443-ին Աթենական պետության ղեկավարն էր Պեյւիկւեսը, որի կառավարման տարի– ները (մ. թ. ա. 443–429) աթենական ստըր– կատիրական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն են: 431-ին վերսկսվեց Աթենական և Պելոպոնեսյան միություն– ների միջև պատերազմը (տես Պեչոպոնես– յան պատերազմ մ. թ. ա. 431–404, Աչ– քի բ ի աղես), որն ավարտվեց Աթենքի պար– տությամբ: Գերիշխանությունը Հ–ում ան– ցավ Ապարտային: Պելոպոնեսյան պա– տերազմը ուժեղացրեց գյուղացիության, արհեստավորների, մանր առևտրական– ների քայքայումը: ժողովրդական աշխար– հազորը կորցրեց իր նշանակությունը, նրան փոխարինեցին վարձկան ջոկատնե– րը. բանակը աստիճանաբար դարձավ կադրային: Սրվեցին հակասություննե– րը ունևորների և ունեզուրկների միջև: Ներքին շուկայի սահմանափակությունը դժվարացնում էր ստրկատիրական հասա– րակարգի հետագա զարգացումը: Պոլիսը չէր համապատասխանում ստրկատիրա– կան տնտեսության զարգացմանը: Ապարտայի գերիշխանությունից ազատ– վելու հուն, պոլիսների ձգտումը մ. թ. ա. 395-ին առաջ բերեց Կորնթոսյան պատե– րազմը, որն ավարտվեց Պարսկաստանի միջնորդությամբ: Պատերազմից հետո Ապարտան միառժամանակ պահպանեց իր ազդեցությունը Հ–ում, սակայն մ. թ. ա. 379-ից, երբ Թեբեից վտարվեց Սպարտա– յի կայազորը, Թեբեն, Պելոպիդասի և էպամինոնդասի ժամանակ, Սպարտայի դեմ ռազմ, հաջող գործողություններ ձեռ– նարկեց և ժամանակավորապես դարձավ Հ–ի հեգեմոնը: Պելոպոնեսյան միությու– նը քայքայվեց: Մ. թ. ա. 378-ին Աթենքը ստեղծեց Աթենական երկրորդ ծովային միությունը: Դաշնակիցների նկատմամբ ճնշման քաղաքականությունը Աթենքի դեմ հանեց նրանց: Մ. թ. ա. 357–355-ի «Դաշնակցային պատերազմից» հետո Աթե– նական երկրորդ ծովային միությունը քայ– քայվեց: Հ–ի պոլիսների տնտ. և քաղ. ճըգ– նաժամից, սոցիալական և միջպոլիսային պայքարից օգտվեց Մակեդոնիան, որը նվաճեց Հ. (տես Մ ակեդոնիա Հին): <Սըր– բազան պատերազմի> ժամանակ Մակե– դոնիայի թագավոր Փիլիպոս II (Փ/ւշ/ւ– պոս II Մակեդոնացի) անմիջականորեն միջամտում էր Հ–ի ներքին գործերին: Հուն, պոլիսներում ձևավորվել էր քաղ* երկու հոսանք՝ հակամակեդոնական և պրոմակեդոնական: Աթենքում հակամա– կեդոնական խմբավորումը գլխավորում էր Հին Հ–ի հռչակավոր հռետոր Դեմոս– թենեսը, պրոմակեդոնականը՝ Իսոկրա– տեսը: Քերոնեայի ճակատամարտում (մ. թ. ա. 338-ի օգոստոս) Աթենքի, Թեբեի, Կորնթոսի, Մեգարտյի և այլ պոլիսների դաշնակցային զորքը պարտվեց: Մ. թ. ա. 337-ին Կորնթոսում Փիլիպոս II-ի հրա– վիրած համաժողովում (Սպարտան ներ– կայացուցիչ չէր ուղարկել) հիմնվեց հել– լենական միություն՝ Մակեդոնիայի գեր– իշխանության տակ: Հ–ի և Մակեդոնիայի անունից Պարսկաստանին հայտարարվեց սրբազան պատերազմ՝ իբրև հատուցում մ. թ. ա. Y դ. պարսկ. արշավանքների: Փիլիպոս II-ի մահից (336) հետո Աթեն– քում վերածնվեց հակամակեդոնական խմբավորումը, սակայն, երբ Աչեքսանդր Մակեդոնացին ներխուժեց Բեովտիա, վե– րահաստատվեց համահուն. միությունը՝ Մակեդոնիայի գլխավորությամբ: Ալեք– սանդր Մակեդոնացու նվաճումներն Արև– ելքում սկզբնավորեցին հելլենիզմի դա– րաշրջանը: Ալեքսանդր Մակեդոնացու մահից (323) հետո նրա ստեղծած պետու– թյունը քայքայվեց, սակայն Հ. մնաց Մա– կեդոնիայի գերիշխանության տակ: Մ. թ. ա. 323-ին Աթենքը պայքար սկսեց Մակեդոնիայի դեմ (Լամիական պատե– րազմ մ. թ. ա. 323–322): Աթենքին միա– ցան Փոկիսը, էտոլիան և այլ պոլիսներ: Պատերազմն ավարտվեց հուն, պոլիսնե– րի պարտությամբ: Մ. թ. ա. 267-ին Աթեն– քը և Ապարտան դաշինք կնքեցին Եգիպ– տոսի թագավոր Պտղոմեոս II Փիլադել– փոսի հետ՝ ընդդեմ Մակեդոնիայի: Մ. թ. ա. 266–262-ին Քրեմոնիդյան պատե– րազմում (աթենական գործիչ Քրեմոնի– դեսի անունից) հակամակեդոնական խըմ– բավորումը պարտվեց: Մ. թ. ա. III դ. կեսին Մակեդոնիայի դեմ հուն, պոլիսնե– րի պայքարը ղեկավարում էին էտոլիա– կան և Աքայական միությունները: էտո– լիական միությունը ստեղծվել էր մ. թ. ա. 367-ին, նրա մեջ ֆեդերատիվ հիմունք– ներով մտնում էին Միջին Հ–ի մեծ մասը, Թեսալիայի, Պելոպոնեսի մի մասը և մի շարք կղգիևեր: Աքայական միությունը, որը տրոհվել էր IV դ. վերջին, մ. թ. ա. մոտ 280-ին վերականգնվեց իբրև հակա– մակեդոնական ուժ: Նրա մեջ ֆեդերա– տիվ հիմունքներով մտան Հյուսիսային Պելոպոնեսի պոլիսները: էտոլիական և Աքայական միությունների պայքարի հե– տևանքով Հ–ում ժամանակավորապես թու– լացավ Մակեդոնիայի ազդեցությունը: Այս ընթացքում երկպառակտչական պայ– քար էր գնում Սպարտայի և էտոլիական միության, Սպարտայի և Աքայական միու– թյան, էտոլիական և Աքայական միու– թյունների միջև: Այդ պատերազմները քայքայում էին Հ–ի տնտեսությունը, ավե– րում քաղաքները: Հակամակեդոնական պայքարի ընթացքում հուն, պոլիսներն աստիճանաբար հակվեցին դեպի Հռոմը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/648
Այս էջը սրբագրված չէ