Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/582

Այս էջը սրբագրված չէ

վող պայքարին, Բաքվի կոմունայի սո– ցիալական միջոցառումներին և արվես– տի ու գրականության հարցերին: Գրկ. Բաքվի 26 կոմիսարների հիշատակին, Բաքու, 1968: Վ. Վ. ՀովսեՓյան

ՀՈՎՍԵՓՅԱՆ Վահան Վարդազարի [1880, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) – 1937], կուսակցական–սովետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1905-ից: ՀեղաՓոխական գործու– նեությունն սկսել է 1904-ից՝ ծննդավայ– րում կազմակերպելով մարքսիստական գաղտնի խմբակ: 1905–08-ին հեղափո– խական անլեգալ գործունեություն է ծա– վալել քաղաքի բանվորների և կայազորի զինվորների շրջանում: 1908-ին արտաքս– վել է Գանձակից: "տեղափոիսսկւսն գոր– ծունեությունը շարունակել է Թիֆլիսում և Հայաստանում: 1910-ին ձերբակալվել և ութ ամիս Մետեխի բանտում մնալուց հետո աքսորվել է Պերմի նահանգ, որ– տեղից 1915-ին զորակոչվել է բանակ: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է զինվորական կոմիտեի անդամ: Թիֆլիսի բոլշևիկյան կոմիտեի հանձնարարությամբ Ա. Մռավյանի և Ս. Հովսեփյանի հետ Հ. մեկնել է Գանձակ, ապա՝ Օրենբուրգ: 1920-ին պատասխանա– տու աշխատանքի է նշանակվել Վրա ստա– նում՝ Սովետական Ռուսաստանի ներկա– յացուցչությունում: 1922-ին գործուղվել է Հայաստան և ընտրվել կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի ագիտա– ցիայի բաժնի վարիչ: 1923-ին եղել է ՀԿ(բ)Կ ԿՎՀ անդամ և կուս. հանձնա– ժողովի նախագահ, 1924–27-ին՝ Բան– գյուղտեսչության նախագահ, 1927-ից՝ ՀՍՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչության կառավարիչ: Եղել է Անդր– ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ինչ– պես նաև Անդրերկրկոմի վերահսկիչ հանձնաժողովի կազմում:

ՀՈՎՍԵՓՅԱՆ Վաչե Արտաշեսի (17.9. 1925, Երևան–1.12.1978, Երևան), հայ Վ. Ա. Հ ովսեփյանը ելույթի պահին դուդուկահար: Հայկական ՍՍՀ ժող. արտիստ (1977): ՍՄԿԿ անդամ 1963-ից: 1951-ին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյա– նի անվ. երաժշտական ուսումնարանը: 1945-ից եղել է հայկ. հեռուստատեսու– թյան և ռադիոյի ժողգործիքների անսամբ– լի մենակատար–դուդուկահար: Համերգա– ցանկն ընդգրկում էր հայկ. ժող. և գուսա– նական մեղեդիներ: Կատարումը առանձ– նանում էր ազգային ոճական հստակու– թյամբ, հուզականությամբ, բարձր վար– պետությամբ: Գրել էtպարեղանակներ, ավելի քան մեկ տասնյակ երգեր, այդ թվում՝ «Վերադարձիր» (խոսք՝ Վ. Տեր– յանի), «իրիկնա ժամին» (խոսք՝ Ս. Կա– պուտ իկ յանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ. Սե– վակի): Ելույթներ է ունեցել ՍՍՀՄ–ում և արտասահմանյան երկրներում:

ՀՈՎՍԻԱՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ մանրանկարիչ և գրիչ, Վասպուրականի մանրանկար չութ յան դպրոցի վաղ շրջա– նի «ժողովրդական ուղղության» ներկա– յացուցիչ: Ապրել և ստեղծագործել է XIII դ. 2-րդ կեսին և XIV դ. սկզբին, Վանա լճից հս–արլ. գտնվող Առբերանի (Տարբերու– նիք) գավառի Բերդակ, Հազարակն գյու– ղերում: Գրչություն և նկարչություն սո– վորել է Աստվածատուր քահանայից: Հ–ի ընդօրինակած և պատկերազարդած ձե– ռագրերից երեք Ավետարան գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարանում (XIII դ. վերջի JNP 10670, 1306-ի. JSP 4806 և 1316-ի JSR 4818), 1298-ի I դ.) և ուրիշներ: Հ–յան ժանրը իր երկ– րորդ ծաղկումն ապրել է XVII–XVIII դդ. (Ս. Գեսներ, Ի. Ֆոս): XIX–XX դդ. Հ–յան բնույթ ունեն քաղաքակրթության ու հա– սարակական կյանքի դժվարություններից հեռու բանաստեղծական պատկերները: Տես նաև Պասաորաչ: Դ. Գասպարյան

ՀՈՎՎԻ ԵԿԵՂԵՑԻ (Ն ա խ ր չ ու ժամ), գտնվում էր Անիի հյուսիսային արվար– ձանում, Ամբատյան պարիսպներից դուրս, Հովվի եկեղեցին (X–XI դդ.) Ավագ դռնից 1,5 կմ հեռու: Վերագրվում է X– XI դդ*: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի տաճարի նմանությամբ կա– ռուցել է մի հովիվ, որի կինը արքայական փառաշուք տաճարի մեջ աղոթելու անար– ժան համարվելով՝ վռնդվել է այնտեղից: Հ. ե. եղել է աստղաձև հատակագծով ու եռահարկ ծավալա՜տարածական հորին– վածքով փոքր չավւերի եզակի շինություն; Հովվի եկեղեցու (X– XI դդ.) վերակազմու– թյունը ըստ Թ. Թորամանյանի (կարվածքը) Հ ո վ ս ի ա ն. «Մատնություն», մանրանկար 1306-ին պատկերազարդված Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատե– նադարան, ձեռ. յ՚Ք 4806) մեկ Ավետարան՝ Վիեննայի Մխիթարյան– ների մատենադարանում: Նրա մի շարք նկարներում գրեթե նույնությամբ պահ– պանված է վաղքրիստոնեական արվեստի պատկերագրությունը: Գրկ. Հակոբյան Հ., Հայկական ման– րանկարչություն: Վասպուրական (Ալբոմ), Ե., 1978, էջ 242: Հ. Հակոբյան

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ (իդիլիա, բ ու– կ ո լ ի կ ա), անտիկ պոեզիայի ժանրե– րից: Կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ, որտեղ ներկա– յացված են բնության մեջ, գյուղում ապրող և աշխատող հասարակ մարդկանց կեր– պարներ ու հարաբերություններ: Հ–ները բնութագրվում են առնչությունների բնա– կանությամբ, բնության գեղեցկություննե– րի ու մարդու անվրդով կյանքի ներդաշնա– կությամբ: Հ–յան հիմնադիրն է Թեոկրի– տոսը (մ. թ. ա. III դ.): Հ–ներ գրել ենՄոս– խը (մ. թ. ա. II դ.), Վիրգիլիոսը (մ. թ. ա.