անցավ ժող. կուսակցության (ԺԿ, հիմն. 1915-ին) ղեկավար Պ. Ցալդարիսը: 1934-ին Հ. մաավ Բալկանյան անաանաի (տես Անւոանւո բաչկանյաԱ) մեշ: 1934-ին ՀԿԿ նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգային ճակատ (Աճ.), որի մեջ մտան ՀԿԿ, ձախ արհմիությունները, սոցիալիստական խմբեր, ագրարային կուսակցությունը: 1936-ի օգոստոսին գեն. Ի. Մետաքսասը ֆաշիստական հեղաշրշում կատարեց, ար– գելեց բոլոր կուսակցությունները: Ար– տաքին քաղաքականության ասպարեզում Մետաքսասը կողմնորոշվեց դեպի Գեր– մանիան: Երկրորդ համաշխարհային պա– տերազմի (1939–45) սկզբին հուն, կա– ռավարությունը հայտարարեց իր չեզոքու– թյան մասին: 1940-ի հոկտ. 28-ին Իտալիան վերշնագիր ներկայացրեց Հ–ին, որով պա– հանշեց իտալ. զորքերի ազատ մուտք հուն, տերիտորիա և մի շարք կարեոր ռազ– մավարական շրշանների ու ծովային բա– զաների զիշում: Հ. մերժեց վերշնագիրը. Իտալ. զորքերը ներխուժեցին Հ.: ՝Նոյեմբ. 14-ին հուն բանակը կանգնեցրեց հարձա– կումը և Հ–ից վտարեց զավթիչներին: 1941-ի ապրիլի 6-ին Հ. ներխուժեցին գերմ. զորքերը: Չնայած հուն, բանակի հերոսական դիմադրությանը, հունիսին գերմ. զորքերը զավթեցին Հ.: Գեորգիոս II և կառավարությունը ապաստանեցին Եգիպտոսում: Հույն ժողովուրդը ՀԿԿ ղե– կավարությամբ ծավալեց պարտիզանա– կան պայքար: 1941-ի մայիսի 28-ին ստեղծ– վեց Դիմադրության շարժման առաշին կազմակերպությունը՝ «Ազգային համե– րաշխությունը»: 1941-ի սեպտ. 27-ին ՀԿԿ նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգային– ազատագրական ճակատ (EAM, ԷԱՄ), որը միավորեց հայրենասիրական բոլոր ուժերը: Դեկտեմբերին պարտիզանական շոկատները միավորվեցին հուն, ազգային– ազատագրական բանակի (EAAZ, ԷԼԱՍ) մեշ, որը մինչև 1943-ի աշունը ազատա– գրեց Հ–ի մոտ 1/3-ը: Ազատագրված շըր– շաններում դրվեցին ժողովրդա–դեմոկրա– տական իշխանության հիմքերը: Առաջա– ցան Ժող. խորհուրդներ, ընտրովի դատա– րաններ ևն: 1944-ի մարտի 10-ին ստեղծ– վեց Ազգային–ազատագրության քաղ. կո– միտե (IIEEA, ՊԷԷԱ), որը ըստ էության, ժամանակավոր դեմոկրատական կառա– վարություն էր: 1944-ի ապրիլի 27-ին ՊԷԷԱ–ն անցկացրեց Հ–ի Ազգային ժողո– վի ընտրություններ: 1944-ի հոկտեմբերին ԷԼԱՍ–ը լրիվ ազատագրեց Հ–ի տարածքը: Պատերազմի ժամանակ հույն ժողովուրդը տվեց 400 հզ–ից ավելի զոհ: 1944-ի հոկտ. 4-ին Հ. գերմանացիներից ազատագրե– լու պատրվակով երկիր մտան անգլ. զոր– քերը: 1945-ին հուն, հետադիմականները և անգլ. ինտերվենտները քաղաքացիա– կան պատերազմ սանձազերծեցին Հ–ում: 1946-ին Հ. վերադարձավ Գեորգիոս II: 1946-ի հոկտեմբերին դեմոկրատական կազմակերպությունները ինքնապաշտ– պանության նպատակով ստեղծեցին Հ–ի դեմոկրատական բանակը, որը 1946– 1949-ին կռվեց հուն, հետադիմության, ամեր. և անգլ. իմպերիալիստների դեմ: 1949-ի սեպտեմբերին դեմոկրատական բանակը դադարեցրեց դիմադրությունը: ԱՄՆ–ը Հ–ին պարտադրեց <Տբոսէենի դոկարինան> (1947) և <Մարշւաի ւցւա– նը> (1948), որով ուժեղացավ կախումը ԱՄՆ–ից: 1952-ին Հ. դարձավ ՆԱՏՕ–ի ան– դամ: 1952-ին իշխանության գլուխ անցավ հուն, հավաք (ՀՀ, հիմնվել է 1951-ին) կուսակցությունը՝ մարշալ Ա. Պապագոսի գլխավորությամբ: Այդ կուսակցությունը, ապա նրա հիմքի վրա առաշացած (1956) ազգային արմատական միություն (ԱԱՄ) կուսակցությունը, Կ. Կարամակիսի գըլ– խավորությամբ, շարունակեցին դեմոկրա– տական ուժերի ճնշումը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում կողմ– նորոշվեցին դեպի ԱՄՆ: 1953-ին Հ–ում հիմնվեցին ամերիկյան ռազմ, բազաներ: 1963-ին իշխանության գլուխ անցավ կենտրոնի միություն (ԿՄ, հիմնվել է 1961-ին) կուսակցությունը՝ Գ. Պապանդ– րեուի գլխավորությամբ: Նոր կառավա– րությունը հռչակեց «քաղ., տնտ. և սո– ցիալական դեմոկրատիայի» ծրագիր, իսկ արտաքին քաղաքականության ասպարե– զում՝ կապերի ամրապնդում ՆԱՏՕ–ի եր– կըրների, միաժամանակ բարեկամական հարաբերությունների հաստատում սո– ցիալիստական երկրների հետ: Արքունի– քի ճնշմամբ 1965-ին Պապանդրեուի կա– ռավարությունը հրաժարական տվեց: ԿՄ–ի աշ թևը Ս. Ստեֆանոպուլոսի գլխա– վորությամբ 1965-ի սեպտեմբերին կազ– մեց կառավարություն: Ուժեղացան տեռո– րիստական կազմակերպությունները: 1967-ի ապրիլի 21-ին հետադեմ զինվորա– կանությունը պետ. հեղաշրշում կատարեց և հաստատեց ււազմաբռնապետական վար– չակարգ: Գլխավոր հարվածը հասցվեց ՀԿԿ–ին: Վերացվեց սահմանադրությու– նը, արգելվեցին դեմոկրատական բոլոր կազմակերպությունները: Հուն, օլիգար– խիան 1967-ի դեկտ. 13-ին կազմակերպած հակահեղաշրշմամբ, որը ղեկավարում էր Կոնստանտին II (թագավոր՝ 1964-ից), փորձեց իշխանությունը հանձնել աշ կու– սակցություններին: Սակայն փորձը ձա– խողվեց. թագավորը փախավ Իտալիա: Պրեմիեր մինիստր գնդապետ Գ. Պապա– դոպուլոսի կառավարությունը մշակեց զին– վորական բռնապետությունը հիմնավո– րող սահմանադրություն: Հակաբռնապե– աական ուժերը հիմնեցին պայքարի հայ– րենասիրական կազմակերպություններ, որոնցից խոշորագույնը Հայրենասիրա– կան հակաբռնապետական ճակատն էր (ՀՀՃ): 1973-ի հունիսին զինվորական վարչակարգը միապետությունը հայտա– րարեց տապալված, իսկ Հ.՝ պրեզիդեն– տական հանրապետություն: Պրեզիդենտ դարձավ Գ. Պապադոպուլոսը: 1973-ի նո– յեմբերին տեղի ունեցած զինվորական նոր հեղաշրշմամբ պրեզիդենտ դարձավ գեն. Գիզիկիսը, պրեմիեր մինիստր՝ Ա. Անդրու– §ոպուլոսը: 1974-ին սրվեցին հույն–թուր– քական հարաբերությունները՝ Եգեյան ծո– վի հս. մասում հայտնաբերված նավթի հանքավայրերի պատկանելության հարցի շուրշ: 1974-ի հուլիսին զինվորական վար– չակարգը հեռացավ իշխանությունից, իշ– խանության գլուխ անցավ Կ. Կարամանլի– սի կառավարությունը, որը իրագործեց դե– մոկրատական մի շարք վերափոխումներ, ազատեց բոլոր քաղ. բանտարկյալներին, լեգալացրեց 1947-ից ընդհատակում գտնը– վող ՀԿԿ և դեմոկրատական մյուս կազ– մակ երպ ությունները: 1974-ի օգոստ. 14-ին Կարամանլիսի կառավարությունը հայտարարեց ՆԱՏՕ–ի ռազմ, կազմակերպությունից Հ–ի դուրս գալու մասին: 1980-ի մայիսին Կ. Կարամանլիսը ըն– տրվեց պրեզիդենտ: Պրեմիերմիևիստր դարձավ Գ. Ռալլիսը: 1980-ի հոկտեմբե– րին Հ. վերադարձավ ՆԱՏՕ–ի ռազմ, կազ– մակերպություն: VI. Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները «Նոր դեմոկրատի ա», աշ բուր– ժուակաև կուսակցություն է, ստեղծվել է 1974-ին՝ «Ազգային արմատական միու– թյան» հիման վրա: «Դեմոկրատա– կան կենտրոնի միություն», լիբերալ բուրժուազիայի կուսակցությունն է, ստեղծվել է 1974-ին՝ «Կենտրոնի միու– թյան» հիման վրա: «Ազգային խըմ– բ ա վ ո ր ու մ», ստեղծվել է 1977-ին, ծայրահեղ հետադիմականների կուսակ– ցությունն է: «Հ ա մ ա հ ու ն ա ս տ ա ն– յան սոցիալիստական շար– ժ ու մ», ձախ ցենտրիստական կուսակ– ցություն է, հիմնվել է 1974-ին: «Միաս– նական դեմոկրատական ձախ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն» (ՄԴԶԿ), ստեղծ– վել է 1951-ին: Հունաստանի կո– մուն ի ս տ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու– թ յ ու ն (ՀԿԿ), հիմնվել է 1918-ին, 1947– 1974-ին՝ գործել ընդհատակում: ճյուղային և ռեգիոնալ արհմիութենա– կան կազմակերպությունների մեծ մասը մտնում են Հունաստանի աշխա– տանքի համընդհանուր կոն– ֆեդերացիայի (ՀԱՀԿ) մեշ: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Հ. ինդուստրիալ–ագրարային երկիր է, որի էկոնոմիկան զգալիորեն կախման մեշ է օտարերկրյա կապիտալից: 1960-ական թթ. սկզբից էկոնոմիկայում կառուցվածքային էական տեղաշարժեր են կատարվում, որոնք արտահայտվում են արդյունաբերության, հատկապես ծանր արդյունաբերության առավել արագ զար– գացմամբ: Արդյունաբերությունը: Բնորոշ առանձ– նահատկությունը մեծ կախվածությունն է հումքային և վառելիքա–էներգետիկական ռեսուրսների արտաքին աղբյուրներից: Արդյունաբերության և շինարարության մեշ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության շուրշ 29% –ը (1978): Արդյու– նաբերության հիմնական ճյուղերն են՝ սննդի (գինի, ձեթ, շաքար և ծխախոտ), տեքստիլ (բամբակյա, բրդյա, արհեստա– կան մանրաթելի գործվածքներ, գորգեր), քիմ. (սինթետիկ նյութեր, հանքային պա– րարտանյութեր) և հանք արդյունահանող արդյունաբերությունը: Արդյունահանում են գորշ ածուխ (լիգնիտ), բոքսիտներ, մագնեզիտ, երկաթի հանքաքար, ասբեստ, պիրիտ, քրոմիտներ, մանգան, նիկել, զմռնիտ, որոնց զգալի մասն արտահան– վում է հանքաքարի կամ կոնցենտրատի վիճակում: էլեկտրակայանների սահման– ված հզորությունը կազմում է 4867 հզ. կվա (1978): Արտադրվող էլեկտրաէներգիայի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/659
Այս էջը սրբագրված չէ