թականի հետ, անհրաժեշտ համարում նախ ճանաչել մարմինը, ապա՝ հոգևոր աշխարհը և հետո՝ գործը: Արժեքավոր են միջնադարյան Հայաստանում ուսու– ցողական նպատակով դիահերձումների ազատության մասին նրա վկայություն– ները և տիեզերագիտական հայացքները, նա գիտական բացատրություններ ու տե– ղեկություններ է տվել երկնային մարմին– ների, բնական երևույթների, Արկտիկայի, բևեռի, օր ու գիշեր վեցամսյա տևողու– թյան վերաբերյալ ևն: Հ. Ե. զարգացած ֆեոդալիզմի ժամանա– կաշրջանի հայ փ ի լ–յան բնագիտական ուղղության ամենախոշոր ու ցայտուն ներ– կայացուցիչն է: Հետագա դարերի հայ մտածողները (Կիրակոս Երզնկացի, Հով– հաննես Ծործորեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ) իրենց բնափիլիսոփայական շատ գաղափարների ձևակերպումներն ար– դեն ունեին հանձին Հ. Ե–ու: Հ. Ե. նաև նշանավոր քերական է: Նա երկար տարիներ դասավանդել է Կիւի– կիայի կաթողիկոսական վարդապետա– րանում և Երզնկայի դպրոցներում, ուսում– նասիրել իրենից առաջ եղած հայ և օտար քերականներին, 1291-ին ավարտել «Հաւա– քումն մեկնութեան քերականին» աշխա– տությունը: Հայ բանասիրության, մասնա– վորապես՝ քերականագիտության պատ– մության համար առանձնապես կարևոր են ԳՐՔԻ լուսանցքների աղբյուրագիտական նշումները, որոնք նյութեր են պարունա– կում Գավիթ Անհաղթի, Անանուն Մեկնի– չի, Ատեփանոս Սյունեցու, Համամ Արևել– ցու և այլոց անհետ կորած քերականական մեկնությունների մասին: Այն սկզբնաղ– բյուրի արժեք է ունեցել քերական–մեկ– նիչներ Վարդան Արևելցու, Եսայի Նչե– ցու, Հովհաննես Քռնեցու, Առաքել Սյու– նևցու և այլոց համար: Երկում կան գրա– կան ժանրևրի (տաղ, ողբերգություն, դյու– ցազներգություն, կատակերգություն, դամ– բանական, զրույց, առասպել, պատմու– թյուն ևն) սահմանումներ, հոգևոր ու աշխարհիկ երաժշտական հասկացություն– ների բնութագրումներ, տվյալներ Հոմե– րոսի կենսագրությունից, հատվածներ «Իլիական»-ից ու «Ոդիսական»-ից ևն: Այս աշխատությունը երկար ժամանակ ծառա– յել է որպես քերականական գիտելիքների հիմնական ձեռնարկ և միջնադարի հայ դպրության ամփոփումն է: Կանխելով արևելյան և արևմտյան մի շարք հեղինակավոր մտածողների, Հ. Ե. երաժշտարվեստը համարել է մարդկային իմացության ձևերից մեկը, որ անմիջա– բար կապված է «լսողական», այսինքն՝ ձայնային աշխարհի հետ: Նա նորովի է բացահայտել մարդու հոգու և մարմնի վրա երաժշտության ներգործության ուժի մասին հինավուրց դրույթները, տեսակա– նորեն հիմնավորել միջնադարյան Հա– յաստանում երաժշտարվեստի օգնությամբ հիվանդներ բուժելու տարածված փորձը: Արտահայտելով աշխարհիկ երգ–երաժըշ– տության նկատմամբ հայ եկեղեցու պաշ– տոնական նոր վերաբերմունքը և լրաց– նելով Դավիթ Քերականի մտքերը երաժըշ– աարվեստի եռակի բաժանման մասին՝ երաժշտարվեստը բաժանել է երկու տե– սակի՝ «աստվածային», որ կատարվում է տաճարներում, և «մարդկային», որ կա– տարվում է «ուրախական» հանդեսներում, խրախճական ժողովներում: Նա մի ամբողջ ուսմունք է ստեղծել երաժշտի գիտակցու– թյան մեջ ծագող «անմարմին» Ելևէջների (ինտոնացիաների) ու կատարման ընթաց– քում մարմնավորող «մեծ և փոքր», «ծանր և թեթև», «սուր և բութ», «սուղ և երկար» և այլ ձայների մասին: Նրան հետաքրքրել է նաև ձայնի՝ որպես ֆիզիկական երևույ– թի, տեսակների ու երաժշտական ձայնի տարբերիչ հատկանիշների հարցը: Խո– րացնելով այդ մասին դեռևս Դավիթ ՄԱ՜ հաղթից (V– VI դդ.) եկող մտքերը՝ կազ– մել է ձայների տեսակների՝ միջնադարյան չափանիշներով հարուստ մի աղյուսակ, որտեղ արդեն պատշաճ տեղ է գրավում նաև «չաւի» ու «կշիռով» աչքի ընկնող «արուեստաւոր» (այն է՝ երաժշտական) ձայնը: Հ. Ե. մի կողմից խորացրել է տա– ղային արվեստի աշխարհականացման ըն– թացքը, մյուս կողմից՝ կարևոր ավանդ մուծել հոգևոր երաժշտության զարգաց– ման մեջ: Նա շարականներ է նվիրել Գրիգոր Լուսավորչի և Ներսես Մեծի հի– շատակներին, դրանց զուտ աղոթական հատվածներում շարադրել ա զգային–հա– սարակական առումով էական մաղթանք– ներ ու խնդրվածքներ: Օժտված է եղել երգչային գեղեցիկ ձայնով և կատարողա– կան շնորհքով: Հ. Ե. նշանավոր մանկավարժ է. նա մշա– կել է դաստիարակչական մեթոդներ՝ հաշ– վի առնելով մարդու (հատկապես երեխա– յի) ֆիզիոլոգիան, հոգեբանությունն ու տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև սոցիալական պայմաններն ու միջավայրը: Ըստ նրա՝ երեխայի դաստիա– րակությունը պետք է սկսել մանուկ հասա– կից՝ նախ ընտանիքում, ապա՝ դպրոցում: Արժեքավոր են ժամանակի հասարակա– կան, քաղ. անցուդարձերին, սոցիալ–տըն– տեսական հարաբերություններին, երկրի կառավարման համակարգին, բարքերին, ծեսերին, հավատալիքներին, կենցաղին վերաբերող նրա հարուստ տեղեկություն– ներն ու հայացքները: Հ. Ե. մեծ բանաստեղծ է, կրոնական, աշխարհիկ, գիտական բազմաթիվ տաղե– րի, քառյակների, ողբերի, շարականների ու մեղեդիների հեղինակ: Դրանք բացա– հայտում են տաղերգուի գաղափարներն ու հուզաշխարհը, մարդկային մտքի խո– րությունն ու ներհակությունը, զգացում– ների բազմերանգությունը, կյանքի ու բնության մեծ սերը, մարդասիրությունը, ծնողասիրությունը, որդեսիրությունը՝ հո– գեկան, բանական, հասարակական ու պատմական երևույթների փիլ. վերլուծա– կան մոտեցմամբ: Շարականներն առանձ– նապես արժեքավոր են պատմական բնույ– թով, հայրենասիրական գաղափարներով, բնապատկերների ու ներաշխարհի բացա– հայտման վարպետությամբ, քնարական շնչով: Հայրեններն աշխարհի խոհափիլի– սոփայական արտացոլումն են, հոգու և մարմնի հավիտենական պայքարի մա– սին հեղինակի մտորումները: Դրանք կենսասիրության և իմաստության փառա– բանումն են, հեղինակի անձնական խոր– հըրդածություններն ու հույզերը: Հ. Ե–ու չափածոն նաև խրատ է ուսման, գիտու– թյան, ընտանիքը, կենցաղն ու բարքերը բարեկրթելու: Երզնկացին համեմատու– թյունների, պատկերավորության, երա– ժըշտականության վարպետ է, նրա երկե– րը՝ լեզվի պարզության, մատչելիության, գեղեցկության ու հարստության օրինակ: Նրա գիտական գործերի հիմնական մասն ու ներբողները հնչում են որպես արձակ բանաստեղծություններ: Հ. Ե. բազմաժանր և հանրագիտակ մտածողներից է: Նրա գործերն ընդօրինակվել են հարյուրավոր ձեռագրերում: Երկ. «Տետրակ համսաօտ և լի իմաստնախոհ բանիւք…», Ցաղագս երկնային շարժմանց…. Նոր Նախիջևան, 1792: Ի տաճկաց իմաստա– սիրաց գրոց քաղեալ բանք Ցովհաննես Երզըն– կացին, <ԲՄ», 1958, No 4, էջ 302-313: Գրկ. Խաչիկյան Լ., Դիահերձումը հին Հայաստանում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1947, .N2 4: Ք յ ու ր տ յ ա ն Հ., Երիզա և Եկեղյաց գավառ, հ. 1, Վնտ., 1953: Սրապ– յան Ա., Հովհաննես Երզնկացի (բնագրեր և ուսումնասիրություն), Ե., 1958: Գրիգոր– յ ա ն Գ., Հովհաննկս Երգնկացու Փիլիսուիա– յակտն հայացքները, Ե., 1962: Թ ա հ մ ի զ– յ ա ն Ն., Ձայնի մասին ուսմունքը հին և միջնադարյան Հայաստանում, «ԲՄ», 1962, «N» 6: Ն ու յ ն ի, Էշեր միջնադարի հայկա– կան երաժշտական գեղագիտությունից, «Էջ– միածին», 1963, Ms 11: Նույնի, Ներդաշ– նակության հենքի մասին ուսմունքը Հայաս– տանում միջին դարերում (X–XV դդ.), «ԲՄ», 1967, .Ns 8: Բաղդասարյան Է., Հով– հաննես Երզնկացին և նրա խրատական ար– ձակը (բնագրեր և ուսումնասիրություն), Ե., 1977: Ա. Սրապյան, Լ. Իաչերյան, Գ. Գրիգորյան, Ս. Վարդանյան, Ն. Թահմիզյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ II Կոմնենոս (’Icodv- VT1£ Ko|uMiv6g, 1087–1143), Բյուզան– դիայի կայսր 1118-ից: Կոմնենոսների դի– նաստիայից: Հաջորդել ԷtԱլեքսիոս I Կոմնենոսին: Նրա օրոք անցկացվել է նա– վատորմի բարեփոխում, վերացվել են թեմերի տորմիղները, կենտրոնացվել Է կայսրության նավատորմի ղեկավարու– թյունը: Հ. II 1122-ին հաղթել է պեչենեգ– ներին, մոտ 1124-ին՝ սերբերին, 1129-ին՝ հունգարներին, 1135-ին՝ սելջուկներին: 1137-ին արշավել է Կիլիկիա, գերել Կի– լիկիայի հայոց իշխան Լևոն fZ-ին, գրավել Անտիոքը: 1142–43-ին դարձյալ արշա– վել է Կիլիկիա, որտեղ սպանվել է որսի ժամանակ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ & ՍՍԵ5Ի (ծն. թ. անհտ.– 2.5.1219), Հայոց կաթողիկոս 1203-ից: Սե– րում էր Հեթումյան տոհմից: Եղել է Սսի արքեպիսկոպոս, Դրազարկի վանքի վա– նահայր: Նպաստել է հայ եկեղեցու ծխա– կան, դավանական հնավանդ սովորու– թյունների պահպանմանը: Գումարներ Է ներդրել Հռոմկլայի բերդի ամրացման համար: 1208-ին ամիրսպասալար Զաքա– րե Զաքարյանը դիմել է Հ. Զ Ս–ուն, խընդ– րել պարզել դավանական որոշ խնդիր– ներ, մասնավորապես վիրահայկական զորքի հայ ռազմիկների համար մատուց– վող պատարագների, հաղորդության հետ կապված միջոցների (շարժական սեղան, խորանաձև վրան ունենալը ևն) հետ կապ– ված հարցեր: Հ. Զ Ս. կատարել է Զաքա– րեի խնդրանքը, ուղարկելով հոգևորական– ների՝ անհրաժեշտ սպասքներով: 1218-ին կաթողիկոսական գահը Հռոմկլա բերդա– քաղաքից տեղափոխել է Դրազարկի վանք: