Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/573

Այս էջը սրբագրված չէ

Դնեպրի ու Պրիպյատի գետանցմանը, Լվով, Պերեմիշլ, Ցարոսլավլ քաղաքների ազատագրմանը, Վերին Սիլեզիայի մար– տերին, որտեղ և ընկել է հերոսի մահով: Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին, Սուվորովի 2-րդ աս– տիճանի, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Հովհաննեսի (ծն. 10.6.1930, Լենինական), հայ սովետա– կան պատմաբան, արևելագետ: Պատմ. գիտ. դոկտոր (1968), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1953-ին ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1971-ից՝ ՀՍՍՀ ԳԱ արևելագիտության ինստ–ի արաբ, երկրների բաժնի վարիչ: Հ–ի ուսումնասիրությունները վերաբերում են արաբ, երկրների, մասնավորապես՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի նորագույն պատմության հանգուցային պրոբլեմներին՝ ազգային–ազատագրա– կան շարժումներին, իմպերիալիզմի գա– ղութային սիստեմի տապալմանը և արաբ, անկախ պետությունների կազմավորմա– նը, սոցիալ–քաղ. վերափոխումներին, մի– ջազգային հարաբերություններին: Մաս– նակցել է «Հայաստանի կոմունիստական պարտիայի պատմության ուրվագծեր»-ի (1967) ստեղծմանը: Հ. արաբ, երկրների հետ բարեկամության և մշակութային կա– պերի Սովետական ընկերության վարչու– թյան անդամ է, Հայկական բաժանմունքի նախագահը, «ՍԱՀՄ–Իրաք» բարեկամու– թյան ընկերության փոխպրեգիդենտ, «ՍՍՀՄ– Լիբանան», «ԱՍՀՄ–ԵԺԳՀ» բա– րեկամության ընկերությունների վարչու– թյունների անդամ: Երկ. Ազգային–ազատագրական պայքարը Իրաքում (1945-1963), Ե., 1964: Ազգային– ազատագրական պայքարը Լիբանանում (1939–1958 թթ.), Ե., 1967: Նույնը արաբ., Բեյրութ, 1974: Սիրիան անկախության հա– մար մղված պայքարում (1917–1946 թթ.) (հե– ղինակակից՝ ■<. Սարգսյան), Ե., 1975: Odpa3o- Baime He3aBiicHMoH Chphhckoh Pecny6jLHKH (1939–1946), M., 1968; Han,H0Hajn>H0-0CB0- 6oflHTejibHoe flBHHceime b Hpaice (1917–58), E., 1976; IIojmTHKa HMneprauracTHHecKHX flep- »aB Ha Apa6cKOM BocTone b roflbi BTopoft MHpOBOH bohhm (1939 –1945 it.), E., 1980.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկողայոս (Ն ի կ ո լ) Ալեքսանդրի (1877, Ղազախ–1919, Բա– քու), հայ դերասան և ռեժիսոր: 1890-ական թթ. ավարտել է Մոսկվայի դրամատիկա– կան դասընթացները: Առաջին նշանակա– լից դերը Ուրիել Ակոստան էր (Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1900, Բաքու): Թիֆլի– սում խաղացել է Համլետ (Շեքսպիրի «Համ– լետ», 1901), Քին (Ա. Դյումայի «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Կորադո (Ջիա– կոմետտիի«Ոճրագործի ընտանիքը»), Ներ– սեհ (Մուրացանի «Ռուզան») ևն: Այնու– հետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասա– նական խմբերից և հիմնականում աշխա– տել թատերասերների հետ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխա– յում, Բաթումում, Բաքվում: 1905–06-ին ղեկավարել է Ալեքսանդրապոլի Հայ դրա– մատիկ նոր խումբը: 1906-ին գրել է «Լիգա» կատակերգությունը (բեմ. Ախալցխայում): 1911-ին թողել է բեմը: Ր. ՀովակիԱյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Շավարշ (Հովհաննես Շավարշ) Արամի (1.2.1908, Ալեքսանդրա– պոլ–17.6.1980, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀԱԱՀ վաստ. նկարիչ (1961): 1928-ին ավարտել է Երևանի գեղարվես– տա–արդյունաբերական ուսումնարանը: Աշխատել է գրքի նկարազարդման, հաս– տոցային գրաֆիկայի, երգիծական պլա– կատի բնագավառներում: Լավագույն աշ– խատանքներից են՝ Ա. Լիսիցյանի «Աբու Շ. Հովհան– նիսյան. «Հոկ– տեմբերի դիրքե– րում», լինոփորա– գրություն (1933) Հասանի մաշիկները» (1950), Հ. Պա– րոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1950), Ե. Չարենցի «խմբապետ Շավարշը» (1956) և «Երկիր Նաիրի» (1958) գրքերի նկարազարդումները, «Երիտասարդ բան– վորի դիմանկարը» (1930), «Հոկտեմբերի դիրքերում» (1933) գրաֆիկական գոր– ծերը, «Ֆաշիստական գեներալի արկած– ները» (1944) պլակատը: Երևանում բաց– վել է (1961) Հ–ի անհատական ցուցահան– դեսը:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Պարույր Աբրահամի [15.10.1906, գ. Բլուր (Աուրմալուի գավա– ռում)–24.5.1972, Երևան], հայ սովետա– կան անասնաբույժ: Անասնաբուժական գիտ. դ–ր (1941), պրոֆեսոր (1941), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1966): 1930-ին ավար– տել է Վորոնեժի անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ը: 1943-ից՝ էրե– վանի անասնաբուծական–անասնաբուժա– կան ինստ–ի և ներքին ոչ վարակիչ հի– վանդությունների ամբիոնի վարիչ: Հ–ի աշխատանքները վերաբերում են գյու– ղատնտ. կենդանիների ոչ վարակիչ հի– վանդությունների կանխարգելման և բուժ– ման պրոբլեմներին՝ տավարի մարսողա– կան օրգանների, հատկապես նախա– ստամոքսների ֆիզիոլոգիային, ախտա– բանությանը և բուժմանը, գյուղատնտ. կենդանիների միզային և շնչառական օրգանների հիվանդություններին, ինչ– պես նաև կերային թունավորումներին: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով: Երկ. Գյուղատնտեսական կենդանիների ստամոքս–աղիքային տրակտի հիվանդություն– ները և պայքարի միջոցառումները, Ե., 1950: Գյուղատնտեսական կենդանիների շնչառա– կան օրգանների հիվանդությունները և պայ– քարը նրանց դեմ, Ե., 1954: Գյուղատնտեսա– կան կենդանիների սիրտ–անոթային սիստեմի հիվանդությունները, Ե., 1955: Գյուղատնտե– սական կենդանիների միզային օրգանների և նյութափոխանակության հիվանդությունները, Ե., 1958: Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների պա– թոլոգիան, թերապիան և դիագնոստիկայի հիմունքները, Ե., 1963: HoBoe b jieqeHHH ech- bothhx, M., 1959. Հ. Սա ֆար յան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռաֆայել Սմբատի [ծն. 5.5.1927, գ. Հայկավան (Ախուրյանի շրջա– նում)], հայ սովետական ֆիզիկոս: Ֆիզ– մաթ գիտ. դ–ր (1976), պրոֆեսոր (1977): ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Լենի– նականի մանկավարժական ինստ–ը (1949): Եղել է նույն ինստ–ի (1956–58) և Երևանի համալսարանի (1969–77) ընդ– հանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ: Աշ– խատանքները վերաբերում են տարածա– կան սահմանափակ համակարգերի հա– վասարակշռության և կայունության հար– ցերին: Ստացել է մագնիսական դաշտի առկայությամբ հարթ, գլանային և գնդա– յին ինքնագրավիտացիոն կազմավորում– ների կայունության չավւանիշները փոքր գրգռումների դեպքում:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռիչարդ (Տիգրան) Գասպարի (ծն. 9.11.1932, Թուլեր, Կա– լիֆոռնիա, ԱՄՆ), հայ ամերիկյան պատ– մաբան: Պատմ. գիտ. դ–ր (1965), պրոֆե– սոր (1972): Հայ՚ժողովրդի և Միջին Արևել– քի պատմություն է դասավանդում Կալի– ֆոռնիայի (Լոս Անջելես) համալսարա– նում: Գրել է աշխատություններ Հայաս– տանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության վերաբերյալ: Դասախոսու– թյուններով հանդես է եկել Իրանի, Հընղ– կաստանի, Բիրմայի, Սիրիայի, Լիբանա– նի, Եգիպտոսի, Երուսաղեմի, Մեծ Բրի– տանիայի, Ֆրանսիայի հայ համայնքնե– րում; Անդամ է մի շարք ամերիկյան և միջազգային գիտական ընկերություննե– րի: Բազմիցս այցելել է Մովետական Միու– թյուն և Մովետական Հայաստան: Երկ, The Republic of Armenia, v. 1–2, Berkley–Los Angeles–L., 1971–79;tAr– menia on the Road to Independence, 1918, 3 Edn.,,Los Angeles, 1974; The Armenian Holocaust. The Deportations, Massacres and Dispersion of the Armenian People, Cambri– dge, 1978.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռուսեթ Հովհաննեսի [15.8.1907, գ. Արտամետ (Արևմտյան Հա– յաստանի Վանի նահանգում)–24.2.1971, Երևան], հայ սովետական գրականագետ: ՍՄԿԿ անդամ 1941-ից: Բան. գիտ. դ–ր (1948), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1965): 1930-ին ավարտել է Երևանի համալսարա– նի պատմագրական ֆակուլտետը, որտեղ և 1936–71-ին ռուս գրականություն է դա– սավանդել: 1949–51-ին եղել է համալսա– րանի պրոռեկտորը, 1941-ից՝ ռոա գրա– կանության ամբիոնի վարիչը: Գրել է «Լերմոնտովի կյանքը և գրական ստեղ– ծագործությունը» (1941), «Ռուս գրակա– նությունը հայ հասարակական մտքի գնա– հատմամբ» (1949), «Գորկին որպես պրո– լետարական գրականության հիմնադիր» (1956), «Ռուս գրականության ուրվագծեր» (I960), «Տոլստոյը և հայ գրական կյանքը» (1964) և գրականագիտական այլ ուսում– նասիրություններ:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սմբատ Հասրաթի (ծն. 13.9.1927, Բաթում), հայ սովետական իրավաբան: Իրավաբանական գիտ. դ–ր (1973), պրոֆեսոր (1976): ՍՄԿԿ անդամ 1950-ից: 1950-ին ավարտել է Երևանի հա– մալսարանի իրավաբանական ֆակուլտե– տը, 1953-ից՝ դասախոս նույն տեղում: