Հ. Կ. Հովհաննիսյան 0ու. Ց. Հովհաննիսյան Ն. Մ. Հովհաննիսյան Ն. Ա. Հովհաննիսյան նշվեց բանաստեղծի գրական գործունեու– թյան 25-ամյակը, իսկ 1965-ին պետակա– նորեն տոնվեց Հ–ի ծփւդյան 100-ամյակը: 1948-ից ծննդավայրում գործում է Հով– հաննիսյանի աուն–թէԱնգարանը: Երկ.Եբկ. ժող., 2 հատորով, հ. 1, Ե., 1937: Հատընտիր, Ե., 1939: Երկ. ժող., հ. 1–4, Ե., 1964–68: Հատընտիր, Ե., 1971: Ընտիրը, Ե., 1976: CraxoTBopeimJi* E., 1940; H36p., M., 1949; JlnpHKa, M., 1963. Վիլյամ Շեքսպիր, Ե., 1965: Գրկ. Ավդալբնգյան Թ., Հովհաննես Հովհաննիսյան, Ե., 1934: Ղtա նtա լtա ն– յ ա ն Հ., Հովհաննես Հովհաննիսյան, Ե., 1946: Հովսեփյան Գ., Հովհաննես Հով– հաննիսյան, Ե., 1957: Ասմարյան Լ.» Հովհաննես Հովհաննիսյան, Ե., 1963: Մ ու– րադյան Ն., Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Ե., 1964: XnTapoBa C. M., IIo33hh Hoainmcjma, M., 1968. Լ. Ասմարյան
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հրաչյա Կարապետի [ծն. 8.12.1919, գ. Շահաբ (այժմ՝ Աբովյա– նի շրջանի Մայակովսկի գ.)], հայ սովե– տական բանաստեղծ: ՀԱԱՀ պետ. մրցա– նակի դափնեկիր (1979): ԱՄԿԿ անդամ 1948-ից: ՀԱԱՀ կուլտուրայի վաստ. գոր– ծիչ (1974): 1941-ին, Երևանի համալսա– րանի բանասիրական ֆակ–ի երրորդ կուր– սից, մեկնել է սովետական բանակ, մաս– նակցել Հայրենական մեծ պատերազմին: 1944-ին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարե– կամության և մշակութային կապի հայկ. ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականու– թյուն» ամսագրի խմբագրությունում: 1955–59-ին եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959–75-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը: 1978-ից «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է: Հ–ի բանաստեղծու– թյունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948-ին: Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդի– պում» (1951), «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Վայրի վարդ» (1968), «Սուրը դափնու վրա» (1970), «Հայրական երգ» (■ 1977) ժողովածուները: Հ. քնարական բանաստեղծ է: Սեր, հայ– րենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր, սրանք են այն առանցքա– յին թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հ–ի պոեզիան: Հ. գրել է նաև հրապարա– կախոսական, գրականագիտական, քննա– դատական հոդվածներ, Էսսեներ, պատմ– վածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967, «ժամանակի շունչը», 1976): Թարգմանել է սովետական ժամա– նակակից բանաստեղծների, ինչպես նաև Ա. Պուշկինի, Ն. Նեկրասովի, Ի. Ֆրանկո– յի, Լ. Արագոնի, Մ. Ռիլսկու ստեղծագոր– ծություններից: Հ–ի երկերը թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի շատ լեզուներով: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքա– նշաններով: Բանաստեղծություններ, հ. 1–2, Ե., 1971-72:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Միքայել Հովհաննեսի (ծն. 1.5.1912, Ւաւրբերդ), պատմաբան– բանասեր, աշխարհագրագետ, բանաս– տեղծ, մանկավարժ: Աովորել է Վենետիկի Ա. Ղազարի վանքում (1924–1930), ապա՝ Հռոմի համալսարանում: Դասավանդել է Եգիպտոսի (1939–49), Հալեպի (1949– 1956) Մխիթարյան վարժարաններում: 1970-ից՝ Վենետիկի Մուրատ–Ռափայել– յան վարժարանի դասախոս: 1962-ին լույս է տեսել Հ–ի «Գարնան հովեր» բանաստեղ– ծությունների ժողովածուն, 1970-ին՝ պատ– մական Հայաստանի բոլոր գավառներում եղած բերդերի պատմությանը նվիրված ուսումնասիրությունը («Հայաստանի բեր– դերը»):
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Յուրի Ցոլակի (ծն. 14.4.1933, Դոնի Ռոստով), հայ սովետա– կան ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1969): ՍՄԿԿ անդամ 1965-ից: Ավարտել է Մոսկ– վայի ինժեներա–ֆիզիկական ինստ–ը (1956): Դուբնայի միջուկային հետազոտու– թյունների միացյալ ինստ–ի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի դիրեկ– տորի տեղակալ: Աշխատանքները վերա– բերում են միջուկային ֆիզիկային և արա– գացուցչային տեխնիկային: Մասնակցել է ծանր միջուկների արագացուցիչների ըս– տեղծմանը և հետազոտել այդ միջուկների ճեղքման պրոցեսները: Նոր տարրերի (102– 106 ատոմական համարով) արհես– տական սինթեզի բնագավառում կատար– ված 3 հայտնագործության հեղինակնե– րից է: Արժանացել է լենինյան կոմերիտ– միության (1967) և ՍՍՀՄ պետ. (1975) մըր– ցանակների:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նար Միքայելի [ծն. 30.3(12.4).1913, Թիֆլիս], հայ սովետա– կան երգիչ (բաս): ՍԱՀՄ ժող. արտիստ (1964): Նար–Դոսի որդին: 1941-ին ավար– տել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ե. Ա. Վրոնսկու երգեցողության դասարան): 1931–37-ին՝ Թբիլիսիի օպերայի և բալե– տի թատրոնի խմբերգիչ, 1945–51-ին՝ մեներգիչ: 1951-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայ– նը առանձնապես արտահայտիչ է ցածր ձայնածավալում: Դերասանական վառ տա– ղանդը, զուսպ, առնական խաղը հնարա– վորություն են ընձեռել կերտել երաժշտա– կան–բեմական տպավորիչ կերպարներ՝ Դավիթ Բեկ (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալ– մաստ»), Ներսես, Հոր–հոր աղա (Չուխաճ– յանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի»), Դև Ենոք (Գ. Արմենյանի «Խորտակում»), Թորոս (Բաբանի «Արծվաբերդ»), Կոչուբեյ (Չայ– կովսկու «Մազեպա»), Կոնչակ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Ջրաղացպան (Դարգո– միժսկու «Ջրահարս»), Դոն Բազիլիո (Ռո– սինիի «Սևիլյան սափրիչ»), Ռամֆիս (Վեր– դիի «Աիդա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինիի «Նորմա»), Ցանգալա (Փալիաշվիլու «Դաիսի») ևն: 1954–63-ին դասավանդել է Երևանի կոն– սերվատորիայում: Համերգներով հանդես Ն. Հ ո վ հ ա ն– ն ի ս յ ա ն ը Դա– վիթ Բեկի դերում (1Լ Տիգրանյանի «Դավիթ Բեկ») է եկել ՍՍՀՄ քաղաքներում և արտասահ– մանում (Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բել– գիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Աֆրիկայի 9 երկրներ): ՀՍՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի շքա– նշանով: Ա. Բուղաղյան,
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Ալեքսանի [2.5.1899, գ. Բահարլու (նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում)– 28.1. 1945, Լեհաստան], հրետանու գեներալ– մայոր (18.11.1945): ՍՄԿԿ անդամ 1920-ից: 1920-ի դեկտեմբերից ծառայել է կարմիր բանակում: Ավարտել է Մոսկվայի հրե– տանային դպրոցը և աշխատել դասակի, մարտկոցի հրամանատար, ապա՝ դիվի– զիայի հրամանատարի օգնական: 1936-ին ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմա– քաղաքական ակադեմիան և աշխատանքի անցել 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, դիվիզիայի շտաբի պետ և ժամանակավոր հրամանա– տար: Հ. որպես դիվիզիայի հրամանատար մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, սովետա–ֆիննական պա– տերազմին (1939–40): 1940–41-ին ԱՈ– սովորել է Գլխավոր շտաբի ակադեմիա– յում, որն ավարտելուց հետո նշանակվել է Պոդոլսկ քաղաքի հրետանային ուսում– նարանի պետ: 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1944-ի փետր. 20-ին գնդապետ Հ. նշանակվել է 3-րղ գվարդիական տանկային բանակի հրետանու հրամանատար, մասնակցել Կուրսկի ճակատամարտին, Դեսնայի,