III–II դդ. հռոմ. հասարակության մեջ վերջնականապես ձևավորվեց երկու հիմ– նական դասակարգ՝ ստրուկներ և ստրկա– տերեր: Պետության մեջ զգալի դեր սկսեց խաղալ հեծյաւնեքւի դասը: Մ. թ. ա. II դ. վերջին սկզբնավորվել է հանրապետական կարգի քայքայման պրոցեսը: Մ. թ. ա. II դ. ուժեղացել է սոցիալական և քաղ. շարժումը (Սիկիլիական ապստամ– բություններ, ազատագրական շարժում– ներ Պերգամոնում, Դելոս և Քիոս կղզի– ներում): Հ–ում սրվել է քաղ. պայքարը: Մ. թ. ա. II դ. 30–20-ական թթ. պլեբսի իրավունքների համար շարժումը գլխա– վորել են 9՝րւսկքոս եղբայրները: Ձևավոր– վել է գաղափարա–քաղաքական երկու հոսանք՝ օպտիմատներ և պոպուչյարներ: Մ. թ. ա. 111-ին պատերազմ սկսվեց Հ–ի և Նումիդիայի միջև (տես Յուգուրթա– կան պատերազմ մ. թ. ա. 111–105): Պատե– րազմը հաղթանակով ավարտեց զորա– վար և քաղ. գործիչ Դայոս Մարիոսը, որն անցկացրեց Հ–ի համար կարևոր նշա– նակություն ունեցող ռազմ, ռեֆորմ (բա– նակ սկսեցին ընդգրկվել աղքատ քաղա– քացիները): Մ. թ. ա. 90-ին սկսվեց, այսպես կոչված, Դաշնակցային պատերազմը (տես Դաշնակցային պատերազմ il. թ. ա. 90– 88), որի հետևանքով իտաչիկներն ստա– ցան հռոմ. քաղաքացիության իրավունք: Մ. թ. ա. 89-ին պատերազմ սկսվեց Հ–ի և Պոնտոսի միջև, որի թագավոր Միհրդատ VI Եվպատորը մ. թ. ա. 93-ին դաշինք էր կնքել Հայոց արքա Տիգրան Բ Մեծի հետ (տես Միհրդատյան պատերազմներ մ. թ. ա. 89–63): Ծերակույտը պատերազմ վարելու իրավունք տվեց Սաււային, իսկ ժող. ժողովը՝ Մարիոսին: Մարիոսի և Սուլլայի միջև պայքար սկսվեց այդ հարցի շուրջ, որի հետևանքով մ. թ. ա. 88-ին Սուլլան գրավեց Հ., ապա արշավեց Արև– ելք: Մարիոսականները զավթեցին Հ.: Հաջողությամբ ավարտելով պատերազմն Արևելքում, մ. թ. ա. 83-ին Աուլլան վերա– դարձավ Իտալիա և մարիոսականներից վերագրավեց Հ., հաստատեց (մ. թ. ա. 82– 79) դիկտատուրա (տես Պրոսկրիպցիա– ներ): Մ. թ. ա. 74-ին կամ 73-ին Իտալիա– յում բռնկեց հին աշխարհի ստրուկների ամենախոշոր ապստամբությունը Սպար– աակի գլխավորությամբ: Միհրդատյան պատերազմների ժամա– նակ Հ. անմիջական հարաբերությունների մեջ մտավ Հայաստանի հետ: Մ. թ. ա. 69-ին Լուկիոս Լուկուլլոսը ներխուժեց Հայաստան, գրավեց Տիգրանակերտը (տես Տիգրանակերտի ճակատամարտ մ թ.ա. 69), սակայն մ. թ. ա. 68–67-ին հայ– պոնտական զորքերը Հայաստանից և Պոնտոսից վտարեցին հռոմ. զորքերին (տես Արածանիի ճակատամարտ մ. թ. ա. 68): Մ. թ. ա. I դ. 70–60-ական թթ. Հ–ում քաղ. մեծ ազդեցություն ձեռք բերեցին Դնեոս Պոմպեոսը, Հոււիոս Կեսարը, Մար– կոս Կրասոսը. մ. թ. ա. 60-ին նրանք գաղտ– նի համաձայնությամբ ստեղծեցին հակա– ծերակուտական միություն, որը դարձավ փաստացի կառավարությունը (տես Եռա– պետություն): Պոմպեոսը ստանձնեց Իս– պանիայի, Կրասոսը՝ Ասորիքի, Կեսարը՝ Այսրալպյան Դալիայի և Իլլիրիայի, հե– տագայում նաև՝ Անդրալպյան Դալիայի կառավարումը: Պատերազմ սկսելով Պար– թևաստանի դեմ՝ Կրասոսը անհաջողության մատնվեց և սպանվեց: Մ. թ. ա. 58–51-ին Կեսարը նվաճեց Գալիան, սրվեցին Կե– սարի և ծերակույտի (որի կողմն էր ան– ցել Պոմպեոսը) հակասությունները: Մ. թ. ա. 49-ի հունվ. 10-ին Կեսարը անցավ Դալիան Իտալիայից զատող Ռուբիկոն գետը: Ակսվեց քաղաքացիական պատե– րազմ (մ. թ. ա. 49–45), որի ընթացքում Կեսարը պարտության մաանեց Պոմպեո– սին ու նրա կողմնակիցներին, դարձավ հռոմ. տերության անսահմանափակ տի– րակալ, ցմահ դիկտատոր: Մ. թ. ա. 44-ին Կեսարը դավադրաբար սպանվեց: Քաղա– քացիական պատերազմը թևակոխեց նոր շրջան՝ հանրապետության կողմնակիցնե– րի (դավադրության ղեկավարներ Մարկոս Բրուտոս, Դայոս Կասիոս և ուրիշներ) և Կեսարի կողմնակիցների [Մարկոս Ան– տոնիոս, Օկտավիանոս (Օգոստոս) և ուրիշներ] միջև: Մ. թ. ա. 43-ին Օկտավիա– նոսը, Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը ստեղծեցին 2-րդ եռապետությունը: Եռա– պետները մ. թ. ա. 42-ին Փիլիպպեի (Հու– նաստան) ճակատամարտում պարտու– թյան մատնեցին հանրապետականներին: Անտոնիոսը, շարունակելով դեռևս Կրա– սոսի սկսած պատերազմը Պարթևական թագավորության հետ, անհաջողության մատնվեց և մ. թ. ա. 34-ին ներխուժեց Հա– յաստան, գերեց Արտավազդ Բ–ին և հեռա– ցավ Եգիպտոս: Օկտավիանոսի և Անտո– նիոսի հարաբերությունները սրվեցին: Մ. թ. ա. 31-ին Ակտիումի ծովամարտում Օկ– Cum ավանդության Հռոմի հիմնադիր Հռոմու– լոսին և նրա եղբայր Հոեմոսին կերակրող գայլը (Կապիաոլիումի գայլը, բրոնզ, մ. թ. ա. VI դ.) Օգոստոսի կամեյոնը. «Օգոստոսի աստվածա– րումը և հաղթասյան կանգնեցումը», սարդիոն (մ, թ. I դ. սկիզբ, Վիեննայի թանգարան) տավիանոսը պարտության մատնեց Ան– տոնիոսին, մ. թ. ա. 30-ին գրավեց Եգիպ– տոսը: Օկտավիանոսը դարձավ հռոմ., պետության միանձնյա ղեկավարը: Հ–ում վերացավ հանրապետական կարգը: Կայսրության շրջան (մ. թ. ա. 30 կամ 27-ից): Մ. թ. ա. 27-ին ծերակույ– տը հաստատեց Օկտավիանոսի գերա– գույն իշխանությունը, շնորհեց «Օգոս– տոս» (սրբազան, վեհ, վսեմ) տիտղոսը: Օգոստոսը հռչակվեց ծերակույտի պրին– ցեպս (ծերակուտականներից առաջինը): Օգոստոսի օրերից Հ–ի պատմության վաղ կայսրության ժամանակաշրջանը պատմա– գրության մեջ անվանվում է պրինցիպատ: Օգոստոսի և նրա հաջորդների [Հուլիոս– Կլավդիոսների դինաստիա (մ. թ. 14–մ. թ. 68)] ժամանակ Հ–ի արլ. քաղաքակա– նության մեջ կարևոր տեղ են գրավել Հա– յաստանն ու Պարթևական թագավորությու– նը: Օգոստոսը, որ ձգտում էր ամրապնդել միապետությունը, Արևելքում ռազմ, խո– շոր գործողություններ չի ձեռնարկել, թեև բազմիցս Հայաստան է ուղարկել հռոմ. զորք՝ իր ազդեցությունը այնտեղ պահ– պանելու համար: Ներոնի (54–68) գահակալության տա– րիներին նոր պատերազմ սկսվեց Հ–ի և Պարթևաստանի ու Հայաստանի միջև (54–63), որի հետևանքով Հայոց թագա– վոր հռչակվեց Տրդատ Ա (տես Հռանդեայի պայմանագիր 64): Հուլիոս–Կլավդիոսների ժամանակ հռոմ. պրովինցիա դարձան Կապադովկիան (17), Մավրիտանիան (40–45), Բրիտանիան (43), Թրակիան (46) ևն: 68-ին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում գահի համար պայքարում էին Գալբան, Օթոնը, Վիտել– լիոսը: 69-ին կայսր հռչակվեց Վեսպա– սիանոսը (69–79) և հիմք դրեց Փիսվիոս– ների դինաստիային (69–96): Հռոմ. կայս– րությունն իր տարածքի առավելագույն ընդարձակմանը հասավ Անտոնինոսների դինաստիայի ժամանակ (96–192): Մար– կոս Տրայանոսի օրոք (98–117) Հ. գրա– վեց Դակիան (106), Արաբիան (106): 114-ին Տրայանոսն արշավեց Հայաստան, այն դարձրեց պրովինցիա: Կայսր Ադրիա– նոսը (Հադրիանոս, 117–138), հնարավո– րություն չունենալով Հայաստանում պահ– պանել իր գերիշխանությունը, 117-ին Հա– յոց թագավոր ճանաչեց Վաղարշ Ա–ին: Անաոնինոս Պիոս կայսրը (138–161) Հա– յաստանի գահը հանձնեց Հ–ի դրածո Աոհեմոսին: Մարկոս Ավրելիոսի ժամա– նակ (161–180), հռոմապարթևական պա– տերազմի (163–166) հետևանքով, Հա– յաստանը դարձավ Հ–ից կախյալ թագա– վորություն: II դ. զարգացել է պրովինցիաների տըն– տեսությունը, որի հետևանքով ընդլայն– վել է կայսրության սոցիալական բազան: Լայն ծավալ է ստացել առևտուրը Արևելքի հետ: Պրովինցիաներից գյուղատնտ. և արհեստագործական ապրանքների ներ– մուծումը վնասել է Իտալիայի տնտեսու– թյունը, որը դեռևս I դ. վերջից ապրում էր տնտ. ճգնաժամ: I–II դդ. կայսրության ամբողջ բնակչությունը բաժանված էր հռոմ. քաղաքացիների և ոչ հռոմ. քաղաքա– ցիների [Կլավդիոս I-ի ժամանակ (41–54) հռոմ. քաղաքացի էր 5.984.072 մարդ]: Ծե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/599
Այս էջը սրբագրված չէ