գու անմահության նկատմամբ: Այս ամենը նպաստել է մ. թ. ա. II–I դդ. Իզիդայի, Օզիրիսի, Կիբեչայի արլ. պաշտամունքնե– րի ներթափանցմանը: Մ. թ. ա. I դ. քա– ղաքացիական պատերազմների առաջ բերած աղետների հետևանքով տարած– վել են տարբեր մարգարեություններ, հա– վատը «ոսկե դարի» վերադարձի նկատ– մամբ, աստղագուշակությունը, մոգու– թյունը: Միաժամանակ, հուն, փիլիսոփա– յության ազդեցությամբ նվազել է հավատը բուն հռոմ. աստվածների նկատմամբ, կրոնին տրվել են ռացիոնալիստական բացատրություններ, մոռացվել հին ծիսա– կատարությունները: Օգոստոս կայսրը հռչակել է «վերադարձ դեպի նախնիների բարքերը» և վարձել վերականգնել հին հռոմ. կրոնն ու պաշտամունքը: Մակայն պրինցիպատի հաստատմամբ գնալով ավե– լի մեծ ազդեցություն է ձեռք բերել իշխող կայսեր և աստվածացված նախկին կայս– րերի հովանավոր ոգու (գենիոսի) պաշտա– մունքը: Ստրուկներն ու աղքատները պաշտոնա– կան աստվածություններին հակադրել են պետ. դիցաբան չմտած աստվածներին՝ Աիլվանոսին, Պրիապոսին (բանջարանոց– ների, այգիների աստված), Պանին (արո– տավայրերի, հովիվների աստված): Աճել է արևելյան աստվածների պաշտամունքի հետևորդների թիվը: Այդ պաշտամունք– ները կապված էին հոգու անմահության և ոմն փրկչի գալստյան հույսի հետ (Միթ– րայի, Դիոնիսոսի, Իզիդայի միստերիա– ները): Հռոմ. կրոնը աստիճանաբար ան– կում է ապրել, տարածվել է քրիստոնեու– թյունը: IV դ. վերջին Թեոդոսիոս I արգե– լել է հեթանոսական ծիսակատարություն– ները, հռոմ. կրոնը դադարել է գոյություն ունենալ: Փիլիսոփայությունը: Հռոմ. փիլիսո– փայությունը զարգացել է հելլենիզմի դա– րաշրջանի հուն, փիլիսոփայության ազ– դեցությամբ, փոխառնելով նրա հասկա– ցութային ապարատը, տերմինաբանու– թյունը և կարևորագույն ուղղությունները, այն ընդհանրացրել է Հ–ի յուրահատուկ սոցիալական փորձը: Հռոմ. փիլիսոփա– յության սկզբնական շրջանը (մ. թ. ա. Ill–I դդ.) կապված է պոլիսային գաղա– փարախոսության ճգնաժամի, կրոնի և դիցաբանության ազդեցությունից մտքի ազատագրման հետ (լուսավորության կամ աշխարհականացման շրջան): Հռոմ. պե– տության գրեթե պաշտոնական ուսմունք է դարձել սաոիցիզմը [Ակիպիոն Կրտսերի (Աֆրիկացի) խմբակ]: Պրագմատիկական կողմնորոշում ունեցող հռոմ. էկլեկտիկա– կան փիլիսոփայությունը ներկայացրել է Ցիցերոնը: Հռոմ. էպիկուրականության մատերիալիստական ուսմունքը շարադրել է Լուկրեցիոսը: Սկեպտիցիզմի և էկլեկ– տիզմի հետևորդներ էին Վառոնը և Աեքստիոսների դպրոցի ներկայացուցիչ– ները: Շատ մտածողներ էպիկուրականու– թյունից գնում էին դեպի ստոիցիզմ (բա– նաստեղծներ Վիրգիլիոսը և Հորացիոսը): Պետ. իշխանության աստվածացումը և կայսեր պաշտամունքը դարձել են փիլիսո– փայության սակրալացման (կրոնին են– թարկվածության) սկիզբը: Հ–ում սկսել է լայնորեն տարածվել ստոիկյան պլատո– նականությունը (Սենեկա, էպիկտետոս, Մարկոս Ավրելիոս): Այդ շրջանի ստոիցիզ– մը դրսևորվում է գիտելիքների ամենա– տարբեր բնագավառներում (աստղագի– տություն, դիցաբանական մեկնաբանու– թյուններ, պատմագիտություն ևն): Ստոի– ցիզմի զուտ պրակտիկ ուղղությունը ներ– կայացնում էին Կատոն Կրտսերը, Պետոս Թրազեան և Հելվիդիոս Պրիսկոսը: II– III դդ. զարգացած սակրալացման շրջանն է: Պլատոնականությունը սկսում է վճռա– կան պայքար ստոիցիզմի դեմ, օգտագոր– ծելով Արիստոտելի և պյութագորասակա– նության ուսմունքները: III–Մդդ. Փիլի– սոփայության սակրալացման բարձրակետն է, նեոպլատոնականության տիրապետու– թյան շրջանը: Նեոպլատոնականության հիմնադիր Պլոտինոսը գործել է Հ–ում, այդ պատճառով նեոպլատոնականության սկզբնական փուլը կրում է հռոմ. նեոպլա– տոնականություն անվանումը, նրա ավան– դույթները շարունակել է Ավգուստինիոսը: IV–V դդ. փիլիսոփաները հիմնականում թարգմանել են հույն վւիլիսաիաների գոր– ծերը, մեկնաբանել Պլատոնին, Արիստո– տելին, զբաղվել ավելի պատմափիլիսո– փայական և պատմակրոնական նյութերի հավաքումով, քան սեփական ուսմունք– ների մշակմամբ: Աակրալացված հռոմ. փիլիսոփայությունը չափազանց կենսու– նակ էր և տարբեր ձևերով արտահայտվել է նույնիսկ Հռոմեական կայսրության և հունահռոմեական հեթանոսության ան– կումից հետո: Այն ընկել է միջնադարի աստվածապետական գաղափարախոսու– թյան հիմքում, դրսևորվել նոր ժամանակ– ներում, հատկապես այն բանից հետո, երբ Լուկրեցիոսի, Ցիցերոնի, Սենեկայի, Մարկոս Ավրելիոսի և Ապուլեյոսի ուս– մունքները մեծ ճանաչում ստացան: Իրավագիտությունը: Իրավունքը Հ–ում արտահայտել և ամրապնդել է հռոմ. ստրկատիրական հասարակության սո– ցիալ–տնտեսական և քաղ. կարգերը (տես Հռոմեական իրավունք): Հնագույն շրջա– նում, երբ իրավունքի աղբյուրները սովո– րույթներն ու փոքրաթիվ օրենքներն էին (leges latae), ակնառու էր համայնքային հարաբերություններից և կրոնից իրա– վունքի կրած ազդեցությունը, նրա ինստ–ների պարզունակությունը, ձևա– պաշտությունը: Այն տարածվում էր միայն քվիրիտների՝ բնիկ հռոմ. քաղաքացիների (cives romani) վրա և կոչվում էր քվիրի– տային (jus Guiritium) կամ քաղաքացիա– կան (jus civile) իրավունք: Այդ շրջանի իրավունքի կարևոր աղբյուրը Հ սսներկու աղյուսակներն էին: Հռոմ. իրավունքը ծաղկում է ապրել մ. թ. ա. III–մ. թ. III դդ.: ՆերթաՓանցված լինելով ավանդույթնե– րով, քաղաքացիական իրավունքը ան– կարող էր հարմարվել այն պայմաններին, որոնք առաջացել էին ստրկատիրության և ապրանքադրամական հարաբերություն– ների արագ զարգացման հետևանքով: Այդ պատճառով մագիստրատների իրավա– ստեղծ գործունեության պրոցեսում, քա– ղաքացիական իրավունքին զուգահեռ, ձևավորվեց իրավական նորմերի հատուկ ձև՝ պրետորական իրավունքը (տես էդիկա), որը, դուրս գալով ազգային նեղ շրջանակներից և ընդգրկելով նվաճված ժողովուրդների սովորույթները, վերա– ճեց այսպես կոչված համաժողովրդական ի– րավունքի (jus gentium): Քաղաքացիական և համաժողովրդական իրավունքների մեր– ձեցման հետևանքով հռոմ. իրավունքը, թոթափելով չափից ավելի ձևապաշտու– թյունը, ընդգրկել է նոր ինստ–ներ, առա– վել ճկուն արձագանքել գույքային շրջա– նառության պահանջներին: Այդ պրոցեսի հետևանքով է զարգացել հռոմ. իրավունքը, մասնավոր սեփականության վյւա հենվող իրավունքի ամենակատարյալ ձևը (Ֆ. Էն– գելս, Անտի Դյուրինգ, 1967, էջ 138): Հռոմ. իրավունքի ստեղծման գործում բացառիկ դեր են ունեցել հռոմ. իրավա– բանները (Հունիոս Բրուտոս, Քվինտոս Մուցիոս Սցևոլա, Աքվիլիոս Գալլոս և ուրիշներ): Իրավագիտությունը զարգաց– ման բարձրակետին է հասել I– III դդ.: Այդ շրջանում ձևավորվել են երկու հիմ– նական ուղղություններ՝ պրոկուլյաններ (հանրապետության կողմնակիցներ) և սա– բինյաններ (պրինցիպատի կողմնակից– ներ): Այս ուղղությունների ներկայացու– ցիչների ելակետային դիրքերի արմա– տական տարբերությունը պայմանավորել է քաղաքացիական և պետ. իրավունքի հարցերը լուծելու նրանց միանգամայն հակառակ տեսակետները: Երկու ուղղու– թյուններն էլ իրավագիտության և դատա– կան պրակտիկայի զարգացման գործում նկատելի հետք են թողել: Օգոստոս կայս– րից սկսած անվանի իրավաբաններն իրա– վունք ունեին տալ պարտադիր ուժ ունե– ցող կոնսուլտացիաներ (jus respondendi), իսկ նրանց աշխատությունները ձեռք բե– րեցին իրավունքի աղբյուրների նշանա– կություն: 426-ի օրենքով Գայոսի, Պապի– նիանոսի, Հուլիոս Պաուլոսի, Ուլպիանոսի և Մոդեստինոսի աշխատություններին տրվեց պարտադիր իրավական ուժ: Դործ– նականության, կյանքի կոնկրետ իրադրու– թյունը նրբորեն ըմբռնելու շնորհիվ հռոմ. իրավաբանները կատարելության հասց– րին իրավական տեխնիկան, ապահովե– ցին մասնավոր սեփականության համա– կողմանի պաշտպանությունը: Ծառայելով կայսրերին, իրավաբանները պաշտպա– նում էին անսահմանափակ իշխանության հասնելու նրանց ձգտումները: IV– V դդ. հռոմ. իրավաբանների իրավաստեղծ գոր– ծունեությունը դադարել է, օրենսդրական ֆունկցիաներն անցել են կայսրերին, որոնց հրապարակած ակտերը (էդիկտ– ներ, դեկրետներ ևն) դարձել են իրավուն– քի հիմնական աղբյուրներ: Սակայն այդ շրջանում կարգավորվել և համակարգվել է հռոմ. իրավունքը: III դ. վերջին – V դ. սկզբին երևան են եկել իրավունքի մի շարք ժողովածուներ (Codex Gregorianus, Codex Hermogenianus, Codex Theodo- sianus): Հռոմ. իրավունքի բազմակողմա– նի համակարգումն իրագործվեց կայս– րության անկումից հետո՝ բյուգանդական կայսր Հուստինիանոսի օրոք (տես Դի– գեսաներ, Հուսաինիանոսի օրենսգիրք): Պատմագիտությունը: Հին հռոմ. պատ– մագրության հնագույն նմուշները քրմերի կազմած (մ. թ. ա. մոտ V դ. կես) աննաւ– ներն են (տարեգրություններ): Մ. թ. ա. մոտ 130-ին հրապարակվել է Հ–ի հիմնա– դրումից ի վեր կազմված բոլոր տարե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/602
Այս էջը սրբագրված չէ