քվանտային թվերով (էլեկտրական լիցք, լեպտոնային կամ բարիոնային թվեր, տարօրինակություն են): Մյուս հիմնական բնութագրերը, ինչպիսիք են զանգվածը, կյանքի տևողությունը, սպինը, իզոտոպ սպինը, մասնիկի և հակամասնիկի համար նույնն են: Մասնիկ–հակամասնիկ զույգի օրինակներ են էլեկտրոնը և պոզիտրոնը, պրոտոնը և հակապրոտոնը, նեյտրոնը և հականեյտրոնը, նեյտրինոն և հակա– նեյտրինոն, jt+- և Jt~- մեզոնները ևն: Հ–ից շատերի գոյությունը հաստատ– ված է փորձով: Մասնիկ–հակամասնիկ զույգերը փոխազդելով կարող են անիհի– լացվել՝ փոխարկվելով այլ մասնիկների չեզոք համակարգի կամ էլեկտրամագնի– սական ճառագայթման: Կան նաև մասնիկ– ներ (ֆոտոն, ո°–, ղ–, p° փ՜> ա–մեզոն– ներ ևն), որոնց համար վերը նշված բոլոր լիցքերը հավասար են զրոյի, ուստի նը– րանց Հ. համընկնում են հենց իրենց: Դը– րանք կոչվում են իսկորեն չեզոք մասնիկ– ներ: Հ–ի գոյությունն առաջինը ենթադրել է Պ. Դիրակը՝ 1/2 սպինով մասնիկների ռելյատիվիստիկ քվանտային նկարագըր– ման ժամանակ ստացվող բացասական էներգիայով վիճակների մեկնաբանման համար: 6ու. Շահնազարյան.
ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ, արյան շիճուկի գլո– բուլինային ֆրակցիայի սպիտակուցներ, որոնք գոյանում են մարդու կամ տաքար– յուն կենդանիների օրգանիզմ թափանցած բակտերիաների, վիրուսների, սպիտա– կուցային տոքսինների և այլ հակածին– ների հանդեպ: Կապվելով բակտերիա– ների կամ վիրուսների ակտիվ հատված– ների (կենտրոններ) հետ՝ Հ, խոչընդո– տում են դրանց բազմացումը կամ չեզո– քացնում արտադրած թունավոր նյութերը (տոքսիններ): Հ–ի պաշտպանական ազ– դեցությունը, որ պարունակվում է իմուն շիճուկներում, լայնորեն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով: Անտի– գենի հետ Հ–ի ռեակցիաները (շճաբանա– կան ռեակցիաներ) կիրառում են տարբեր հիվանդությունների ախտորոշման նպա– տակով և դատական բժշկությունում: Հ. կազմված են իմունոգլոբուլիններից, որոնք ըստ մոլեկուլի չափերի և կառուց– վածքի բաժանվում են 3 խմբի, yg (կամ IgG), yA (կամ IgA) և (կամ IgM): Մոլեկուլային զանգվածը տատանվում է 160 հզ–ից (^g) մինչև 1 մլն (7A և yM): Հ. գոյանում են փայծաղի, ավշահան– գույցների, ոսկրածուծի պլազմատիկ բջիջ– ներում:
ՀԱԿԱՆԵԽԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ (շինարարու– թյան մեջ), փայտանյութի փտում առաջաց– նող սնկերը թունավորող նյութեր: Բա– ժանվում են երկու խմբի՝ ջրում լուծվող և չլուծվող: Զրում լուծվող Հ. մ–ից են նատ– րիումի ֆտորիդը, նատրիումի սիլիցիում– ֆտորիդը, նատրիումի դինիտրոֆենոլա– տը: Օգտագործվում են (ջրային լուծույթ– ների ձևով) փայտե տարրերի մակերե– վույթների օծման կամ տոգորման համար: Ջրում չլուծվող (ձիթանման) Հ. մ–ից լայն կիրառություն ունեն քարածխի և թերթա– քարի ձեթերը, որոնք օգտագործվում են երկաթուղային կոճափայտերի, օդային էլեկտրահաղորդման հենարանների, փայ– տե կամուրջների համար:
ՀԱԿԱՆԵԽՈՒԹՅՈՒՆ, անտիսեպտիկ կ ա (<անտի… և հուն, mijmxos–նեխա– կան), վերքերի, դրանց հետ շփվող առար– կաների, վիրահատման դաշտի, վիրա– բույժի ձեռքերի վարակազերծում և հի– վանդի օրգանիզմում վարակի վրա ներ– գործություն: Վիրաբուժության մեջ Հ. կիրառվում է ասեպտիկայի (վեր– քի մեջ մանրէների թափանցումը կանխող միջոցառումների ամբողջություն) հետ միասին: Հ. առաջինը կիրառել է անգլիա– ցի վիրաբույժ Զ. Լիստերը, 1867-ին: Վեր– քի վրա դրվում էր կարբոլաթթվով ներծըծ– ված հերմետիկ, բազմաշերտ վիրակապ, կատարվում էր կարբոլաթթվի փոշեցրում վիրահատարանում, դրանով էլ մշակվում էին վիրահատման դաշտը, վիրաբույժի ձեռքերը, գործիքները, կարելու նյութերը, մառլյան: Սակայն կարբոլաթթվի խիստ թունավոր ազդեցությունը վերքի, հիվան– դի օրգանիզմի և շրջապատի վրա շատ արագ ստիպեց հրաժարվել այդ եղանա– կից: Լ. Պաստյորը, Ի. Մեչնիկովը, Ռ. Կոխը և ուրիշներ հաստատեցին մանրէների դերը ախտաբանության մեջ և գիտակա– նորեն հիմնավորեցին հականեխիչ նյու– թերի կիրառման անհրաժեշտությունը: Հականեխիչ միջոցները հակամանրէային ազդեցությամբ օժտված քիմ. նյութեր են: Ցուրաքանչյուր հականեխիչ միջոց, կախ– ված կիրառման պայմաններից (խտու– թյուն, ներգործման տևողություն, մանրէի զգայնությունը պատրաստուկի նկատ– մամբ), կարող է մի դեպքում մանրէն ոչըն– չացնել (մանրէասպան ազդեցություն), մի այլ դեպքում նրա աճը կանգնեցնել (բակ– տերիաստատիկ ազդեցություն): Հականե– խիչ միջոցներն օգտագործվում են մակե– րեսորեն (վերքերի և խոռոչների լվացում, ոռոգում, թրջոցներ, քսումներ, ցանում– ներ), իսկ մի քանիսը՝ ներարկման ձևով բորբոքման օջախի կամ վերքի առաջնա– յին մշակման ժամանակ, վերքի շուրջը, իսկ վիրահատման դեպքում՝ վարակի կանխարգելման նպատակով: Քիմ. նյու– թերը, որոնք օգտագործվում են վերքի վրա ներգործելու նպատակով, պետք է ունենան բավարար հակաբակտերիային ակտիվություն, չճնշեն հյուսվածքների կենսագործունեությունը և թունավորում չառաջացնեն, լուծույթներում պահելիս լինեն կայուն և վերքային արտադրության հետ շփվելիս չտարրալուծվեն: Այդ պա– հանջներին համապատասխանում են ան– տիբիոտիկները: Հականեխիչ հատկու– թյուններով օժտված են նաև սուլֆանի– լամիդային պատրաստուկները (ստրեպ– տոցիդ, սուլֆոդիմեզին, էթազոլ և այլն), որոնք կիրառվում են ստրեպտոկոկային վարակի գերակշռության դեպքում: Բարձր հակաբակտերիային հատկություններով են օժտված ֆիտոնցիդները, որոնք պա– րունակվում են մի շարք բույսերում՝ սոխ, սխտոր, բեկտենի, սև հաղարջ և փշա– տերև ծառեր:
ՀԱԿԱՆ ԵՅՏՐՈՆ, նեյտրոնի հակամաս– նիկը (ո): 1956-ին փորձով հայտնաբերել են Բ. Քորկը, Գ. Լամբերտսոնը, Օ. Պի– չոնին և Վ. Վենզելը:
ՀԱԿԱՆԻՇՆԵՐ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ (գագաթ–ստորոտ, չոր–թաց): Հ–ի յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին՝ պատերազմ– խաղաղություն (գոյական), մոտենալ–հե– ռանալ (բայ), գեղեցիկ–տգեղ (ածական), շատ–քիչ (մակբայ), հանուն–ընդդեմ (կապ): Հ. կարող են լինել տարարմատ՝ ներս– դուրս, և համարմատ՝ կիրթ–անկիրթ: Բազմիմաստ բառերն ըստ գործառվող իմաստի կարող են ունենալ տարբեր հա– կանիշներ՝ դատարկ–լի (բաժակ), դա– տարկ–զբաղեցրած (տեղ, աթոռ), դատարկ– բովանդակալից (խոսք), դատարկ–ճոխ (սեղան): Իբրև ոճական հնարանք Հ. օգտագործվում են անտիթեզներում, որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտևակա– նությամբ, խիստ հակադրությամբ և հըս– տակ ռիթմով՝ <Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ», <Շատ գիտես, քիչ խոսիր»: Հ. օգտագործվում են նաև առածներում, ասացվածքներում: Գրկ. Շ ա լ ու ն ց Ռ. Ն., Հականիշ բառերը ժամանակակից հայերենում, Ե.» 1978: Ռ. Շաչուն ց
ՀԱԿԱՇՓԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, շփման, գլխա– վորապես սահքի պայմաններում աշխա– տող դետալների (առանցքակալներ, վռանն եր, ներդրակներ, ուղղորդիչներ) նյութեր: Հ. ն. են՝ անագի, կապարի (բա– րիտներ), պղնձի (բրոնզներ), երկաթի (գորշ թուջ), ցինկի կամ ալյումինի հիմ– քով համաձուլվածքները, մետաղակերա– միկական համաձուլվածքները (բրոնզա– գրաֆիտ, երկաթգրաֆիտ), պլաստմաս– սաները (տեքստոլիտ, ֆտորոպլաստ –4, փայտանյութից շերտավոր պլաստիկներ ևն), մետաղ–պլաստմասսա տիպի բարդ զուգակցություններ (ծակոտկեն բրոնզ, անցքերը լցված են ֆտորոպլաստով): Հ. ն. պետք է օժտված լինեն լավ մշակե– լիությամբ, մաշակայունությամբ, շփման Փոքր գործակցով (շինվածքի նյութի հետ զույգում աշխատելիս), լռվելու նկատ– մամբ փոքր հակումով, շփվող մակերևույթ– ների հավասարաչափ յուղումն ապահովե– լու հատկությամբ: ՀԱԿԱ ՊՐՈՏՈՆ, պրոտոնի հակամասնիկը (p): 1955-ին փորձով հայտնաբերել են Օ. Չեմբ եռլենը, է. Սեգրեն, Կ. Վիգանդը և Տ. Իպսիլանտիսը:
ՀԱԿԱՌԵՖՈՐՄԱՑԻԱ, եկեղեցական–քա– ղաքական շարժում Եվրոպայում XVI դարի կես–XVII դարում, որն ուղղված էր Ռե– ֆորմացիայի դեմ և նպատակն էր վերա– կանգնել եվրոպական մի շարք երկրնե– րում կաթոլիկության խարխլված դիրքե– րը, ինչպես նաև ամրապնդել քայքայվել սկսող ֆեոդալական կարգը: Շարժումը գլխավորել է պապականությունը: Հ–ի պայքարի միջոցներն էին ինկվիզիցիան, վանական օրդենները (օրինակ, ճիզվիտ– ները), հռոմեական կուրիան (պապական հիմնարկները): Հ. դաժանորեն հալածել է ազատամտության որևէ արտահայտու– թյուն:
ՀԱԿԱՍԵՄԻՏԻ&Մ, հակասեմակա– նության, ազգային և կրոնական ան– հանդուրժողություն հրեաների նկատ– մամբ: Ակիզբ է առել Հին աշխարհում, երբ