վարիչ Կետոիոս Գալլոսի զորքը: Կայսր Ներոնը ապստամբների դեմ ուղարկեց մեծ զորք՝ Փլավիոս Վեսպասիանոսի գըլ– խավորությամբ: 67-ին հռոմեացիները գրավեցին Դալիլեան, գերեցին Ցոտա– պատա բերդը պաշտպանող զորավար Հովսեփ բեն Մաթաֆիային (Հովսեւցոս Փււսվիոս): 69-ին ապստամբների դեմ գոր– ծող հռոմ. բանակը գլխավորեց կայսր հռչակված Վեսպասիանոսի որդի Տիտոսը, որը պաշարեց Երուսադեմը: Պաշարված– ների մեջ սկսվեց երկպառակություն: 5-ամսյա պաշարումից հետո, 70-ին, հռո– մեացիները գրավեցին Երուսաղեմը, ավե– րեցին քաղաքն ու Սողոմոնի տաճարը: Ապստամբների դիմադրությունը շարու– նակվեց մինչև 73-ը, երբ ընկավ նրանց վերջին բերդը՝ Մասադան: Գրկ, Հ ո վ ս և պ ո ս Փլավիոս, հրեական պատերազմի մասին (հատվածներ), Ե., 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Տին հունական աղբյուրներ 1): P a h օ b h ^ A. B., CoipiajibHaH peBOjnoijHfl b Hyflee b 66–73 it., «Bccthhk flpeBHeii hcto– phh»–, 1937, 1.
ՀՐԵԱՆԵՐ, պատմականորեն հին եբրա– յեցիներից սերող ազգությունների ընդ– հանուր անվանումը: Ապրում են զանազան երկրներում: Հավատացյալների մեծա– մասնությունը դավանում է հուդայականու– թյուն: Մ. թ. ա. I հազարամյակում գոյա– տևած Իսրայելի և Հուդայի թագավորու– թյուններից աոաջինը նվաճել է Ասորես– տանը (մ. թ. ա. 722), երկրորդը՝ Բաբելոնը (մ. թ. ա. 586), որի հետևանքով Հ. սկսել են սփռվել աշխարհի զանազան երկրնե– րում (հատկապես երբ մ. թ. ա. 63-ին հռոմեացիները գրավել են Հրեաստանը): Հ–ի մեծ խմբեր բնակություն են հաստա– տել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Եվրոպայի, իսկ միջին դարերում՝ նաև Եվրոպայի և Ասիա– յի երկրներում: Հ–ի գաղթը պայմանավոր– ված էր նաև Եվրոպայի երկրներում առևտ– • րի զարգացման հետ: Նրանք ընդունեցին տեղի բնակչության լեզուն և մշակույթը՝ պահպանելով իրենց կրոնական և մշա– կութակենցաղային որոշ առանձնահատ– կություններ: Եվրոպական շատ երկրնե– րում գործում էին Հ–ի իրավունքները է զբաղմունքը (մասնավորապես՝ հողօգ– տագործման) սահմանափակող օրենքներ: Որպես կանոն, Հ. բնակություն են հաս– տատել քաղաքներում, ապրել ներփակ համայնքներով, հատուկ թաղամասերում (գետտո), զբաղվել առևտրով ու արհեստ– ներով, առավել հարուստները՝ վաշխառու– թյամբ : Հ–ին թույլ չէին տալիս ընդգրկվել համքարություններում և գիլդիաներում: Նրանց մրցակցությունը տեղական վա– ճառականների և արհեստավորների հետ նպաստեց հակասեմիաիզմի տարածմանը: XVII–XIX դդ. բուրժ. հեղափոխություննե– րի հետևանքով Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում Հ–ի իրավական սահ– մանափակումները վերացվեցին, և նրանք ներգրավվեցին տնտ. և մշակութային կյան– քի մեջ. սկսվեց Հ–ի ձուլումը տեղի բնակ– չության հետ: Այդուհանդերձ, Արևելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Ռու– սաստանում, կային օրենսդրական սահ– մանափակումներ Հ–ի բնակության տեղի, իրավական և տնտ. բնագավառներում: Ցարական կառավարությունը սևհարյու– րակայինների միջոցով կազմակերպում էր հրեական ջարդեր: Շատ Հ. արտագաղթե– ցին Ամերիկայի երկրներ, հատկապես՝ ԱՄՆ: XIX դ. վերջին տարրեր երկրների Հ–ի բուրժուազիայի մեջ առաջացավ ազ– գայնական հետադիմական հոսանք (սիո– նիզմ), որն իր նպատակը համարում էր Հ–ի բնակեցումը Պաղեստինում, քարոզում բանվորական շարժմանը խորթ՝ բոլոր Հ–ի դասակարգային համագործակցության գաղափարը, ձգտելով հրեական պրոլե– տարիատը շեղել ընդհանուր բանվորա– կան շարժումից (բունդ կուսակցությունը): Բունդի անջատողականության դեմ հան– դես եկան ռուս բոլշևիկները՝ Վ. Ի. Լենինի գլխավորությամբ: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Հ–ի բոլոր իրավական սահմանափա– կումները վերացվեցին, և հայտարարվեց պայքար հակասեմիտիզմի դեմ: 1934-ին ստեղծվեց Հրեական Ինքնավար ՄարզըՀ Խաբարովսկի երկրամասում: Հակա սեմիտի զմը, որ շարունակվում է կապիտալիստական երկրներում, ծայրա– հեղորեն դրսևորվեց ֆաշիստական Դեր– մանիայում [երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 45-ին) ժամանակ ոչնչացվեցին մոտ 6 մլն Հ.]: 1947-ին, ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի որոշման հիման վրա ստեղծվեց Իսրայեչ հրեական պետությունը, որի կառավարությունը սիո– նիզմը հայտարարեց պաշտոնական քա– ղաքականություն: 1967-ին Հ–ի թիվը 13,5 մլն էր, որից ԱՄՆ–ում՝ 5,7 մլն, Իսրայելում՝ 2,5 մլն (1970), ՍՍՀՄ–ում՝ 1811 հզ. (1979), Ֆրան– սիայում՝ ավելի քան 500 հզ.,Մեծ Բրիտա– նիայում՝ մոտ 480 հզ., Արգենտինայում՝ մոտ 450 հզ., Կանադայում՝ մոտ 270 հզ., Բրազիլիա յում՝ մոտ 130 հզ., ՀԱՀ–ում և Ռումինիս! յում՝ մոտ 110-ական հզ.: Հ. մեծ մասամբ խոսում են իրենց բնակված երկրի լեզվով: Եվրոպայի և Ամերիկայի երկրնե– րի Հ–ի մի մասը խոսում է նաև իդիշ լեզ– վով: ՍՍՀՄ–ում 1970-ի մարդահամարի տվյալներով, Հ–ի մի մասը իդիշը նշել են մայրենի լեզու: իսրայելում պետական լեզուն իվրիաերենն է (եբրայերեն), որը հնում գործածվում էր իբրև գիր–գրակա– նոլթյան, կրոնական պաշտամունքի լե– զու: Միջերկրածովյան երկրների Հ–ի մի մասը գործածում են իսպաներենին մոտ լադինո լեզուն: Գրկ. MapKC K.t K espeficKOMy Bonpocy, MapKC K. h 3Hrejibc Փ., Co*., 2 t. 1; r e c c e h 10. H., Hctophh eBpefi- CKoro Hapofla b Pocchh, t. 1–2, JI., 1925–27.
ՀՐԵԵՐԵՆ, տես Եբրայերեն:
ՀՐԵՇԱԲԱՆՈհԹՅՈԻՆ, տերատոլո– գիա (< հուն, x6pa$, սեռ հոլ. tipa- xog – այլանդակ, հրեշ և … ղոգիա), գի– տություն, որն ուսումնասիրում է օրգա– նիզմի շեղումները բնականոն կառուց– վածքից, որոնք գլխավորապես պայմանա– վորված են սաղմնային զարգացման խան– գարումներով: ժամանակակից Հ. ուսում– նասիրում է ժառանգական և ոչ ժառանգա– կան բնածին ախտաբանական վիճակնե– րի և զարգացման արատների ծագման պա տճսաներն ու մեխանիզմները, կեն– դանիների և մարդկանց մոտ դրանց կանխ– ման ուղիները: Տես նաև Հրեշություն:
ՀՐԵՇՆԵՐ, առասպելական, երևակայա– կան արարածներ: Պատկերացվել են ան– բնական ու զարհուրելի կերպարանքով, բազմագլուխ, խառնածին ու այլաձև մարմ– նանդամներով: Հ–ի պաշտամունքն առա– ջացել է նախնադարյան ժամանակներում՝ ահարկու ու վնասակար կենդանիների հանդեպ երկյուղից, ինչպես նաև «հոգե– փոխության» (մահից հետո հոգու «տեղա– փոխումը» այս կամ այն կենդանու մեջ) նկատմամբ տածած հավատից: Հ. դիտ– վել են չար դևերի ու կախարդների ծա– ոաներ, որոնք, իբրև կերպարանափոխ– վելով, մոլորեցնում են և կորստյան մատ– նում մարդկանց, ավերում արտերը, հա– վւըշտակում բերքը, պղծում անասուննե– րին ևն: Հ–ին, ըստ իրենց կերպարանքի տվել են զանազան անուններ: Հին հայերը Հ–ին անվանել են վիշապ, վիշապառյուծ, քաղ, եղջերվաքաղ, արալեզ, ապառ, նհանգ, ընդղա, շուոտ, շուտիկ, համբա– րու (քարաթոշ, քարթոշ), ձիացուլ, ծովա– ցուլ, եզնախոյ, հուշկապարիկ (վշկապա– րիկ, պարիկ, պայք, իշացուլ), նոխազոտ (մարդաքաղ), ճիվաղ (ճևեղիկ) ևն: Քրիս– տոնեական եկեղեցին թեև պայքարել է Հ–ի հավատի դեմ, սակայն այն շարունակ– վել է դրսևորվել նաև միջին դարերում: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մ. Կաւռվայյան
ՀՐԵՇՏԱԿՆԵՐ, հուդայական, քրիստո– նեական և մահմեդական կրոնների ու դիցաբանության մեջ աստծու և մարդկանց միջև միջնորդ գերբնական էակներ: Հ–ի նախնական դասակարգումը (քերովբեներ, սերովբեներ, չորս հրեշտակապետներ) քրիստոնեությունը վերցրել է հուդայա– կանությունից: Իսլամը ընդունել է չորս հրեշտակապետների (Զիբրիլ, Միկաիլ, Իսրեֆիլ, Ազրաիլ): Քրիստոնեության մեջ հրեշտակապետներից առավել պատվելի են Միքայելը (երկնային ուժերի առաջ– նորդ) և Գաբրիելը (աստծո սուրհանդակ): IV դ. վերջին եկեղեցու հայրերը, ըստ բյու– գանդական արքունի աստիճանակարգ– ման, Հ–ին բաժանեցին 9 դասի: Բսրձրա– դաս Հ. (սերովբեներ, քերովբեներ) հա– մարվեցին աստծո մերձավորները, ստո– րադասները՝ մարդկանց: Հետագայում քրիստոնեության հետևորդները հավա– տում էին, որ յուրաքանչյուր անձ ունի իր պահապան հրեշտակը: Այդ հավատքի հի– ման վրա հայ աղթարները Հ–ին վերագրե– ցին զանազան հարագործություններ: Քրիստոնեական արվեստում նախապես Հ–ին պատկերել են մարդկային կերպա– րանքով, IV դ. վերջից, երբ Հ. համարվե– ցին անմարմին ոգիներ, նրանց սկսեցին պատկերել թևավոր:
ՀՐԵՇՈՒԹՅՈՒՆ, տերատոմորֆիզմ» բուսական և կենդանական օրգանիզմնե– րի օրգանների շեղումներ բնականոն կա– ռուցվածքից: Մ ա ր դ ու Հ–ները գւխա– վորապես պայմանավորված են սաղմնա– յին զարգացման խանգարումներով: Վեր– ջիններս կարող են լինել ժառանգական, կապված մուտացիաների դրսևորումների հետ (առաջացնում են զարգացման արատ– ներ) և ոչ ժառանգական՝ ծագում են օր–