պարզունակ դիցաբանական մարդակեր պությունն անհետանում է: Արդեն Հեսիո– դոսի, Պինդարոսի և էսքիլեսի ստեղծա– գործություններում աստվածները զըրկ– վում են մարդակերպ որակներից և պատ– կերվում են ավելի վերացական: Ստրկա– տիրական ֆորմացիայի սահմաններում դիցաբանությունն անցնում է դասական շրշան, դառնալով պոլիսների գաղափա– րախոսության կրողն ու արտահայտիչը» հ հելլենիստական–հռոմեական շրշան, երբ այն վերածվում է գրական և գեղարվես– տական հնարքի, այլաբանության և Փո– խաբերության: Դիցաբանության զարգացմանը զուգ– ընթաց ձևավորվում է հուն, կրոնը՝ ամ– րացված պաշտամունքների և ծեսերի հա– մակարգով: Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք կատարվում էին, որ– պես կանոն, այս կամ այն աստվածությա– նը նվիրված տաճարում: Պաշտոնական կրոնի հետ միասին Հ–ում տարածվել են նաև միստերիաները: Հուն, դիցաբանու– թյունը և կրոնը ներմուծել են Հին Արևելքի ժողովուրդների որոշ ավանդույթներ, դի– ցաբան են թափանցել առանձին աստվա– ծություններ և հերոսներ: (Հուն, և հայկ, դիցաբանությունների առնչությունների մասին տես Դիցաբանության, հոդվա– ծում): Չափի և ներդաշնակության զգացումով ներծծված հուն, դիցաբանության իրենց էությամբ մարդկային կերպարները դար– ձան անտիկ արվեստի զարգացման հիմք: Այն մեծապես նպաստել է հին հռոմ. կրո– նի և դիցաբանության ձևավորմանը: Փիլիսոփայությունը: Հին հուն, վփ– լիսոՓայությունը ծագել է Արևելքի առա– վել հին քաղաքակիրթ ժողովուրդների մաթեմատիկական, բնագիտական և այլ Փոխառված գիտելիքների յուրացման, ինչպես և առասպելաբանության վերա– մշակման ընթացքում: Կոսմոլոգիզմը հին հուն, փիլիսոփայության յուրահատկու– թյունն է, որով նա տարբերվում է միջնա– դարյան և նորեվրոպական փիլիսոփայու– թյունից: Հուն, փիլիսոփայությունը հիմ– նականում մշակվել է հատուկ դպրոցնե– րում՝ նշանավորելով որոշակի ուղղու– թյուններ: Փիլ. դպրոցները եղել են ազատ միավորումներ, ուր ղեկավարի շուրջը հա– մախմբվել են համախոհները, աշակերտ– ները: Առաջինը միչեթյան դպրոցն է (մ. թ. ա. VI դ., հիմնադիր՝ Թափս): Այդ դպրոցի ներկայացուցիչների (Սնաքսի– մանդրոս, Անաքսիմենես) համար բնորո– շը աշխարհի որևէ մեկ նյութական նախա– հիմքի ընդունումը (ջուր, օդ, ապեյրոն) և իրերի բազմազանությունը այդ նախա– հիմքով բացատրելու Փորձն է: Պյութա– գորասյան դպրոցը (մ. թ. ա. VI դ., հիմ– նադիր՝ Պյութագորաս) աշխարհի նախա– հիմքը՝ սկիզբն ու պատճառը, համարել է թԻՎԱ» որպես օրինաչափության, չավւա– կանության, ներդաշնակության մարմնա– վորում: Պյութագորասի հետևորդներ Փի– լոլաոսը, Արքիտասը, Լիսիասը, էվրի– տոսը և ուրիշներ (մ. թ. ա. V–IV դդ.) զարգացրել են ներդաշնակության սկըզ– բունքներով կառուցված երաժշտ ական– մաթեմատիկական աստղաբաշխական կոսմոլոգիայի հատուկ համակարգ, որը, զարգանալով պյութագորասյան դպրոցի երկդարյա գոյության