երկրների համար: 1798–99-ին Ռուսաս– տանի օգնությամբ ֆրանսիացիներից ազատագրվել են Հոնիական կղզիները, և այնտեղ ստեղծվել է Ցոթ միացյալ կղզի– ների հանրապետությունը: Հուն, ինքնա– վար այս պետությունը, որը գտնվում էր Ռուսաստանի հովանավորության ներքո, դարձել է Հ–ի ազգային կենտրոնը: XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին, դասակարգային հակամարտությունների պայմաններում, Հ–ում ձևավորվեց ազգային շարժումը: Լոնդոնի, Փարիզի, վիեննայի հուն, գաղ– թավայրերի առաջավոր ներկայացուցիչ– ները հրապարակեցին հուն. թերթեր, ստեղծեցին ազգային կազմակերպություն– ներ: 1814-ին Օդեսայում ստեղծվեց «Ֆի– լիկի հետերիա» («Բարեկամական ընկե– րություն») գաղտնի հեղափոխական կազ– մակերպությունը, որը ձեռնամուխ եղավ թուրք, լծի դեմ ապստամբության նախա– պատրաստմանը: 1820-ին կազմակերպու– թյան ղեկավար դարձավ հույն արիստո– կրատ, ռուս, ծառայության գեն. Ալեք– սանդրոս Իպսիլանտիսը: 1821-ի փետրվա– րին (մարտ) Մոլդովայում Իպսիլանտիսի բարձրացրած ապստամբությունը ազդակ հանդիսացավ Հ–ում ազգային–ազատագը– րական ապստամբության, որը վերաճեց ազատագրական հեղաՓոխության (տես Հունական ազգային–ազատագրական հե– ղափոխություն 1821– 1829): 1829-ի Ադրիա– նուպոլսի պայմանագրով (տես Աղրիանու– պոշսի հաշտության պայմանագիր 1829) նախատեսվեց Հ–ին տալ ինքնավարու– թյուն՝ սուլթանին ամենամյա հարկ տա– լու պայմանով: Հ–ի սահմանը հաստատ– վեց Արտա ծոցից մինչև Վոլոս ծոցը՝ նե– րառյալ Կիկլադյան կղզիները: 1830-ի փետր. 3-ին երեք տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) Լոն– դոնի կոնֆերանսի որոշմամբ Հ. պաշտո– նապես հռչակվեց անկախ պետություն: Սակայն Հ–ի կազմի մեջ չմտան հուն, հո– ղեր էպիրոսը, Թեսալիան, Կրետե, Սամոս կղզիները և հունաբնակ այլ տարածքներ: Հօգուտ Թուրքիայի վերցվեցին Ակարնա– նիան և էտոլիայի մի մասը (ետ են գնվել 1832-ին): Լոնդոնի կոնֆերանսը Հ–ին պարտադրեց կառավարման միապետա– կան ձև: 1831-ին Հ–ի պրեզիդենտ Կապո– դիստրիասի դավադրական սպանությու– նից հետո Հ–ի թագավոր դարձավ բավա– րական արքայազն Օթոնը (Օթոն I, 1832– 1862): Հ. մտցվեցին բավարական զորքեր, հուև. ազգային բուրժուազիան դուրս մըղ– վեց երկրի կառավարումից: Հ–ում կապիտալիզմը դանդաղ էր զար– գանում: Հ. ֆինանսական կախման մեջ էր եվրոպական երկրներից (անգլ. փո– խառություններ 1824, 1825 և 1832-իև), չուներ հումքի սեփական բազա, չէր լուծ– ված ագրարային հարցը: 1834, 1836 և 1838-ին մի շարք մարզերում տեղի ունե– ցան գյուղացիական խոշոր ապստամբու– թյուններ, որոնք ճնշվեցին: 1843-ի սեպտ. 1Հ–ին ապստամբություն բռնկեց Աթենքի զորամասերում: Օթոն I ստիպված էր արձակել բավարական զորքերը, հրավի– րել Ազգային ժողով, որն ընդունեց սահ– մանադրություն: 1853–56-ի Ղրիմի կամ Արևեսան պատերազմի ժամանակ Հ–ում շարժում ծավալվեց Թեսալիան, էպիրոսը և հուն, մյուս հողերը, որոնք մնացել էին Թուրքիայի լծի տակ, Հ–ին միավորե– լու համար: 1854-ին հուն, զորքերը գրա– վեցին էպիրոսը, մտան Թեսալիա, սա– կայն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջամտությունը՝ հօգուտ Թուրքիայի, ձա– խողեց հուն, հողերի վերամիավորումը: Տնտ. քայքայվածությունը, ծանր հարկե– րը, դեմոկրատական ազատությունների բացակայությունը, օտարերկրացիների բռնությունը 1862-ի փետրվարին առաջ բերեցին բուրժ. հեղափոխություն: Ապըս– տամբությունն ընդգրկեց Նավպլիոնը, Ար– գոսը, Տրիպոլիսը և այլ քաղաքներ, աշ– նանը՝ ամբողջ Ակարնանիան: Հոկտ. 22-ին ապստամբեց Աթենքի կայազորը: Հոկտ. 23-ին ստեղծվեց ժամանակավոր կառա– վարություն, որը գահընկեց հայտարարեց Օթոն I-ին, հրավիրեց Ազգային ժողով՝ նոր սահմանադրություն մշակելու և թա– գավոր ընտրելու համար: Մեծ Բրիտա– նիան, խոստանալով հանձնել Հոնիական կղզիները (1815-ից գտնվում էին Անգլիա– յի հովանավորության տակ), հուն, գահի թեկնածու պարտադրեց դանիական ար– քայազն Վիլհելմ Գեորգ Գլյուքսբուրգին (Գեորգիոս I, 1863– 1917): 1864-ին ընդուն– վեց նոր սահմանադրություն: Նույն թվա– կանին Հ–ին վերադարձվեցին Հոնիական կղզիները: 1881-ին Կ. Պոլսում կնքվեց համաձայնագիր Թեսալիայի մի մասը և էպիրոսի Արտա շրջանը (ընդհանուր տա– րածությունը՝ 13,2 հգ.կմ2) Հ–ին վերադարձ– նելու վերաբերյալ: Մինչև XX դ. սկիզբը Հ–ում իշխանության գլուխ փոփոխակի կանգնած էին հուն, բուրժուազիայի քաղ. երկու խմբավորումների՝ առաջադիմա– կանների և ազգայնականների ներկայա– ցուցիչները: Առաջադիմական կուսակցու– թյունը (հիմնվել է XIX դ. 80-ական թթ.) արտահայտում էր խոշոր առևտրական և կազմավորվող արդ. բուրժուազիայի (որը կապված էր անգլ. կապիտալի հետ) շա– հերը: Ազգայնականները ձգտում էին իրա– կանացնել բուրժուազիայի այն մասի պա– հանջները, որը հանդես էր գալիս օտար– երկրյա բռնատիրության վերացման, Հ–ի հետ հուն, բոլոր հողերի վերամիավոր– ման օգտին: 1874–95-ի ընթացքում կոն– ցեսիաներ տրամադրվեցին Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Փոխառու– թյուններ վերցնելով նրանցից, որի հետե– վանքով, մի կողմից, նկատվում էր ար– դյունաբերության և շինարարության որոշ աճ (1893-ին բացվեց Կորնթոսի ջրանցքը), մյուս կողմից, Հ. ընկնում էր տնտ., քաղ. և ֆինանսական կախվածության մեջ եվրոպական երկրներից: Կրետեում հա– կաթուրքական բազմաթիվ ապստամբու– թյուններից մեկը (1896) հանգեցրեց 1897-ի հույն–թուրքական պատերազմին (տես Հույն–թուրքական պատերազմներ 1897, 1919–22): 1898-ին ստեղծվեց Միջազգա– յին ֆինանսական հանձնաժողով (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ավստրո–Հունգարիա, Գերմանիա, Իտա– լիա), որը հսկելու էր Հ–ի եկամուտները և ծախսերը: XIX դ. վերջին–-XX դ. սկզբին արա– գացան կապիտալիզմի զարգացման տեմ– պերը: Աճեց պրոլետարիատի թիվը, առա– ջացան արհմիություններ: Օտարերկրյա տերություններից ֆինանսական կախու– մը առաջացրեց ազգային բուրժուազիայի դժգոհությունը: 1908-ին ընդդիմադիր բուր– ժուազիայի հետ կապված մի խումբ սպա ներ ստեղծեցին «Զինվորական լիգա», որը գլխավորեց 1909-ի Աթենքի ապստամբու– թյունը: Իշխանության գլուխ անցավ լի– բերալ կուսակցության (ԼԿ, հիմնվել է 1910-ին) հիմնադիր Վենիզելոսը: Նա անց– կացրեց հարկային, ագրարային, վար– չական ռեֆորմներ, մասնակցեց 1912-ին Բալկանյան դաշինքի ստեղծմանը: Բալ– կանյան պատերազմների հետևանքով (տես Բա չկան յան պատերազմներ 1912– 1913) Հ–ին վերադարձվեցին Եգեյան Մա– կեդոնիան՝ Մալոնիկով, Արևմտյաև Թրա– կիան, էպիրոսը, Կրետեն: Առաջին հա– մաշխարհային պատերազմի (1914–18) սկզբին Հ. գրավեց չեզոք դիրք, որը նպաս– տեց հուն, առևտրական բուրժուազիայի հարստացմանը: 1917-ի հունիսի 29-ին Հ. մտավ պատերազմի մեջ Անտանտի կող– մում: Պատերազմը առաջ բերեց տնտ. քայ– քայում, ֆինանսական ճգնաժամ, սով: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության ազդեցությամբ Հ–ում ուժե– ղացավ հեղափոխական պայքարը: 1918-ի հոկտեմբերին ստեղծվեց Հ–ի Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիան, նոյեմբե– րին՝ Հ–ի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ՀՄԲԿ), որը 1920-ին մտավ Կոմինտերնի մեջ և սկսեց կոչվել ՀՍԲԿ (կոմունիստական): Դեռևս առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին Անգլիան Վենիզե– լոսին խոստացել էր պատերազմին մաս– նակցելու համար Հ–ին տալ հին հուն, քաղաք Սմյուռնան (Զմյուռնիա, Իզմիր): 1919-ի մայիսի 15-ին հուն, զորքերը «Չոր– սի խորհրդի» (Սեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա) թույլտվությամբ գրա– վեցին Իզմիրը: 1920-ին Հ–ի և Թուրքիայի միջև պատերազմ սկսվեց: Թուրքիան, ստանալով օտարերկրյա տերությունների քաղ. և նյութական օգնությունը, պարտու– թյան մատնեց հուն, բանակը, 1922-ի սեպտ. 9-ին գրավեց Իզմիրը: Պատերազմն ավարտվեց Լոզանի պայմանագրով (տես Լոզանի կոնֆերանս 1922–23): Հ–ի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայ– նությամբ (բնակչության փոխանակման վերաբերյալ) Հ. եկան 1,5 մլն գաղթական– ներ: 1923-ի դեկտեմբերի ընտրություննե– րում մեծամասնություն ստացան Հ. հան– րապետություն հռչակելու կողմնակիցնե– րը: Թագավոր Գեորգիոս II (1922–23, 1935–41, 1946–47) հեռացավ երկրից: 1924-ի մարտի 8-ին Հ–ի և ՄՍՀՄ–ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարա– բերություններ: 1924-ի մարտի 25-ին Սահ– մանադիր ազգային ժողովը Հ. հռչակեց հանրապետություն: 1924-ին ՀՍԲԿ (կո– մունիստական) վերանվանվեց Հունաս– տանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ): 1926-ի ընտրություններում հաղ– թանակ տարավ ԼԿ: 1928-ին կառավարու– թյան ղեկավար դարձավ Վենիզելոսը: Երկրում վերականգնվեցին դեմոկրատա– կան որոշ ազատություններ: 1929–33-ի համաշխարհային տնտ. ճգնաժամը ծաևր անդրադարձավ Հ–ի տնտեսության վրա: 1932-ի նոյեմբերին իշխանության գլուխ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/658
Այս էջը սրբագրված չէ