Հռոմ. Ս. Պետրոսի հրապարակը (1657–1663, ճարտ. Լ. Բեռնինի) Բվիրինալիս բլուրների վրա, մինչև Տի– բերի գալարը (Մարսյան դաշտ) և աջ աՓը (ներկայիս Տրաստեվերե թաղամասը): Հ–ի հասարակական կենտրոնները եղել են Կապիտոլիումն ու Հռոմեական (սկսած մ. թ. ա. VI դարից) և կայսերական ֆո– րումների համալիրները (Հուլիոս Կեսա– րի, Օգոստոսի, Ներվայի, Տրայանոսի): Հին Հռոմի ճարտ. բազմաքանակ հուշար– ձաններով, XV– XVII և հետագա դարերի կառույցներով է պայմանավորված քա– ղաքի վեհությամբ ներթափանցված կեր– պարանքը: Հնագույն շինությունները (ջրանցույցներ, փողոցներ, մ. թ. սկզբի դարերի կատակոմբներ ևն) գրավում են մեծ թաղամասեր, գւխավորապես Տիբերի ձախ ափին: Առանձին կառույցներ ժա– մանակակից քաղաքի անսամբլների մասն են կազմում (Կոչիզեումը և Տիտոսի հաղ– թակամարը, I դ., Պանթեոնը և Ադրիանոսի դամբարանը, II դ., Դիոկղետիանոսի թեր– մերը, մոտ IVդ., Սանտա–Մարիա Մաջորե բազիլիկը, V դ. ևն): Վերածննդի շրջանում (ճարտ–ներ Դ. Բրամանտե, Միքելանջելո, Ա. դա Սանգալլո և ուրիշներ) ստեղծվել են մեծաշուք պալացցոներ (Վենեցիա, XV դ., դելլա Կանչելլերիա, XV–XVI դդ. սահմանագիծ, Ֆառնեզե, XVI դ., Բար– բերինի, XVII դ. ևն), վատիկանի պալա– աային համալիրը, Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները: XV– XVII դդ. կա– տարվել են ճարտ. և քաղաքաշինական մեծ աշխատանքներ: Կառուցվել են քա– ղաքի վրա իշխող Ս. Պետրոսի տաճարը, Պյացցա Նավոնա և Պյացցա դել Պոպոլո հրապարակների, Կապիտոլիումի ան– սամբլները: XVI– XVII դդ. բարոկկո ոճով կառուցվել են Հ–ի համար բնորոշ դարձած եկեղեցիներ (Ջեզու, ճակատը՝ 1568– 1584-ին, Աանտ Անդրեա ալ Քվիրինալե, 1658, Աան–Կառլո՝ չորս շատրվանի մոտ, 1634–67 ևն), շատրվաններ, աստիճանա– շարեր ևն. 1725-ին ավարտվել է Իսպանա– կան աստիճանաշարը, 1732–51-ին կա– ռուցվել է Հ–ի շատրվաններից խոշորագույ– նը՝ Տրևի շատրվանը: 1871-ին Հ. դարձել է Իտալիայի մայրաքաղաքը: Բուրժուա– զիան ազնվականներից և ժողովրդից մեկուսացած, բնակվում էր նոր՝ հարուստ– ների թաղամասերում, առաջանում են վարձով տրվող բնակարաններից կազմ– ված բազմահարկ, իսկ ժողովրդի համար՝ էժան տների տիպերը: 1950-ական թթ. կառուցվել են Վիա դեի Ֆորի իմպերիա– յի պողոտան և Վիա դի Կոնչիլիացիո– նեն, ստեղծվել է օլիմպիական մարզական կենտրոնը, համալսարանի համալիրը, Հ. Օստիային կապող միջազգային ցու– ցահանդեսի կենտրոնը՝ ԷՈԻՐ–ը: 1960-ական թթ–ից սկսած Հ. զարգանում է 1962-ի ընդհանուր հատակագծի հիման վրա: Կառուցվել է Տերմինի կայարանը, «Աուտոմոբիլ Քաբ»-ի վարչական շենքը (1956–59, ճարտ. Ա. Զարյան, է. Մաի– նարդի), սպորտի Փոքր պալատը (1956– 1957, ճարտ. Պ. Լ. Ներվի, Ա. Վիտելլոց– ցի), դեպի ԷՈԻՐ՝ սպորտի Մեծ պալատը (1958–59, ճարտ. Պ. Լ. Ներվի և Պիաչեն– տինի), ԷՈԻՐ–ում՝ վարչական և բնակելի շենքեր, Մերաֆիկում համալսարանային համալիրը (1961–63, ճարտ. Ա. Զարյան, Ջ. Ատերբինի): Ուսումնական հաստատությունները, գիտական և կուլտուրական հիմնարկ– ները: Բարձրագույն ուս. հաստատու– թյուններն են՝ Հռոմի համալսարանը, Մո– ցիալական գիտությունների միջազգային համալսարանը, Ֆիզիկական դաստիարա– կության բարձրագույն դպրոցը, Գեղեցիկ արվեստների ակադեմիան և գեղարվես– տական լիցեյը, Մ. դ’ Ամիկոյի անվ. դրա– մատիկ արվեստի ազգային ակադեմիան, Պարի ազգային ակադեմիան, «Մանտա Չեչիլիա» կոնսերվատորիան: Գիտական հիմնարկներն են՝ Դեի Լինչեի ազգային, բժշկ. գիտությունների ևն ակադեմիանե– րը, Գիտական հետազոտությունների ազ– գային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայի ազգային ինստ–ը, աստղադիտարանը, գի– տության և արվեստի տարբեր բնագա– վառների գծով ավելի քան 100 գիտական ընկերություններ, կենտրոններ և ինստ–ներ: Խոշորա գույն գրադարաններն են՝ Ազգային կենտրոնական, համալսա– րանի, Անջելիկայի, Կասանատենսեի, Դեի Լինչեի ազգային ակադեմիայի ևն, թան– գարանները՝ Հռոմ. ազգային (Թերմերի), Վիլլա Ջուլիուս, Բարոկկոյի, ժող. ար– վեստների և ավանդույթների ազգային, Հռոմ. քաղաքակրթության, Հռոմի, Կա– պիտոլիումի, ինչպես նաև Վատիկանի ևն թանգարանները, Բորգեգեի, Անտիկ արվեստի ազգային, ժամանակակից ար– վեստի ազգային ևն պատկերասրահնե– րը: Հ–ում գործում են (1975) հռոմ. օպերան («Տեատրո դել օպերա»), մշտական դրա– մատիկական թատերախումբը («Տեատրո դի Ռոմա»), որը ելույթներ է ունենում «Ար– ջենտինա», «Աբակո» ևն թատրոններում: Գոյություն ունեն նաև «Վալլե», «էլիզեո», «Գոլդոնի», «Քվիրինո», «Տեատրո դելլե մուզե», «Տեատրո դելլե արտի», «Ռոսսի– նի», «Տորդինոնա» և այլ թատերական շեն– քեր, ուր հանդես են գալիս իտալ. լավա– գույն դրամատիկական խմբերը: Գործում են «Տիկնիկային թատրոնը», «Ալ Տորկիո» մանկական թատրոնը, ինչպես և «Մանտա Չեչիլիա» ազգային ակադեմիան (2 հա– մերգային դահլիճներով): Հանրահայտ է «Չինեչիտա» կինոքաղաքը, ուր գտնվում են Կ. Պոնտիի, ինչպես և իտալ. այլ խո– շորա գույն կինոֆիրմաներ: Հայերը Հռոմում: Հայերի՝ Հ–ում լինե– լու մասին հիշատակություններ կան դեռևս մ. թ. ա. I դարից: Մ. թ. 65-ին iftujng թա– գավոր Տրդատ Ա (շուրջ 3 հզ–անոց շքա– խմբով) այցելել է Հ.՝ Ներոն կայսրից թա– գադրվելու: IV դ. Հ–ում հռչակված էր հռե– տոր Պարույր Հայկազնը (որին Հ–ում հու– շարձան է կանգնեցվել): 552-ին Հ. գո– թերից ազատագրել է բյուգանդական հա– յազգի զորավար Նարսկսը, որն այնու– հետև շինարարական լայն գործունեու– թյուն է ծավալել Հ–ում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վան– քի շինարարությունը): Հ–ում հայ համայն– քի գոյությունն է վկայում 649-ի Լատ երա– նի տիեզերաժողովին Հ–ից հայ ներկայա– ցուցիչների մասնակցությունը: XI դ. Հ–ում եղել են հայկ. եկեղեցի, վանք և հյուրա– նոց: Հայերի անունով է կոչվել մի թաղ: XIII–tXIV դդ. Հ–ի համայնքը, ինչպես իտալահայ մյուս համայնքները, ստվա– րացել է: Դիվանագիտական միսիայով Հ. են եկել հայ մտավորականներ, վաճառա– կաններ, եկեղեցական գործիչներ: Հ–ում օրինակվել են բազմաթիվ հայերեն ձեռա– գրեր, 1584-ին տպագրվել է առաջին հա– յերեն գիրքը Հ–ում («Տոմար Գրիգորյան»): 1883-ին հիմնադրվել է Լևոնյան վարժա– րանը, որը կաթոլիկ հայ հոգևոր կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց է: 1980-ին Հ–ում բնակվում էր շուրջ 200 հայ (այս թիվը ավելանում է Հ–ի բուհերը ուսանելու եկած սՓյոաքահայերով): Տես նաև Իաաչիա, Հայերը Իտալիա– յ ու մ մասը: Գրկ.TperopoBHyc Փ*, Hctophh ro- pofla PuMa b cpe;mne Beica, x. t–5, CIIB, 1902–12; r a b p h ji h h B.M., Phm, M.t 1960; EpyHOB H.H., Phm. ApxHTeKiypa anoxK 6apoKKo, [M., 1937]; IIhjiabckh& B.H., Phm, JI., 1972; Insolera J., Roma moderna. Un secolo di storia urbanistica, 4 Torino, 1976.
ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴՊՐՈՑ, XVI–XVII դդ. Հռոմում ձևավորված երաժշտական ստեղ– ծագործական ուղղությունների անվա– նում: 1. Վոկալ բազմաձայն արվեստում՝ ստեղծագործական դպրոց, ձևավորվել է XVI դ. 2-րդ կեսին, Ջ. Պաւեաորինայի գլխավորությամբ: Հետևորդներից էին՝ Ջ. Մ. և Ջ. Բ. Նանինոները, Ֆ. և Զ. Ֆ. Աներիոները, Ֆ. Մորիանոն: Հ. դ–ին բնո–