Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/634

Այս էջը սրբագրված չէ

հրուշակեղենի արտադրության ծավալն աճել է 9,1 անգամ, կազմել 27,3 հզ. տ: է. Առոնսաավովա

ՀՐՈՒՇԱԿԵԴԷՆԻ–ՄԱԿԱՐՈՆԻ ԿՈՄԲԻ– ՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ սննդի արդյու– նաբերության մինիստրության ձեռնար– կություն: Կազմակերպվել է 1951-ին՝ Երե– վանի հրուշակեղենի (հիմն. 1933-ին) և մակարոնի (1934-ին) ֆաբրիկաների միա– վորման բազայի վրա: Արտադրում է շո– կոլադ, կոնֆետ, մարմելադ, ծամոն, մա– կարոն, թելահայս (վերմիշել), վւխրահա– ցիկ (վաֆլի), թխվածքաբլիթ ևն: Արտա– դրանքն իրացվում է ՀԱԱՀ–ում և ՍՍՀՄ տնտ. այլ շրջաններում:

ՀՈՒԱՆՀԷ, Դեղին գետ (անունն ըս– տացել է ջրի գույնից), գետ Չինաստա– նում: Երկարությունը 4845 կմ է, ավազանը՝ 745 հզ. կմ2, այլ տվյալներով՝ 771 հզ. կմ2: Սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակի Բայան– Խարա– Ուլա լեռնաշղթայից, անցնում Օդոն–Տալա գոգհովտով, հո– սում Օրին Նուր և Զարին Նուր լճերով, դուրս գալիս բարձրավանդակի սահման– ներից, կտրում Կունլուն և Նանշան հա– մակարգերի լեռնաճ յուղերը, ընդունում բազմաթիվ վտակներ և դառնում լեռնա– յին մեծ գետ: Միջին հոսանքում անցնում է Օրդոս սարավանդի արմ. սահմանով, հոսում Հետաո հարթավայրով և նյոսային սարավանդով, առաջացնում բազմաթիվ խոր ձորակներ: Վեյհե վտակն ընդունելուց հետո ուղղվում է արլ., անցնում Շանյան լեռների խոր ու ժայռոտ կիրճերով, ստո– րին հոսանքում 700 կմ երկարությամբ հո– սում Չինական Մեծ հարթավայրով և թափ– վում Դեղին ծովի Բոհայվան ծոցը՝ առա– ջացնելով դելտա: Մնումը անձրևային է, վերին հոսանքում՝ նաև ձևային: Մակար– դակի տատանումները կիրճերում երբեմն հասնում են 10–20 մ: Գետաբերանում ջրի տարեկան միջին ծախսը 1500 մ3/վրկ է, առավելագույնը՝ մինչև 30 հզ. մ3/վրկ, հոսքի ծավալը՝ մոտ 50 կմ3: Տարեկան տե– ղափոխում է 1300 մլն ա տիղմ; Գլխավոր վտակներն են Տաոհեն, Վեյհեն, Լոհեն: Ֆինհեն և Ցինհեն: Նավարկելի է 790 կմ, հարուստ՝ հիդրոէներգետիկ պաշարներով: Զրերն օգտագործվում են ոռոգման համար, Հ–ի ավազանը խիտ է բնակեցված (200 մլն մարդ, 1970): Գետի հովտում են Լանչժոու, Ինչուան, Բաոտոու, Չժենչժոու, Ցզինան և այլ քաղաքները:

ՀՈՒԲԵՅ, նահանգ Չինաստանում, Տանցզի գետի միջին հոսանքում, Դունտինհու լճից հյուսիս: Տարածությունը 180 հզ. կմ2 է, բն՝. 34,9 մլն (1975): Մակերևույթը հար– թավայրային է, կլիման՝ մերձարևադար– ձային: Վարչական կենտրոնը՝ Ուհան: Տնտեսության հիմքը գյուղատնտեսու– թյունն է, գլխավորապես՝ հողագործու– թյունը: Մշակվում է նահանգի տարածքի 30% –ը, ոռոգվում՝ մշակվող հողերի կե– սից ավելին: Տարեկան ստանում են 2 բերք: Սշակվում են հացահատիկային և տեխ. կուլտուրաներ, զբաղվում պտղա– բուծությամբ, անասնապահությամբ, ան– տառտնտեսությամբ, ձկնորսությամբ և ձկնաբուծությամբ: Հ–ում արդյունահան– վող երկաթի հանքաքարի հիման վրա զարգացած է սև մետալուրգիան և մետա– ղամշակությունը (Ուհան): Կա մեքենա– շինություն, սննդի և տեքստիլ արդյունա– բերություն: Խոշոր քաղաքներն են Ուհա– նը, Խուանշին, Իչանը, Շաշին, Սյանֆանը, Գուանհուանը, էնշին: Ցանցզին և նրա վտակները նավարկելի են:

ՀՈՒԳԵՆՈՏՅԱՆ ՊԱՏԷՐԱ&ՄՆԷՐ, կրո– նական պատերազմներ կաթոլիկների և կալվինականների (հուգենոտներ) միջև Ֆրանսիայում, XVI դ. 2-րդ կեսին (թվագըր– վում են 1562–94, 1562–96, 1562–98): Հ. պ–ի նախադրյալներ ծառայեցին մինչև XVI դ. կեսը Ֆրանսիայում տեղի ունե– ցած սոցիալ–տնտեսական տեղաշարժերը, մի կողմից՝ ժող. ցածր խավերի աղքա– տացումը ծանր հարկերի տակ, մյուս կողմից՝ ֆեոդալական ավագանու քաղ. իրավունքների սահմանափակումը: Բա– ցարձակ միապետությունից դժգոհ ֆեո– դալական ավագանին բաժանված էր եր– կու խմբավորման՝ կաթոլիկներին գլխա– վորում էին Լոթարինգիայի Գիզ հերցոգ– ները, հուգենոտներին՝ Բուրբոնները: Առաջին երեք պատերազմները (1562–63, 1567–68, 1568–70) ավարտվեցին Սեն– ժերմենի հաշտությամբ, որով հուգենոտ– ներն ստացան 4 կարևոր քաղաք–ամրոց– ներ, պետ. պաշտոններ զբաղեցնելու իրա– վունք: Հակառակորդի հաջողությունից ան– հանգստացած Գիզերը և Եկատերինա Մեդիչին 1572-ին Փարիզում կազմակեր– պեցին հուգենոտների ջարդ (տես Բար– դուղիմհոսյան գիշեր): 1572–73 և 1574– 1576-ին վերսկսված պատերազմներն ավարտվեցին Ֆրանսիայի հվ–արմ–ում՝ քաղաքների և ազնվականության, այսպես կոչված, Հուգենոտյան կոնֆեդերացիայի ստեղծմամբ; Կաթոլիկները ստեղծեցին իրենց կազմակերպությունը՝ Կաթոլիկա– կան լիգան, Փարիզի բուրժուազիան՝ Փա– րիզյան լիգան: 1584-ին պայքարը վերստին սկսվեց անժառանգ Հենրի III Վալուայի ժառանգորդ դառնալու համար (հավակ– նում էին Հենրի Գիզը և Հենրի Նավարա– ցին): Նոր պատերազմում (1585–89) Կա– թոլիկական լիգան և Հենրի Ill-ի կառա– վարությունը միավորվեցին հուգենոտնե– րի դեմ: 1588-ի մայիսի 12–13-ին Փարի– զում ժող. ապստամբություն բռնկվեց կա– ռավարության դեմ: 1588-ին սպանվեց Հենրի Գիզը, 1589-ին՝ Հենրի III: Կաթո– լիկական լիգան պայքարը շարունակեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակ– ցությամբ: Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվեցին գյու– ղաց. հուզումներ, որոնք ազնվականու– թյանը և բուրժուազիային ստիպեցին 1594-ին թագավոր ճանաչել (1593-ին կա– թոլիկություն ընդունած) օրինավոր ժա– ռանգ Հենրի Նավարացուն (1594-ից՝ Հեն՜ րի IV): 1598-ի Նանտի հրովարտակով (տես Նանտի էղիկտ 1598) հուգենոտներին տրվեցին քաղ. իրավունքներ: Պատերազ– մական գործողություններն ավարտվեցին 1598-ին, Վերվենի հաշտության պայմա– նագրով:

ՀՈՒԳԵՆՈՏՆ ԷՐ (ֆրանս.– huguenots, < գերմ. Eidgenossen– դաշնակիցներ), կալվինականներ (տես Կաչվինականու– թյուն) Ֆրանսիայում XVI–XVIII դդ.: Կա– թոլիկ եկեղեցու և բացարձակ միապե– տության դեմ մղած պայքարում Հ. հա– մախմբել են սոցիալական տարբեր խավե– րի ներկայացուցիչների: Կաթոլիկների և Հ–ի պայքարը վերածվեց կրոնական պա– տերազմների (տես Հուգենոտյան պա– տերազմներ), որոնց ավարտվելուց հետո Հ. ստացան դավանության ազատություն (բայց կաթոլիկությունը մնաց տիրապե– տող կրոն): Ֆրանս, մեծ հեղաւիոխու– թյունից հետո Հ. ստացան կաթոլիկներին հավասար իրավունքներ: ՀՈՒԴ (Hood) Թոմաս (1799–1845), անգ– լիացի բանաստեղծ: Իր զավեշտական բա– նաստեղծությունները («Քմահաճություն– ներ ու տարօրինակություններ», հ. 1–2, 1826–27) ձևավորել է սեփական ծաղրա– նկարներով: Հաջողության է հասել հատ– կապես չարտիստների շրջանում, «Երգ շապկի մասին» (1843) բանաստեղծու– թյամբ: Ֆ. էնգելսը Հ–ին համարել է անգլ. ժամանակակից բոլոր հումորիստներից ամենաաաղանդավորը:

ՀՈՒԴԱ, Հուդա Իսկարիովտցի (Կարիովտ քաղաքից), ըստ Աստվածա– շնչի, Հիսուս Քրիստոսի 12 աշակերտնե– րից (առաքյալներից) մեկը, որը 30 ար– ծաթով նրան իշխանության ձեռքը մատ– նեց: Հ–ի դավաճանության և մահվան ավանդազրույցը Նոր կտակարանում ներ– կայացված է զանազան տարբերակներով: Այն ճոխացվել է միջնադարում, խորհըր– դածեսերի և պարականոն (անվավեր) գրականության մեջ: Հ–ի դավաճանական կերպարն արտացոլվել է միջնադարյան և Վերածննդի արվեստում (Հուդայի համ– բույրը, Խորհրդավոր ընթրիք): Հ. անունը հաճախ օգտագործվում է որպես մատնիչի խորհրդանիշ:

ՀՈՒԴԱՅԱԾԱՌ (Cercis), ա ր ճ վ ա ն, թի– թեռնածաղկավորների ընտանիքի տե– րևաթափ ծառերի կամ թփերի ցեղ՜. Տե– րևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև: Ծաղիկները երկսեռ են, վառ վարդագույն: Պտուղը ունդ է, սեր– մերը (6–12) հարթ են, կլորավուն: Ծաղ– կում է գարնանը, մինչև տերևների բաց– վելը: Ցեղն ունի 7 տեսակ՝ տարածված Միջերկրական ծովի ափերին, Հյուսիսա– յին Ամերիկայում, Միջին և Արևմտյան Ասիայում: ԱՄՀՄ–ում վայրի վիճակում աճում է 1 տեսակ՝ Գրիֆիթի Հ. (C. Grif- fithii), սակայն մշակության մեջ լայնո– րեն օգտագործվում է կլիմայավարժեցված 2 տեսակ. Հ. եվրոպական կամ ս ո– վորական (C. siliguastrum) և Հ. կանադական (C. canadensis): Վեր– ջին տարիներին Տա. Մուլքիջանյանը Գրի– ֆիթի Հ. է հայտնաբերել նաև ՀՍՍՀ Մեղ– րու շրջանի ստորին գոտում՝ 3–5 մ բարձ– րություն ունեցող թփերի ձևով: Հ. գեղեցիկ դեկորատիվ բույս է, լայ– նորեն կիրառվում է կանաչապատման մեջ (Երևանի Իսահակյանի պուրակ, Նոր– քի սարալանջ, Կոմիտասի զբոսայգի ևն): ԲնաՓայտն օգտագործվում է ատաղձա– գործության մեջ: Ա. Գրիգորյան

ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հ ու դ ա յ ա– կ ա ն կրոն, մ. թ. ա. I հազարամյա– կում Պաղեստինում առաջացած կրոն, տարածված է հրեաների մեջ: Հավատաց– յալների (հուդայականների) թվի մասին հավաստի վիճակագրություն չկա. հիմ– նականում կենտրոնացված են Իսրայելում և ԱՄՆ–ում: Հ–յան ձևավորումը և զարգա–