Հ. Հ. Հովհաննիսյան Հ. Մ. Հովհաննիսյան շևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)– 5.3.1938, Երևան], հայ սովետական աշ– խարհագրագետ, մանկավարժ, պրոֆե– սոր (1935): 1904-ին ավարտել է Պետեր– բուրգի համալսարանի ֆիզիկա–մաթեմա– տիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը: 1907-ին Թիֆլիսում սկսել է գի– տա–մանկավարժական և հասարակական գործունեությունը: 1923-ին հիմնադրել ու ղեկավարել է Երևանի համալսարանի ֆի– զիկական աշխարհագրության ամբիոնը: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայկական աշխարհագրական ընկերու– թյունը (1935): Հ. կազմել է աշխարհա– գրության և երկրաբանության դպրոցա– կան առաջին դասագրքերը Սովետական Հայաստանում, մշակել՝ «Տնտեսական աշխարհագրությունը, նրա խնդիրները և առարկան» բուհական դասախոսություն– ները, հրատարակել առանձին գիտական աշխատություններ ֆիզիկական աշխար– հագրության բնույթի և հետազոտության մեթոդների, Հայաստանում աշխարհա– գրական բարձրագույն կրթության մասին: Երկ. Խորհրդային Սոցիալիստական Հան– րապետությունների Միության համառոտ աշ– խարհագրություն, Ե., 1925: Համառոտ տիե– զերագրություն, Ե., 1926: Երկրաբանություն, մաս 1, Ե., 1926: Հայաստանի Ս. Խ. Հանրա– պետության աշխարհագրություն, Ե., 1927: Գ. Աբրահամյան
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հենրիկ Բարդուղի (1918, Երևան –1964, Մոսկվա), հայ սո– վետական կինոռեժիսոր: 1933-ին սովորել է Սունդուկյանի անվ. թատրոնի ստուդիա– յում, միաժամանակ հանդես եկել ներկա– յացումներում: 1943-ին ընդունվել և ապա ավարտել է Մոսկվայի կինեմատոգրա– ֆիայի համամիութենական ինստ–ը (եղել է Ս. Գերասիմովի աշակերտը): Մի շարք ֆիլմեր («Երիտասարդ գվարդիա», 1948, «Խաղաղ Դոն», 1957–58) Ս. Դերասիմո– վը ստեղծել է Հ–ի ասիստենտությամբ: Կադր «Երեքին գումարած երկու» կինոնկարից (1963), ռեժիսոր՛ Հ. Հովհաննիսյան Հ–ի առաջին ինքնուրույն աշխատանքը «Տիկնայք» կարճամետրաժ ֆիլմն է, այ– նուհետև՝ «Խոսում է արբանյակը» վավե– րագրական, «Կրոշի արկածները», «Աղջ– կական գարունը» ժապավենները: Մեծ ճանաչում է գտել Տ–ի «Երեքին գումարած երկու» կինոկատակերգությունը (1963): Ս, Մայկյան
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հենրիկ Վահանի (ծն. 3.6.1936, Լենինական), հայ սովետական թատերագետ: Արվեստագիտության դ–ր (1980): ՍՄԿԿ անդամ 1979-ից: Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ի դերասանական ֆակուլտետը (1958): 1965-ից աշխատում է ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստ–ում, 1968-ից միաժամա– նակ դասավանդում գեղարվեստա՜թատե– րական ինստ–ում: Հեղինակ է թատրոնի պատմությանն ու տեսությանը վերաբերող աշխատությունների ու հոդվածների: Երկ. Մարտիրոս Մնակյան, Ե., 1969: Բե– մական խոսքի պոետիկան, Ե., 1973: Փափազ– յանի խոսքը, «Շեքսպիրական», 4, Ե., 1974: Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Ե., 1978:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես (1865, Երե– վան– 1935, Երևան), հայ վիրաբույժ: 1891-ին ավարտել է Մոսկվայի համալսա– րանի բժշկ. ֆակուլտետը: 1895-ին նշա– նակվել է Երևանի քաղաքային հիվանդա– նոցի գլխավոր բժիշկ, աչքի հիվանդություն– ների ու վիրաբուժական բաժանմունքնե– րի վարիչ: Կատարելագործվել է Մոսկվա– յի (1889), Բեռլինի (1904), Վիեննայի և Փարիզի (1906, 1908) վիրաբուժական կլի– նիկաներում: 1911-ին Երևանում բացել է սեփական վիրաբուժական հիվանդանոց՝ 10 մահճակալով, որը գոյություն է ունե– ցել մինչև 1923-ը: Եղել է հասարակա– կան ակտիվ գործիչ, դպրոցական բժիշկ, Կովկասյան հայկ. բարեգործական ընկե– րության Երևանի բաժանմունքի նախագահ, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկ. բաժնի վարիչ, Երևանի բժշկ. ընկե– րության նախագահության անդամ: Դրել է նաև վիրաբուժության տարբեր հարցե– րի վերաբերյալ աշխատություններ:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի [14(26).4.1864, Վաղարշապատ (այժմ՝ էջ– միածին)–29.9.1929, Երևան], հայ բա– նաստեղծ: Նախնական կրթությունն ստա– ցել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում: 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դա՝ սարանը, 1884-ին՝ համալսարանի պատ– մա՜լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888-ին: 1889-ին ճանապար– հորդել է Եվրոպայում (Կ. Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն): Երկար տարիներ էջ– միածնի Դևորգյան ճեմարանում դասա– վանդել է ռուս գյւականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն: 1912-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում: Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսբաժնի վարիչը: Ողջունել է սովետական կարգերի հաս– տատումը Հայաստանում, նվիրվել երկրի վերաշինության ու լուսավորության գոր– ծին: Եղել է Վաղարշապատի գավառի լուս– բաժնի վարիչ: 1922-ին աշխատել է ՀՄՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժո– ղովում: 1883-ին «Աղբյուր»-ում լույս է տեսել Հ–ի առաջին բանաստեղծությունը: 1887-ին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղի– նակին: 1908 և 1912-ին լույս տեսած ժո– ղովածուներն ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ: Հ. ստեղծեց արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դար– ձան Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ: Հ–ի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղ– մությամբ ու քնարականությամբ («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», 1884): Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հո– գիս, իզուր, իմ հրեշտակ», 1885, «Կուզեի լինել կարկաչուն վտակ», 1888) աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներ– դաշնակությամբ: Նրա պոեզիան դեմո– կրատական է, ժողովրդային: Հ. ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարված– ների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», 1883, «Մնաք բարով, արև, գարուն», 1887, «Աշուղ», 1887): Հայ պոե– զիայում Հ. առաջինն է, որ ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյու– ղական կյանքի ներքին հակասություն– ները («Դյուղի ժամը», 1886, «Հատիկ», 1886): Հ–ի քնարերգության որոշ նմուշներ ձևով ու բովանդակությամբ առնչվում են ժող. պոեզիայի հետ («Արագն եկավ լաՓին տալով», 1887, «Ալագյազ բարձր սարին», 1901): Դրպնց մեջ արտահայտ– ված են ժողովրդի պանդուխտ զավակների ապրումները, պատկերված է հայկ. բնաշ– խարհը: Հ. մեծ հայրենասեր է: Այդ սերը սկզբում ռոմանտիկական էր («Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները», 1880): Հետագա– յում նա գրեց «Մայրս» (1896), «Տղմուտ» (1887), «Նոր գարուն» (1897) ռեալիստա– կան գործերը, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները: Հ–ի հայրենասիրական ստեղծագործու– թյանը հատուկ են քաղաքացիականությու– նը, հերոսականությունն ու լավատեսու– թյունը: Հայրենիքի անձնվեր զինվորը («Մարն ի վեր», 1896), բանաստեղծի հա– մոզմամբ, չպետք է հանձնվի հուսահա– տության ու լքման տրամադրություննե– րին: Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժող. զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակակիցներին: «Մյունյաց իշխանը» (1887) պատմահոգեբանական պոեմում Հ. նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Մյունու դերի լուսաբանմանը: Հ. անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Արտավազդ>, 1887, «Վահագնի ծնունդը», 1904, «Լուսավորչի կանթեղը», 1904): Հ. բնագրից թարգմանել է եվրո– պական և ռուս գրականության դասա– կանների՝ Հոմերոսի, Դյոթեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրա– սովի, Հայնեի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց երկերը: Դրանցից մի քանիսը (Վ. Միրակոմլյա, «Անգրագետ», 1886, Ուլանդ, «Երգչի անեծքը», 1888 ևն) ինք– նուրույնի արժեք ունեն: Հ. բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն: 1913-ին