Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/565

Այս էջը սրբագրված չէ

Հ. Ջ. Ք–ի տպատառերի և տպատախտակ– ների մի մասը պահպանվել է (Նոր Զաղայի հայկ. թանգարան): Գրկ. Մինասյան Լ., Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջու– ղա, 1972: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977: Ռ. Իշխանյան.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԴՂԿԱՎԱՆԵՑԻ (ծն. ն մահ. թթ. անհա.), հայ գրիչ և մանրանկա– րիչ: Ապրել և ստեղծագործել է XI դ. կե– սերին, Արշարունյաց գավառի Սանդղկա վանքում (Երասխաձոր, Կաղգվանի մոտ): Նրանից մեզ է հասել երեք ձեռագիր (բո– լորն էլ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում): Ձեռագրերից առա– ջինը (JSP 3793) գրվել և նկարազարդվել է 1053-ին, Մանդղկա վանքում: Երկրորդի՝ <Մողնու Ավետարան»-ւ (N» 7736) ընդօ– րինակման թվականը և տեղն անհայտ են: Երկուսն էլ մագաղաթյա, երկաթագիր ավետարաններ են, որոնցից երկրորդը ճոխ նկարազարդված է տերունական նը– կարներով, գւխազարդերով և զարդա– գրերով, իսկ առաջինը՝ նաև լուսանցա– զարդերով: Հայ գրչության արվեստի մեջ, փաստորեն առաջին անգամ լուսանցա– զարդի, գլխազարդերի և զարդագրերի հանդիպում ենք Հ. Ա–ու մեզ հասած սույն ձեռագրերում, որոնց մեջ գիրը, նկարը և գրանյութը արտակարգ ներդաշնակու– թյան մեջ են: Երրորդ ձեռագրի (որը հայտ– նի է «Բեգունց Ավետարան» անունով, ձեռ. N» 10099) միայն լուսանցագարդերն է կա– տարել Հ. Մ. 1060-ին: Գրկ. Մաթևոսյան Ա., Գրիչ Հովհան– նես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարա– նը»), «ԲՄ», Jsfe 10, Ե., 1971:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ, Հովհան– նես Իմաստասեր (1045– 1050-ի միջև, Արցախի Փառիսոս գավառ–1129, Հաղպատ), հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ: Ծնվել է քա– հանայի ընտանիքում: Սովորել է Հաղպա– տի վանքում, ապա՝ Ուռճացի վարդապետի մոտ: Ստացել է բազմակողմանի կրթու– թյուն: Երկար տարիներ ապրել ու գործել է Անիում, ղեկավարել է Անիի բարձրա– գույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտական– փիլիսոփայական ուղղվածություն: Աստ– վածաբանությունից բացի նրա ղեկավա– րած դպրոցում ուսուցանվել են քերակա– նություն, մաթեմատիկա, փիլսոփայու– թյուն, տոմարագիտություն, տիեզերագի– տություն և այլ առարկաներ: Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը, որը նրա շնորհիվ դարձել է գիտության և մշակույ– թի նշանավոր կենտրոն: Բազմակողմա– նի և խոր գիտելիքների համար Հ. Ս. հըռ– չակվել է որպես «Սոփեստոս», «Իմաստա– սեր», «Վարդապէտն մեծ», «Պոետիկոս»: Պահպանվել է Հ. Ս–ի շիրմաքարը՝ «Ար– ձանս այս սեմական է Սոփեստոսի Սար– կաւագին» մակագրությամբ: Հ. Ս. թողել է գրական հարուստ ժա– ռանգություն: Մեկնել է անտիկ և քրիս– տոնյա հեղինակների մի շարք երկեր: Դրել է նաև փիլ., բնագիտական, տոմա– րագիտական, գեղագիտական, գեղար– վեստական, բարոյագիտական, աստվա– ծաբանական բնույթի ինքնուրույն աշ– խատություններ: Կորել է նրա պատմա– կան երկը, որից մեջբերումներ է կատարել Մամուել Անեցին: Հ. Մ. մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգու– թյանը: Նա սրբագրել, խմբագրել, արտա– գրել և արտագրել է տվել աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ: Հ. Մ. կրոնական բնույթի իդեալիզմի դիրքերից քննադատել է աշխարհի առա– ջացման մոնիստական–մատերիալիստա– կան և դուալիզմին մոտեցող ըմբռնում– ները: Ըստ նրա սկզբնականն աստվածն է. այն, ինչ որ կա, նախապես եղել է աստծու մտքում և նրա կամքով դարձել է իրականություն: Արարված բնությունն ինքը ևս հանդես է գալիս որպես ստեղծա– գործող: Քանի որ յուրաքանչյուր առարկա ենթակա է փոֆոխման, անցման՝ մի վի– ճակից մյուսին, ապա ողջ բնությունն ունի գոյության երկակի ձև՝ որպես իրա– կանություն և որպես հնարավորություն: Վերջինս իրականության մեջ թաքնված արմատն ու սկիզբն է այն ամենի, ինչ հետագայում փոփոխության միջոցով վե– րածվում է իրականի: Հնարավորությունն ու իրականությունն անխզելիորեն կապ– ված են ու պայմանավորում են միմյանց: Նա փոփոխության պրոցեսը ընկալում է մետաֆիզիկորեն, կարծելով, որ բնու– թյան մեջ նորը չի առաջանում: Աակայն, անդրադառնալով բնության առանձին իրերի ու երևույթների շարժման պատ– ճառների հարցերին, նա ցուցաբերել է դիալեկտիկական մտածողության որոշ տարրեր: Բարձր գնահատելով մարդկա– յին ճանաչողական հնարավորություննե– րը՝ նա հանդես է եկել բնության երևույթ– ների գերբնականացման ու սնոտիապաշ– տության դեմ, պահանջել է թափանցել բնության գաղտնիքների մեջ, ճանաչել շրջապատող աշխարհը, որն իր ժամանա– կին առաջադիմական պահանջ էր: Նա գտնում էր, որ կոնկրետ–զգայական աշ– խարհը հասանելի է մարդկային իմացու– թյանը: ճանաչողությունը չիմացությու– նից դեպի իմացություն, թերի իմացու– թյունից դեպի առավել լրիվ իմացություն ընթացող երկարատև պրոցես է. այն անց– նում է զգայական՝ առաջին և անհրաժեշտ աստիճանը, որին հաջորդում է բանական իմացությունը: Բացառիկ երևույթ էին գի– տելիքների ձեռքբերման և նրանց հավաս– տիությունը ստուգելու խնդրում փորձի դերի մասին նրա դատողությունները, ճշմարտության մասին առաջ քաշած գա– ղափարները, նոմինալիստական մտածե– լակերպի առանձին արտահայտություն– ները ևն: Հ. Մ. ընդունել է երկրի գնդաձե– վությունը: Պահպանվել է Հ. Մ–ի մաթեմա– տիկական մի աշխատություն՝ «Ցաղագս անկիւնաւոր թուոց» վերնագրով, որտեղ տրված են, այսպես կոչված, եռանկյուն, քառանկյուն, մինչև 14-անկյուն թվերը: Աշխատության ընդօրինակություններից մեկը պարունակում է նաև պյութագորա– սյան բազմապատկման աղյուսակի հայկ. տարբերակը: Արվեստի տեսության բնագավառում նոր խոսք է «Բան իմաստութեան ի պատ– ճառս…» 188-տողանոց չափածո երկը, որը երկխոսություն է բանաստեղծի ու «սարեկի» միջև: Թեման արվեստի ակունք– ների խնդիրն է: Հ. Մ. արվեստի աղբյուրը տեսնում է բնության մեջ: Ըստ նրա՝ որ– քան արվեստը մոտենա բնությանը, այն– քան ավելի կատարյալ կփնի: Բնականու– թյունն է արվեստի բարձրագույն վիճակը: Նա գտնում էր, որ բարձր արվեստի հաս– նելու համար անհրաժեշտ է տաղանդի առկայություն և համառ ու նպատակա– սլաց աշխատանք: Նա պահանջում էր խոսքի և ստեղծագործության ազատու– թյուն: Հ. Մ. զբաղվել է հայկ. տոմարի կարգա– վորման հարցով: 1084-ին, երբ լրացել է հայոց Մեծ թվականի առաջին պարբե– րաշրջանը, Հ. Մ. կազմել է հետագա 532 տարիների (մինչև 1616-ը) աղյուսակը, որը կոչվել է Սարկավագադիր տոմար (տես Հայկական օրացույց): Տոմարին նվիր– ված նրա աշխատությունները դարեր շա– րունակ եղել են տոմարական հաշվում– ների տեղեկատու–ձեռնարկ: Հ. Մ. XI–XII դդ. երևելի երաժշտա– գետներից ու երգահաններից է, որ նշա– նակալի ավանդ է մուծել Անիի և Հաղ– պատի գիտական գեղարվեստական ավան– դույթների զարգացման մեջ և ուղի հար– թել դեպի Կիլիկիա անցումն իրագործող հայկ. երաժշտական մշակույթի հետա– գա ծաղկման համար: Հ. Ս–ի, որպես երա– ժըշտի, գործունեությունը կապված է երա– ժըշտական գեղագիտության, գիտական ու գործնական տեսության, կատարողա– կան արվեստի և ստեղծագործության հետ: Անեղծանելի հետքեր է թողել հայ միջնա– դարյան արվեստի փիլ–յան, այդ թվում և ուղղակի՝ երաժշտ. գեղագիտության զար– գացման մեջ: «Բան իմաստութեան» քերթ– վածում, մասնավորապես, երաժշտությու– նը համարում է սովորովի գեղարվեստ, որ ծագում և զարգանում է որպես բնու– թյան նմանվելու և բնությունից սովորելու մարդկային ձգտման անմիջական ար– դյունք: Եվ ի դեմս բնության ունենալով գեղեցկության ու բարձրագույն ներդաշ– նակության հավերժական, իր համապար– փակությամբ անհասանելի մի տիպար, վերջինիս հասնելու ձգտման մեջ ձեռք է բերում կատարելագործման հավիտենա– պես գործող հզոր ազդակներ: Ինչպես պարզվում է, ուսման և կրթության աս– պարեզում Գրիգոր Մագիստրոսի բարենո– րոգումները շարունակելով դրանք ի կա– տար ածած Հ. Ս., քերականության, տո– մարի և թվաբանության շարքում դաս է տվել նաև ընդհանրապես «քառյակ ար– վեստները», որոնցից ՝մեկն էր երաժըշ– տագիտությունը: Նմանապես՝ պարզվում է, որ Հ. Ս. իրեն աշակերտած հոգևորա– կաններին ուսուցանել է նաև երաժշտ. նշագրության (խազագրության) հիմունք– ները, ինչպես և ծիսական մատյանների երաժշտանշանագրական բովանդակու– թյունը բացահայտելու՝ ընթերցելու–վեր– ծանելու սկզբունքները: Հայտնի է Հ. Ս–ի կատարած նշանակալի գործը սաղմո– սերգության նորոգության ասպարեզում: Որպես ստեղծագործող, Հ. Ս. նշանակալի ավանդ է մուծել աղոթքի ժանրի զարգաց– ման մեջ, լծվել է գանձարան ժողովածուի նյութերի կուտակմանը և էապես հարըս– տացրել շարականների հորինման փորձը: Ղևոնդյանց հիշատակին նվիրված նրա «Անճառելի բանդ Աստուած» մանկունքը