կերացնել որպես ներդրված մագնիսական իոնների ցանցերից (ենթացանցերից) կազմված համակարգ: Ենթացանցի հանգույցներում գտնվում են միմյանց զուգահեռ մագնիսական մոմենտներ, և երբ արտաքին դաշտ չի լինում, առանձին ենթացանցերի համազոր մագնիսական մոմենտները լրիվ համակշռում են միմյանց: Մագնիսական մոմենտների դասավորությունը բյուրեղային առանցքների նկատմամբ պայմանավորված է մագնիսական անիզոտրոպության ուժերով: Հ–յան կառուցվածքը կարելի է հետազոտել նեյտրոնների դիֆրակցիայի միջոցով: Հ–յան հետ կապված՝ հայտնաբերվել են նոր տեսակի մագնիսական կառուցվածքներ (թույլ ֆեռոմագնիսականություն, պարուրաձև կառուցվածքներ), նոր երևույթներ (պիեզոմագնիսականություն, մագնիսաէլեկտրական էֆեկտ): Գործնականում առայժմ կիրառվում են միայն հակաֆեռոմագնիսի բարձրահաճախային հատկությունները (տես Հակաֆեռոմագնիսական. ռեզոնանս):
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ, քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ դատարան ներկայացրած պատասխանողի ինքնուրույն պահանջը: Տ. հ. քննարկվում է հայցի հետ և համարվում է հիմնական հայցից պաշտպանվելու միջոց: Հ. հ. նպատակ ունի՝ 1. կատարել հաշվակցում սկզբնական հայցի հետ (օրինակ, գույքին պատճառած վնասի համար հայցվորի պահանջի դիմաց պատասխանողը պահանջում է վճարման ժամկետը լրացած իր պարտքը), 2. մերժել հայցը (օրինակ, մայրը երեխայի համար ապրուստի միջոց է պահանջում, իսկ հայրը ժխտում է իր հայրությունը), 3. կատարել վեճի համատեղ քննարկում՝ հաշվի առնելով սկզբնական և Հ. հ-ի միջև փոխադարձ կապը (օրինակ, հայցվորը պահանջում է իր սեփականությունը, իսկ պատասխանողը՝ նրա պահպանման ծախսերը): Հ. հ–ով դատարան դիմելու որոշակի ժամկետ է սահմանված: ժամկետի խախտմամբ հանձնված դիմումը դատարանն ընդունում է իր հայեցողությամբ (ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ 130, 131):
ՀԱԿԻՆԹ (Hyacinthus), շուշանազգիների ընտանիքի կոճղեզավոր բազմամյա բույն սերի ցեղ: Տերևները արմատամերձ են, նշտարաձև, հյութալի, Փայլուն կանաչ գույնի: Ծաղիկները զանգակաձև են, պարզ կամ լիաթերթ, հասկանման ծաղկաբույլում հավաքված: Ամենատարածվածը արևելյան Հ. է (H. orientalis), որի հայրենիքը Փոքր Ասիան է: Վայրի տեսակների ծաղիկները կապույտ են, մշակովի սորտերինը՝ սպիտակ, դեղին, կարմիր, հաճելի բուրմունքով և ավելի խոշոր: Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին: Բազմացվում է սոխուկներով, հազվադեպ՝ սերմերով:
ՀԱԿԿՈ, գյուղ հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս– արևմուտք: Տավարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, գերեզմանոց:
ՀՍԿՄԱՆ ՇՐՋԱՆ, տես Երկնային կոորդինատների համակարգեր:
ՀԱԿՈԲ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դ. հայ ճարտարապետ: Ըստ մուտքի շինարարական արձանագրության, 1695-ին կառուցել է Հին Կունեն գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանի Կիրանց գյուղից արմ.): Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:
ՀԱԿՈԲ I (James) (1566–1625), Անգլիայի թագավոր 1603-ից (1567-ից շոտլանդական թագավոր՝ Տ .VI անվամբ): Ստյուարտների դինաստիայից: Շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի որդին: Գահ է բարձրացել Եղիսաբեթ Թյուդորի մահից հետո: Վարել է բացարձակապետական քաղաքականություն (նրա հայացքներն արտացոլված են «Ազատ միապետությունների ճշմարիտ օրենքը» տրակտատում, 1598): Կրոնական անհանդուրժողություն է ցուցաբերել պուրիտանոէթյան նկատմամբ, մտցրել նոր հարկեր ու պարտադիր փոխառություններ, անկանոն հրավիրել պառլամենտները: Մերձեցել է Անգլիայի ծովային և գաղութային առևտրի գլխավոր մրցակից կաթոլիկական Իսպանիայի հետ: Հ. I-ի քաղաքականությունն ավելի է սրել հակասությունները զարգացող բուրժուազիայի ու նոր ազնվականության և բացարձակապետության միջև: Կ. Մարքսը Հ. I-ի կառավարման ժամանակաշրջանը բնութագրել է որպես XVII դ. Անգլիական բուրժ. հեղափոխության «նախաբան»:
ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՏԵՑԻ, Տարսոնացի, Սսեցի (1200-ական թթ.-12.2.1286, Հռոմկլա), Հայոց կաթողիկոս 1268-ից: հայտնի էր որպես գիտնական ու հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ, եղել է Մեծքարի վարդապետանոցի առաջնորդ, ապա՝ Կոստանդին Ա Բարձրբերդցու գործակիցը, օգնականն ու տեղապահը: Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ. սկզբին և 1254-ին Նիկիայում քաղաքական–միաբանական հաջող բանակցություններ է վարել հուն, պատրիարքներ Գերմանոս II-ի ու Մանվելի և Հովհաննես Վադակես կայսեր հետ: Մասնակցել է 1243-ի և 1248-ի Սսի ժոդովսերին: Կաթողիկոս է ընտրվել և օծվել (12.2.1268) Մսիսում (Մամեստիա): Որպես նվիրյալ հայադավան՝ շարունակել է Կոստանդին Ա Բարձրբերդցու քաղաքականությունը : Օծել և եռանդորեն ՓւԸծաԿ9եւ է ԿԻւԻԿԻաւԻ Հայոց թագավոր Լևոն Գ–ին՝ հաշա հարաբերություններ պահպանել հարևան իշխանությունների հետ, նպաստել հայեգիպտական հաշտության կնքմանը (1282) ևն: Թաղվել է Տռոմկլայում: Պահպանվել է Տ. Ա Կ–ու «Երգեցեք որդիք* շարականը: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
ՀԱԿՈԲ Բ ԱՆԱՎԱՐձէՏԻ, Տարսոնացի, Ասեցի (1280-ական թթ., Տարսոն 1359, Աիս), Տայոց կաթողիկոս 1327–41-ին և 1355–59-ին; