Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/583

Այս էջը սրբագրված չէ

Առաշին հարկը ծառայել է որպես դամ– բարան, երկրորդում գտնվել է պատարագի սեղանը՝ հարավակողմի խորհրդանոցով կամ սկիհի պահարանով: Գմբեթն ունե– ցել է կոնաձև ծածկ: Երկու բոլորակ աս– տիճաններով խարսխի վրա տեղադրված եկեղեցու հատակագիծը ներկայացրել է բարդ գծանկար, վեցթև աստղը ներգծված էր 12 եռանկյունաձև ու 6 կիսաշրջան որմ– նախորշերով կտրված արտաքին պարա– գծի մեջ: Երկրորդ և երրորդ հարկերի բեռը կրում էին վեց սլացիկ որմնասյունախուր– ձերից դեպի կենտրոն ձգվող, առանց հենարանի, կախովի վեց կիսակլոր ջլա– կամարներ, որոնց կրունկները խտանա– լով՝ կենտրոնում ամրացված էին երկա– րաձիգ փականային քարով: Կիսավեր Տ. ե–ու չափագրությունն ու վերակազմու– թյան նախագիծը կատարել է Թ. Թորա– ման յանը, որը Զվարթնոցի տիպի այդ փոքրիկ եկեղեցին համարել է միջնադար– յան հայ ճարտարապետության պսակը, «որն իր նախորդը չունենալեն զատ, իր հետնորդը հազիվ ունեցավ 15-րդ և 16-րդ դարերու գոթական արվեստին մեջ, այն ալ փայտի և երկաթի աջակցության շնոր– հիվ»: 6ու. Բալտրուշայտիսի կարծիքով Հտ. ե. ջլակամարներով ծածկված ամենա– հին հայկ. կառույցն է: Լիովին ավերվել է 1970-ին: Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայ– կական ճարտարապետության պատմության, [հ.] 1–2, Ե., 1942–48: Վ. Հարությունյան

ՀՈՎՏԱՄԵՋ (մինչև 1978-ը՝ Մուղան), գյուղ "Հայկական UIK էջմիածնի շրջա– նում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս–արև– մուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի մանկա– պարտեզ, ակումբ, բուժկայան: Հովտամեջ

ՀՈՎՏԱՇԱՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Մա– սիսի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևելք: Բանջարաբուծական սո– Հովտաշատ վետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, մսուր–մանկապար– տեզ, բուժկայան:

ՀՈՎՏԱՇԵՆ, գյուղ Հայկական ԱՄՀ Ար– տաշաաի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղա– բուծությամբ, բանջարաբոստանային կուլ– տուրաների մշակությամբ և անասնապա– հությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլ– տուրայի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, բուժկայան:, Բնակիչ– ները եկել են Մուրմալուից, 1919-ին: Հովտաշեն

ՀՈՎՏԱՇԵՆ, գյուղ Հայկական ՄԱՀ Ար– թիկի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյու– սի ս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղ– վում է հացահատիկի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնա– պահությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան: Հիմնադրել են Կար– սից եկածները, 1830-ին: Հովտաշեն

ՀՈՎՏԱՇՈՒՇԱՆ (Convallaria), շուշանազ– գիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է մայիսյան Հ. (C. majalis) տեսակը իր տարատեսակներով ու ենթատեսակներով: Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, ծաղկակիրն ունի մինչև 20 սմ երկարու– թյուն, որի վրա հերթականությամբ շար– վում են սպիտակ, հաճելի բուրմունքով զանգականման ծաղիկները: Պտուղը գըն– դաձև է, կարմիր, հատապտղանման: Տա– րածված է ՄՄՀՄ եվրոպական մասում, Կովկասում, Արևելյան Միբիրում, Հյու– սիսային Ամերիկայում: Առատ ծաղկում է լուսավոր անտառներում: Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլի– կոզիդներ: Մայիսյան Հ. մշակվում է որ– պես դեկորատիվ բույս: Կան նաև վարդա– գույն լիաթերթ ծաղիկներով սորտեր:

ՀՈՎՈՒՆԻ (մինչև 1945-ը՝ Ցասաուլ), գյուղ Հայկական ՄԱՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացա– հատիկի, շաքարի ճակնդեղի, կերային և Հովունի բանջարանոցային կուլտուրաների մշա– կությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապար– տեզ, բուժկայան: Գյուղը գազիֆիկաց– ված է:

ՀՈՎՈՒՆՅ Գագիկ Գեդեոնի (ծն. 1.3.1930, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր: 1954-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ջութակի (դա– սատու՝ Կ. Դոմբաև), 1957-ին՝ ստեղծա– գործության (դասատու՝ Գ. Եղիազարյան) դասարանները: Գրել է կամերային (ին– վենցիոն պիեսներ, դաշնամուրի սոնատ, 12 պրելյուդ), սիմֆոնիկ (նվագախմբային ինվենցիաների 3 շար) երկեր, կոնցեր– տային ինվենցիաներ (դաշնամուրի և նվա– գախմբի), գործիքային կոնցերտներ: «Լա– րային քառյակի» (1960) համար պարգևա– տրվել է 1-ին կարգի դիպլոմով (1962, Մոսկվա):

ՀՈՏԱՌԱԿԱՆ ՆՅԱՐԴ (ո. olfactorius), մարդու գլխուղեղային I զույգ նյարդը, սկսվում է քթի լորձաթաղանթի նյարդային բջիջներից: Նյարդաթելիկները մաղոսկրի ծակոտկեն թերթիկների բացվածքի մի– ջով մտնում են գանգի խոռոչ և վերածվում հոտառական ուղու, որը դեպի ետ լայնա– նալով, գոյացնում է հոտառական եռան– կյունի: Հոտառական ուղու և եռանկյունու մակարդակին գտնվում է հոտառական թմբիկը, ուր վերջանում են հոտառական կոճղեզից եկող թելիկները: Կեղևում հո– տառական թելիկները բաժանվում են ջրաձիու գալարի (հիպոկամպի) շրջանում: Հ. ն–ի ախտահարումից առաջանում է հոտառության լրիվ (անօսմիա) կամ մաս– նակի (հիպօսմիա) կորուստ:

ՀՈՏԱՌՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ, մարդու և կենդանիների օրգաններ, որոնց միջո– ցով իրականանում է հոտառությունը: Մարդկանց Հ. օ. տեղակայված են քթի