զուգակցված կամ ինքնանշանառության համակարգեր: Ըստ զանգվածի լինում են՝ թեթև (5–15 կգ), միջին (15–40կգ) և ծանր (40 կգ–ից ավել): Հ. կ. ռ. ա. լինում են ձեռքի և մեքենայական փոխադրման, ինքնագնաց, ինքնաթիռային, ուղղաթիռային: Արկի իրանը սովորաբար պատրաստվում է գլանաձև, թեթև ամուր մետաղներից կամ պոլիմերային նյութերից: Արկի մարտական մասը, որպես կանոն, կումուլյատիվ է, զրահաթափանց: Շարժիչը հրթիռային է, աշխատում է չոր վառելիքով: Արձակվելուց հետո արկի կառավարումն իրագործվում է հաղորդալարի կամ ռադիոկապի միջոցով: Հաղորդալարային կապն աչքի է ընկնում աղմկակայունությամբ և սարքավորումների պարզությամբ (կոճի վրա փաթաթված 0,1–0,3 մմ հաստությամբ լարը տեղադրվում է արկի վրա և թռչելու ժամանակ բացվում է): Հ. կ. ռ. ա–ի ընդհանուր կառուցվածքը ցույց է տրված նկ–ում:
ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՑԱՆ, ակոսավոր փողով հրացան՝ նախատեսված զրահապատ օբյեկտները (թեթև և միջին տանկ, զրահամեքենա ևն) ծակող -հրկիզող գնդակով խոցելու համար: Հեռահարությունը՝ 500 մ: Հ. հները ստեղծվել են առաջին համաշխարհային պատերազմի վերջերին, երկրորդ համաշխարհայինից հետո չեն կիրառվում:
ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հակառակորդի տանկերի, մարտական և զրահամեքենաների հարձակումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու միջոցառումների համակարգ: Կիրառվում է մարտական բոլոր տիպի գործողություններում: Հ. պ. ծագել է առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին: Հ. պ. լայն թափով սկսեց զարգանալ առանձնապես երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45), ուր այն ներառում էր վաշտային հակատանկային հենակետեր, տանկային դարաններ, հրետանային հակատանկային ռեզերվներ, հակատանկային ուղեփակոցներ: Հարձակման ժամանակ Հ. պ. կազմակերպվում էր հակառակորդի տանկերի հակահարձակումը կասեցնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում սկսեցին կիրառվել հակատանկային չկառավարվող ռեակտիվ զենք. գերմ. բանակում՝ ֆաուստ–փամփուշտ, ԱՄՆ–ի բանակում՝ «բազուկա» ևն: Արդի Հ. պ. իրագործում են ցամաքային բոլոր զորատեսակները՝ կիրառելով հրթիռային տեխնիկա, ավիացիա, հրետանի, տանկեր, հակատանկային կառավարվող ոեակտիվ արկեր, հրանետներ, զանազան ուղեփակոցներ ևն:
ՀԱԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, զորքն ու բնակչությունը հակառակորդի քիմիական զենքի ազդեցությունից պաշտպանելու միջոցառումների համախումբ: Տես Պաշտպանություն զանգվածային ոչնչացման զենքից:
ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀՕՊ), հակառակորդի օդային հարձակումը կասեցնելու միջոցառումների համախումբ: Տարբերում են երկրի, զորքի և նավատորմի ՀՕՊ: Երկրի ՀՕՊ ՍՍՀՄ-ում համապետական միջոցառումների և ՀՕՊ–ի զորքերի մարտական գործողությունների համախումբ է, որն ապահովում է բնակչության, կարևորագույն շրջանների, վարչական–քաղաքական և արդյունաբերական–տնտեսական կենտրոնների, կարևոր ռազմատնտեսական օբյեկտների և զինված ուժերի խմբավորումների պաշտպանությունը հակառակորդի օդային ուժերի հարձակումից: Իրագործում են երկրի ՀՕՊ–ի զորքերը՝ համագործակցելով այլ զորատեսակների և Վարշավայի պայմանագրի մասկակից երկրների ՀՕՊ–ի զորքերի հետ: ԱՄՆ–ում և կապիտալիստական մյուս խոշոր տերություններում երկրի ՀՕՊ–ի գործը կատարում են ռազմաօդային ուժերը: Զորքի ՀՕՊ հակառակորդի օդային հարձակումները կասեցնելու մարտական գործողությունների, ինչպես նաև հետախուզելու, զորքին տեղեկացնելու, տարակենտրոնացնելու, քողարկելու և պատսպարելու միջոցառումների համախումբ է, որն իրագործում են ցամաքային ՀՕՊ–ի զորքերը՝ համագործակցելով երկրի ՀՕՊ–ի զորքերի հետ: Նավատորմի ՀՕՊ իրագործում են ՀՕՊ–ի նավային միջոցները՝ համագործակցելով երկրի ՀՕՊ–ի զորքերի հետ: ՀՕՊ–ի զարգացումը, պայքարի միջոցներն ու հնարավորությունները ուղղակիորեն կախված են թշնամու թռչող ապարատների զարգացման մակարդակից: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում ՀՕՊ զորքի և նավատորմի մարտական գործողություններն ապահովող միջոցներից էր և մինչև 50-ական թթ. կեսերը հակաինքնաթիռային պաշտպանության բնույթ էր կրում: Այնուհետև սկսվեց ՀՕՊ–ի զարգացման նոր փուլ՝ երբ մի շարք երկրների բանակներ սկսեցին զինվել միջուկային զենքով, բալիստիկ և թևավոր հրթիռներով, ռեակտիվ ավիացիայով, ռադիոէլեկտրոնային տեխնիկայով: Դրա հետ կապված անսահմանափակ մեծացան ռազմ, ուժերի՝ միջուկային և սովորական զենքով հանկարծակի օդային հարված հասցնելու հնարավորությունները: Ուստի, ՀՕՊ–ի դերն ու նշանակությունը կտրուկ մեծացավ: Սկսվեց ՀՕՊ–ի կազմակերպման և վարման նոր միջոցների, ձևերի ու եղանակների մշակումը: Հակաինքնաթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են զենիթային հրթիռային համալիրները, զենիթային հրետանին, կործանիչ ավիացիան, ռադիոէլեկտրոնային պաշտպանության և ռադիոտեխնիկական միջոցները, որոնք կարող են կասեցնել ինքնաթիռների, անօդաչու ապարատների, թևավոր հրթիռների և այլ թռչող ապարատների հարձակումները: Հակահրթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են որսացող–ոչնչացնող հրթիռները, ռադիոլոկացիոն կայաններն ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները, որոնց նպատակն է հակառակորդի բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի հետագծի վրա որսալն ու ոչնչացնելը և դրանց նշանառությունը ճշգրտող համակարգերին ու միջոցներին ռադիոտեխնիկապես խանգարելը:
ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀԸՀԿ), սովետական ռազմագերիների հակաֆաշիստական կազմակերպություն, որ գործել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ՍՍՀՄ–ի, Լեհաստանի, Ֆրանսիայի՝ գերմանա–ֆաշիստական զորքերի օկուպացրած տերիտորիաներում: Ստեղծվել է 1942-ի մայիսին, ոչ ռուս ռազմագերիների Բենյամինովոյի (Վարշավայի մոտ) ճամբարում, որտեղ ֆաշիստական հրամանատարությունը կազմակերպում էր ազգային գումարտակներ (այդ թվում՝ «Հայկական ազգային լեգեոնը»): ՀԸՀԿ ղեկավարում էր ընդհատակյա Կենտրոնական բյուրոն, որը գլխավորում էր սովետական բանակի մայոր Ս. Ցաղջյանը (բյուրոյի անդամն էր՝ սպանել Վ. Վարդանյան, Բ. Պետրոսյան, Ա. Ղազարյան, Դ. Մինասյան, Ա. Կարապետյան, Լ. Տիտանյան): ՀԸՀԿ կապ հաստատեց լեհ հայրենասերների հետ, ծրագրեց համատեղ ապստամբություն, որը, սակայն, տեղի չունեցավ ճամբարը 1943-ի հոկտեմբերին Ֆրանսիա տեղափոխելու կապակցությամբ: Մեկ գումարտակ փոխադրվեց գերմանացիների օկուպացրած Մայկոպի շրջան, մյուսը՝ ժիտոմիր: 1943-ի սեպտեմբերին հայկ. լեգեոնը փոխադրվեց Ֆրանսիա, որտեղ ՀԸՀԿ–յան ղեկավարությունը կապեր հաստատեց ֆրանս. Դիմադրության շարժման մասնակիցների և Ֆրանսիայի հարավի հայ հայրենասերների հետ: 1944-ի հունիսին հայկ. լեգեոնի մեկ գումարտակ, որը տեղաբաշխված էր ԼաՄանշի շրջա– նում, ապստամբեց, անցավ դաշնակցային զորքերի կողմը և նրանց հետ մասնակցեց Սոմ դեպարտամենտի ազատագրմանը: ՀԸՀԿ–յան և ֆրանս. կոմկուսի Կենտկոմի համատեղ աշխատանքի շնորհիվ հայկ. լեգեոնի բոլոր գումարտակները անցան ֆրանս. ազատ հրաձիգների ու պարտիզանների կողմը և համատեղ մասնակցեցին գերմ. օկուպանտներից Ֆրանսիայի հարավի ազատագրմանը (1944-ի հուլիս–սեպտեմբեր): 1944-ի օգոստոսին ֆրանս. Դիմադրության շարժմանը հարած հայ ռազմագերիներից կազմակերպվեց Սովետական առաշին պարտիզանական գունդը Ֆրանսիայում, որին ֆրանս. կա– ռավարությունը պարգևատրեց մարտական դրոշով և «Զինվորական խաչ» շքանշանով. 600-ից ավելի սպաներ ու զինվորներ արժանացան ֆրանս. մարտական պարգևների: ՀԸՀԿ–յան ընդհատակյա բյուրոներ էին գործում Հոլանդիայում, Հունաստանում, Հարավսլավիայում, Ալբանիայում, Չեխոսլովակիայում: 1945-ի հունիսին առաջին սովետական պարտիզանական գունդը Ֆրանսիայից հայրենադարձվեց Սովետական Միություն:
ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ֆաշիզմի դեմ ուղղված մասսայական դեմոկրատական շարժում: Միավորում է աշխարհի միլիոնավոր մարդկանց (անկախ սոցիալական վիճակից, քաղ. հայացքներից, կրոնական համոզմունքներից) մեկ ընդհանուր ձգտումով՝ պահպանել խաղաղությունը և դեմոկրատիան ընդդեմ ֆաշիզմի և պատերազմի հրձիգների: Հ. շ–ման կագ