վում փիլ. հիմնական տերմիններն ու հասկացությունները: Հ. Դ–ու երկերն ազ– դել են միջնադարի մի շարք փիլիսովւա– ների հայացքների վրա: Դրել է նաև բազ– մաթիվ հոգևոր երգեր: Հ. Դ. կրել է Դավիթ Անհաղթի ազդեցու– թյունը: Նրա «Սահմանք իմաստասիրու– թեան» երկին հետևելով՝ Հ. Դ. տալիս է փիլիսոփայության նույն վեց սահմանում– ները, տեսական և գործնական փիլիսո– փայության բաժանումը և բաղկացուցիչ մասերը, գիտությունների դասակարգու– մը ևն: Հ. Դ–ու «Դիալեկտիկան» թարգման– վել է հայերեն և օգտագործվել որպես տրամաբանության ձեռնարկ: Առաջին հա– մառոտ թարգմանությունը X դ. հունարեն բնագրից կատարել է Բագարատ Մամիկոն– յանը («Ցաղագս գոյի, էութեան և պատահ– ման սրբոյն Ցովհաննու Դամասկացւոյն ասացեալ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JSPյտբ 7151, 8132, 3883 ևն): Երկրորդ, ամբողջական թարգմանությունը 1240-ական թթ. վրա– ցերենից կատարել է Սիմեոն Պղնձավա– նեցին («Սրբոյ և աստուածազգեաց հօր մերոյ Ցովհաննու Դամասկացւոյն, հա– մառօտեալ բանս ի ստորոգութեանց հռե– տորիցն», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JVC 101): Ս. Արևշատյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՐԴԵԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի ֆրանսիացի ժամանա– կագիր, հոգևորական: 1377-ին Երուսաղեմ մեկնելիս Կահիրեում հանդիպել է Եգիպ– տոսի սուլթանության զորքի կողմից գեր– ված Լևոն Զ Լուսինյանին, որի խնդրան– քով, Երուսաղեմից վերադառնալիս, մնա– ցել է նրա մոտ, որպես խոստովանահայր: Հ. Դ՜ի ջանքերով Լևոն Զ ազատվել է (1382) գերությունից և մեկնել Վենետիկ: Հեղինակ է ժամանակագրության (գրված հին ֆրանսերենով, որը հետագայում թարգմանվել է գրաբար և հրատարակվել 1891-ին), ուր համառոտ շարադրել է Կիլի– կիայի հայկ. պետության պատմությունը, սկզբից մինչև 1341-ը, իսկ այնուհետև ավելի մանրամասն՝ մինչև Լևոն Զ–ի գերեվարությունը (1375) և դրան հաջոր– դած անցքերը: երկ. ժամանակագրութիւն Հայոց, ԱՊԲ, 1891:
ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՈՎԱՏԵՑԻ (ծն. թ. անհտ.–855), Հայոց կաթողիկոս 833-ից: Կաթողիկոս դառնալու տարում գահընկեց է արվել Հայոց իշխան Բագրատ Բագրա– տունու կողմից և մտել Այրիվանք, ուր մնացել է ութ տարի: 841-ին նախարար– ների ժողովում արդարացվել և վերստին նստել է կաթողիկոսական գահին: 850-ական թթ. Հայաստանում ստեղծված դառնաղետ պայմաններում ջանացել է ոգեպնդել բնակչությանը, ուրացությունից ետ պահել որոշ նախարարների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԻԱՆԱԿԵՐՏՅԻ (ծն. 845–850-ի միջև, գ. Դրասխանակերւո, Այ– րարատ – մոտ 925), պատմագիր, հայ կաթողիկոս 897-ից: Կրթությունն ստացել է Սևանա կղզու վանքում, իր ազգական Մաշտոց կաթողիկոսի մոտ (որին և հա– ջորդեց հետագայում): 908-ին, Հայաստա– նի վրա Ատրպատականի ամիրա Ցուսու– ՓԻ արշավանքը կանխելու նպատակով, Մմբատ Ա–ի հրահանգով մեկնել է Ատրպա– տական՝ Ցուսուփի հետ բանակցելու, սա– կայն ձերբակալվել և բանտ է նետվել: Բանտից փախել և անցել է Աղվանք, Վրսա– տան, ապա վերադարձել է Հայաստան և հաստատվել Տարոնում: Սմբատ Ա–ի մա– հից հետո, 914-ին բյուգանդական պատ– րիարք Նիկողայոսը բարեկամական նա– մակ է հղել Հ. Դ–ուն, առաջարկելով Բյու– զանդիայի հետ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի միասնության ծրագիր: Հ. Դ. չի մեկնել Կ. Պոլիս (որտեղ բանակցու– թյունների համար Աշոտ Երկաթ թագավո– րի հետ հրավիրված էր նաև ինքը): Դվի– նում հաստատված Հ. Դ., խույս տալով արաբ զորապետ Նըսըրի հալածանքնե– րից, անցել է Սևանա կղզի, ապա՝ Բյու– րական, Բագարան: Կաթողիկոսանիստ Դվինը Նըսըրի կողմից գրավվելուց հետո ընդունել է Վասպ ուրականի Դագիկ թա– գավորի հրավերը և 927-ին մեկնել Վաս– պուրական: Հ. Դ–ուց պահպանվել է երկու աշխատու– թյուն. «Շարք կաթողիկոսացն Հայոց» և «Պատմութիւն Հայոց»: Առաջինը Հայոց կաթողիկոսների ցանկն է՝ սկզբից մինչև իր ժամանակը, կենսագրական համառոտ տվյալներով: Առավել արժեքավոր է նրա «Պատմութիւն Հայոց»-ը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը՝ նախնա– կան ժամանակներից մինչև 924-ը: Այն բաղկացած է առաջաբանից, բուն նյութից և վերջաբանից: «Պատմութիւն Հայոց»-ը չի բաժանված մասերի ու գլուխների: Մինչև IX դ. կեսերի մասին եղած տեղե– կությունները վերցրել է ուրիշ պատմիչ– ներից (այստեղ կան տվյալներ, որոնք ոչ մի աղբյուրում չեն հանդիպում): Հատ– կապես արժեքավոր է երկի՝ IX դ. 2-րդ կեսից հետո ընդգրկող մասը, որը գրել է անցքերին մոտիկից հաղորդակից, հա– ճախ մասնակից լինելով: Հանգամանո– րեն պատմում է Սմբատ Ա–ի և Աշոտ Երկա– թի թագավորության շրջանում կատարված դեպքերի, Ցուսոսիի արշավանքների, դրանց քաղ. և տնտ. ծանր հետևանքների, Սմբատ Ա–ի նահատակման, ժողովրդի ծանր վիճակի, Աշոտ Երկաթի ջանքերով երկրի ազատագրման և հարակից անց– քերի մասին: Դրում է ճարտասանական հնարներով: Ուշագրավ տեղեկություն– ներ կան նաև X դ. սկզբին Այրարատում ծավալված գյուղացիական շարժումների (որոնք դատապարտում է, ելնելով ֆեո– դալական դասակարգի շահերից), ինչպես նաև բախտակից վրացի և աղվան ժողո– վուրդների մասին, Հ. Դ. հորդորում է միաբանվել, դրվատում հայրենասեր գոր– ծիչներին, դատապարտում երկպառակու– թյունները: Հ. Դ–ու պատմությունը լույս է տեսել ֆրանս. (1841) և վրաց. (1965) թարգ– մանությամբ: երկ. Շարից հայրապետացն Հայոց, (տես Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմա– գբաց» երկում, Վաղ–պատ, 1893, էշ 272-–277): Պատմութիւն Հայոց, Թ.# 1912: Գրկ. U բ և ղ յ ա ն Մ., Երկ., հ. 3, Ե., 1968: Վ. Վարդանյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԿԱՐՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դարի հայ քար– գործ վարպետ: ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Առինջ գյուղի հս. մասում, ավերակ բերդի պարսպի մեջ ագուցված է մեծ, սև սալա– քար, որի վրա քանդակված է գեղեցիկ արծիվ, շուրջը՝ վարպետի անունը՝ Հով– հաննես եպիսկոպոս նկարող և թվականը՝ ԶԾ (1501): Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 148–149:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐ&ՆԿԱ51* (Ծ ո ր ծ ո ր ե– ց ի) (մոտ 1270-ական թթ., Մեծ Հայքի Եկեղյաց գավառում, հավանաբար Երզըն– կայում–1338, շիրիմը ենթադրվում է՝ Հաղպատի վանքում), հայ փիլիսոփա, քերական, բանասեր, մեկնիչ, թարգմա– նիչ, եկեղեցական–հասարակական գոր– ծիչ: Նախնական կրթությունն ստացել է Եկեղյաց գավառի դպրատներում: Գործել է Գիսձորի համաչսարանոէմ, դարձել Եսա– ]ի Նչեցու գործընկերը: Հետագայում տե– ղափոխվել է Արտազ՝ Ծործորի վանք (այստեղից էլ՝ Ծործորեցի): ճանաչվել է որպես գեղագիր–առակագիր–գրիչ, ընդօ– րինակել է մի շարք իմաստասիրական եր– կեր: Նպաստել է Հայաստանում կաթոլի– կության տարածմանը, մասնակցել Ադա– նայի 1317-ի միարարական ժողովին, սերտ կապեր պահպանել Բարդուղիմեոս Բոչո– նիացու հետ: 1321-ին թարգմանել է Թով– մա Աքվինացու «Գիրք խորհրդոց եկեղեց– ւոյ» աշխատությունը: Գրել է գիտափիլի– սոփայական երկերի առաջաբաններ, մեկ– նություններ, քարոզներ, թղթեր, բանաս– տեղծություններ: Որպես հայ ունիթոռության ներկայա– ցուցիչ, կրել է Թովմա Աքվինացու ազդե– ցությունը (այս բանը մասամբ արտահայտ– վել է գիտության և հավատի սահմանա– զատման, գիտությունը հավատին ենթար– կելու նրա փորձի մեջ): Գոյաբանական հարցերում եղել է իդեալիստ: Սակայն, շարունակելով հայ մտածողների առաջա– դիմական հայացքները, նա ամեն ինչ համարել է փոփոխելի և հասարակական ու բնական կյանքում դրսևորվող հակա– դրությունների («ներհակությունների») գոյության ու միասնության արդյունք: Հ. Ե. աշխարհը համարում է ճանաչելի: Ըստ նրա, իրականությունը ճանաչվում է երեք ձևով՝ բնազդով, փորձով և բանակա– նությամբ: Իմացությունն ընդհանրացման արդյունք է, որ կատարվում է մակածա– կան և արտածական եղանակով, մասնա– վորից ընդհանուրը և հակառակն ընթա– ցող գործողությամբ: Հ. Ե. առանձնացնում է իմացության տեսական և գործնական մակարդակները: Տեսական իմացության նպատակը, ըստ նրա, ճշմարտության հանգելն է, գործնականինը՝ այն ի կա– տար ածելը: Քննադատելով հոգու և մարմ– նի փոխհարաբերության պլատոնյան ըմ– բըռնումը, նա հոգին համարում է բնու– թյան մաս, իսկ մարդուն՝ հոգու և մարմնի ներդաշնակ ամբողջություն: Հ. Ե. քննար– կել ու բնութագրել է հոգու և մարմնի էական հատկանիշները: Գրել է «Համառօտ տեսութիւն քերակա– նի» աշխատությունը, որ ներառում է քե– րականական, գրական, գրականագիտա– կան հասկացությունների սահմանում– ներ (միջնադարյան ըմբռնումով): Իր նա– խորդների թարգմանությունները քննա– համեմատական մեթոդով բաղդատել է