լեա, Աինոպե (այժմ՝ Աինոպ), Տրապե– զուս (այժմ՝ Տրապիզոն), Կերասուս (այժմ՝ Կերասունւո), Փասիս, Թեոդոսիա,Պանւոի– կապեոն (այժմ՝ Կերչ), Օլվիա են]: Հուն, գաղութները սկզբնապես եղել են մեծ մա– սամբ ագրարային–առևարական բնակա– վայրեր: Գաղութ ստեղծած քաղաքի՝ մետ– րոպոլիայի և գաղութի միջև կապը սերտ էր, թեն ուշ շրջանում նրանց միջև եղել են ընդհարումներ: Հ–ից հեաս գտնվող գա– ղութները դաոնում էին անկախ պոլիսներ և վարում ինքնուրույն քաղաքականու– թյուն: Գաղութացման հետևանքով մ. թ. ա. VII–VI դդ. հույների ձեռքն անցան միջ– երկրածովյան առևտրի կարևոր ուղիները: Հուն, գաղութները հասել են տնտ. զար– գացման բարձր մակարդակի: Նրանց հե– տագա պատմությունը սերտորեն կապված է դասական Հ–ի, հեչւենիզմի և Հռոմի տի– րապետության ժամանակաշրջանի, Փոքր Ասիայի, Աև ծովի ափերին ձևավորվող պետությունների պատմության հետ: Հուն, պոլիսները եղել են օլիգարխիա– կան (օրինակ, Ապարտայում), որտեղ հո– ղագործությունը հիմնված էր ստրկական աշխատանքի վրա, և դեմոկրատական (օրինակ, Հին Աթենքում), որտեղ հո– ղագործությունը հիմնված էր արիստոկրա– տիային հաղթած ազատ քաղաքացիների աշխատանքի վրա, իսկ ստրուկների աշ– խատանքն օգտագործվել է արհեստների և առևտրի մեջ: Միջպոլիսային և միջազգա– յին հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ստեղծվել է համահունական սրբությունների և աստվածների պաշտա– մունքը, առաջացել են համահուն. սրբա– վայրեր (Օլիմպիա, Դելփիք, Համահոնիա– կան): Մ. թ. ա. VII– VI դդ. դեմոսի և արիստո– կրատիայի միջև պայքարը ծայր աստի– ճան սրվել է: Աթենքում սոցիալական պայքարը մղվել է եվպաարիղների և դե– մոսի միջև: Այդ պայքարի հետևանքով հրապարակվել են Դրակոնյան օրենքնե– րը, իրականացվել Սոչոնի ռեֆորմները: Դեմոսի պայքարը արիստոկրատիայի դեմ մայրցամաքային Հ–ի և Հոնիայի պոլիս– ներում ծնել է տիրանների (բռնապետ) իշխանություն (Կորնթոսում՝ Կիպսելոս, Պերիանդրոս, Մեգարայում՝ Թեագենես, Աթենքում՝ Պիսիստրատոս ևն), որը հեն– վել է չքավոր խավերի վրա և աջակցու– թյուն ստացել առևտրականներից ու ար– հեստավորներից: Տիրանների ռեֆորմնե– րի հետևանքով մի շարք պոլի սևերում վերացել են տոհմական ավագանու ար– տոնությունները: Այս ժամանակաշրջանում հուն, պոլիս– ների միջև պայքար է մղվել Հ–ում գերիշ– խանություն ձեռք բերելու համար: Մ. թ. ա. VI դ. վերջին Ապարտան հիմնել է Պեչո– պոնեսյան միությունը, դարձել Հ–ի գերիշ– խող ուժը և միջամտել պոլիսների ներքին գործերին, աջակցել պոլիսների արիստո– կրատիային: Մ. թ. ա. Y–IV դդ. Հ–ի զարգացումը կապված էր Աթենքի վերելքի հետ, որը հե– տևանք էր հույն–պարսկական պատե– րազմներում աթենական դեմոկրատիայի հաղթանակի և պարսիկների դեմ պայքա– րի ընթացքում Աթենքի գլխավորությամբ Դելոսյան կամ Աթենական առաջին ծո– վային միության ստեղծման: Հույն–պարսկական պատերազմների ընթացքում ձեռք բերվեցին հսկայական քանակությամբ ստրուկներ, որոնց օգտա– գործումը խթանեց Հ–ի անա. զարգա– ցումը: Ստրուկների աշխատանքն օգտագործ– վում էր հանք երում (հիմնականում պետ. ստրուկներ), արհեստանոցներում, գյու– ղատնտեսության մեջ: Նրանց ազատ ար– ձակելը (ինչպես Հին Հռոմում) Հին Հ–ում տարածված չէր: Ներքին շուկայի սահ– մանափակության հետևանքով առաջնա– հերթ էր դարձել արտաքին առևտուրը: Աթենական առաջին ծովային միությու– նում Աթենքի տիրապետությունը հնարա– վորություն տվեց նրան իր ձեռքը վերցնե– լու Եգեյան ծովի ավազանի, նեղուցների առևտրի հսկողությունը: Աթենքի հզորա– ցումը, որով թուլանում էր Ապարտայի ազ– դեցությունը, առաջ բերեց պայքար Հ–ի քաղ. այդ երկու հզոր ուժերի միջև՝ Հ–ում գերիշխանության համար: Պայքարն սկսվել էր դեռևս հույն–պարսկ. պատե– րազմների ժամանակ: Մ. թ. ա. V դ. 60-ական թթ. Աթենքը դաշինք կնքեց Պե– լոպոնեսում Ապարտայի հակառակորդ Արգոսի, ապա՝ Թեսալիայի հետ, Մեգա– րային հարկադրեց դուրս գալ Պելոպո– նեսյան միությունից: Մ. թ. ա. 457-ին Ապարտան մեծ զորք ուղարկեց Միջին Հ.: Բեովտիայում Ապարտայի կողմն ան– ցան Թեբեն և այլ քաղաքներ: Սակայն Աթենքը կարողացավ վերականգնել իր ազդեցությունը Բեովտիայում: Մ. թ. ա. V դ. կեսին եվրոպական Հ–ի մեծ մասը, Եգեյան ծովի կղզիները, Թրակիայի, Փոքր Ասիայի առափնյա քաղաքները մտնում էին Աթենական ծովային միության մեջ: Պելոպոնեսյան և Աթենական միություն– ների միջև երկարատև պայքարը դադարեց 445-ին կնքված հաշտությամբ (30 տարով):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/647
Այս էջը սրբագրված չէ