Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/576

Այս էջը սրբագրված չէ

Հ. Մ. Հ ովնաթ ա ն յ ա ն. Գ. Քարաջյանի դիմանկարը (1840-ական թթ., Արևելքի ժողո– վուրդննրի արվեստի թանգարան, Մոսկվա) ման ընթացքում: Հ–ի կանացի դիմանկար– ներին բնորոշ են դեմքի երկարավուն, օվալաձև գծանկարը, նշաձև թախծոտ աչ– քերը: Պատկերվողի դեմքն ու ձեռքերը, գրաֆիկական խիստ ուրվագծով շեշտված ֆիգուրների եզրագծերը կերպավորված են պլաստիկական արտահայտչականում թյամբ (Ե. Դ. Ռոտինովա–Գուրգենբեկյա– նի, Ն. Օրբելյանի, Մ. Անդրոնիկաշվիլու, Անանյանի, նկարչի դստեր՝ Նունեի դի– մանկարները): Տղամարդկանց դիմանկար– ները հիմնականում կառուցված են սևի, ճերմակի, կանաչի և կարմրի նրբագեղ Հ. Մ. Հովնա– թ ա ն յ ա ն. Երի– տասարդ Ակիմյա– նի դիմանկարը (Հայաստանի պե– տական պատկե– րասրահ, Երևան) համադրումներով (Ն. և Վ. Մուրգունյան– ների, Դ. Գուրգենբեկյանի, Մ. Օրբելյա– նի, Ս. Միզանդարիի, Մ. Երևանցյանի, Թ. Փիրադյանի դիմանկարները): 1840– 1850-ական թթ. դիմանկարներում բացա– ռիկ շքեղությամբ է դրսևորվել Հ–ի վար– պետությունը: Դասակարգային տարբեր շերտավորումների և սոցիալական խավե– րի տիպական առանձնահատկությունների հոգեբանական վերհանումը Հ–ի դիմա– նկարների կարևոր առանձնահատկու– թյուններից է (Մելիքովի և Մելիքովայի, Դր. Քարաշյանի, Մ. Լիլիպարյանի դի– մանկարները): Դիմանկարների պարզ և մատչելի թվացող կոմպոզիցիոն կառուց– վածքը, տարածության մեջ «փոքրացված» մարմինները, միատարր լուսավորությու– նը հովնաթանյանական կոլորիտի հըս– տակության ու նրբագեղության շնորհիվ նպաստել են կերպարների որոշակիու– թյանն ու վավերական ստուգությանը (Նա– տալյա Թեումյանի, Նազելի Օրբելյանի, Թամար Աագինյանի դիմանկարները ևն): Մարտիրոս Օրբելյանի, Թովմաս Թովմաս– յանի, Դե Կորմիկի դիմանկարների գու– նային կառուցվածքն ու ձևերի ամուր ներ– դաշնակությունը համահնչուն են Հ–ի լա– վագույն ստեղծագործություններից մե– կին՝ Ներսես Աշտարակեցու դիմանկարին, որտեղ սևը (փարաշան) և հագեցված կար– միրը (կրծքի շքանշանների ժապավենը) ընդգծում են բնորդի ծերունական իմաս– տությամբ բնութագրվող դեմքը: Իրանա– կան շրշանի գործերում (դրանց թիվն անցնում է 10-ից) փոփոխություն են կրել դիմանկարի • կառուցման հովնաթանյա– նական սկզբունքները: Նկարները դար– ձել են որոշակիորեն շքերթային (Ծատուր– խան Սեթխանյանի դիմանկարը), էկլեկ– տիկ (հեծյալ Նասր էդ դին և Մոզաֆեր էդ դին շահերի դիմանկարները): Հ–ի ար– վեստը խոր հետք է թողել իր ժամանակի գեղանկարչության զարգացման վրա: Դրա վկայություններն են այն բազմաթիվ դի– մանկարները, որոնք գրականության մեշ հայտնի են «Հովնաթանյանի դպրոց» կամ «XIX դ. 1-ին կեսի Թիֆլիսյան դպրոց» անվան տակ: Արանց ֆոնի վրա Հ–ի աշ– խատանքներն աչքի են ընկնում պրոֆե– սիոնալ բարձր վարպետությամբ, հմայիչ գեղանկարով, կերպարային մտածողու– թյան կատարելությամբ, խորը մարդասի– րությամբ: Հովնաթանյան ընւուսնիքի վերշին, տա– ղանդավոր նկարիչ Հակոբ Հ. ավարտել ու նոր որակ է հաղորդել XVII–XVIII դդ. ձևավորված հայ նոր գեղանկարչությանը և հետագայում ուղենիշ է եղել ազգային արվեստի զարգացման ընթացքում: Հ–ի ստեղծագործությունը հայ–վրացական մշակութային կապերի փայլուն էշերից է: Հ–ի աշխատանքների զգալի մասը գտնը– վում է Հայաստանի պետ. պատկերասրա– հում, ՎՍՍՀ արվեստի թանգարանում (Թբիլիսի), Արևելքի ժողովուրդների ար– վեստի պետ. թանգարանում (Մոսկվա) և բազմաթիվ մասնավոր հավաքածունե– րում: Հ. թաղված է Թեհրանի Դարվազիե Ղազվին թաղամասի Մ. Դևորգ եկեղեցու բակում: Պատկերազարդումը տես 568-րդ էշից հետո՝ ներդիրում: Գրկ. Մարտիկյան Ե., Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1, Ե„ 1971: Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII–XYIII դարերում, Ե., 1974: Նույնի, XyflOHCHHKH OBHaTaHHHM, M., 1968. Մ. Ղազարյան ՀՈՎՆ Ս. ԹԱՆ ՅԱՆ Հովնաթան Հակոբի (1730-ական թթ., գ. Շոռոթ –1801/1802, Թիֆլիս), հայ նկարիչ: Նկարչությունը սովորել է հոր՝ Հակոբ Հովնաթանյանի մոտ (տես Հովևաթանյան ընտանիք): 1760–ական թթ. արդեն անվանի գեղա– նկարիչը կատարել է էշմիածնի վանքի պատվերները: 1776-ին վրաց Հերակլ Բ թագավորը Հ–ին հրավիրել է Թիֆլիս՝ որպես պալատական նկարիչ: Հ. ստացել է արվեստանոց, ազատվել պետ. հարկե– րից և պարտավորվել աշակերտներ պատ– րաստել: Միաժամանակ շարունակել է էշմիածնի տաճարի նկարազարդման ու ձևավորման աշխատանքը, որն ավարտել է 1786-ին: Հ. ձևավորել է նաև Երևանի խանի պալատը, նկարներ ստեղծել Պարս– կաստանում: Հ–ի դիմանկարները որակա– կան նոր աստիճանի են բարձրացրել այս– պես կոչված «ղաշարների ոճը» (օրինակ– ները պահպանվում են Վրաց. ՄԱՀ ար– վեստների թանգարանում, Թեհրանի Դո– լիստան պալատում): Պատմական գոր– ծիչների դիմանկարներով (Մեսրոպ Մաշ– տոց, Մահակ Պարթև, Ներսես Շնորհալի, Հովհան Օձնեցի, Դավիթ Անհաղթ և ուրիշ– ներ) հայ իրականության մեջ տվել է շքերթային դիմանկարի առաշին օրինակ– ները: Նրա տաղանդը առավելապես ար– տահայտվել է թեմատիկ պատկերներում (էշմիածնի տաճարի «Ավետընկալ Մա– րիամ», «Մոգերի երկրպագություն», «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթ– րիք», «Խաչելություն»), առաշին անգամ հայ իրականության մեջ ստեղծել է դա– սական սկզբունքներով լուծված կոմպո– զիցիաներ, ի հայտ բերել կերպարների հոգեբանական գծերի արտահայտման ձգտում: Աստվածամորը պատկերող նկար– ների շարքում («Աստվածամոր փառքը») ակնառու է նկարչի ստեղծագործական ազատության, ավանդական թեմայի ինք– նատիպ լուծման հակումը: Հ–ի ստեղծա– գործության մեջ տեղական գեղարվես– տական հիմքի վրա բեկվել են արևմտյան և ուշ իրանական արվեստների ազդեցու– թյունները: Նրա արվեստը եզրափակում է XVII դ. սկիզբ առած հայ նոր արվեստի զարգացման կարևոր փուլը: Գրկ• Չոպանյան Ա., Նաղաշ Հովնա– թան աշուղը ն Հովնաթան Հովնաթանյան նկա– րիչը, Փարիզ, 1910: ՀովսեՓյան Գ., Նյութեր և ուսոււաասիրություններ հայ ար– վեստի ու մշակույթի պատմության, պրակ 5, Անթիլիաս, 1951: Մ. Ղազարյան

ՀՈՎՆԱՆ (Հովհաննիսյան) Դուր գեն Ներ– սեսի (ծն. 20.10.1910, Շուշի), հայ սովե– տական գրող, գրականագետ: Բան. գիտ. դ–ր (1963), պրոֆեսոր (1964): ՄՄԿԿ ան– դամ 1931-ից: Ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվ. մանկավարժական ինստ–ը: 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1946–64-ին աշխա– տել է ՀԱՍՀ ԴԱ Մ. Աբեղյանի անվ. գրա– կանության ինստ–ում (1954–64-ին՝ դի– րեկտոր), 1964–76-ին՝ ՀԱՄՀ ԴԱ արվես– տի ինստ–ում: 1976–78-ին եղել է ՀՍՍՀ ԴԱ հիմնակազմ գրադարանի գրադարա– նային խորհրդի նախագահը: 1978-ից նո– րից աշխատում է գրականության ինստ–ում: Դրել է «Մաքսիմ Դորկին և հայ կուլտուրան» (1940, 1968), «Ն. Վ. Դոգոլը և հայ գրականությունը» (1952), «Ն. Ա. Նեկ– րասովը և հայ պոեզիան» (1956), «Ռուս– հայ գրական կապերը XIX–XX դարե– րում» (գիրք 1–2, 1960–61) աշխատու– թյունները: Հիմնադրել և խմբագրում է «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարը: Գեղարվեստական երկե– րից ուշագրավ են «Առաշին ժպիտը» (1931) արձակ բանաստեղծությունների ժողովածուն, «էմմա» (1934), «Կյանքը Փակ նամակներում» (1937) վեպերը: