Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/610

Այս էջը սրբագրված չէ

րոշ էր հոգևոր Ժանրերի գերակշռումը (ա կւացեւււս ոճի մեսսաներ, մուռեաներ): Երաժշտական այլ ուղղությունների հետ, Հ. դ. նախապատրաստել է պոլիֆոնիա– յից հարմոնիային անցումը: Հետագայում այն դառնալով եկեղեցական ա կապելլա երաժշտության ակադեմիական ուղղու– թյուն՝ կորցրել է նշանակությունը: 2. Օպերայում՝ իտալ. օպերային արվեստի ա– ռաշին դպրոցներից (XVII դ. 20–30-ական թթ.)’ Նրանում նկատելի էր երկու ճյուղ՝ բարոկկո ոճին մոտեցող և բարոյախոսա– կան–կոմիկական: Դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է Ս. Լանդին («Սուրբ Ալեքսեյ», 1632): XVII դ. վերջին Հռոմում ձևավորվել է նաև ջութակի իտալ. դասա– կան դպրոցը (Կորեսի):

ՀՌՈՄԵԱԿԱՆ ԹՎԱՆՇԱՆՆԵՐ, տես Թվա– նշաններ:

ՀՌՈՄԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ստրկատիրա– կան իրավունքի առավել զարգացած հա– մակարգը, որ ձևավորվել է Հին Հռոմում: Հռոմ. իրավաբանները բաժանել են երկու մասի՝ հանրային իրավունք (jus publi– cum), մասնավոր իրավունք (jus privatum): Հանրային իրավունքը կարգավորում էր ընդհանուր պետ., մասնավոր իրավունքը՝ անհատների մեջ ձևավորվող իրավահա– րաբերությունները: Իրավունքի այդպիսի բաժանումը արտահայտում էր դասակար– գային հակամարտ հասարակարգին յուրա– հատուկ մասնավոր և հասարակական շա– հերի հակասությունը: Հանրային իրա– վունքի նորմերը (պետա–իրավական, քրեա–ի բավական), Հռոմ. պետության անկմամբ կորցնելով նշանակությունը, դադարեցին գործելուց: Մասնավոր իրա– վունքը, որով սկզբնավորվեցին անձի իրա– վական և տնտ. սուվերենության հիմքերը (օրինակ, քաղաքացիական պաշտպանու– թյունում՝ անձանց իրավահավասարության սկզբունքը), ոչ միայն գործեց Հռոմեական կայսրությունում, այլև փոխառվեց Արև– մտյան Եվրոպայի ինչպես ֆեոդալական, այնպես և բուրժ. պետություններում՝ կազ– մելով քաղաքացիական իրավունքի հիմ– քը: Քաղաքացիական իրավունքի ամենա– հիմնական հասկացություններն ու ինստ–ները՝ սեփականության իրավունք՝ իր ատրիբուտներով (տիրապետում, օգ– տագործում, օտարում), պարտավորական իրավունք (փոխառություն, փոխատվու– թյուն, առուծախ, հանձնարարություն, կա– պալ ևն), ժառանգման իրավունք (ժառան– գում ըստ կտակի, ըստ օրենքի ևն), որոնք այժմ էլ ժամանակակից բուրժ. պետու– թյունների քաղաքացիական օրենսդրու– թյան անկյունաքարն են, ձևավորվել են ստրկատիրական Հռոմում: Հ. ի–ից ժա– ռանգություն են մնացել իրավունակու– թյուն, իրավաբանական անձ, վաղեմու– թյուն, քաղաքացիություն ևն նշանավոր հասկացությունները: Հ. ի. ստրկատերե– րի իրավունք էր՝ հիմնված մասնավոր սե– փականության, անձնական–նյութական շահագրգռվածության վրա: «Հռոմեացի– ներն, իսկն ասած, առաջին անգամ մշա– կեցին մասնավոր սեփականության իրա– վունքը, աբստրակտ իրավունքը, մասնա– վոր իրավունքը, աբստրակտ անհատի իրավունքը: Հռոմեական մասնավոր իրա– վունքը մասնավոր իրավունք է նրա կլա– սիկ արտահայտությամբ» (MapKC K., 3 h re ji b c Փ., Coh., 2 H3A., t. 1, c. 347): Մշակույթի և իրավունքի պատմության մեջ Հ. ի. իրավաբանական բարձր տեխնիկա– յով, բնորոշումների կատարելությամբ, պատճառաբանությունների ու ձևակեր– պումների հիմնավորվածությամբ ու ամ– բողջությամբ բացառիկ երևույթ է, ճանաչ– վում է որպես իրավաբանական արվեստի լավագույն օրինակ: Ա. Թովմասյան

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՍՐՐԱձԱՆ ԿԱՅՍՐՈՒ–

ԹՅՈՒՆ», «Գերմանական ազ– գի Հռոմեական սրբազան կ ա յ ս ր ու թ յ ու ն», կայսրություն Եվրո– պայում 962–1806-ին: Ներառել է Գերմա– նիան (որը գրավել է տիրապետող դիրք), Իտալիայի մի մասը, Չեխիան, Բուրգուն– դական թագավորությունը, Նիդերլանդ– ները, շվեյցարական հողերը ևն, որոնք տարբեր ժամանակ տարբեր կերպ են– թարկվել են կայսրերին: Հիմնել է գերմ. թագավոր Օտտոն /: Գերմ. ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արլ. և Հվ. Իտալիա, ուր գերմ. կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան:tXI– XIII դդ. կայսրերի պայքարը պապի հետ հանգեցրեց կայսերական իշխանության թուլացմանը և գերմ. առանձին իշխանու– թյունների ուժեղացմանը:tXIII դարից կայսրին ընտրել են կայսրընտիր իշխան– ները՝ կուրֆյուրստները: 1438-ից կայսե– րական թագն անցել է Հաբսբուրգներին: Համակայսերական (իրականում՝ լոկ գերմ.) դասային–ներկայացուցչական մար– մինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեո– դալների շահերին: 1618–48-ի Երեսնամ– յա պատերազմից հետո կայսեր իշխանու– թյունը վերջնականապես դարձել է անվա– նական: Ձևականորեն «Հ. ս. կ.» գոյատևել է մինչև 1806, երբ վերջին կայսր Ֆրանց II նապոլեոնյան պատերազմների ժամա– նակ հրաժարվել է գահից: Տես նաև Գեր– մանիա, պատմական ակնարկը:

ՀՌՈՄԿԼԱ, Հ ռ n մ–Ք ա ր, Կլայն Հռոմեական (արաբ, անվանումը՝ Կալաատ–ար–Ռում, թուրք.՝ Ռում–կալե), բերդաքաղաք Եփրատեսիա նահանգում, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տե– ղում, սեպաձև հրվանդանի վրա: Շրջա– փակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի ու Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ և աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս: ժայռերին խարսխված բարձր պարիսպներն ամրաց– ված էին ուղղանկյուն կտրվածքի աշտա– րակներով: Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ: Հ. հռչակված էր ձիթենու, թզենու, պիստա– կենու ծառերով, ձմերուկի, սեխի, դդմի մշակությամբ: Հ–ի հիմնադրման մասին տեղեկություն– ներ չեն պահպանվել: Բյուգանդական տի– րապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստե– ղից էլ նրա Հ.՝ «հոռոմների կամ հույների բերդ» անունը): XI դ. 2-րդ կեսից ենթարկ– Հոոմկլայհ բերդը (XII – XIII դդ.) Հասքկլայի բերդի (XII –XIII դդ.) հատակա– գիծը վել է Փիլարտոս Վարաժնունու, այնու– հետև՝ Գող Վասիլի հայկ. իշխանություն– ներին: Մեծ իշխան Գող Վասիլի մահից (1112) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա "Վասիլից Հ. գրավել և պարգևել է իր ազգական Զոսլին II Կուրնեին: 1151-ին Ջոսլինի այրին՝ Բեատրիս դքսուհին, Հ. վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն: Վերջինս վերակառուցել է Հ–ի ամրությունները, հիմնել երկու հո– յաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և Հայոց կաթողիկոսա– կան աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ: Ավելի ուշ Հ–ում կառուցվեց նաև Ա. Փրկիչ եկեղեցին: 1178-ին և 1179-ին Հ–ում գումարված ժողովները, որին մաս– նակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկո– պոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուգանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճա– նաչել Հ–ի կաթողիկոսության հււ Juiհայկա– կան ընդհանրական իրավունքը: Մինչև XIII դ. սկիզբը Հ. եղել է Հայոց կաթողի– կոսի կալվածքը: Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործն այն միացրեց արքունի տի– րույթներին: Մինչև 1292-ը Հ–ում է եղել