մակերպիչն ու ոգին է բանվոր դասակարգը և նրա ավանգարդը՝ կոմունիստական և բանվորական կուսակցությունները, իսկ հենարանն ու ղեկավար ուժը՝ Սովետական Միությունը: Առաջացել է XX դարի 20-ական թվականներին, երբ բուրժուազիան հեղափոխական վերելքի հետևանքով վտանգի ենթարկված իր իշխանությունը պահպանելու համար ապավինեց ֆաշիզմին: 1921-ին, ի պատասխան ֆաշիստների հարձակման, Հ. շ. սկսվեց Իտալիայում, որտեղ 1922-ի հոկտեմբերին ֆաշիստական վարչակարգ հաստատվեց: 1924-ին իտալացի կոմունիստները ֆաշիզմի բոլոր հակառակորդներին կոչ արեցին միավորվել: Հ. շ. ծավալվեց Հունգարիայում, Բուլղարիայում (որտեղ հաստատվել էին տեռորիստական դիկտատորական վարչակարգեր): 1920-ին Հ. շ. առաջացավ Գերմանիայում, որն ուղղված էր նացիոնալ–սոցիալիստական կուսակցության և ծայրահեղ աջ այլ տեռորիստական խմբավորումների դեմ: 1926-ին շարժում սկսվեց Լեհաստանում, Պիլսուդսկու վարչակարգի դեմ: 1921-ին Կոմինտերնի 3-րդ կոնգրեսը, Վ. Ի. Լենինի ղեկավար մասնակցությամբ, միասնական բանվորական ճակատի տակտիկա մշակեց ընդդեմ ֆաշիզմի և նրա դեմ պայքարի եղանակների, որը կարևոր նշանակություն ունեցավ Հ. շարժման ծավալման համար: Կոմինտերնը կոմկուսակցություններին կոչ արեց վարել ֆաշիզմի մեկուսացման և նրա դեմ ամենալայն խավերին համախմբելու քաղաքականություն: Միասնական հակաֆաշիստական ճակատ ստեղծելու ուղիներ գտնելու նպատակով 1933-ին Փարիզում գումարվեց Եվրոպական հակաֆաշիստական բանվորական կոնգրես, որը որոշակի դեր խաղաց շարժման զարգացման գործում: 1935-ին կայացավ գրողների հակաֆաշիստական կոնգրես՝ ի պաշտպանություն մշակույթի: Սովետական Միության աշխատավորները ջերմորեն պաշտպանում էին ֆաշիզմի զոհերին, կազմակերպում համերաշ– խության միտինգներ, օգնության հանգա– նակություն, ապաստան տալիս հակա– ֆաշիստներին ևն: շ–ման հետագա զար– գացման համար հույժ կարևոր նշանակու– թյուն ունեցավ Կոմինտերնի 7-րդ կոնգրե– սը (1935), որը ֆաշիզմի դեմ պայքարը համարեց կոմկուսակցությունների գոր– ծունեության հիմնական խնդիրներից մեկը և մշակեց միասնական բանվորական և հակաֆաշիստական ազգային ճակատի տակտիկա: Կոնգրեսում նշվեց նաև ՍՍՏՄ–ում սոցիալիզմի հաղթանակի նշա– նակությունը, որը բարձրացնում էր ՍՍՀՄ–ի միջազգային կշիռն ու դերը որպես ֆաշիզ– մի դեմ nt կոլեկտիվ անվտանգության հա– մար աշխատավորների պայքարի պատ– վարի: Հ. շ–ման պատմության վառ Էջերից է իս– պանական ժողովրդի 1936–39-ի ազգա– յին–հեղափոխական պատերազմը (տես Իսպանական հեղափոխություն 1931–39): Բազմաթիվ երկրների աշխատավորներ, ինաերնացիոնաւ բրիգադների շարքերում, կռվեցին հանուն Իսպանական հանրապե– տության, մարտնչելով ֆաշիզմի դեմ: Իս– պանական հակաֆաշիստներին հատկա– պես մեծ և բազմակողմանի օգնություն ցույց տվեց սովետական երկիրը: Երկրորդ համաշխարհային պատերազ– մով սկսվեց շ–ման նոր Փուլ: Աովետա– կան զինված ուժերի, ինչպես և դաշնա– կից զորքերի հարվածները գերմ. զավթիչ– ներին, կարմիր բանակի հաղթանակները ոգևորեցին ամբողջ աշխարհի հակաֆա– շիստներին: Ամենուրեք ծայր առավ Դի– մադրության շարժումը, որը մինչպատե– րազմյան Տ. շ–ման ուղղակի շարունակու– թյունն էր: Օկուպացված երկրներում ծա– վալվեց զինված պայքար ընդդեմ օկու– պանտների և նրանց հանցակիցների: Եվրոպայի մի շարք երկրներում Դիմադրու– թյան շարժմանը մասնակցում էին ֆաշիս– տական համակենտրոնացման ճամբար– ներից փախած սովետական մարդիկ: հա– կաֆաշիստների շարքերում էին նաև Սո– վետական Հայաստանի և սփյուռքահա– յության ներկայացուցիչները: Պատերազ– մական շրջանի Հ. շ–ման չափերի մասին են վկայում զինված ապստամբություն– ները Սլովակիայում (1944), Վարշավայում (1944), Փարիզում (1944), Պրագայում (1945) և այլուր: Տիտլերյան Գերմանիայի և նրա դաշ– նակիցների ջախջախումից հետո Արևել– յան և Կենտրոնական Եվրոպայի երկրնև– րում ոչնչացվեցին ֆաշիզմ ծնող ներքին ուժերը՝ մոնոպոլիստական կապիտալը, խոշոր հողատիրությունը, և հաստատվե– ցին ժողովրդա–դեմոկրատական կարգեր: Աակայն արմ. երկրներում պահպանվեցին կապիտալիստական մոնոպոլիաները, եր– կար տարիներ ֆաշիստական վարչակար– գը պահպանվեց Իսպանիայում, ազատու– թյան մեջ մնացին բազմաթիվ ռազմ, հան– ցագործներ, որոնք աստիճանաբար վեր– սկսեցին իրենց գործունեությունը, քո– ղարկվելով տարբեր ցուցանակներով, բայց չվախելով իրենց հիմնական նպա– տակները: Նեոֆաշիստական կազմակեր– պություններ առաջացան Իտալիայում, Արևմտյան Գերմանիայում, Ավստրիա– յում և այլուր: 1967-ին (մինչև 1974) ռազ– մա–ֆաշիստական դիկտատուրա հաստատ– վեց ’’Հունաստանում, 1973-ին՝ Չիլիում, որ– տեղ սակայն աճող դիմադրություն են ցույց տալիս երկրի հայրենասերները: Տ. շ–ման համար երկրորդ համաշխարհա– յին պատերազմից հետո առավել բարե– նպաստ պայմաններ կան, քան մինչպա– տերազմյան շրջանում: Այժմ, երբ սոցիա– լիզմի համաշխարհային սիստեմը վերած– վում է հասարակական զարգացման վճռա– կան գործոնի, դեմոկրատիայի կողմնա– կիցները շատ ավելի ուժեղ են: համաշ– խարհային ասպարեզում ուժերի հարա– բերակցությունը շարունակվում է փոփոխ– վել հօգուտ սոցիալիզմի, բանվորական և ազգային–ազատագրական շարժման: Գրկ. AHTH4>aniHCTCKoe flBJDKeHHe Conpo- THBjieHHH b cTpaHax Ebpodm b roflhi BTopoii MHpoBoia boShm, M., 1962; CeMHpara M.H., AHTHtfranmcTCKHe napoflHbie BOCCTa- Hna. (OnepKH), M., 1965,
ՀԱԿԱՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, տես Հակաֆեոոմագնիսականություն:
ՀԱԿԱՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՌԵԶՈՆԱՆՍ, հակաֆեռոմագնիսական նյութերում որո– շակի v հաճախականության էլեկտրա– մագնիսական ալիքների ուժեղ կլանման երևույթը արտաքին մագնիսական դաշտի որոշակի H լարվածության դեպքում: Մագ– նիսական ռեզոնանսի տարատեսակնե– րից: Դիտվել է 1950-ական թթ. CuCl2X X2H2O բյուրեղներում 41Հ–ից ցածր ջեր– մաստիճաններում: Տ. ռ–ի դեպքում ենթա– ցանցերի (տես Հակաֆեռոմագնիսակա– նություն) մագնիսական վեկտորների ռե– զոնանսային տատանումներ են գրգռվում ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ կիրառված մագնիսական դաշտի լարվա– ծության ուղղության շուրջը: H-ի ամեն մի արժեքի, որպես կանոն, համապատասխա– նում են Տ. ռ–ի երկու տարբեր հաճախա– կանություններ (v~ 10–1000 հց), որոնք ավելի մեծ են, քան պարամագնիսական և ֆեռոմագնիսական ռեզոնանսների հա– ճախականությունները: ՝Հ ռ. դիտում են ռադիոսպեկտրոսկոպով: ռ–ի երևույթն օգտագործվում է հակաֆեռոմագնիսնե– րում Փոխանակային և մագնիսական անի– զոտրոպության ուժերի հետազոտման հա– մար:
ՀԱԿԱՖԵՌՈՄԱԳՆ ԻՍ Ա ԿԱՆՈհԹՅ ՈՒՆ, նյութի մագնիսական վիճակներից մեկը: Այդ վիճակում, ի տարբերություն ֆեռո– մագնիսականության, նյութի հարևան մասնիկների տարրական մագնիսները հակազուգահեռ են միմյանց, հետևաբար՝ ամբողջ մարմնի մագնիսացումը շատ թույլ է: հայտնաբերվել է ցածր ջերմաստի– ճաններում պարամագնիսական նյութերի հատկությունների ուսումնասիրության ժամանակ: Պարամագնիսի I մագնիսա– ցումը համեմատական է արտաքին մագ– նիսական դաշտի H լարվածությանը՝ 1= = xHCx-ն մագնիսական ընկալունակու– թյունն է): Եթե պարամագնիսների x-ն հակադարձ համեմատական է T բացար– ձակ ջերմաստիճանին (Կյուրիի օրենք), ապա հակաֆեռոմագնիսա– կան ն յ ու թեր ու մ (քրոմ, մանգան և քիմ. շատ միացություններ) x-ի ջերմաս– տիճանային կախումը բոլորովին այլ է: T=Tn ջերմաստիճանում (Նեելի ջեր– մաստիճան) x-ն հասնում է առավելա– գույն արժեքի, իսկ T<Tn տիրույթում x-ի արժեքը խիստ կախված է մագնիսա– կան դաշտի ուղղության և գլխավոր բյու– րեղային առանցքի միջև կազմված ան– կյունից: Բացի այդ, հակաֆեռոմագնիսա– կան նյութերի ջերմունակությունը նույն– պես T=Tn կետում առավելագույն ար– ժեք ունի: Նյութի ներքին կառուցվածքի վւովւոխումը վկայող փորձնական այս Փաստերը բացատրելու համար 1930-ական թթ. Լ. Դ. Լանդաուն և Լ. Նեեչը ենթադրե– ցին, որ T=Tn կետում տեղի է ունենում պարամագնիսական վիճակի անցում Տ–յան (երկրորդկարգի ֆազային անցում): Պարամագնիսներում կան ոչ լրիվ զբաղեց– ված ներքին էլեկտրոնային թաղանթնե– րով ատոմներ (իոններ), որոնք ունեն ատոմային մագնիսական մոմենտ, այ– սինքն՝ տարրական մագնիսներ են: T<Tn ջերմաստիճանում փոխանակա– յին ուժերի շնորհիվ ստեղծվում է մագնի– սական մոմենտների որոշակի կարգա– վորում՝ նույնիսկ արտաքին մագնիսա– կան դաշտի բացակայության դեպքում: Առաջացած կառուցվածքը կարելի է պատ–