Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանումե այլուր սփռված հրեական համայնքների վերնախավը, հետևելով «աստծու ընտրյալ ժողովրդի» ցեղապաշտ դոգմային, հրեաներին դարձրեց ինքնապարփակ և նրանց ու տեղաբնիկ ժողովուրդների միջև ստեղծեց պատվարներ: Դրա հետեվանքով հրեաների նկատմամբ առաջացան դարից դար խորացող սոցիալ–կենցաղային նախապաշարումներ: Հրեական համայնքների ստվարացման և տեղաբնիկների հետ տնտ. ու քաղ. մրցակցության պայմաններում Հ. սուր բնույթ ստացավ (մ. թ. սկզբին Ալեքսանդրիայում, Անտիոքում և Հռոմեական կայսրության այլ կենտրոններում հրեաների հալածանք սկսվեց): Միջին դարերում Հ. ավելի սրվեց, երբ Արմ. Եվրոպայի երկրներում հրեաների նկատմամբ տնտ., քաղ. անհանդուրժողությանը ավելացավ և կրոնականը: Քրիստոնեական եկեղեցու գործիչները հրեաներին դիտում էին որպես այլակրոններ և նրանց վերպգրում մտածածին առասպելներ (Քրիստոսին խաչ հանած հրեաները հատուկ ծիսակատարություններով վերախաչել են նրան, ժամանակին առաքյալներին հալածելով՝ հետագայում ոտնահարել եկեղեցու սրբությունները, քրիստոնյա երեխաների արյունով թխել զատկական հացը և այլն): XI դ. վերջից գործադրվեցին հակահրեական արյունալի բռնություններ: XIII –XIV դդ., ապրանքադրամային հարաբերությունների զարգացման պայմաններում, Եվրոպայում աշխուժացավ Հ–ի տնտ. դրդապատճառը: Հ–ի այնպիսի դրսևորում, ինչպիսին հրեաների զանգվածային արտաքսումն էր (1290-ին Անգլիայից, 1394-ին Ֆրանսիայից, 1492-ին Իսպանիայից և այլն), կատարվում էր պարտամուրհակների ոչնչացման, հրեաների շարժական և անշարժ հարստությունների բռնագրավման նպատակով: Այն երկրներում, որտեղ շարունակեցին գոյատևել հրեական համայնքները, Հ. առավելապես դրսևորվեց ազգային խտրականության ձևերով՝ խառնամուսնությունների արգելում, որոշակի արտահագուստների պարտադրում, հատուկ թաղամասերում (գետտո) ապրելու բռնադատում ևն: XVI–XIX դդ. բուրժ., առաջին հերթին ֆրանս., հեղափոխությունների շնորհիվ հրեաների իրավական և այլ սահմանափակումներ զգալի չափով վերացվեցին: Սակայն XIX դ., հատկապես վերջին տասնամյակներին, Արևմտյան Եվրոպան ցնցող տնտ. տագնապների, մանավանդ մանր բուրժուազիայի քայքայման և խոշոր, այդ թվում հրեական, կապիտալի դեմ տրամադրությունների սրման պայմաններում, Հ. նոր թափ ստացավ Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Ֆրանսիայում: Այդ ժամանակ էլ հրապարակ եկավ և տարածում գտավ «Հ.» տերմինը (հրեաները ենթադրվում են աստվածաշնչական Աեմի հետնորդներ), Դրեզդենում նույնիսկ գումարվեց (1882) հակասեմական 1-ին միջազգային կոնգրեսը: Հ–ի դեմ եվրոպա– կան առաջավոր մտավորականության ուժեղացող պայքարը (օր., Ֆրանսիայում «Դրեյֆուսի գործի» կապակցությամբ) դժվարանում էր սիոնիզմի (որպես հրեական խոշոր բուրժուազիայի հետադիմական գաղափարախոսության ու քաղ. կազմակերպության) աշխուժացման պատճառով: Ռուսաստանում Հ., որ սնվում էր տնտ. դրդապատճառներից (Մոսկվայի առևտրականների պահանջով 1796-ին հրեաների «նստակեցության սահմանագծի» օրենք ընդունվեց) և խավարամիտ նախապաշարումներից, ցարիզմի կողմից լայնորեն օգտագործվեց ժող. զանգվածներին հեղափոխական շարժումներից ետ պահելու համար (հրեական ջարդերը Ալեքսանդր II-ի սպանությունից հետո, 1905 – 07-ի հեղափոխության ժամանակ, քաղաքացիական պատերազմի տարիներին): Բոլշևիկները մերկացրել են Հ–ի ռեակցիոն էությունը և պայքարը նրա դեմ դիտել որպես ազատագրական ընդհանուր պայքարի ու ազգային հարցի դեմոկրատական լուծման բաղկացուցիչ մասը: Վ. Ի. Լենինն ընդգծել է Հ–ի «անկասկածելի կապը ազգաբնակչության հենց բուրժուական և ոչ թե աշխատավորական խավերի շահերի հետ»: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, ԱՍՀՄ–ում ազգային հարցի լուծմամբ, հրեաները ևս ձեռք բերեցին լիակատար իրավահավասարություն՝ կյանքի բոլոր բնագավառներում՝ ՌՍՖՍՀ ժողկոմխորհի 1918-ի հուլիսի 25-ի որոշմամբ Հ–ի բոլոր դրսևորումները հայտարարվեցին օրենքից դուրս: Նորագույն ժամանակներում Հ. աննախնթաց թափ ստացավ իմպերիալիստական երկրներում: 1930–40-ական թթ. Հ–ի գլխավոր օջախ դարձավ ֆաշիստական Գերմանիան, որտեղ Հ. «հիմնավորվելով» ցեղապաշտական տեսություններով, պետականորեն կազմակերպված գենոցիդի բնույթ ստացավ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում և նրա օկուպացրած երկրներում հատկապես կառուցված «մահվան ճամբարներում» ոչնչացվեց շուրջ 6 մլն հրեա: Հիտլերականների ջախջախումից և Նյուրնբերզյան դատավարությունում Հ. մարդկության դեմ հանցագործություն հայտարար– վելուց հետո, միառժամանակ թուլացած Հ., հետագա աշխուժացում ապրեց ԱՍՆ–ում, Անգլիայում և կապիտալիստական մի շարք երկրներում: Աոցիալիզմի երկրներում, անկախ ցեղային ծագումից և ազգային պատկանելությունից, մարդկանց իրավահավասարության պայմաններում, Հ. կորցրել է իր բոլոր հիմքերը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սիոնիզմի և իմպերիալիզմի առավել հետադիմական շրջանների հակակոմունիստական, հակասովետական դաշինքի և Իսրայելի կառավարող շրջանների ռազմաիմպերիալիստական քաղաքականության պայմաններում Հ. օգտագործում են հենց սիոնիստական ղեկավարները՝ «Հավերժական Հ–ի» առասպելով տարբեր երկրների հրեա աշխատավորներին մոլորեցնելու և նրանց իրենց քայքայիչ գործունեության հենարան դարձնելու նպատակով: Միաժամանակ, սիոնիստական–իմպերիալիաոական շրջանները ջանում են սիոնիզմի դեմ առաջադեմ ուժերի պայքարը ներկայացնել որպես Հ.: ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, հ ա կ ա ս ության սկզբունք, անհակասականության սկզբունք, հակասության բացառման սկզբունք, տրամաբանական հիմնական սկզբունք, ըստ որի մտածողությունը (դատողություն, կշռադատություն, տեսություն և այլն) չպետք է պարունակի հակասություն ձևակ անտրամաբանական առումով: Այդ օրենքի արիստոտելյան ըմբռնմամբ արգելվում է միևնույն հատկանիշը միևնույն իմաստով և վերագրել, և չվերագրել միևնույն օբյեկտին: Գ. Լայբնիցը տվել է Հ. օ–ի արդիական ձևակերպումը, միևնույն ասույթը չի կարող միաժամանակ լինել և՛ ճշմարիտ, և՛ կեղծ, այսինքն՝ ասույթը և նրա ժխտումը միաժամանակ ճշմարիտ լինել չեն կարող: Ասույթների հաշվում Հ. օ. ներկայանում է "^(ճ^՞՜ւճ) ճիշտ չէ, որ A և ոչ – A նույնաբար ճըշ– մարիտ (արտածելի) բանաձևի տեսքով, իսկ պրեդիկատների հաշվում՝ Ax-3 [A(x)&~>A(x)], VxVy~I[A(xy)&–>A(xy)] և այլ բանաձևերով: Հ. օ. ունի կարևոր ճանաչողական նշանակություն: Եթե որևէ հաշվում (տեսության մեջ) խախտվում է այդ օրենքը, այսինքն՝ նրանում ապացուցվում են և՝ ասույթը, և՝ նրա ժխտումը, ապա այդպիսի հաշվի շրջանակներում ամեն մի բանաձև կարող է ապացուցվել (և հերքվել), ուստի այն զրկվում է ճանաչողական արժեքից: Այսպիսով, Հ. օ. ներկայանում է տեսության ճշմարտության անհրաժեշտ (իհարկե, ոչ բավարար) պայման: Տես նաև Ան հակասականություն: Ս. Ավեաիսյան ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ, տես Հակադրությունների միասնության և պայքարի օրենք: ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՌԵԱԿՏԻՎ ԱՐԿԵՐ, հակատանկային կառավարվող հրթիռներ, տանկերի և զրահապատ այլ օբյեկտների դեմ պայքարելու զենք: Ստեղծվել են XX դ. 50–60-ական թթ.: Հիմնական հատկություններն են. անշարժ և մանևրող օբյեկտներ խոցելու մեծ դիպուկությունը (տանկին դիպչելու հավանականությունը Հակատանկային կառավարվող ռեակտիվ արկի («Վիշիլենթ», Մ եծ Բբիտւանիա) կառուցվածքը. /. իրան, 2. կոմուլյատիվ մարտական մաս, 3. պայթուցիչ, 4. կառավարման և կայունացման ապարատուրա, 5. ռեակտիվ շարժիչ, 6. կայունարար, 7. կառավարման ղեկ, 8. հաղորդալարով կոճ 70–90% է), զրահաթափանց մեծ ուժը՝ 3–4 կմ հեռավորությունից կարող է խոցել 400–500 մմ զրահը: Հ. կ. ռ. ա. ունեն նշանառության, ձեռքի, կիսավտոմատ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/63
Այս էջը սրբագրված է