ն ու ր ի>), կալի («կ ա լ ա ու ր ի>) և սայլի («ու ռ մ ու լ ի») երգեր: Գրկ. Կ ո մ ի ա ա ս, ժողովրդական երգեր. Ազգագրական ժող. 1, Ե., 1931: Նույնի, Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե,, 19Հ1: Ղանալանյան Ա., ^այ շինակա– նի աշխատանքի երգերը, Ե., 1937: Ռ. Աթայան ՀՈՐՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս– արնելք: Միավորված է Շատինի անասնա– պահական, խաղողագործական, ծխախո– տագործական սովետական տնտեսու– թյան հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, Տորս գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժ– կայան: Գյուղում և շրջակայքում պահպան– վել են եկեղեցի, խաչքարեր (XIII– XIV դդ.). Օրբելյան Չեսար իշխանի տան դարպասը (ապարանքը, XIII–XIV դդ.), «Օրալ Մոլլոզ», «Ղուլխանա» գյուղատե– ղիները, գերեզմանոցներ խաչքարերով (XIII–XIV դդ.)» միջնադարյան արտա– դրական շենքերի մնացորդներ:
ՀՈՐՍՏ (< գերմ. Horst– բարձրություն, բլուր), երկրակեղևի հատված, որը բարձր ԴԻՐՔ է գրավում հարևան տեղամասերի նկատմամբ և սահմանափակված է վար– նետվածքներով կամ վերնետվածքներով: Հ. պլանում ունի ձգված, սակավ՝ իզոմետ– րիկ ուրվագծեր: Լայնությունը երբեմն հասնում է տասնյակ կմ–ւ: Տեղաշարժման ամպլիտուդը կարող է կազմել մի քանի հզ. մ: Հ–երը սովորաբար առաջանում են ակտիվ բարձրացումների հետևանքով և սահմանափակված են վերնետվածքնե– րով:
ՀՈՐՎԱԹԻԱ (Hrvatska), Խորվաթի ա, Հորվաթիայի Մոցիալիստա– կան Հանրապետություն (Տօ– cijalisticka Republika Hrvatska), հանրա– պետություն Հարավսլավիայի (ՀՍՖՀ) կազմում, երկրի հյուսիս–արևմտյան մա– սում: Ողողվում է Ադրիատիկ ծովի ջրե– րով: Տարածությունը 56,5 հզ. կմ2 է, բն. 4,5 մլն (1976), մայրաքաղաքը՝ Զագրեբ: Հ. սոցիալիստական հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1974-ից: Պետ. իշխանության բարձրա– գույն մարմինը Հ–ի եռապալատ սաբորն է (միավորված աշխատանքի վեչե, հասա– րակական–քաղաքական վեչե, համայնք– ների վեչե): Կառավարությունը Հ–ի սա– բորի գործադիր վեչեն է: Բնությունը: Հ–ի արլ. մասը բլրավոր հարթավայր է՝ կտրտված Սավա և Դրավա գետահովիտներով, կենտրոնական և արմ. մասը զբաղեցնում է Դինարյան բարձրավանդակը: Հ–ի կազմի մեջ է մըա– նում նաև Ադրիատիկ ծովի մերձափնյա նեղ շերտը՝ Կրկ, Ցրես, Պագ և այլ կղզի– ներով: Կլիման չափավոր ցամաքային է, մերձափնյա շրջաններում՝ մերձարևա– դարձային, միջերկրածովյան, տարեկան տեղումները՝ 600–1000 մմ: Տարածված են լայնատերև և Փշատերև անտառները, առաՓնյա շրջաններում՝ միջերկրածով– յան բուսականությունը: Պատմական ակնարկ: Հ–ի տարածքում սլավ, ցեղերը բնակություն են հաստատել VI–VII դդ.: VIII դ. հորվաթական հողերն անցել են ֆրանկների իշխանության տակ: IX դ. վերջին հորվաթական իշխաններին հաջողվել է ազատագրվել ֆրանկների տիրապետությունից, և 925-ին Հ–ում հըռ– չակվել է թագավորություն: VIII դ. հոր– վաթների շրջանում տարածվել է քրիստո– նեությունը: 1102-ին հունգարա–հորվա– թական ունիայով Հ. անցել է Հունգարիա– յի գերիշխանության տակ՝ պահպանելով ներքին ինքնավարություն: XV դ. կեսից Հ. պարբերաբար ենթարկվել է թուրք, հարձակումների: 1527-ին Հ. անցել է Հաբսբուրգների (որոնցից հորվաթներն օգնություն էին սպասում թուրքերի դեմ պայքարում) իշխանության տակ: XVI դ. վերջին Թուրքիան գրավել է հորվաթա– կան հողերի մեծ մասը: 1699-ին, ավստրո– թուրքական պատերազմի հետևանքով, Հ–ի հս–արլ. մասն ազատագրվել է, որը, ինչ– պես և XVIII դ. ազատագրված հորվաթա– կան մյուս հողերը, մտել է անմիջականո– րեն ավստ. կառավարությանը ենթարկ– վող «Ռազմական սահմանների» մեջ (գո– յատևել է մինչև 1881-ը): 1790-ից Հ. վար– չական տեսակետից ենթարկվում էր հունգ. իշխանություններին: 1848–49-ին Հ–ում լայն թափ է ստացել ազգային–ազա– տագրական շարժումը, տեղի են ունեցել գյուղացիության հակաֆեոդալական ելույթներ: 1848-ի հունիսի 5-ին հորվաթա– կան սաբորը (ժողով) հռչակել է Հ–ի ազ– գային ինքնավարություն, սակայն հունգ. կառավարությունը չի ճանաչել այն, և 1867-ին Ավստրո–հունգարական միապե– տության կազմավորումից հետո Հ. մտել է Հունգարիայի կազմի մեջ: XIX դ. վեր– ջին – XX դ. սկզբին վերելք է ապրել ար– դյունաբերությունը: 1894-ին հիմնադրվել է Հ–ի ս–դ. կուսակցությունը: XX դ. սկըզ– բից Հ–ում ուժեղացավ Մերբիայի և հա– րավսլավոնական մյուս ժողովուրդների հետ մերձենալու ձգտումը: Հեղափոխա– կան շարժումը, որի վերելքին նպաստեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության հաղթանակը, հանգեցրեց 1918-ի հոկտեմբերին ավստրո–հունգ. լծից Հ–ի ազատագրմանը: 1918-ի դեկտեմբե– րին Հ. մտավ Մերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929-ից՝ Հարավսլավիա) կազմի մեջ: 1939-ի օգոս– տոսին Հարավսլավիայի կառավարու– թյան և հորվաթական գյուղացիական կու– սակցության (ամենախոշոր բուրժ. կու– սակցությունը, հիմնվել է 1904-ին) ղեկա– վարների միջև ստորագրվեց համաձայնա– գիր, որով Հ. ինքնավարություն ստացավ Հարավսլավիայի շրջանակներում: Հա– րավսլավիայի ֆաշիստական օկուպացիա– յի (1941) ժամանակ Հ–ի մի մասը գրավե– ցին Գերմանիայի, Իտալիայի և հորթիա– կան Հունգարիայի զորքերը, իսկ մնացած տարածքում ստեղծվեց այսպես կոչված «Հ–ի անկախ պետություն», որտեղ իշխա– նությունը գերմանա–իտալական դրածոնե– րի ձեռքին էր: 1945-ի մայիսին Հարավսլա– վիայի ժողովրդա–ազատագրական բանա– կը ազատագրեց Հ.: ՀԺՖՀ–ի կազմավորու– մից (1945-ի նոյեմբ. 29) հետո Հ. մտավնրա կազմի մեջ որպես ժող. 6 հանրապետու– թյուններից մեկը: Տես նաև Հարավսչա– վիա, Պատմական ակնարկ մասը: Տնտեսությունը: Հ. Հարավսլավիայի տնտեսապես զարգացած շրջաններից է: Քարածխի, նավթի ու գազի, բոքսիտների, ցեմենտի հումքի, աղի արդյունահանու– թյամբ գրավում է 1-ին տեղը ՀԱՖՀ–ում: Լայնորեն օգտագործվում են գետերի հիդրոէներգետիկ ռեսուրսները: ՀՄՖՀ նավթի արդյունահանման և արդյունաբե– րության 2/3-ը բաժին է ընկնում Հ–ին: Զարգացած է սև մետալուրգիան, մեքե– նաշինությունը (հատկապես էլեկտրատեխ– նիկական և տրանսպորտային), հաստո– ցաշինությունը, ալյումինի, էներգաուժա– յին սարքավորումների արտադրությունը, քիմ., ցեմենտի, տեքստիլ, կաշվի–կոշիկի, փայտամշակման արդյունաբերությունը: Գյուղատնտ. մեջ առաջնայինը հողագոր– ծությունն է (հացահատիկ, շաքարի ճա– կընդեղ, արևածաղիկ ևն): Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործու– թյամբ, ծովաֆնյա մասում՝ մերձարևա– դարձային պտղաբուծությամբ, անասնա– պահությամբ և ձկնորսությամբ: Խոշոր նավահանգիստը Ռիեկան է: Կուլտուրական շինարարությունը և առողջապահությունը: Հ–ի ժողկրթության համակարգը կառուցված է 1958-ի դպրո– ցական օրենքին համապատասխան: Առա– ջին աստիճանի մեջ մտնում են միասնա– կան հիմնական պարտադիր 8-ամյա դըպ– րոցները (7–14 տարեկանների համար), երկրորդ աստիճանի (8-ամյա դպրոցի բազայի վրա) մեջ՝ 4-ամյա հանրակրթա– կան գիմնազիաները կամ 4–5-ամյա միջ– նակարգ պրոֆտեխնիկական դպրոցնե– րը: Գործում են նաև 2–3-ամյա ցածր պրոֆեսիոնալ, հատուկ և մեծահասակնե– րի դպրոցներ: Երրորդ աստիճանի մեջ են մտնում բուհերը (ուս. տևողությունը՝ 4– 5 տարի) և 2-ամյա թերի բարձրագույն ուս. հաստատությունները: Հ. ունի 3 համալսարան (Զագրեբի, հիմնվել է 1669-ին, Ռիեկայի, 1973, Մպլխոի, 1974): Գիտական հիմնարկների մեծ մասը գտնվում է Զագրեբում: Բարձրագույն գի– տական հիմնարկը Գիտությունների և ար– վեստների հարավսլավոնական ակադե– միան է (հիմնվել է 1867-ին), որը կոորդի– նացնում է 17 ինստ–ների գործունեությու– նը: Հանրապետությունում գործում են ֆե– դերալ ենթակայության մի շարք ԳՀԻ–ներ: Հանրապետական ենթակայության են ջրօդերևութաբանական (1947), բնության պահպանության (1961), օվկիանոսաբա– նության և ձկնորսության (1930, Մպլիտ), բժշկ. հետազոտությունների (1947, ակա–