Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/603

Այս էջը սրբագրված չէ

գրությունների ժողովածուն՝ «Մեծ աննալ– ներ» (80 գիրք) անունով: վաղ հռոմ. պատմիչներին ընդունված է անվանել աննալիստներ (տարեգիրներ): Տարբե– րում են երեք սերնդի տարեգիրներ՝ ավագ, միշին, կրտսեր: Ավագ (Քվինտոս Ֆաբիոս Պիկտոր, Կւաոոն Ավագ և ուրիշներ) և միջին (Լուկիոս Կալպուռնիոս Պիզոն և ուրիշներ) սերնդի տարեգիրները (մ. թ. ա. Ill–II դդ.) պարզ ձևով մշակել են տարե– գրությունները և ժամանակագրություն– ները՝ Տ–ի պատմությունը շարադրելով հայրենասիրական դիրքերից: Կրտսեր սերնդի (Կլավդիոս Քվադրի– գարիոս, Վալերիոս Անտիաս և ուրիշներ) տարեգիրները (մ. թ. ա. II–I դդ.) պատ– մությունը դարձրել են քաղ. պայքարի զենք: Տին հռոմ. առաջին խոշոր պատմագիրը ազգությամբ հույն Պոփբիոսն էր (մ. թ. ա. II դ.), որը պատմիչի գլխավոր խնդիրն էր համարում ոչ թե իրադարձությունների նկարագրությունը, այլ երևույթների պատ– ճառական կապի բացահայտումը և այդ տեսակետից էլ շարադրել է իր «Պատմու– թյուն» աշխատությունը (հուն., 40 գիրք, ընդգրկում է Հունաստանի, Մակեդոնիա– յի, Փոքր Ասիայի, Ասորիքի, Եգիպտոսի, Կարթագենի և Տ–ի պատմության մ. թ. ա. 220–մ. թ. ա. 146-ի ժամանակահատվա– ծը): Հռոմ. մյուս ականավոր պատմիչ Տիտոս Լիվիոսը (մ. թ. ա. 59–մ. թ. 17), որը գրել է «Հռոմի պատմությունը» (142

ԳՐՔԻՑ պահպանվել է 35-ը), գտնում էր, որ պատմիչի խնդիրն է սերունդներին սո– վորեցնել և դաստիարակել պատմական դրական և բացասական օրինակներով: Հ–ի և այլ երկրների պատմությունը շարա– դրել են նաև մ. թ. ա. I–մ. թ. I դդ. հեղի– նակներ Նիկողայոս Դամասկոսցին, Պոմ– պեոս Տրոգոսը, Դիոդորոս Սիկիչիացին, Դիոնիսիոս Հաչիկառնասցին: Պատմա– հուշագրական գրականության ժանրին են պատկանում Հուլիոս Կեսարի «Նոթեր գալլական պատերազմների մասին» (հայ. հրա. «Հիշատակարանք գալիական պա– տերազմին», 1874) և «Նոթեր քաղաքա– ցիական պատերազմի մասին» երկերը, որոնք կարևոր նշանակություն ունեն մ. թ. ա. I դ. Հ–ի և հարևան ժողովուրդ– ների պատմության ուսումնասիրության համար: Պատմական մենագրության օրի– նակ են Գայոս Կրիսպոս Սալլուստիոսի «Կատիլինայի դավադրությունը» և «Յու– գուրթական պատերազմը» երկերը: Սալ– լուստիոսը մեծ նշանակություն է տվել անհատի դերին պատմության մեջ: Կոռ– նելիոս Նեպոսը (մ. թ. ա. I դ.) գրել է բազմաթիվ կենսագրություններ, որոնցից պահպանվել են հռոմ. երկու գործչի՝ Ատտիկոսի և Կատոն Ավագի, ինչպես նաև «օտարերկրացի» 23 զորավարների կեն– սագրությունները: Կայսրության ժամանակաշրջանի պատ– միչներից է Կոռնելիոս Տակիտոսը (մ. թ. I դ.–II դ. սկիզբ), որի պատմական ուսումնասիրություններից առավել հայտ– նի են «Աննալները» և «Պատմությունը», ուր հարուստ նյութ կա Հ–ի և հարևան ժո– ղովուրդների վերաբերյալ, շարադրված են մ. թ. 14–70-ի իրադարձությունները: Տակիտոսի քաղ. հայացքները բնութա– գրվում են ատելությամբ դեպի բռնապե– տությունը: II դ. սկզբին զարգացում է ապրել պատ– մակենսագրական ժանրը, որի հայտնի ներկայացուցիչներն են ազգությամբ հույն Պւուաարքոսը և Ավետոնիոսը: Պլուտար– քոսի «Զուգակշիռք» (հայ. հրտ. 1832–34) աշխատության մեջ տրված են հուն, և հռոմ. քաղ. ու ռազմ, հայտնի գործիչնե– րի զուգադիր կենսագրությունները: Սվե– տոնիոսը «Տասներկու կայսրերի կյան– քը» (հայ. հրտ. «Պատմություն երկո– տասան Կեսարաց», հ. 1–2, 1876 – 1877) աշխատության մեջ շարադրել է Հուլիոս Կեսարի և առաջին տասնմեկ կայսրերի կենսագրությունները: Հ–ի պատմությանն են նվիրված մ. թ. II–III դդ. նշանավոր պատմիչներ (ազ– գությամբ հույն) Ապպիանոսի և Դիոն Կասսիոսի երկերը: Ապպիանոսի «Հռոմի պատմություն»-ը (24 գիրք) ընդգրկում է Հ–ի պատմությունը հնագույն շրջանից մինչև մ. թ. II դ., Դիոն Կասսիոսի «Հռո– մեական պատմությունը»-ը (80 գիրք, Հա– յաստանին և հայերին վերաբերող հատ– վածները տես՝ Օտար աղբյուրները Հայաս– տանի և հայերի մասին 9. Հին հունական աղբյուրներ 1, Ե., 1976)՝ հնագույն ժամա– նակներից մինչև 229-ը: Հռոմ. անտիկ շրջանի վերջին խոշոր պատմիչը ծագումով հույն Ամիաևոս Մարկեչւինոսն է (IV դ.), որի «Գործք» աշխատությունը լրիվ չի պահպանվել: Պահպանված մասերում շա– րադրված են Հուլիանոս կայսեր (361–363) ժամանակաշրջանի իրադարձությունները, որոնց ականատեսն է եղել հեղինակը: Ուշ կայսրության ժամանակաշրջանում ծագեց և զարգացավ քրիստոնեական պատմագրությունը, որի ներկայացուցիչ– ներն էին Եվսեբիոս Կեսարացին, Ավգուս– տինոսը (IV դ.), Օրոզիոսը (V դ.) և ուրիշ– ներ: Հռոմ. պատմագիրներից շատերի (Պո– լիբիոս, Դիոդորոս Աիկիլիացի, Դիոնի– սիոս Հալիկառնասցի, Տակիտոս, Պլու– տարքոս, Դիոն Կասսիոս, Ամիանոս Մար– կելլինոս) երկերում բազմաբնույթ, հա– րուստ, երբեմն միտումնավոր, տեղեկու– թյուններ կան Հայաստանի, հայերի, հայ– հռոմեական հարաբերությունների մա– սին: Գրականությունը: Հռոմ. գեղարվեստա– կան գրականության հնագույն հուշար– ձանները (մ. թ. ա. V– IV դդ.) չեն պահ– պանվել: Ըստ ավելի ուշ շրջանի վկայու– թյունների, դրանցում քնարերգությունը ներկայացված է եղել ծիսական երգերով, էպոսը՝ հռոմ. հերոսների սխրագործու– թյունները փառաբանող «խրախճանքի եր– գերով», դրաման՝ երաժշտական ներկա– յացումներով ու ֆարսային տեսարաննե– րով, արձակը՝ հռետորական ճառերով, օ– րենքների ու տարեգրությունների (աննալ– ներ) տեքստերով: Բանավոր գրականու– թյունից դեպի գրավորը առաջին քայլը մ. թ. ա. IV– III դդ. սահմանագծին արել է կոնսուլ Ապպիոս Կլավդիոսը, որը գրա– ռել է իր ճառերը և իր անունով կազմել բարոյա՜խրատական չափածո ասացված– ների ժողովածու: Մ. թ. ա. Ill–II դդ. Հ. հպատակեցրեց հունալեզու Միջերկրականի մեծ մասը և ենթարկվեց առավել զարգացած հուն, մշակույթի հզոր ազդեցությանը: Այդ ժա– մանակաշրջանում հռոմ. գրականությունն աստիճանաբար յուրացրել էր հուն, գրա– կանության բոլոր հիմնական ժանրերը. «Հռոմեական առաջին բանաստեղծ», ազ– գությամբ հույն ազատարձակ Լիվիոս Ան– դրոնիկոսը (մոտ մ. թ. ա. 284–204) լա– տիներեն է թարգմանել «Ոդիսական»-ը, հուն, ողբերգություններ ու կատակերգու– թյուններ (մ. թ. ա. III դ. կես), ազգային էպոսը ստեղծողներ են համարվում Նևիո– սը («Ասք Պունիկյան պատերազմի մա– սին», մ. թ. ա. III դ. վերջ) և էննիոսը («Տարեգրություն», մ. թ. ա. II դ. սկիզբ), հռոմ. կատակերգությունը մշակեցին Պլավտոսը (մ. թ. ա. մոտ 254–184), որը աշխուժություն ու ժող. հումոր հաղորդեց հուն, նմուշներին, և կարթագենացի ազա– տարձակ Տերենտիոսը (մ. թ. ա. մոտ 190–159), որն առանձնապես ձգտում էր լեզվի գեղեցկության ու հոգեբանական իսկության, հռոմ. ողբերգությունը ըստ հուն, չափանիշների զարգացրին Պակու– վիոսը (մ. թ. ա. մոտ 219–132) և Ակցիոսը (մ. թ. ա. II դ. վերջ), հելլենիստական նմուշների օրինակով սատուրայի (ագատ թեմայով չափածո խոսքի տեսարաններ) առանձնահատուկ ժանր ստեղծեց Լուկի– լիոսը (մ. թ. ա. II դ. 2-րդ կես), մ. թ. ա. II դ. վերջերին երևան եկան հռոմ. քնա– րերգության առաջին ստեղծագործություն– ները: Այդ բոլոր գործերից լրիվ պահպան– վել են միայն Պլավտոսի և Տերենտիոսի կատակերգությունները: Մ. թ. ա. I դ. 1-ին կեսին Հ. վերջնակա– նապես յուրացրեց հուն, մշակույթը, որը հիմք դարձավ հռոմ. գրականության բարձ– րագույն ծաղկման համար: Նոր մշակույթը դուրս եկավ ազնվականական խմբակնե– րի շրջանակներից ու տարածվեց բնակ– չության միջին խավերի մեջ: Ցիցերոնը ձևակերպեց փիլ. և ճարտասանական տե– սակետից կրթված մարդու նոր իդեալը: Հանդիսականների ընդարձակ և միատարր շրջանակի համար նախատեսված ժանրերը (էպոս, դրամա) հասարակական հակա– սությունների իրադրության մեջ կորցրին իրենց նշանակությունը: Զարգացան, մի կողմից, ճարտասանությունը, որպես հա– սարակական պայքարի գլխավոր միջոց, մյուս կողմից՝ պոեզիան, որպես հասա– րակական ճգնաժամից հեռանալու և անձ– նական կյանք գնալու միջոց: ճարտասա– նական արվեստում կենտրոնական դեմ– քը Ցիցերոնն էր, որը կարգավորեց գրա– կան լատիներենի արտահայտամիջոցնե– րը և մշակեց արձակի ոճերանգները («հռոմ. արձակի ոսկեդար»): Այդ ժամա– նակների պոեզիան ներկայացված է էպի– կուրական Լուկրեցիոսի (մ. թ. ա. 98– 55) և քնարերգու Կատուլլոսի (մ. թ. ա. մոտ 87–մոտ 54) ստեղծագործություննե– րով: Կայսրության կազմավորման շրջանում (մ. թ. ա. I դ. 2-րդ կես) Օգոստոսը հատուկ ուշադրություն է դարձրել իշխանությու– նը ամրապնդող հասարակական կարծիքի կազմակերպմանը և իր կողմն է գրավել ժամանակի լավագույն գրողներին՝ Վեր– գիւիոսին ու Հորացիոսին, որոնք նոր դա– րաշրջանի մեջ տեսնում էին նախնիների