Հռոմկլայի, Սկևռայի և Դրազարկի դպրոցների հետ: