Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/561

Այս էջը սրբագրված չէ

ՀՈՎՀԱՆՆԵՍ է ԱՋԱԿԻՐ (ծն. թ. անհտ.– 17.10.1506, Կ. Պոլիս), Հայոց կաթողիկոս 1474–84-ին: 1470–74-ը եղել է Սարգիս Բ Աջատարի աթոռակալը: Հ. է Ա–ի օրոք Աղթամարի կաթողիկոսարանից էջմիա– ծին է վերադարձվել Գրիգոր Լուսավորչի աջը, որի համար նա ստացել է «Աջակիր» մականունը: Ակ–կոյունլուների տիրապե– տության պայմաններում Հ. է Ա–ի գոր– ծունեությունն ուղղված էր էջմիածնի միա– բանության և ընդհանրապես հայ հոգևոր դասի համար հարկային արտոնություն– ների ձեռք բերմանը: 1484-ին Հ. է Ա. էջմիածնի համար հանգանակություն հավաքելու նպատակով ուղևորվել է հայկ. գաղթավայրեր (Կաֆա, Մոլդովա, Սաչա– փս, Լվով, Աքերման, Կ. Պոլիս): 1506-ին Կ. Պոլսում օսմանյան կառավարությունը Հ. է Ա–ին մեղադրել է լրտեսության մեջ և մահապատժի ենթարկել: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ը ԿԱՐԲԵՏԻ (1762–26.3. 1842), Հայոց կաթողիկոս 1831-ից: Հ. Ը Կ–ու օրոք, 1836-ին հաստատվեց Հայոց եկեղեցու, ռուսահայերի ազգային–մշակու– թային իրավունքների վերաբերյալ կանո– նադրությունը (տես <Պուոժենիե>): Հ. Ը Կ. հայ կաթողիկոսներից առաջինն էր, որ սկսեց կոչվել թվահամարի մակդիրով («Հովհաննես Ութերորդ»), որը տարածվեց նաև իր հաջորդների վրա: Միաժամանակ ընդունվեց նախորդ կաթողիկոսներին պատմականորեն թվահամարով որոշելու սկզբունքը: Կառուցել է տվել էջմիածնի վանքի Սինոդի շենքը (այժմ վանքի միա– բանների ճաշարանը):

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՏԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), միջնադարյան հայ քնարեր– գու: Ծնվել է Միջագետքի Թլկուրան ավա– նում (Կիլիկիայի մոտ), ապրել ու ստեղծա– գործել է XIV դ. 2-րդ և XV դ. 1-ին կեսերին: Գրել է տաղեր և ինքն էլ եղանակավորել ու երգել դրանք: Նրանից մեզ են հասել սիրո և բնության, խրատական–բարոյա– խոսական, վիպական տաղեր և կրոնա– վան ոտանավորներ: Հ. Թ–ու ստեղծագոր– ծությունն իր էական մասով անմիջական շարունակությունը, հետագա ծավալումն ու խորացումն է կյանքի ու գրականության մեջ դեռևս X դ. սկիզբ առած աշխարհա– կանացման ոգու և արվեստի: Բնության և սիրո տաղերում, ի տարբերություն իր նախորդ բանաստեղծների (Գրիգոր Նա– րեկացի, Կոստանդին Երզնկացի), նա երգում ու փառաբանում է սերն ու բնու– թյունը առանց այլաբանության: Հ. Թ–ու պոեզիան սիրո քնարերգության իրավունքի հիմնավորումն ու պաշտպա– նությունն էր: Կինը բանաստեղծի համար սիրո մարմնացում է, մի զորություն, որ «հրով այրէ զերկիր ամեն», «ի յետ բերէ զելած հոգին»: Բայց նա սիրո աղբյուր է գերազանցապես արտաքինով, ֆիզիկա– կան գեղեցկությամբ: Ինչպես միջնադար– յան բոլոր բանաստեղծների, այնպես էլ Հ. Թ–ու տաղերում կնոջ հոգեբանության դրսևորում չենք գէոնում: Սակայն ցանկա– կան հույզը չէ, որ երգում է նա: Սիրո երգը նրա ստեղծագործության մեջ ներհյուս– ված է բնության երգին: Որպես այդպիսին «Տաղ գարնան» քերթվածը լավագույննե– րից է հայ գրականության մեջ: Այստեղ բնությունը երգվում է իր ամբողջության, շարժման, լինելության ու մահացման մեջ: Սակայն մի կողմից՝ հանդերձյալ կյանքի, մեղքերի քավության, կնոջ ու սիրո մեղան– չական լինելու գաղաւիարները, մյուս կող– մից՝ աշխարհի ու բնության գեղեցկու– թյունները, սիրել–սիրվելու ձգտումները, ինչպես միջնադարյան տաղերգուների, այնպես էլ Հ. Թ–ու մեջ առաջացնում են երկվություն, հոգու և մարմնի փոխհարա– բերության, հոգո՞ւն, թե՝ մարմնին առաջ– նություն տալու հարցում: Այս հակասու– թյունն առավելապես զգացվում է նրա խրատական–բարոյախոսական տաղերում: Հ. Թ–ու մի քանի տաղեր նվիրված են մահ– վան պրոբլեմին: Մահվան ուրվականը թեև սարսափեցնում է տաղերգուին, բայց, ի տարբերություն միջնադարում տիրա– պետող աշխարհայեցության, նա չի քարո– զում մարմինը մեռցնելու գաղափարը, չի մխիթարում ու մխիթարվում հանդերձյալ կյանքով: Հ. Թ–ու խրատական–բարոյա– խոսական տաղերից մեկը նվիրված է արբեցությանն ու նրա վատ հետևանքնե– րին: Ուշագրավ են ևս երկուսը, որոնք ունեն սոցիալական բովանդակություն: Դրանցից մեկում, «Վասն քահանայից և առաջնորդաց ասացեալ» վերնագրով, հե– ղինակը ձաղկում է հոգևոր առաջնորդնե– րին, որոնք խրատում են, բայց իրենք «ի յամէն խրատէ դուրս» են: Երկրորդում («Իմ սիրտ, լսէ ’ւ ականջ արա») բանաս– տեղծը հոռետեսական տրամադրությամբ է խոսում մարդկային փոխհարաբերու– թյունների մասին, հիասթափված է իր շըր– ջապատից: Նրա հոռետեէւությունը, սա– կայն, անձնական չէ, այլ՝ ընդհանրական և ունի սոցիալական բովանդակություն: Միջ– նադարյան հայ տաղերգության մեջ բա– ցառիկ աեղ ունեն Հ. Թ–ու վիպական տաղե– րը: Նա առաջին հայ տաղերգուն է, որ մշա– կել է ժող. բանահյուսությունից քաղված թեմաներ: Այդպիսիք են Կիլիկյան հայ զո– րավար Լիպարիտին, Դրիգոր Նարեկա– ցուն և Ալեքսիանոսին նվիրված ստեղծա– գործությունները: Հ. Թ–ու ստեղծագոր– ծություններն աչքի են ընկնում բանաս– տեղծական արվեստով: Հատկանշական է ժող. բանահյուսությանը հատուկ ար– տահայտչական ձևերի ու պատկերների օգտագործումը: Նրա ստեղծագործու– թյամբ հայ տաղերգությունը ձերբազատ– վում է միջնադարյան մռայլից, հավաս– տում աշխարհիկ ոգու հաղթանակը քնա– րերգության մեջ: Հ. Թ–ու մի շարք տաղեր թարգմանված են ռուս, և ֆրանս.: Երկ՛. Հովհաննես Թլկուրանցին և յուր տա– ղերը, հրտ. Կ. Կոստանյան, Թ., 1892: Տաղա– գիրք, հրտ. Ն. եպս. Ծովական, Երուսաղեմ, 1958: Տաղեր, աշխատասիր. էմ. Պիվազյա– նի, Ե., 1960: է. ՊիվազյաԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒԹՈհՆձԻ, Վանեցի, Արևելցի (ծն. թ. անհտ., Վան–1703, Տրապիզոն), հայ ա զգա յի ն–ա զա տ ա գրա– կան և հոգևոր–եկեղեցական գործիչ: Եղել է Հայոց կաթողիկոսության նվիրակ: Օգ– տագործելով նվիրատվության գումար– ները՝ դարձել է (1663) Կ. Պոլսի պատ– րիարք, որի համար գժտվել է կաթողիկոս Հակոր Դ Ջուղայեցու հետ և հարել նրա հակառակորդ Եղիազար Ա Այնթափցունւ Հանվելով պատրիարքական պաշտոնից (1664)՝ մեկնել է Վասպուրական ու գրա– վել Վարագի, Մալնապատի և Հոգյաց վանքի առաջնորդությունը: 1665–67-ին դարձյալ եղել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ 1670–72-ին՝ Աղթամարի կաթողի– կոս: Պատրիարքության տարիներին կազ– մակերպել է Մահաեսի Մուրաա Բաղիշե– ցու առաքելությունը (1666) Ֆրանսիա՝ հայ–հունական միացյալ ապստամբու– թյուն բարձրացնելու և Ֆրանսիայի աջակ– ցությունը ապահովելու ծրագրով: 1678– 1680-ին ուղևորվել է Եթովպիա՝ հավանա– բար ապահովելու վերջինիս մասնակցու– թյունը Լյուդովիկոս XIV-ի ձեռնարկած հակաթուրքական կոալիցիային: Թողել է Եթովպիա կատարած ուղևորության նկա– րագրությունը: 1682–83-ին Փարիզում պաշտոնական տեսակցություններ է ունե– ցել Հայաստանի ազատագրության և Մար– սելի հայոց տպարանի հետ առնչվող հար– ցերով: Ենթադրվում է, որ մասնակցել է «XIY խաչակրաց արշավանքի» կամ «Սըր– բազան լիգայի» մղած պատերազմներին: Վ. Դիչոյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՒԻձԱՆՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի վերջի և XV դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպու– րականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներ– կայացուցիչներից: Հ. խ–ու աշխատանք– ները համարվում են «վասպուրականյան ոճի» դասական նմուշներ: Ստեղծագործել Հովհաննես Խիզանցի, «Պատվի - րատուներ», մանրանկար 1390–1400-ին պատ– կերազարդված Աստվածաշնչից (Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 346) է խիզան քաղաքում: Ուսուցիչները եղել են Խիզանի Դամաղիելի վանքի առաջնորդ– ներ Հովհաննես Րաբունին և Կիրակոս վարդապետը: Հ. խ–ու պատկերազարդած ձեռագրերը ընդօրինակել է նաև եղբայրը՝ Զաքարիան: Հ. խ–ու ընդօրինակած և