Հռոմի և Մակեդոնիայի միջև Մակեդո– նական 11 պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 200–197) էաոլիական և Աքայա– կան միություններն անցան Հռոմի կող– մը: Հռոմի և Մակեդոնիայի միջե III պատերազմից (մ. թ. ա. 171–168) հետո Հռոմը ավերեց էտոլիական միության (որը դադարեց գոյություն ունենալուց) պոլիսները: Մ. թ. ա. 148-ին Հռոմը Մակե– դոնիան դարձրեց պրովինցիա, որի մեջ մտավ Հյուսիսային Հ–ի մի մասը: Շուտով Հռոմի դեմ պատերազմ սկսեց Աքայական միությունը, որին աջակցեցին Հ–ի բնակ– չության դեմոկրատական խավերը: Մ. թ. ա. 146-ին հռոմ. զորքերը գրավեցին Աքայական միության կարևոր կենտրոն Կորնթոսը և ավեր եցին այն: Աքայական միությունը կազմալուծվեց: Դրանով Հ., փաստորեն, կորցրեց իր անկախությունը, ընկավ Հռոմի գերիշխանության տակ: Մ. թ. ա. 27-ին Միջին և Հարավային Հ–ի տարածքում ստեղծվեց հռոմ. Աքայա պրո– վինցիան: Աթենքը անվանապես համար– վեց ազատ քաղաք: Մ. թ. IV դ. Հ–ի տա– րածքը մտավ Արևելյան հռոմեական կայս– րության՝ Բյուզանդիայի կազմի մեջ, կազ– մեց նրա միջուկը: Դաստիարակությունը և լուսավորու– թյունը Հին Հ–ում ձևավորվել են դաստիարա– կության և կրթության տարբեր համակար– գեր, որոնցից համեմատաբար հայտնի են աթենականը և սպարտականը: Աթենա– կան դաստիարակության համակարգը բազմակողմանի ու դեմոկրատական էր: Այն զուգակցում էր մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական (մարմնա– մարզական) դաստիարակությունները: Մինչև 7 տարեկան տղաները դաստիարակ– վել են տանը, ապա՝ հաճախել քերակա– նական դպրոցներ, որտեղ սովորել են կարդալ, գրել և հաշվել: Ավելի ուշ (կամ միաժամանակ) հաճախել են կիթաոահար–՝ ների դպրոցներ, ուսանել երաժշտություն: 12–13 տարեկան տղաները կրթությունը շարունակել են պալեստրայում, ստացել ֆիզիկական դաստիարակություն, մարզ– վել են հնգամարտում: Նյութապես ապա– հովված երեխաները, հասարակական գոր– ծունեության պատրաստվելու նպատակով, հաճախել են գիմնասիոն: Սպարտայում (տես Սպարտական դաս– տիարակություն) առողջ երեխան ծնված օրից գտնվել է պետության հսկողության տակ (նվազներին և հիվանդներին սովո– րաբար գցել են Տայգետի լեռնաշղթայի անդունդը): Մինչև 7 տարեկան երեխանե– րը դաստիարակվել են տանը: Մ. թ. ա. VI դ. կեսից գոյություն է ունեցել պետա– կան դպրոցական ուսուցման համակարգ, որը պարտադիր էր 8-ից մինչև 20 տարե– կան յուրաքանչյուր սպարտացու համար: Մ. թ. ա. V դարից նմանօրինակ համակարգ գոյություն է ունեցել Կրետեում, Թուրիա– յում ևն: Այդ դպրոցներում տարվել է առավելապես զինվորական–մարզական և հասարակական–կրոնական ուսուցում: Աստիպալեայում, Միկալեում, Քիոսում և այլ պոլիսներում V դ. եղել են նաև մաս– նավոր դպրոցներ, մեկ ուսուցիչով, ունե– նալով որոշակի մասնագիտացում: Այդ պատճառով էլ 6–7 և մինչև 14 տարեկան երեխաները տարբեր առարկաներ սովո– րելու նպատակով հաճախել են ոչ թե մեկ, այլ մի քանի դպրոցներ: 13–15 տարեկանները կրթություն են ստացել գիմնասիոնում: Աաաիկայում այդ ուս. հաստատությունները հիմնականում մասնավոր հիմունքներով էին, թեկուզ գտնվում էին ընտրովի պետ. անձի հըս– կողության տակ: Արևելյան Հ–ում ուսու– ցումը մատչելի էր ազատածիններին, պահ– պանվել է հասարակության միջոցներով (ուսման տևողությունը՝ 2 տարի): Որոշ վայրերում (Պերգամոնում և այլուր) նման– օրինակ դպրոցներ են եղել աղջիկների համար, որտեղ սովորեցնում էին հիմնա– կանում երաժշտություն և գրականություն: Դիմնասիոնները լայն տարածում են ըս– տացել ողջ Հ–ում, նրանք պահպանվել են նաև այն ժամանակ, երբ հույները կորցրել են քաղ. անկախությունը: 18– 20 տարեկան պատանիները նախապատ– րաստվել են էֆեբիաներում: Հ–ում բարձ– րագույն կրթության սկիզբ կարելի է հա– մարել խոշոր գիտնականների (հռետոր– ների, սոփեստների, բժիշկների ևն) շուրջը համախմբված խմբակները: Այդ «դպրոց– ները» կոչվել են տվյալ գիտնականի կամ տեղի անունով (Ակադեմիա, Պլատոնի դպրոց ևև): Կրթությունը Հ–ում մատչելի էր ոչ միայն ազատներին, այլ երբեմն ազատարձակներին (շատ մանկավարժ– ներ, խոշոր հռետորներ և Փիլիսոփաներ ստրկական ծագում ունեին): Հ–ում առա– ջացել և տարածվել է մարդու ներդաշնակ զարգացման գաղափարը: Հունական պո– լիսների ինքնուրույն զարգացման շրջա– նում ֆիզիկական դաստիարակությունը և զինվորական ուսուցումը կարևոր տեղ են զբաղեցրել ոչ միայն Սպարտայում, այլև դեմոկրատական համայնքներում: Ակզբում Մակեդոնիայի (մ. թ. ա. IV դ. վերջ), ապա՝ Հռոմի (մ. թ. ա. II դ. կես) կողմից Հ. գրավելուց հետո ֆիզիկական դաստիարակությունը իր տեղը զիջեց հու– մանիտար կրթությանը: Այդ շրջանում բարձրագույն կրթության համեմատաբար հայտնի ուս. հաստատությունները կենտ– րոնացված էին քաղաքներում, որոնք ունեին խոշոր գրադարաններ (Ալեքսան– դրիա, Պերգամոն, Հռոդոս ևն): Հին հուն, կրթական համակարգը ընկավ ոչ միայն հռոմեականի, այլև ուշ շրջանի եվրոպա– կանի և արաբականի հիմքում: Հին հունական մշակույթը Դիցաբանությունը և կրոնը: Զարգաց– ման վաղ Փուլերում (մայրիշխանության դարաշրջան) հին հուն, դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը (< հուն. x^v – երկիր, հող, որն, ըստ դիցաբանության, ծնում էր բոլոր հրեշները): Նախնադար– յան համայնական կարգերի դարաշր– ջանում մեծ նշանակություն ունեին տո– տեմիստական, ֆետիշիստական և անի– միստական պատկերացումները: Հետա– գայում այդ պատկերացումները պահպան– վում են մնացուկների ձևով՝ կենդանիները կամ անշունչ իրերը դառնում են աստծո ատրիբուտներ կամ ժամանակավոր զե– տեղարաններ: Աստիճանաբար ձևավոր– վում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, երբ վերջնականո– րեն ձևավորվում է աստվածների օլիմ– Դ և լփ ի ք. Ապոլլոնի սրբավայրի հատակա– գիծը պոսյան դիցաբանը: Աստվածներից յու– րաքանչյուրը (Ապոլլոն, Պոսեյդոն, Հեր– մես, Աֆրոդիտե, Հերա, Աթենաս ևն) օժտված է խիստ որոշակի ֆունկցիանե– րով և ենթարկվում է գլխավոր աստծուն: Կլիտի աս և էբգոտիմո ս. Սևֆի գուրներով կրատեր (սկահակ «Ֆրանսուա» - մ. թ. տ. մոտ 560, Հնագիտական թանգարան. Ֆլորենցիա) Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպու– թյունը: Երևան են գալիս նաև հերոսնե– րի մասին առասպելները: Մարդավորու– մը, որ վկայում էր բնության նկատմամբ մարդու աճող իշխանության մասին, բնու - թագրում է, սակայն, դիցաբանության զար– գացման մեջ պատմականորեն անցողիկ աստիճանը: Տոհմատիրական հարաբերու– թյունների քայքայմանը, գիտական գի– տելիքի սաղմնավորմանը զուգընթաց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/649
Այս էջը սրբագրված չէ