Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/579

Այս էջը սրբագրված չէ

նի (XIV դ. և XV դ. 1-ին կես) ինչպես ոճա– կան, այնպես էլ պատկերագրական սկըզ– բունքների վերասերումը: Սակայն շնոր– հալի մանրանկարչի մոա ավանդականի կորուստը Փոխհատուցվում է ջրաներկա– յին թեթևությամբ արված մեղմ, նրբագեղ գույների առինքնող խաղով, որոնք, թվում է, մերձենում են երփներանգային գեղա– նկարչությանը: Զուսպ և հակիրճ է պատկե– րագրական շարքը: Հ. Հակոբյան

ՀՈՎՍԵՓ ԱՐՑԱԻԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի վերջի – XIX դարի 1-ին կեսի հայ տրամաբան, մտածող: Կեն– սագրական տեղեկությունները սուղ են: Եղել է Շուշիի թեմի վարդապետ, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Հայ իրականության մեջ տրամաբանու– թյան սինթետիկ ըմբոնման նախակարա– պետներից է: Հետևելով ֆրանսիացի Փի– լիսոփա, բարոյագետ և աստվածաբան Անտոն Կովդնին (վերջինիս օրինակով և նրա «Տրամաբանության» համառոտագրու– թյամբ գրել է «Առաջին մասն փիլիսոփա– յութեան, որ ասի տրամաբանութիւն…» աշխատությունը, հրտ. 1840), Հ. Ա. փոր– ձել է մշակել այնպիսի տրամաբանություն, որը համատեղեր ավանդական տրամա– բանության երկու ըմբռնումները՝ ինդուկ– տիվն ու դեդուկտիվը, վերացներ դրանց միջև գոյություն ունեցող հակասությունը: Ըստ այդ մտահղացման, տրամաբանու– թյունը պետք է զբաղվեր և՝ մեթոդական, և՝ ապացուցական խնդիրներով: Որպես մեթոդական գիտություն, այն պետք է քննարկեր ճշմարտությունը ձեռք բերելու պայմանները, այսինքն՝ թե ինչպես են կազմավորվում իմացության նախադրյալ– ները, և որոնք են դրանց ակնհայտության պայմանները, իսկ որպես ապացուցման մասին ուսմունք՝ թե ինչպես են հայտնի ճշմարտությունները հավաստաբանվում ուրիշներին: Ելնելով տրամաբանության գիտության նման ըմբռնումից՝ նա քննել է գիտական իմացության և ձևական տրա– մաբանության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնք հետագայում զարգացրել են Գ. Փեշտմալճյանը, Ա. Գուրգենյանը, Ն. Ռուսինյանը, Պ. էմմանուելյանը, Գ. Աշըգյանը, է. Սիրունյանը: Երկ. Համառօւո բառգիրք ի գրաբառէ յ աշ– խարհաբառ, Շուշի, 1830: Ա. Թեոսյան

ՀՈՎՍԵՓ P ՓԱՐՊԵՑԻ, Կարիճ (ծն. թ. անհտ.–806), Հայոց կաթողիկոս 795-ից: Դիմադրել է արաբ, իշխանությունների ոտնձգություններին, հատկապես Խուզեյ– մա ոստիկանի կողմից կաթողիկոսական կալվածները բռնի յուրացնելու փորձերին: Ոստիկանին հաջողվել է բրածեծ անել և բանտ նետել Հ. Փ–ուն: Հարուն ալ Ռաշիդ խալիֆան, անսալով Հ. Փ–ու բողոքին, ազատ է արձակել նրան, վերադարձրել կաթողիկոսական կալվածների մեծ մասը:

ՀՈՎՍԵՓ ԳԵՆԵՍԻՈՍ (մոտ X դ ), բյու– գանդական մատենագիր: Ֆ, Հիրշի կար– ծիքով, Հ. Դ. հայազգի Կոստանդին անու– նով մի գործչի որդի է: Կոստանդին VII Ծիրանածինի հրամանով 945–959-ին գրել է «Թագավորությանց» (հայ. հրտ. «ԳԻՐՔ թագավորաց», 1834) երկը, որը պահպանվել է XI– XII դդ. մի ձեռագրում և հեղինակի անուն չի կրում (ուշ ժամա– նակի մի գրիչ լուսանցքում գրել է «Գենե– սիոսի», այդ պատճառով էլ երկի հեղի– նակը պայմանականորեն կոչվել է Գենե– սիոս): Երկը բովանդակում է Լևոն Y Հայ– կազնի (813-820), Միքայել 11-ի (820- 829), Թեովփլոսի (829-842), Միքայել ա–ի (842-867) և վասիլ 1-ի (867-886) թագավորությունների պատմությունը: Որպես աղբյուր Հ. Գ. օգտվել է անցյալի շարադրանքներից, ավագ սերնդի մարդ– կանցից քաղած տեղեկություններից, ժող. ավանդություններից: Նա օգտագործել է Նիկեփոր և Իգնատիոս պատրիարքների վարքերը, Գեորգ Վանականի ժամանա– կագրությունը: Հ. Գ–ի երկը արժեքավոր աղբյուր է Բյուզանդիայի IX դ. պատմու– թյան, այդ շրջանի բյուզանդա–արաբական և բյուզանդա–բուլղարական հարաբերու– թյունների ու պատերազմների, սքաւոկերա– ւէարաության վերջին շրջանի, ինչպես նաև հայ–բյուզաւնդական հարաբերությունների և, հատկապես, IX դ. Բյուզանդիայում հա– յերի խաղացած դերի ուսումնասիրման համար: Հ. Բարթիկյան

ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՏԱն Խատինի (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի 2-րդ կեսի հայ դիվանագետ, ճանապարհորդ, ազա– տագրական շարժման մասնակից: Հինգ– հարյուրապետի կոչումով ծառայել է Հե– րակլ II (1744–98), Գեորգի XII (1798- 1800) վրաց թագավորների արքունիքնե– րում, պաշտոնական ուղևորություններ կա– տարել Իրաք, Հնդկաստան և այլուր: Հ. Դ–ի միջոցով Հերակլ II, Հայոց կաթո– ղիկոսներ Հակոբ և Շամախեցին (1759– 1763) ու Միմեոն Ա Երևանցին (1763–80) նամակագրական կապ են պահպանել հայ ազատագրական շարժման գործիչ Շա– համիր Շահամիրյանի (1723–97) հետ: 1782-ին Հ. Դ. էջմիածին է բերել վերջինիս պատվերով 1778-ին Վենետիկում տպա– գրված «Աշխարհացոյց Հայաստա– նեայց»-ը, որը նախատեսված էր ծառայե– լու հայ ազատագրական շարժմանը, ապա՝ Հնդկաստան, Շահամիր Շահամիրյանին է հասցրել նրան իշխանական կոչում շնոր– հելու Հերակլ II-ի 1786-ի հրովարտակը: Գրկ. Գրիգորյան Վ. Ռ., Նոր տեղե– կություններ ՀովսեՓ Դինիբեկյանի մասին, «ՊԲՀ», 1979, 1: Վ. Գրիգորյան,

ՀՈՎՍԵՓ ԷՍ՛ԻՆ, XVIII դարի հայ ազա– տագրական շարժման գործիչ: Տես Էմին ՀովսեՓ:

ՀՈՎՍԵՓ ՊԱԴՆԱՏԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), V դարի հայ թարգմանիչ, հայկա– կան այբուբենի ստեղծման նպատակով Մեսրոպ Մաշտոցի հետ Ասորիք մեկնած աշակերտներից: Հովհան Եկեղյացու հետ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ձեռնար– կած Աստվածաշնչի թարգմանությանը: Հե– տագայում Հ. Պ., Եզնիկ Կողբացու հետ, նորից է գնացել Ասորիք՝ եկեղեցական հայրերից թարգմանություններ կատարե– լու: Այստեղից նրանք մեկնել են Կ. Պո– լիս՝ հունարենի մեջ հմտանալու: Պոլսում նրանց միացել են Ղևոնդը և Կորյունը: Հ. Պ. և նրա ընկերները կարգվել են հու– նարենի թարգմանիչ: Հայրենիք վերադառ– նալով նրանք թարգմանելու համար իրենց հետ բերել են Աստվածաշնչի լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի ժողով– ների կանոնները: Ա, Մարաիրոսյան

ՀՈՎՍԵՓՅԱՆ Անդրանիկ Ռուբենի [15.10. 1914, գ. Խնձորուտ (այժմ՝ Կիրովական քաղաքի շրջագծում)– 30.10.1968, Լենի– նական], հայ սովետական գրող: ԱՄԿԿ անդամ 1939-ից: Ավարտել է Երևանի հա– մալսարանի բանասիրական ֆակուլտե– տը: 1939–64-ին եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բա– ժանմունքի պատասխանատու քարտու– ղարը: Պատմվածքների առաջին ժողովա– ծուն, «Մուտք» խորագրով, լույս է տեսել 1938-ին: Այնուհետև հրատարակվել են նրա «Կյանքի սերը» (1946) պատմվածք– ների ժողովածուն, «Միրտը» (1940, վեպ), «Առավոտ» (1955, վեպ), «Հանգիստ խըղ– ճով» (1967, վեպ), «Անմահության ուղին» (1962, վիպակ) և այլ գրքեր: Գրել է նաև պիեսներ («Ղուկաս Ղուկասյան», 1959, «Արտակարգ լիազոր», 1960, «Բուք», 1964), որոնք բեմադրվել են Լենինակա– նի թատրոնում:

ՀՈՎՍԵՓՅԱՆ Արտաշես (Արտուշ) Ավագի (ծն. 22.6.1931, գ. Մառնակունք, ՀՍՍՀ Սիսիանի շրջան), հայ սովետական քան– դակագործ: 1961-ին ավարտել է Լենին– գրադի Ի. Ե. Ռեպինի անվ. գեղանկարչու– թյան, քանդակագործության և ճարտ–յան ինստ–ը: Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ–դեկորատիվ, հաստոցային քանդակագործության բնագավառներում: Լավագույն աշխատանքներից են. «Կարլ Մարքս» (1962, բազալտ, Երևան), «Ալեք– սանդր Թամանյան» (1974, բազալտ, Երե– Ա.Հովսհփյ ան. Ալեքսանդր Թամանյա– նի հուշարձանը Երևանում, բազալտ (1974, ճարտ. Ս. Պեարոսյան) վան, ճարտ. Մ. Պետրոսյան), «Հայրենա– կան պատերազմում զոհված կուրթանցի մարտիկներին» (1968, բազալտ, գ. Կուր– թան, Մտեփանավանի շրջան) հուշարձան– ները, Երևանի Մ. Մարգիս եկեղեցու բարձ– րաքանդակները (1975, տուֆ), կոնյակի գործարանի հանդիսասրահի բարձրա– քանդակները և կոնյակագործ Մ. Մեդրակ– յանի հուշահամալիրը՝ նույն գործարանի տարածքում (երկուսն էլ՝ 1975, տուֆ), Նյու Ցորքի Մ. Վարդան հայկ. եկեղեցու ճակատի բարձրաքանդակները (1969, կրա– քար), «Արծիվ» արձանը (1967, ձուլածո ալյումին, Միսիան): Հ–ի ստեղծագործու– թյանը բնորոշ, է գեղարվեստական ընդ– հանրացումը, քանդակային ձևերի հա– կիրճ արտահայտչականությունը, լույսի և ստվերի ներդաշնակ համադրումը, նյու– թի և նրա կշռի զգացողությունը, մոնու–