գանիզմի անմիջական ախտահարումից: Հ–ներն առաջանում են մոր օրգանիզմից սաղմին անցնող անբարենպաստ գործոն– ների (ճառագայթային էներգիա, վնաս– վածքներ, հղիության ընթացքում արգան– դի ճնշվածություն, բարձր ջերմություն, թունավոր նյութեր, մոր կամ սաղմի զա– նազան հիվանդություններ, պտղաթա– ղանթների, շուրջպտղային հեղուկի քանա– կության փոփոխություններ) ազդեցու– թյունից: Ըստ արտահայտման բնույթի Հ–ները կարող են հանդես գալ աննշան շեղումների կամ օրգանիզմի բնականոն կաոուցվածքի խանգարումների ձևով՝ հա– ճախ նրան դարձնելով ոչ կենսունակ: Տար– բերում են միայնակ կամ բազմակի Հ.: Միայնակը մեկ օրգանիզմի բնականոն ձևավորման խանգարումն է, որի շարքին են դասվում օրգանների տեղաշարժերը (սիրտը՝ աչ, լյարդը՝ ձախ), <նաւցաստակի շրթունքը>, <գաղի երախը>, օրգանների կամ ծայրանդամների թերզարգացումը (հիպոգենեզիա), օրգանների թվի ավելա– ցումը կամ ավելցուկային աճումը (բազ– մաշատություն , կրծքագեղձերի և պտուկ– ների թվի բնականոնից ավելի զարգացու– մը (հիպերգենեզիա) կամ բացակայու– թյունը (ագենեզիա), ոչ ճիշտ ձևավորումը (դիսպլազիա): Բազմակի Հ–յան հիմքում ընկած են երկու և ավելի սաղմերի ոչ ճիշւո զարգացումը (անբաժան զույգեր): Աոավել հաճախ հանդիպում են երկվոր– յակ հրեշներ, որոնք լինում են համաչափ և անհամաչափ: Նայած թե երկվորյակնե– րը օրգանիզմի որ մասով են իրար միա– ցած, տարբերում են՝ 1.թորակոպագ– ն և ր (միացած են կրծքավանդակով), 2. քսիֆոպագներ (կրծոսկրի կամ թրաձև ելուստի միջոցով), հայտնի Չանգ– էնգ Բունկերները (սիամյան երկվորյակ– ներ) ապրել են 63 տարի (1811–74), ամուսնացած են եղել, ունեցել են առողջ երեխաներ, Յ.պիգոպագներ (սըրբ– ոսկրի միջոցով), առավելապես կանայք եև կամ հերմաֆրոդիտներ: Կենդանիների և մարդկանց Հ–յան գիտական մեկնաբան– մանը նպաստել է մի շարք երկրներում դրանց հավաքածուների ստեղծումը, որը հնարավորություն է տվել համեմատել և դասակարգել տարբեր Հ–ները: 1704-ին Պետրոս I հրատարակել է հրամանագիր, որով արգելվում էր հրեշներին սպանելը և պարտադրվում դրանց մասին հայտևել եկեղեցու գրասենյակին: Պետրոս I Հո– լանդիայում ծանոթացել է Ֆ. Ռեյսի հա– վաքածուի հետ և 1717-ին ձեռք բերել այն: 1718-ի նրա հրամանագրի համաձայն հայտնաբերված հրեշները տարվել են թանգարան (կունստկամերա), որի շնոր– հիվ հարստացվել ու լրացվել է Հ–ների հավաքածուն: XVIII դ. 2-րդ կեսին այդ հավաքածուն ուսումնասիրել են Կ. Ֆ. Վոլֆը, հետագայում՝ Պ. Ա. Զագորսկին և Կ. Մ. Բերը: Հ–ների ծագման պատճառ– ների ուսումնասիրությաև ևպատակով, XIX դ. սկզբիև փորձել են հրեշներ ստա– նալ արհեստականորեն: Փորձառական մե– թոդն առաշին անգամ կիրառել է ֆրան– սիացի գիտնական է. ժոֆրուա Սենտ– Իլերը: Հետագայում, փորձառական սաղմ– նաբանության զարգացման շնորհիվ Հ. են առաջացրել կիսվող ձվի վրա մեխանի– կական, ցածր կամ բարձր շերմաստիճանի ազդեցությամբ, ճառագայթմամբ, միշա– վայրի քիմ. կազմը և սաղմի բնականոն շնչառությունը Փոխելով: Հ. ուսումնասի– րում է հրեշաբանությունը:
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶԵՆ*, հրազենի տեսակ՝ զորքերին անմիշական կրակային աջակ– ցություն ցույց տալու համար: Հ. զ. նա– խատեսված է հակառակորդի հրթիռամի– ջուկային տակտիկական զենքի դեմ պայ– քարի, կենդանի ուժի և կրակային միջոց– ների ոչնչացման ու ճնշման, տանկերի ու շարժական զրահապատ այլ մարտական միջոցների (ինքնաթիռներ, ուղղաթիռներ ևն) դեմ պայքարի և ցամաքում, ծովում ու օդում մարտական այլ խնդիրներ կատարե– լու համար: Հ. զ. հզոր ջերմային մեքե– նա է, որում օգտագործվում է վառոդա– յին գազերի (ճնշումը՝ 3000–4000 կԳխմ2, ջերմաստիճանը՝ մինչև 3000°C) էներգիան: Հրետանային զենքի (152 t/ /՚–անոց թնդանոթ–հաուբից) կառուցվածքը. /. Փողային արգելակ, 2. Փող, 3. հակաետգլորքի հարմարանք, 4. վահան, 5. փակաղակ, 6. լցամաս, 7. հրետասայլի հենոց, 8. գլդոն, 9. խոՓ, 10. ընդկալ, 77. անիվ, 12. պտտման մե– խանիզմ, 13. ամբարձիչ մեխանիզմ, 14. նշա– նոց Հ. զ. լինում է վերգետնյա, ավիացիոն, առափնյա և նավային: Ըստ արկին սկըզբ– նական արագության հաղորդման եղանա– կի տարբերում են փողային և ռեակտիվ, իսկ ըստ փողանցքի կառուցվածքի՝ ակո– սավոր և հարթափող Հ. զ–եր: Ըստ տե– ղաշարժման եղանակի լինում են բուք– սիրային, ինքնաշարժ (շարժիչով սարքա– վորված), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր անվաշրջանակով), տանկային և այլ Հ. զ–եր: Դրանց տեսակներից են թնդանոթը, հաուբիցը, ականանետը, անետգլորք հրանոթը, ռեակտիվ համա– կարգերը: (Տես նաև Հրետանի, Զենք):
ՀՐԵՏԱՆԻ, 1. ցամաքային զորքի տեսակ, 2. սպառազինության առարկաների հա– մախումբ, 3. հրետանային սպառազինու– թյան կառուցվածքը, հատկությունները և կիրառման եղանակները ուսումնասիրող գիտություն: Որպես ցամաքային զորքի տեսակ, Հ. իրենից ներկայացնում է հրանոթներով, ականանետներով, ռեակտիվ կայանքնե– րով և հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերով սպառազինված, կազ– մակերպչորեն ձևավորված միավորում– ներ, զորամասեր և ստորաբաժանումներ: Հ. ունի հետախուզության, կապի, քարշի, տրանսպորտի միջոցներ և կրակի կառա– վարմաև սարքեր: Այն օժտված է կրակի մեծ հզորությամբ ու դիպուկությամբ, 30– 35 կմ՜ւ հասնող հեռահարությամբ, լայն զորաշարժեր կատարելու և կրակն արա– գորեն կարևորագույն օբյեկտների (թի– րախների) վրա կենտրոնացնելու ունակու– թյամբ: Հ. նախատեսված է կրակային մի– ջոցների, մարտական տեխնիկայի, կեն– դանի ուժի, պաշտպանական կառույցների և այլ օբյեկտների (թիրախների) ոչնչաց– ման, ինչպես նաև համազորային ստորա– բաժանումներին և միավորումներին մար– տում հրաձգային աջակցություն ցույց տալու և կրակով ուղեկցելու համար: Միա– վորումների, զորամասերի և ստորաբա– ժանումների կազմին պատկանող Հ. կազ– մում է զորային Հ., որը բաժանվում է կորպուսային, դիվիզիոն, գնդային և գումարտակային Հ–ու: Զորայինի կազմի մեջ չմտնող Հ. կազմում է Գերագույն գլխավոր հրամանատար ու– թյան պահեստի Հ.: Ըստ մարտա– կան նշանակման և հրանոթների տեսակի՝ Հ. ստորաբաժանվում է հաուբիցային, թնդանոթային, ռեակտիվ, զենիթային Հ–ու և ակաևանետների: Հատուկ տեսակներին են պատկանում հակատանկային, լեռնա– յին և կազեմատային Հ.: Ռազմածովային նավատորմում գոյություն ունի նավային (այդ թվում զենիթային) և առաՓնյա Հ.: Վերջինս կարող է լինել ստացիոնար և շարժական: Ռազմաօդային ուժերում հրե– տանային սպառազինությունը կիրառվում էր մարտական ինքնաթիռներում: Ներ– կայումս այն փոխարինված է հրթիռային սպառազինությամբ: Ըստ հրանոթների, ականանետ ների և ռեկատիվ կայանքների հզորության՝ Հ. լինում է թեթև, միջին, ծանր, ինչպես նաև մեծ և հատուկ հզորու– թյան: Ըստ բալիստիկ հատկությունների՝ տարբերում են գետնամերձ հետագծով (թնդանոթներ) և գագաթահար հետագծով (հաուբիցներ, հրասանդներ և ականանետ– ներ) հրանոթներ: Որպես հրետանային սպառազինության առարկաների համախմբի, Հ–ուն են պատ– կանում «թնդանոթները, հաուբիցները, հրասանդները, ինքնագնաց–հրետանային և ռեակտիվ կայանքները, անետգլորք հրանոթները, ականանեաները, հետևա– կային հրազեևի բոլոր տեսակները (հրա– ցաններ, կարաբիններ, ավտոմատներ, ատրճանակներ, գնդացիրներ, նռնակա– նետներ), բոլոր տեսակի զինամթերքները (փամփուշտներ, արկեր, ականներ), փո– խադրամիջոցները (ինքնագնաց մոտորաց– ված սայլակներ, անվավոր և թրթուրա– վոր քարշակներ ևն), կրակի կառավար– ման տարբեր սարքավորումները և վեր– գետնյա ու զենիթային Հ–ու նշաևառու հարմարանքները, հետախուզության և հրաձգության ապահովման միջոցները (հեռադիտակներ, ստերեոխողովակներ, հեռաչափեր, ռադիոլոկացիոն կայաններ) ևն: Հրետանագիտությունը ուսումնասիրում է հրետանային սպառազինության և դը– րանց մարտական տեխնիկայի կառուց– վածքի ու շահագործման հարցերը, մար– տական կիրառման եղանակները և հը– րաձգության տեսությունը: Հրետանագի– տության գլխավոր բաժիններն են. արտա– քին և ներքին բաչիստիկա, Հ–ու նյութա–