Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/564

Այս էջը սրբագրված չէ

կային մրցույթների և միշա հաղթող է դուրս եկել: Սպանվել է երիտասարդ հա– սակում՝ կրոնափոխությունը մերժելու պատճառով: Գրկ. Հայոց նոր վկաները, աշխատությամբ Հ.Մանանդյանի և Հ. Աճաոյանի, Վաղ–պատ, 1903: Թահմիզյան Ն., Քննական տե– սություն հայոց հին և միջնադարյան երաժըշ– տության պատմության, «ԼՀԳ», 1971, 9:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԾՈՓԵՑԻ (1340, Քաջ– բերունիքի Ջարիշատ գյուղաքաղաք – 1410, Հավուց թառ), մանկավարժ, գրիչ, կրոնական գործիչ: Քահանայական կըր– թությունն ստացել է Մեծովւա վանքում, բարձրագույնը՝ Տաթևի համալսարանում, Հովհաննես Որոտնեցու մոտ: 12 տարի սո– վորելուց հետո վարդապետական աստի– ճան է ստացել Գրիգոր Տաթևացուց: Վե– րադառնալով հայրենի գավառ՝ ձեռնա– մուխ է եղել Մեծովւա վանքի վերաշինու– թյանը և ստանձնել վանքի դպրոցի ղեկա– վարությունը: 1408-ին Մեծովւա վանք է տեղափոխվել Գրիգոր Տաթևացին իր աշակերտներով և հիմնադրել բարձր տի– պի դպրոց: Մեկ և կես տարի անց Տաթևա– ցին հեռացել է Մեծոփից, որին հետևել է Հ. Մ.՝ իր սաներով: Հ. Մ. ընդօրինակել է փիլ. բովանդակությամբ մեկ ձեռագիր (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JSjl 5931): Ագ Մաթևոսյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ, Հովհաննես Կարապ ետ, ըստ ավետարանական ավանդության Մեսիայի (Քրիստոս) գա– լուստը կանխագուշակող և Հորդանան գետում հրեաներին ու Հիսուսին մկրտող մարգարեն: Քարոզել է ապաշխարություն՝ ծոմի, ճգնակեցության և մկրտության մի– ջոցով, ձաղկել տիրող հասարակարգի արատները: Բանտարկվել և գլխատվել է Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ան– տիպասի հրամանով: Պատմիչ Հովսեպոս Փլավիոսը իր «Հրեական հնախոսություն– ներ» երկում Հ–ի գլխատման պատճառը համարում է նրա քարոզչությամբ սկսված Ժող. հուզումները: Մանդեացվոց հին (I դ.) աղանդի հետևորդները պաշտում են Հ. Մ–ին՝ Հիսուսին համարելով ինքնա– կոչ մարգարե: Հ. Մ. կերպարանավորվել է գեղանկարչության (Ա. Վեռոկիո, Լեո– նարդո դա Վինչի, Պ. Բրեյգել), քանդակա– գործության (Դոնատելլո, Օ. Ռոդեն) և գեղարվեստական գրականության (Օ. Ուայլդ, Գ. Ֆլոբեր) մեջ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՐՔՈՒձ, Հովհաննես Զուղայեցի (1643, Նոր Ջուղա – 1715, Նոր Ջուղա), հայ փիլիսոփա–աստ– վածաբան, տրամաբան, նկարիչ: 1661-ին ձեռնադրվել է քահանա, 1669-ին՝ վարդա– պետ: Մերժել է եպիսկոպոս դառնալու տեղի աշխարհիկ իշխանավորների և Ամե– նայն Հայոց կաթողիկոսի առաջարկը և զբաղվել է գիտական–մշակութային գոր– ծունեությամբ: Հայերեն ու պարսկ. զու– գահեռաբար գրել է ութ մեծածավալ և այլ աշխատություններ, պարսկ. և արաբ, է թարգմանել Ավետարանը և այլ գործեր: Մեծ համբավ է ունեցել ոչ միայն Հայաս– տանում, այլև պարսիկների ու արաբների միջավայրում, ազդել է ինչպես հայ, այն– պես էլ իրանական փիլ. մտքի զարգաց– ման վրա: Որպես Իրանում գտնվող հայե– րի գաղափարական առաջնորդ, Հ. Մ. Հովհաննես Մ ր ք ու զ. «Չննշող ակն», ձախակողմում ծնկաչոք նկարչի ինքնանկարն է (XVII դ., ՀովսեՓ Հարեմաթացու եկեղեցի, Նոր Ջուղա) հաճախ դավանաբանական բանավեճե– րի մեջ է մտել ինչպես այդ ժամանակ Իրա– նում գործող կաթոլիկ միսիոներների, այնպես էլ մահմեդական հոգևորական– ների և նույնիսկ Իրանի շահերի հետ («Գիրք պատմութեան», հայերեն հրտ. 1797 թ., աշխատությունը Սուլեյման շահի հետ ունեցած բանավեճի գրառումներն է), հակադրվել նրանց հակահայկական քա– ղաքականությանը, հայաձուլական և դա– վանափոխ անելու ձգտումներին: Փիլ. հայացքներով Հ. Մ. իդեալիստ էր: Որպես աշխարհի սկզբնապատճառ ընդու– նել է աստծուն, իսկ աշխարհի ճանաչո– ղությունը, ըստ նրա, սկսվելով զգայու– թյունից, ընթանում է դեպի աստվածային էության իմացությունը: Մակայն աստծու գոյությունն ապացուցելիս նա հենվում է նախ բնական և բանական փաստերի և ապա միայն Աստվածաշնչի և եկեղեցու հայրերի հեղինակության վրա: Հայ հա– սարակագիտական մտքի կարևոր նվաճում է լյութերական շարժման՝ Հ. Մ–ի տված գնահատականը: Նա լյութերականության մեջ տեսնում էր ազգային ինքնագիտակ– ցության ու ազգային–ազատագրական պայքարի տարր: Հ. Մ. վեր է հանել աշ– խարհիկ ու հոգևոր իշխանությունների և նրանց վարած քաղաքականության միջև եղած սերտ կապը: Ըստ նրա, նայած աշ– խարհիկ ինչպիսի ուժ է պաշտպանում այս կամ այն եկեղեցուն, ըստ այդմ դրսե– վորվում է վերջինիս հանդուրժողական կամ անհանդուրժողական վերաբերմուն– քը մյուս եկեղեցիների նկատմամբ: Նա հանդես է եկել ֆեոդալական կամայակա– նությունների ու անօրինականություննե– րի քննադատությամբ, առաջ քաշել մար– դու իրավունքի անձեռնմխելիության պա– հանջը: Հ. Մ. գտնում էր, որ ոչ ոք (նաև՝ աստված) առանց հիմքի ու պատճառի չի կարող և չպետք է խլի մարդուն տրված իրավունքը: Հ. Մ. շարունակել է Արիստոտելի, Դավիթ Անհաղթի, Սիմեոն Ջուղայեցու և ուրիշների (նաև պարսիկների և արաբ– ների) տրամաբանական ուսմունքների առաջադիմական գաղափարները: Նա քննարկել է տրամաբանության առարկա– յի, ուսումնասիրության մեթոդի, մյուս գիտությունների համար նրա ունեցած նշանակության, ինչպես նաև մտահան– գումների տեսության հետ կապված մի շարք հարցեր՝ հաճախ առաջադրելով նոր և ուրույն գաղափարներ: Քերակա– նական հարցերի վերլուծման ընթացքում Հ. Մ. զգալիորեն ելնում է Սիմեոն Զուղա– յեցու ըմբռնումներից, սակայն առանձին դեպքերում ներմուծում է նոր գաղափար– ներ, առաջ քաշում նոր հարցադրումներ: Հ. Մ. հայտնի է նաև որպես նկարիչ, հատկապես՝ դիմանկարիչ: Նա ղեկավա– րել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևա– վորումը, մասնակցել այդ աշխատանք– ներին (նրան են վերագրում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդ– ները» նկարաշարերը, իր ինքնանկարը զետեղել է նույն եկեղեցու խորանի աջ կողմի «Չննջող ակն» պատկերի մեջ): Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լու– լավորիչ եկեղեցու համար («Տաճարի ըն– ծայումը», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» ևն): Նրա աշխատանքնե– րին բնորոշ են դիմագծերի անհատա– կանացված բնութագրումներ, հոգեբանա– կան շեշտադրումներ, բնանկարի ռեա– լիստական ըմբռնումներ: Ելնելով նկար– չական իր կոնկրետ գործունեությունից՝ Հ. Մ. զարգացրել է նաև գեղագիտական հետաքրքիր գաղափարներ: Երկ. Գիրք համառօտ…, Նոր Ջուղա, 1687: Համառօա քերականութիւն և տրամաբանու– թիւն…, Ամստերդամ, 1711: Գիրք որ կոչի սրբազնագործութիւն, Մադրաս, 1812: Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարա– նի, հ. 1-2, Ե., 1965–70: Գրկ– Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, Վաղ–պատ, 1905, էշ 153–218: Ջահուկյան Գ., Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974, էշ 150–59: Ղազարյան Մ., Հայ կերպար– վեստը XVII–XVIII դարերում, Ե., 1974, էշ 32–50: Հ. Միրզոյան, Մ. Ղազարյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋՈԻՂԱՏԵՏԻ ՔԹՌԵՇԵՆՑ (ծն. մոտ 1610-ական թթ., Նոր Ջուղա – մահ. թ. անհտ.), հայ տպագրիչ, մշակու– թային գործիչ, հոգևորական: Սովորել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրո– ցում՝ աշակերտելով Խաչւաոուր Կեսարա– ցան: Աշխատել է վերջինիս կողմից 1636-ին հիմնադրված տպարանում, մաս– նակցել Նոր Ջուղայում 1638-ին լույս տե– սած առաջին հայերեն գրքի՝ Սաղմոսա– րանի և երկրորդ գրքի՝ մեծածավալ Հա– րանց վարքի տպագրությանը: 1639-ին մեկնել է Իտալիա՝ տպագրական գործում կատարելագործվելու և հայերեն տպա– տառեր ու տպագրական սարքավորում ձեռք բերելու համար: Հռոմում տեղի վար– պետների մոտ պատրաստել է տվել հա– յերեն տպատառեր, պատկերների տպա– տախտակներ ևն և մեկնել Լիվոոնո, 1644-ին լույս է ընծայել Սաղմոսարան: Տպարանը տեղափոխ ել է Նոր Ջուղա, այստեղ 1647-ին տպագրել է Ազարիայի Պարզատումարը: Տեղեկություն կա, որ սկսել է Աստվածաշնչի տպագրությունը (առաջին), բայց անավարտ է թողել: 1660-ական թթ. 2-րդ կեսին մեկնել է էջմիածին, ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Ջուղայի (հին) առաջնորդ, որտեղ և նահատակվել է՝ մի հայ աղջկա առևանգչի ձեռքից Փրկելու պատճառով: