Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/655

Այս էջը սրբագրված չէ

խավոր կառույցի ճարա. կերպարի յուրօ– րինակ ության: Այդ պատճառով էլ հատա– կագծային ընդհանուր հորինվածքի և օր– դերային տարրերի նույնության հետ մեկ– տեղ Աթենաս Ափայոսի (էգինա կղզի, մ. թ. ա. մոտ 500–480), Հերա II-ի (այս– պես կոչված «Պոսեյդոնի տաճար», Պոսեյ– դոնիա, մ. թ. ա. V դ. կես), Զևսի (Օլիմ– պոս, մ. թ. ա. 468–456) տաճարներն այն– քան տարբեր են: Մ. թ. ա. VI–V դդ. սահմանագլխին հին հուն, կերպարվեստի բնույթը որոշակի Փոփոխություններ է կրել: Հաղթահարե– լով արխաիկայի ոճաձևային պայմանա– կանությունը՝ արձանագործները, սափո– րանկարիչները, գեղանկարիչները ստեղ– ծել են իրականությանն ավելի մոտ կեր– պարներ, կատարյալ ձևով վերապատկե– րել մարդկային մարմինն ու նրա շարժումը, ֆրիզներում և ճակտոններում համարձա– կորեն ներմուծել բազմաֆիգուր հորին– վածքներ: Դասական դարաշրջանի սկըզ– բում ի հայտ եկած «խիստ ոճի» սկզբունք– ները հստակորեն իրագործվել են հատ– կապես սափորանկարչության մեշ: Կար– մըրափայլ տեխնիկայով աշխատող վար– պետները (Եվփրոնիոս, Դուրիս և ուրիշ– ներ) ստեղծել են ոչ միայն դիցաբանական, այլև կենցաղային թեմաներով սափորա– նկարներ: «Իփստ ոճը» դրսևորվել է նաև V դ. 1-ին կեսի քանդակագործության մեշ, ուր հայտնի են պլաստիկական արվեստի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք Աթենաս Ափայոսի (էգինա կղզի) և Զևսի տաճարների (Օլիմպոս) ճակտոններն ու մետոպաներն են: Վաղ դասական քան– դակագործության մեջ հերոսականի կող– քին (Կրիտիոսի և Նեսիոդեսի «Բռնակա– լասպաններ» խմբաքանդակը, 447) ստեղծ– վել են քնարական կերպարներ (այսպես կոչված «Լուդովիզիի գահի» բարձրաքան– դակները, V դ. կես): V դ. 1-ին կեսի վար– պետների որոնումներն ավարտի է հասց– րել Միրոնը: Մ. թ. ա. V դ. կեսին դասական արվեստը իր բարձրագույն ծաղկմանն է հասել (այսպես կոչված «բարձր դասական ար– վեստ»): Հելլադայի գլխավոր քաղ. և գեղարվեստական կենտրոնը Պերիկլեսի օրոք դարձել է Աթենքը: Հույն–պարսկա– կան պատերազմների ժամանակ պարսիկ– ների ավերած Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր տաճարներ, կանգնեցնել արձաններ՝ ստեղծելով գեղատեսիլ ան– սամբլներ, որոնք զուգակցում էին սիմե– տրիայի և ասիմետրիայի միջոցները, հո– նիականի և դորիականի տարրերը և նա– խատեսված էին դիտակետերի անընդհատ և հաշորդական փոփոխման համար: Ֆի– դիասի գլխավորությամբ այստեղ ստեղ– ծագործել են լավագույն ճարտ–ներն ու քանդակագործները: Իկտինոսն ու Կալ– լիկրատեսը կառուցել են Աթենասի տա– ճարը՝ Պարթենոնը (մ. թ. ա. 447–438), նրա խստորոշ ձևերում՝ ողշ տոնական կերպարում մարմնավորելով հույն–պարս– կական պատերազմում տարած հաղթա– նակի փառքը: Այստեղ ճարտ. Մնեսիև– լեսը կառուցել է վեհաշունչ պրոպիլեոն– ները (մ. թ. ա. 437–432), անհայտ վար– պետը ստեղծել է քմահաճ հատակագծա– յին հորինվածքով, հոնիական օրդերով, նրբագեղ էրեքթեոնը (մ. թ. ա. 421–406): Պարթենոնի խիստ արխիաեկտոնիկ քան– դակագործական հարդարանքը զերծ է մանրուքներից, փառաբանում է գեղեցկու– թյունն ու ներդաշնակությունը: Տաճարի արձաններն ու բարձրաքանդակները պատկերում են աստվածների վսեմ ար– ժանապատվությունը, աթենացիների հան– դիսավոր շքերթը, կենտավրոսների դեմ մղվող մարտերը նվիրված են բարբա– րոսության մութ ուժերի դեմ հելլենական բանական ոգու հաղթանակի թեմային: Ազատ հույնի հոգևոր, բարոյական և ֆի– զիկական կատարելությունն ու քաղա– քացիական արիությունը մարմնավոր– վել է Պարթենոնի տաճարի հարդարան– քում և Ֆիդիասի ստեղծագործությունևե– րում: Նույնպիսի հատկանիշներով են օժտված Ալկամենեսի, Կրեսիլասի, Պո– լիկլետոսի քանդակները, Պոլիգնոտեսի որմնանկարները, բազմաթիվ սափորա– նկարներ, թրծակավե արձանիկներ, դրամների ռելիեֆներ: Մ. թ. ա. IV դ. սկզբից (Պելոպոնեսյան պատերազմից հետո), հուն, դեմոկրատիայի ճգնաժամի շրշանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքե– րին, որ ինքնըստինքյան համապոլիսա– յին հետաքրքրություն էր ներկայացնում, այլ մարդու՝ հաճախ առանձին անհատի կենցաղային պահանշների հետ կապված կառույցներին՝ գիմնասիոններին, պա– լեստրաներին, օդեոններին, թատրոննե– րին (որոնցից լավ է պահպանվել Եպի– դավրոսի թատրոնը, մ. թ. ա. 350–338, ճարտ. Պոլիկլետոս Կրտսեր): Հուն, թատ– րոնների հստակ ֆունկցիոնալ կոմպոզի– ցիան հիմք ծառայեց համաշխարհային ճարտ. հանդի սատեսային կառույցների հետագա զարգացման համար: Այս ժամա– նակաշրջանում է առաջացել նաև մեմո– րիալ նշանակության կառույցների միջո– ցով անհատի հավերժացման միտումը (Հաչիկառնասի դամբարանը, մ. թ. ա. մոտ 350, ճարտ. Պիթեաս և Սատիրոս, Լիսիկրատեսի խորեգիական հուշարձա– նը Աթենքում, մ. թ. ա. մոտ 335): Վերելք է ապրել նաև դիմաքանդակը (Դեմետրիոս Ալոպեցցի, մ. թ. ա. V դ. վերջ – IV դ.

ԱԿԻԳԲ): Իրականության հակասություն– ները սուր կերպով են արտահայտվել Սկոպասի ստեղծագործություններում: Պրաքսիաեւեսի արձաններում գերակշռում է հովվերգականությունը, հայեցողակա– նությունը, Լիսիպպոսի մոտ՝ աշխարհի բարդ, դրամատիկ զգացողությունը, Լեո– քարեսի գործերում՝ ակադեմիական հա– վասարակշռվածությունը: Հելլենիստական դարա– շրջանը (մ. թ. ա. IV դ. վերջ– I դ.) բնորոշվում է հուն, մշակույթի, Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության մեջ մըտ– նող, իսկ հետագայում՝ նրա հետևորդնե– րի երկրների ժողովուրդների մշակույթի հետ ակտիվ փոխազդեցությամբ (տես Հեւչենիսաական մշակույթ): Աթենքն այլևս դադարում է գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց, ճա– շակի օրենսդիրներ են դառնում Փոքրա– սիական խոշոր քաղաքները: Այդ շրջա– նում շինարարությունն աննախադեպ թավւ է ստանում, աճում են կանոնավոր հատա– կագծված բազմաթիվ նոր քաղաքներ (Ալեքսանդրիան, Անտիոքը՝ Օրոնտեսի աՓիէւ, Սելևկիան՝ Տիգրիսի աւիին ևն), կառուցվում են վիթխարի շինություն– ներ (Ալեքսանդրիայի վւարոսը), ստեղծ– վում են վեհաշուք ճարտ. անսամբլներ (Պերգամոնի ակրոպոլիսը), հստակորեն սահմանազատվում են բնակելի տների տիպերը՝ համեստ բնակարանից մինչև պալատ, ավանդական ձևի տան հորին– վածքում ներքին բակը վերածվում է սյու– նազարդ պերիտոիլի: Հելլենիստական քանդակագործության կերպարները (Սա– մոթրակյան Նիկեն, Էաոկոոնը) ներթա– փանցված են դարաշրջանի ողբերգական զգացողությամբ: Հելլենիզմի արվեստը աչքի է ընկնում տեղական դպրոցների, ուղղությունների, գեղարվեստա–կերպա– րային խնդիրների բազմազանությամբ: Ծաղկել է դիմաքանդակի ժանրը: Ներդաշ– նակ մարդ–քաղաքացու իդեալի փոխարեն մեծարվել են տիրակալները, ստեղծվել աստվածների վիխթարի կերպարներ (Հե– լիոսի արձանը՝ այսպես կոչված «Հռոդոսիլ կոլոսը»), ուշադրության արժանացել սո– ցիալական տարբեր խավերի ու տարբեր ժողովուրդների ներկայացուցիչները, նը– րանց տարիքային առանձնահատկություն– ները: Հունաստանը Հռոմի կողմից նվաճ– վելուց հետո հելլենիստական արվեստը զարգացել է նվաճողների մշակույթի ոլոր– տում՝ այն հարստացրել իր բազմադար– յան ավանդույթներով, սակայն ավելի ու ավելի կորցնելով ինքնուրույն բնույթը: Երաժշտությունը: Հույների հասարա– կական կյանքում մեծ տեղ էր գրավում երաժշտությունը, որի ուսուցումը պատա– նիների դաստիարակման անհրաժեշտ մասն էր, իսկ երգն ու նվագը մտնում էր մարմնամարզական և գեղարվեստական մրցույթների ծրագրի մեջ: Հին Հ–ում գո– յություն ունեին երգիչների, երաժիշտնե– րի և պարողների հատուկ միավորումներ (կոլեգիաներ): Երաժշտությունը հիմնա– կանում սինկրետիկ էր (բանաստեղծու– թյան, երգի, գործիքային նվագակցու– թյան, պլաստիկայի ամբողջական միաս– նություն), միաձայն, երգչախումբը երգում էր ունիսոն: Պահպանվել են հուն, երաժըշ– տության նոտագրված հատվածներ (Եվրի– պիդեսի «Օրեստես» ողբերգության երա– ժըշտությունից, Ապոլլոնին նվիրված երկու հիմն, թաղման և քնարական երգեր ևն): Սակայն հին հուն, երաժշտության էու– թյան, սկզբունքների մասին կարելի է դատել հիմնականում գրականության, տե– սական տրակտատների և կերպարվեստի երկերի տվյալներով: Հնչյունաշարի հիմ– քում տետրախորդներն էին: Լադը կազմ– վում էր երկու տետրախորդից: Մ. թ. ա. Ill–II հազարամյակին է վերաբերում հնագույն երաժշտական գործիքների (քնար ևն), քնար և ավլոս նվազողների պատկերները (Կրետե կղզի), տավղահար– ների և ֆլեյտահարների արձանիկները (Կիկլադյան կղզիներ): Հոմերոսի պոեմ– ներում հիշատակվում է երաժշտությունը աշխատանքի, կրոնական արարողություն– ների և ժող. տոնախմբությունների ժամա– նակ օգտագործելու մասին: Աստվածների և հերոսների մասին էպիկական երգերի պրոֆեսիոնալ կատարողները եղել են