Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/657

Այս էջը սրբագրված չէ

Բովանդակ ու թյ ու ն 1. Ընդհանուր տեղեկություններ. 657 II. Պետական կարգը t 657 III. Բնությունըt 657 IY. Բնակչությունըt 657 V. Պատմական ակնարկt 657 VI. Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները 660 VII. Տնտեաա–աշխարհագրական ակնարկ t 660 VIII. Զինված ուժերըt 660 IX. Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 660 X. Լուսավորությունը t 661 XI. Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 661 XII. Մամոււը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը . . 662 XIII. Գրականությունըt 662 XIV. ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 662 XV. Երաժշտությունը…. t 663 XVI. Թատրոնը t 663 XII. Կինոն t 664 XVIII. Հայերը Հունաստանում …. 664 I. Ընդհանուր տեղեկություններ Հ. պետություն է Եվրոպայի հարավ– արեելքում: Ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հվ. մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնց բաժին է ընկնում երկրի տարածքի շուրշ 1/5-ը. դրանցից խոշորներն են՝ Կրետեն, Եվբեան (էվ– բեա), Հռոդոսը և Լեսբոսը: Սահմանակից է Ալբանիային, Հարավսլավիային, Բուլ– ղարիային և Թուրքիային: Տարածությունը 131,9 հզ. կմ2 է, բնակչությունը՝ ավելի քան 9 մլն (1978): Մայրաքաղաքը՝ Աթենք: Բաժանված է նոմերի, որոնք միավորվում են պատմա–աշխարհագրական հետևյալ մարզերի մեշ՝ Մեծ Աթենք, Կենտրոնա– կան Հունաստան և Եվբեա կղզի, Պելո– պոնես, Թեսալիա, էպիրոս, Մակեդոնիա, Թրակիա, Եգեյան կղզիներ, Հոնիական կղզիներ, Կրետե կղզի, ինչպես նաև Այոն Օրոս ինքնավար նոմոս: Քարտեզները տես 648–649-րդ էշերի միջև՝ ներդիրում: II. Պետական կարգը Հ. պրեզիդենտական–պառլամենտական հանրապետություն է: Գործող սահմանա– դրությունն ընդունվել է 1975-ին: Պետու– թյան գլուխը պրեզիդենտն է,որն ընտրվում է միապալատ պառլամենտում: Պրեզի– դենտը միջազգային ասպարեզում ներ– կայացնում է պետությունը, հայտարարում պատերազմական վիճակ, ստորագրում խաղաղության և այլ հարցերի վերաբեր– յալ համաձայնագրեր, նշանակում պրե– միեր մինիստրին, իրավունք ունի արձա– կել կառավարությունն ու պառլամենտը, նշանակել պառլամենտի վաղաժամկետ ընտրություններ, վետո դնել պառլամեն– տի ընդունած օրենսդրական ակտերի վրա, առանց պառլամենտի համաձայնու– թյան մտցնել արտակարգ դրություն: III. Բնությունը Հ. չոր մերձարևադարձային գոտում գտնվող լեռնային երկիր է: Ափերը խիստ կտրտված են: Ափագծի երկարությունը (կղզիների հետ) ավելի քան 15 հզ. կՎ է: Կան բնական նավահանգիստներ հանդի– սացող շատ խորշեր ու ծոցեր: Առավել խոշոր թերակղզիներն են Պելոպոնեսը և Քաղկիդիկին: Հ–ին են պատկանում Հյու– սիսային և Հարավային Սպորադներ, Կիկ– լադյան, Կրետե, Հոնիական և այլ կղզի– ներ: Հ–ի տարածքի շուրշ 2/3-ը զբաղեցնում են լեռներն ու սարահարթերը: Գերակըշ– ռում են միշին բարձրության զանգված– ները (1200–1800 it), ամենաբարձր կետը Օլիմպոս լեռն է (2911 U): Ամենամեծ լեռ– նային համակարգը Պինդոսն է (բարձ– րությունը մինչև 2637 t/, Զմոլիկաս լեռ): Հ–ի տարածքը պատկանում է Ալպյան ծալ– քավոր մարզին: Արմ–ում և հվ–ում լեռները երիտասարդ են՝ կազմված առավելապես կրաքարերից և ավազա–կավայիև ապար– ներից, արլ–ում և հս–արլ–ում՝ հնագույն բյուրեղացած ապարներից: Զարգացած են կարստային երևույթները: Եգեյան ծո– վեզերքի երկայնքով ձգվում են մի քանի փոքր հարթավայրեր (Թեսալիայի, Սա– լոնիկի ևն): Օգտակար հանածոներից կան երկաթ, մանգան, քրոմ, նիկել, բազ– մամետաղներ, բոքսիտներ, մարմար, զմռնիտ, գորշ ածուխ: Կլիման մերձարևադարձային միշերկ– րածովյան Է՝ մեղմ, խոնավ ձմեռով և շոգ, չոր ամառով: Հունվարի միշին շեր– մաստիճանը Աթենքում 9°C Է, հուլիսինը՝ 27°C: Լեռների հողմակողմ լանշերին տա– րեկան թափվում են 1200–1400 մմ տե– ղումներ, հարթավայրերում՝ շուրշ 350 iM (80%–ը՝ ձմռանը): Լեռներում (600 ւ/-ից բարձր) և երկրի հս–ում կլիման խստա– շունչ Է, ձմռանը շերաստիճանները 0օՇ–ից ցածր են: Ներքին ջրերը: Գետերը կարճ են, լեռնային: Առավել նշանակալի են՝ Վար– դարը, Մարիցան, Ստրիմոնը (Ստրումա), Նեստոսը (Մեստա), որոնց միայն ստորին հոսանքներն են Հ–ի տարածքում: Կան շատ լճեր (Տրիխոնիս, Վեգորիտիս, Պրես– պա ևև) և հանքային աղբյուրներ: Հողերը, բուսականությունը և կենդա– նական աշխարհը: Ափամերձ և ցա՜ծրա– լեռնային շրշաններում տիրապետում են չոր անտառների և թփուտների դարչնա– գույն ու մուգ դարչնագույն, ավելի բարձր՝ լեռնաանտառային գորշ հողերը: Մի շարք շրշաններում հողերը ենթարկվել են Էրո– զիայի: Բուսականությունը ներկայացված է թփային մացառուտների (մաքվիս, շիբլյակ, ֆրիգանա), 1000–1700 մ բարձ– րության վրա՝ լայնատերև անտառների (հաճարենի, կաղնի, շագանակենի), ավե– լի բարձր (մինչև 2000 է/, Օլիմպոսում՝ մինչև 2200 Ա)ճ փշատերև աևտառների (եղևնի, սոճի), ապա՝ լեռնային մարգա– գետինների ֆորմացիաներով: Երկրի տա– րածքի շուրշ 15% –ը անտառածածկ Է: Գի– շատիչ կենդանիներից հանդիպում է շնա– գայլ, աղվես, վայրի անտառակաաու: Էնդեմիկ են քարայծը, մոխրագույն համս– տերը, առափնյա շրերում՝ վանակ ան– փոկը: Կան շատ օձեր, մողեսներ, կրիա– ներ: IV. Բնակչությունը Մոտ 95%-ը հույներ են (1978): Ապ– րում են նաև ալբանացիներ, արոմուններ (կամ վլախներ), թուրքեր, հրեաներ, գըն– չուներ, բուլղարներ, հայեր: Պաշտոնա– կան լեզուն հունարենն Է, գերակշռող կրոնը՝ ուղղափառ քրիստոնեությունը, տոմարը՝ գրիգորյան: Առավել խիտ են բնակեցված առափնյա հարթավայրերը՝ 1 կմ2 վրա 120 մարդ, ներքին լեռնային շրշաններում՝ 10 մարդուց պակաս: Քա– ղաքային բնակչությունը 57% Է: Քաղաքա– բնակների մի մասը զբաղված է գյուղա– տնտեսության մեշ: խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան: V. Պատմական ակնարկ ժամանակակից Հ–ի պատմությունը ըս– կըսվում է 1453-ից, երբ թուրքերը զավթել են Կոսաանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը: Հ–ի պատմությունը, մինչև Բյուզանդիայի առաշանալը, տես Հունաս– տան Հին հոդվածում: XVII–XVIII դդ. ընթացքում Հ. ընկել է թուրք, լծի տակ: Թուրքերը, որոնք հասարակական տնտե– սական զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա Էին, կասեցրել են Հ–ի հասարակական, քաղ., տնտ. զարգացու– մը: Թուրքերի վարած տնտ. քաղաքակա– նության հետևանքով Հ–ում լայնորեն տա– րածվել է բնատնտեսությունը, բնակչու– թյունն ընկել ծանր հարկերի տակ: Թուրք, բռնություններից Փրկվելու համար հույ– ների մի մասը տարագրվել է Իտալիա, Ռուսաստան, Ավստրիա և այլ երկրներ: Հ–ում վարչական միավորների գլուխ կանգնած էին թուրք աստիճանավորները: Տեղական ինքնավարությունը գտնվում Էր հույն խոշոր հողատերերի (դիմոգերոնտ– ներ կամ կոձաբասևեր և պրոեստներ) ձեռքին: Ձգտելով հույն ուղղաՓառ եկե– ղեցին օգտագործել իրենց նպատակների համար, թուրքերը ընդլայնել են նրա իրա– վունքները: Հուն, հասարակության ար– տոնյալ խավին էին պատկանում նաև հարուստ և երևելի հույները՝ ֆանարիոտ– ները, որոնք XVIII դ. կեսից զգալի դեր են խաղացել Օսմանյան կայսրության կենտրոնական վարչական ապարատում: Հույն ժողովուրդը համառորեն պայքա– րել է թուրք, լծի դեմ: Հայտնի են լեռները փախած գյուղացիների՝ կլեֆտների, պար– տիզանական շոկատների կռիվները (չկա– րողանալով հաղթել կլեֆտներին, թուրք, իշխանությունները որոշ արտոնություն– ներ են տվել նրանց): Բազմիցս բռնկել են հակաթուրքական ապստամբություններ [1463–79-ին և 1770-ին՝ Պելոպոնեսում, 1571-ին՝ մայրցամաքային Հ–ում, Մակե– դոնիայում, Եգեյան ծովի կղզիներում, 1611-ին՝ Դիոնիսիոս Փիլիսոփայի ապըս– տամբությունը ևն]: XVIII դ. 2-րդ կեսին Հ–ում զարգացել Է արհեստավորական արտադրությունը, ընդլայնվել են ապրանք ա–դրամական հարաբերությունները: Հ–ի առանձին շըր– շաններ կապ են հաստատել եվրոպական շուկաների հետ: Բալկանյան թերակղզու առևտրական խոշոր կենտրոն է դարձել Մալոնիկը: Զարգացել է հուն, նավագնա– ցությունը, որի առաշընթացին նպաստել է 1774-ի Քյուչուկ–Կայնարշիի պայմանա– գիրը, որը հուն, նավերին հնարավորու– թյուն էր տալիս լողալու ռոա. դրոշի ներքո: Հույների ձեռքն է անցել ռուս, սևծովյան առևտրի զգալի մասը: Առևտրի շնորհիվ տնտեսապես զարգացել են նաև Հ–ից դուրս գտնվող հուն, համայնքները: Ֆրանս, մեծ հեղափոխության ազդեցու– թյան տակ հույն հեղաՓոխական դեմոկ– րատ Ռիգաս Վելեստինլիսը սահմանա– դրություն է գրել Հ–ի և բալկանյան մյուս