ընթացքում, զգա– լիորեն ժառանգվել է պլատոնյան դպրո– ցի կողմից: էլեական դպրոցի (մ. թ. ա. VI–tV դդ., հիմնադիր՝ Քսենուիանես) ներ– կայացուցիչներն առաջինը ձևակերպե– ցին մեկ միասնական անփոփոխ նախա– հիմքի գաղափարը: էլեացիների ուսմուն– քի ավարտուն ձևակերպումը տվել է Պար– մենիդեսը: Իսկական կեցությունը նա համարել է միասնական, հավերժ անփո– փոխ, անշարժ գոյը, որը համապարփակ է և բացառում է ոչ կեցության գոյությունը: Մելիսսոսը և Զենոնը (մ. թ. ա. Y դ.) այդ ուսմունքը զարգացրել են բանավեճի ձևով: Ջենոնի ապորիաները բացահայտեցին բազմություն, մեծություն, տեղ, շարժում հասկացություններին բնորոշ ներքին հա– կասությունները: Հերակչիա Եփեսացու ուսմունքը հին հուն. ՓիլիսոՓայության վաղ դիալեկտիկայի բնորոշ օրինակ է: Մ. թ. ա. V դ. ծագել են կոսմոգոնիական և բնափիլիսոփայական ուսմունքները: Այդ– պիսին է էմպեդոկչեսի ուսմունքը, որի մեջ որպես նախահիմք ընդունվել են կրա– կը, օդը, ջուրը, հողը, իսկ աշխարհի էու– թյունը հանգեցվել է այդ տարրերի միաց– մանն ու անջատմանը: Ըստ Անաքսագո– րասի գոյություն ունեն որակապես տար– բեր անվերջ թվով տարրեր («իրերի սեր– մեր»), որոնց շարժումից և զուգորդումնե– րից գոյանում է իրերի բազմազանությու– նը: Շարժման ու զարգացման հիմքում ընկած օրինաչափ կարգը մարմնավոր– ված է Նուսի («մտքի») գաղափարի մեջ: Մատերիալիստական ատոմիստական դպրոցի ներկայացուցիչներ Լնկիւցոսը և Դեմոկրիտը (մ. թ. ա. V–IV դդ.) ողջ գո– յություն ունեցողի նախահիմքը համարել են դատարկության մեջ շարժվող ատոմ– ները: Մ. թ. ա. V դ. Հ–ի փիլ. միտքը կենտրո– նանում է Աթենքում, որը հույն–պարսկա– կան պատերազմներից հետո դարձել էր Հ–ի տնտ., քաղ. և մշակութային կենտրո– նը: Դեմոկրատական հիմնարկների զար– գացումը պայմանավորել է կրթված մարդ– կանց պատրաստման անհրաժեշտությու– նը, որոնք պետք է տիրապեւոեին քաղ. և դասական հռետորության տեխնիկային: Այս պայմաններում հանգես եկան սո– փեստները՝ որպես իմաստասիրության ուսուցիչներ: Նրանք հանրածանոթ դարձ– րին Փիլիսովւայությունը, զարգացրին ճարտասանությունը (Դորգիաս), քերա– կանությունը և ոճաբանությունը (Պրոդի– կոս և ուրիշներ), մտորում էին բարոյա– կան օրենքների և քաղ. հիմնարկների մասին (Հիպպիաս և ուրիշներ): Պրոտա– գորասի (մ. թ. ա. V դ.) ըմբռնմամբ, բո– լոր իրերի չաՓանիշը մարդն է, նրա ըն– կալումը և գնահատականը: Սոփեստնե– րի փիլիսոփայությանը բնորոշ են էկլեկ– տիզմը, ռելյատիվիզմը, սկեպտիցիզմը: Հին հունական Փիլիսոփայության նոր շրջան նշանավորեց Սոկրատեսը (մ. թ. ա. V դ.): Նա հրաժարվեց կոսմոլոգիայի ուսումնասիրությունից և ուսումնասիրու– թյունը տեղափոխեց բարոյականության բնագավառը: Աոկրաաեսի մահից հետո նրա ուսմունքը մեկնաբանվել է տարբեր կերպ, և հիմնադրվել են սոկրատեսյան դպրոցներ (մ. թ. ա. V դ.): Մեգարյան դըպ– րոցը (մ. թ. ա. IV դ., հիմնադիր՝ Էվկչիդես) զարգացրել է Աոկրատեսի ձևական դիա– լեկտիկան: Այդ նույն բնույթն ուներ նաև էլիդա–էրիտրեական դպրոցը (մ. թ. ա. IV–tIII դդ., հիմնադիր՝ Ֆեդոն): Կինիկ– ների և կիրենյան դպրոցի համար բնորոշ է բանական ճանաչողության հնարավո– րության և օգտակարության ժխտումը, փիլիսոփայության սահմանափակումը պրակտիկ իմաստությամբ: Կատարյալ բանականության՝ որպես ճշմարիտ գիտե– լիքների աղբյուրի սոկրատեսյան գաղա– փարը առավել չափով զարգացրել է Պչա– տոնը (մ. թ. ա. V–IV դդ.)՝ այն վերափո– խելով մտահայեցողական օբյեկտիվ իդեա– լիզմի համակարգված ուսմունքի: Պլատո– նի կյանքի վերջին շրջանում նրա փիլիսո– փայությունն առավել չաֆով մերձեցավ պյութագորասյան միստիկական մաթե– մատիկային: Այդ գիծը շարունակեց պլա– տոնյան ակադեմիան (Ապևսիպպոս, Քսե– նոկրատես): Պլատոնի աշակերտ Արիս– տոտել (մ. թ. ա. IV դ.) հիմնել է սեփական դպրոց՝ Լիկեյոնը: Նա առաջադրել է գո– յաբանական մի ուսմունք, որ տատանվում է իդեալիզմի և մատերիալիզմի միջև: Որպես համապարփակ մտածող Արիստո– տելը ընդհանրացրել է ժամանակի փիլ. և գիտ. միտքը, կարևոր ներդրում կատա– րել Փիլիսոփայության և գիտության տար– բեր բնագավառներում: Նա ձևական տրա– մաբանության հիմնադիրն է: Պատմության և բնագիտության բնագավառում Արիս– տոտելի սկսած աշխատանքները շարու– նակել են նրա աշակերտները (Թեոֆրաստ, Եվդեմոս, Արիստոքսենես, Դիկեարքոս): Հուն, պոլի սևերի հաս. և քաղ. ճգնաժամը, ռազմա–միապետական պետությունների կազմավորումը (մ. թ. ա. IV–III դդ.) խոր Փոփոխություններ առաջացրին հուն, հա– սարակության մտավոր կյանքում: Եթե նախկինում քաղ. կյանքին մասնակցելը համարվում էր քաղաքացու պարտքը, ապա այժմ ընդունվում էր, որ անհատը չի կա– րող հակադրվել համաշխարհային կարգի ընդհանուր անհրաժեշտությանը: Առաջին տեղ եև մղվում բարոյագիտության հար– ցերը: Այսպիսի պայմաններում տիրա– պետող ազդեցություն են ստանում ստոի– ցիզմը (Զենոն Կիտիոնցի, Քրիսիպպոս), էպիկուրի դպրոցը և սկեպտիցիզմը (Ար– կեսիլաոս, Կարնեադես, էնեսիդեմոս, Աեքստոս էմպիրիկ): Հռոմեական տի– րապետության շրջանում Հ–ում վերածըն– վում են հին փիլ. ուսմունքները, որոնք ստանում են կրոնակաև և միստիկական երանգավորում (տես Միստիկա): Միստի– ցիզմը բնորոշ է գնոստիցիզմին և նեոպյու– թագորասականներին: Նեոպյութագորա– սականներն ընդունեցին աստծու և մա– տերիայի դուալիզմը: Միջանկյալ նախա– հիմքի առաջադրմամբ այդ դուալիզմը հաղ– թահարելու փորձեր կան Փիչոն Աչեքսան– ղրացու (մ. թ. ա. I դ.– մ. թ. I դ.) ուսմուն– քում և հին հուն, վերջին փիլ. դպրոցում՝ նեոպչատոնականությունում (III–VI դդ., Պլոտինոս, Պորվւյուր, Ցամբլիքոս, Պրոկ– լես): VI դարից դադարեց հին հուն, վւի– լիսոՓայության ինքնուրույն զարգացու– մը: Հին հուն. փիլ. գաղափարները ազ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/650
Այս էջը սրբագրված չէ