բարձրարվեստ մի կոթող է, որ նշանակա– լի չափով զարգացնելով Կոմիտաս կա՜ թողիկոսի «Անձինք նուիրեալք» շարա՜ կանի գրական ու երաժշտ– բաղադրիչն ե" րի կառուցվածքային լավագույն եաակա՜ նիշները, անմիջականորեն նախապատ՜ րաստում է Ներսես Շնորհալու՝ Ավարայ՜ րի ճակատամարտի հերոսներին ոգեկո– չող «Նորահրաշ պսակաւոր» աոեղծա՜ գործությունը: Երկ. Աբրահամյան Ա. Գ., Հովհան– նես Իմաստասերի մատենագրությունը, Ե.. 1956: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սարկաւագ ՍոՓեստես, տես նրա «Ցուշիկք հայրենեաց Հայոց», հ. 2, Վնտ., 1870, էջ 279–307: Աtբ եtղ յtա ն Մ., Հովհաննես Սարկավագ վարդապետ, Երկ., հ. 4, Ե., 1970: Թ ու մ ա ն յ ա ն Բ., Հայ աստղագիտության պատմություն, Ե., 1964: Գրիգորյան Գ. Հ., Հովհաննես Իմաս– տասերի Փիլիսոփայական հայացքները, «ՊԲՀ», 1958, Nq 3: Միրումյան Կ. Ա., Հովհաննես Սարկավագի երկու իմաստասի– րական գրվածքները U նրանց արժեքը, «ՊԲՀ», 1979, JSo 2: Ա. Մարւոիրոսյան, Գ. Գրիգորյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵԲԱՍՏԱ5Ի (ծն. թ. անհա.– 1830, Սեբասաիա), հայ պատմիչ, բանաստեղծ, եկեղեցական գործիչ: 1797-ին ձեռնադրվել է վարդապետ, 1812-ին՝ եպիսկոպոս: 1809–30-ին եղել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդ: Հ. Ս–ու ջանքերով Սեբաստիայի թեմում բացվել են դպրոցներ, վերակառուցվել վանքերն ու եկեղեցիները: Գրել է հոգևոր ու աշ– խարհիկ բնույթի ոտանավորներ, չափածո տապանագրեր, որոնց մի մասը («Ներբո– ղական նուագերգութիւնք…») հրատա– րակվել է 1825*-ին, Թիֆլիսում: Ունի նաև քարոզներ (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մա– տենադարան, ձեռ. N» 10185): Հատկապես կարևոր է Հ. Ս–ու «Պատմութիւն Սեբաս– տիոյ» երկը, որն ընդգրկում է 1021-ից մինչև 1830-ական թթ. կարևոր անցքերը: Երկ. Պատմութիւն Սեբաստիոյ, աշխատա– սիր. Բ. Լ. Չուգսագյանի, Ե., 1974: . Գրկ. Ն ա թ ա ն յ ա ն Պ., Տեղեկագրու– թիւն ընդհանուր վիճակին Սեբաստիոյ…, ԿՊ, 1877, էջ 21–23: Բ. Չոնգասզյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԿԻԼԻՑԵՍ (’Iwaw^ 2ku- XCxaTis) (ծն. և մահ. թթ. անհտ.), XI դա– րի 2-րդ կեսի բյուգանդական ժամանակա– գիր: Գրել է «Համառոտություն պատմու– թյանց» աշխատությունը, որով շարունա– կել է Թեոփանես Խոաոովանողի «ժամա– նակագրությունը» (811– 1057-ի դեպքե– րը): Հ. Ս–ի գործը նույնպես շարունակվել է (որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ հենց իր կողմից) և հասցվել մինչև 1081-ը: Հ. Ս–ի «ժամանակագրությունը» և նրա շարունակությունը կարևոր տեղեկություն– ներ են հաղորդում հայ–բյուզանդական հարաբերությունների, Բյուզանդիայում հայերի խաղացած կարևոր դերի, հայազ– գի կայսրերի (Նիկեփորոս II Փոկաս, Հովհաննես I Չմշկիկ, Վասիւ II ևն), Մա– կեդոնական (հայկական) ղինաաոիայի, Հայաստանում կայսրության նվաճողական քաղաքականության, Արծրունիների և Բագրատունիների թագավոր ությ ունների վերացման, բյուգանդական տիրապետու– թյան հաստատման, սելջուկ–թուրքերի կողմից Փոքր Ասիան և Հայաստանը նը– վաճելու պատմության վերաբերյալ: Երկ. Հովհաննես Սկիլիցես, Ե., 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3): Ioannis Scylitzae Synopsis Historiarum, editio prin- ceps, recensuit Ioannes Thurn, Berolini et Novi Eboraci, 1973. Հ. Բարթիկյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ–ՍՄԲԱՏ (ծն. թ. անհտ.– 1041), Հայոց Բագրատունի թագավոր՝ 1020-ից: Գագիկ Ա–ի ավագ որդին: 1000-ին հոր հրամանով գրավել է Կոգովիտ և Ծաղ– կոտն գավառները (Արծրունի իշխան Ապուսահլից): Հոյէ մահից (1020) հետո Հ–Ս–ի կրտսեր եղբայր Աշոտը գահին տիրելու նպատակով Վասպուրականի օժանդակ զորքով հարձակվել է Անիի վրա: Հայ իշխանների, կաթողիկոսի և ափխազաց ու վրաց թագավորի միջամտու– թյամբ Հ–Ս–ի ու եղբոր միջև համաձայ– նություն է կայացել, և Հ–Ս. մնացել է Հա– յոց թագավոր: Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջա– կայքով, իսկ թագավորության մնացած տարածքին (Իրանին և Վրաստանին սահ– մանակից գավառներ) տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»: Գահակալա– կան պայքարի հետագա սրման պայման– ներում Աշոտը դիմում է Բյուզանդիայի վասիլ II կայսրին և ռազմ, օգնություն ստանում նրանից ընդդեմ Հ–Ս–ի: Բյու– գանդական զորքի հարձակումը Հայաստա– նի վրա (որը տվյալ պահին հնարավոր էր, քանի որ 1021-ին Հ–Ս. զորքով օգնել էր Վասիլ II-ի դեմ ապստամբած ափխազաց և վրաց թագավորին) կանխելու նպատա– կով Հ–Ս. Վասիլ II-ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին: 1022-ի հուն– վարին կնքված պայմանագրով, համաձայն Հ–Ս–ի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը արվելու էին Վասիլ II-ին: Պայմանագրի ելքից դժգոհ Հ–Ս. Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահ– նի ուսուցչապետ Գիոսկորոսին (ավելի ուշ, եկեղեցու ներսում երկպառակությա– նը վերջ տալու նպատակով, Հ–Ս. վերա– կանգնեց Պետրոս Ա Գետադարձի կաթո– ղիկոսական իրավունքները): 1032-ին Հ–Ս. ամուսնացել է Բյուզանդիայի Ռո– մանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ: 1038-ին վերանորոգել է տվել Հոռո– մոսի վանքը: 1040-ի վերջին զինական օգնություն է ցույց տվել Տաշիր–Զորա– գետի թագավոր Դավիթ Անհողինին: Հ–Ս–ի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան: Գրկ. Արիստակես Լաստիվեր– ց ի, Պատմություն, Ե., 1971: Մ ա տ թ և ո ս Ու ռ հ ա յ և ց ի, ժամանակագրություն, Ե., 1973: Հովհաննես Սկիլիցես, Ե., 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հա– յերի մասին 10, Բյուգանդական աղբյուր– ներ 3):
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐձՆՑԻ (ծն. 1540-ական թթ., հավանաբար՝ Բաղեշի Սալնաձոր գավառ– մահ. թ. անհտ.), հայ տպագրիչ, մատենագիր, քահանա: Սինչև 1570-ական թթ. վերջերը բնակվել է Ամիդ քաղաքում, ապա որդու՝ Խաչատուրի հետ մեկնել Հռոմ: Հալածվել, բանտարկվել է իտալ. իշխանությունների կողմից: 1583-ին Սոււ– թանշահ Աբգւսրյւսն Թոխաթցու թելա– դրանքով Իտալիայի հայերի ծանր կա– ցության մասին նամակ է գրել Երուսաղեմի հայոց պատրիարք Դավթին: Հռոմում թարգմանել է Գրիգոր XIII պապի մշակած նոր տոմարի ուղեցույցը, 1584-ին տպա– գրել է այն (որդու և Սուլթանշահի օգնու– թյամբ) «Տօմար Գրիգորեան» վերնագրով: 1586– 1587-ին Վենետիկում պատվիրել է հայերեն նոր տպատառեր և Զուան Ալ– բերտիի տպարանում լույս ընծայել Սաղ– մոսարան, որը հայ հին տպագրության կարևոր նմուշներից է (պատմական ար– ժեքավոր աղբյուրներ են գրքի հիշատա– կարանները): 1587-ին Սարսելում հայե– րենի փոխադրել է միջնադարյան Եվրո– պայում տարածված «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966) ասպետական սիրա– վեպը: Ենթադրվում է, որ կաթոլիկական գործիչ Ղոփուզենց Հովհաննես Տերզնո եպիսկոպոսը (մահ. 1630-ին) նույն Հ. Տ. է: Գրկ. Զարբհանալյան Գ., Պատ– մություն հայկական տպագրության, Վնտ., 1895: Ալի շան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Իշխան յան Ռ., Հայ գրքի պատ– մություն. հ. 1, Ե., 1977: Ռ. Իշխանյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԻՐԱՑՈՒ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ նկարիչ: Ապրել և ստեղծա– գործել է XVIII դ. 1-ին կեսին, Երուսաղե– մում:Տեղի Ս. Հակոբյանց տաճարում պահ– պանվել են նրա 23 նկարները: Լավագույն– ներից են՝ «Անառակ որդու վերադարձը», «Մոգերի երկրպագությունը», «Հարսանիք Կանայում», «Համբարձում», «Հոգեգա– լուստ» ևն: Հ. Տ. սյուժեների ազատ ընտ– րություն է կատարել, հեռացել է սրբա– պատկերային կանոններից, ձգտել կեր– պարների ազգային գծերի շեշտադրմանը, շարժումների միջոցով որոշակի հոգեբա– նության արտահայտմանը: Հ. Տ. որպես ֆոն օգտագործել է եվրոպական փորա– գրություններից վերցված բնանկարներ, երբեմն նույն կտավի վրա տեղադրել կրկնակի սյուժեներ (օրինակ, «Ղագարոսի հարությունը և մուտքը Երուսաղեմ», «Մե– ղավոր կինը լվանում է Հիսուսի ոտքերը»): Գեղանկարչական մտածողության մեջ առ– կա է ժամանակի իտալական արվեստի ազդեցությունը: Նկարներն ունեն հեղի– նակի անվան և կատարման թվականների (1721, 1723, 1724) մակագրություններ: Գրկ. Հ ո վ ս և փ յ ա ն Գ., Տիրացու Հով– հաննես, «Գեղարվեստ», Թ., 1917, JnJs 6: Ղ ա– զ ա ր յ ա ն Մ., ՛Հայ կերպարվեստը XVII – XVIII դարերում, Ե., 197Հ: Մ,Ղազարյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՒՍՏԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ ճարտարապետ: 1644–66-ին ճարտարապետ Գավիթ Ուս– տայի հետ հիմնովին վերանորոգել է Սյունիքի Երնջակ գավառի Ապրակունիս գյուղի մոտ գտնվող Երնջակի Ս. Կարա– պետ վանքի եկեղեցին, գավիթն ու սրահը: Եկեղեցին շինված է քառամույթ գմբեթա– վոր բազիլիկի հորինվածքով, սրբատաշ քարից (գմբեթը՝ աղյուսից): Այն ուշ միջ– նադարի հայ ճարտարապետության լա– վագույն հուշարձաններից է: Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: