Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/59

Այս էջը սրբագրված է

ճշմարտության ձեռքբերման տրամաբանական հակասականությունը բացահայտվել է Սոկրատի և Պլատոնի ուսմունքներում: Զենոն էլեացին ցույց է տվել, որ շարժման նկարագրությունը մտածողության մեջ հանգեցնում է հակասությունների (ապորիաների): Զարգացումը հակադրությունների միասնությամբ ու պայքարով բացատրելու միտք են արտահայտել Նիկոլաուս Կուգանցին, Զ. Բրունոն, Ի. Կանտը, 6ո. Ֆիխտեն, Ֆ. Շելլինգը: Այսուհանդերձ նախամարքսիստական շրջանի փիլիսոփաներից միայն Հեգելն էր, որ հակասության համընդհանրության ու օբյեկտիվության ըմբռնմամբ բացահայտեց նրա դիալեկտիկական էությունը և մշակեց ամբողջական ուսմունք հակասության U Հ. if. ու, պ. օ–ի մասին: Սակայն օբյեկտիվ իրականության հակասությունը Հեգելը նույնացրեց նրա տրամաբանական բովանդակության հետ և այն բխեցրեց վերջինից: Սարքսիգմը հաղթահարեց հակասության օբյեկտիվ դիալեկտիկական և տրամաբանական ըմբռնումների նույնացումը: Հակասությունը դիտվեց իբրև ողջ իրականությանը, այդ թվում նաև մտածողությանն ու ճանաչողությանը ներհատուկ, նրանց գոյության օբյեկտիվ վիճակը արտահայտող օրենք: Ֆ. էնգելսը նշում էր, որ հակասությունը «…գոյություն ունի բուն իրերի և պրոցեսների մեջ և հենց որ այդ հակասությունը դադարում է, դադարում է նաե կյանքը, վրա է հասնում մահը» (Անտի–Դյուրինգ, էջ 162):

Հակասության կառուցվածքի անհրաժեշտ տարրերն են նույնույունը տարբերությունը: Յուրաքանչյուր ամբողջություն, ինքն իր հետ կազմելով նույնություն, իր ներսում ունի նաև տարբերություններ, որոնք երևույթի զարգացման ընթացքում վերածվում են հակադիր կողմերի և միտումների: Այս ընդհանրական հակադրամիասնությունը մասնավոր դեպքերում արտահայտվում է վերընթաց ու վայրընթաց, առաջադիմական ու հետադիմական և այլ ձևերով: Նման հակադիր տենդենցների միասնությունն ու պայքարը կազմում են Հ. մ. ու պ. օ–ի ներքին բովանդակությունը: «Հակադրությունների նույնությունը (գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ նրանց «միասնությունը»…) բնության (այդ թվում և ոգու ու հասարակության) բոլոր երևույթների ու պրոցեսների միջև եղած հասարակական փոխադարձաբար միմյանց բացառող հակադիր տենդենցների ճանաչումն է (հայտնաբերումը): Աշխարհի բոլոր պրոցեսներն իրենց «ինքնաշարժման», իրենց սպոնտան զարգացման, իրենց կենդանի կյանքի մեջ ճանաչելու պայմանը նրանց իմացումն է՝ որպես հակադրությունների միասնություն: Զարգացումը հակադրությունների «պայքար» է: «Հակադրությունների միասնությունը (համընկնումը, նույնությունը, հավասարագործությունը) պայմանական է, ժամանակավոր, անցողիկ, ռելյատիվ: Փոխադարձաբար միմյանց բացառող հակադրությունների պայքարը բացարձակ է, ինչպես բացարձակ է զարգացումը, շարժումը» (Լենին Վ. Ի., Երկեր, հ. 38, էջ 456–57): Հակադրությունների միասնության ու պայքարի օրինակ է բուրժուազիա պրոլետարիատ փոխհարաբերությունը, որը և պայմանավորում է կապիտալիստական հասարակարգի գոյությունը: Բուրժուազիան և պրոլետարիատը ենթադրում են իրար, բնութագըրվում են միմյանցով: Պրոլետարիատը իր գործունեությամբ օբյեկտիվորեն նպաստում է կապիտալի բազմապատկմանը, հետևաբար իր հարստահարման պայմանների ընդլայնմանը: Սակայն հասարակական առաջադիմության տեսակետից առավել արմատական նշանակություն ունի պայքարը սոցիալական այդ ուժերի միջև: Բուրժուազիայի հետ իր հարաբերությունները պրոլետարիատը կազմակերպում է շահագործման ճիրաններից ազատվելու, իր սեփական աշխատանքը տնօրինելու մղումով, որը օբյեկտիվորեն պահանջում է հակադրության մյուս կողմի՝ բուրժուազիայի ոչնչացում: Հակադիր կողմերի պայքարը առավել խոր օրինաչափություն է: Այստեղ է տրված յուրաքանչյուր հակադրամիասնության ժամանակավոր, պայմանական բնույթը, նոր որակի և նոր հակասությունների առաջացման բանալին: Հակասությունների ամենաընդհանուր բաժանումը վերաբերում է տվյալ համակարգում կամ նրանից դուրս գործվելու որոշակիությանը: Համաձայն այս հիմքի հակասությունները լինում են ներքին և արտաքին: Զարգացման պրոցեսում որոշիչ նշանակությունը վերապահվում է ներքին հակասությանը, արտաքինը ծագումով ածանցյալ է ներքինի նկատմամբ, և նրա ազդեցությունը իրականանում է բեկվելով ներքին հակասությունների մեջ: Սակայն ներքին հակասությունները զարգացման մեջ ունեն տարբեր նշանակություն: Ըստ այդմ տարբերակում են հիմնական հակասություններ (որ արտահայտում են տվյալ որակի էվոլյուցիայի առանցքային օրինաչափությունը) և ոչ հիմնական հակասություններ: ճանաչողական այլ նկատառումներով հնարավոր է հակասությունների բաժանում այլ հիմքերով: Այդ կարելի է կատարել, օրինակ, շարժման մասնավոր ձևերում (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական)՝ նրանց ունեցած յուրահատկություններով: Այս պրոցեսը կարող է շարունակվել նաև շարժման մեկ ձևի մակարդակում: Այսպես, շարժման սոցիալական ձևում հակասությունները լինում են հակամարտ և ոչ հակամարտ: Հ. մ. ու պ. օ–ի դիալեկտիկական մատերիալիստական մեկնաբանությունն իր էությամբ հակադիր է հավասարակշռության. տեսությանը, հակասությունները սկզբունքորեն անլուծելի համարող, հակասությունների ճիրաններից ազատագրվելու անհնարինությունը պնդող իռացիոնալիստական (կյանքի փիլիսոփայություն, էկզիստենցիալիզմ, «ողբերգական դիալեկտիկա», «նեգատիվ դիալեկտիկա») կամ մաոիստական «տիեզերական ռազմաշնչության» տեսություններին, ինչպես նաև հակասությունները հակադիր կողմերի միայն կամ ամբողջովին արտաքին հարաբերություններին վերագրելու պոզիտիվիստական և նեոպոզիտիվիստական ըմբռնումներին: Գիտության զարգացման մեջ հակասությունների դրսևորումը որակական անցումների՝ հին տեսություններից նորերին անցնելու, գաղափարների ժառանգման ու պայքարի օրինաչափություններից մեկն է: Գիտելիքների զարգացման մեջ «հասկացությունների դիալեկտիկան» իրականացվում է հարաբերական և բացարձակ ճշմարտության դիալեկտիկայով: Աակայն, ճանաչողության զարգացման հակասությունը, մասնավորապես գիտության պատմության ընթացքում հակասությունների առաջացումը և լուծումը, պետք է տարբերել ձևական-տրամաբանական հակասություններից, որոնք չպետք է պարունակվեն գիտական ոչ մի համակարգում: Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954: Էնգելս Ֆ., ԱնտիԴյուրինգ, Ե., 1967: Նույնի, Բնության դիալեկտիկա , Ե., 1969: Լենին Վ. Ի., Փիլիսոփայական տետրեր, Երկ., հ. 38: Շաքարյան Հ., Դիալեկտիկայի հիմնական օրենքները, Ե., 1960: HCTOPHH MapKCHCTCKOH flHajieKTHKH, M., 1971; Hctophh aironHOHE flHajieKTHKH, M., 1972; HjibeHKOB 9.B., ^HaaeicTiraecKaH Jiormca, M., 1974. Հ. Շաքարյան

ՀԱԿԱԹՈՒՅՆ ԵՐ, անտիդոտներ (< հուն. avtiSotos – ընդդեմ Այրվող), թունավորումները բուժող դեղամիջոցներ, վնասազերծում են թույները և օրգանիզմում կանխարգելում դրանց ազդեցությունը: Լինում են տեղական և ոեզորբցիոն ազդեցության Հ–եր: Տեղական ազդեցության Հ. (ակտիվ ածուխ, հիմքեր) տրվում են նախքան թույնի ներծծվելը և օրգաններն ու հյուսվածքներն անցնելը. վնասազերծում են թույները ստամոքսում, մաշկի լորձաթաղանթների վրա: Հակաթունային արդյունքն այդ խմբի նյութերի և թույների ֆիզիկա–քիմ. (ադսորբցում) ու քիմ. (օքսիդացում, չէ զոքացում, չլուծվող աղերի առաջացում) փոխազդեցության հետևանք է: Ռևզորբցիոն ազդեցության Հ. տրվում են թույներն արյուն, այնուհետև՝ հյուսվածքներ ու օրգաններ անցնելուց հետո: Հակաթունային արդյունքն ստացվում է Հ–ի և արյան մեջ շրջանառվող թույնի փոխազդեցության շնորհիվ կամ հյուսվածքներից թույնի անմիջական դուրս մղումով: Այդպիսի Հ. են՝ ունիթիոլ ը, բրիտ. անտիլյուիզիտը (ԲԱԼ), հունգ. դիկապտոլը, չեխական դիմեկապտոլը և գերմ. (ԳԴՀ) դիթիոգլիցերինը, որոնք վնասազերծում են սնդիկի, քրոմի, զառիկի և այլ մետաղների (բացի կապարից) միացությունները: Ռեգորբցիոն Հ–ի ազդեցությունը պայմանավորված է դրանց մոլեկուլում սուլֆհիդրիլ (SH) խմբերի առկայությամբ: Օքսիմները վերակտիվացնում են խոլին–էսթերազ ֆերմենտը (վերջինս մեկուսանում է ֆոսֆորօրգանական թույներով թունավորվելիս): էթիլենդիամինքառ-քացախաթթվի պատրաստուկները, որոնք ծանր մետաղների աղերի հետ գոյացնում են կոմպլեքսներ և համեմատաբար արագ հեռանում մեզի միջոցով: Կարևոր դեր են խաղում նաև համապատասխան թույնի հանդեպ, ֆունկցիոնալ տեսանկյունով, հակառակ ազդող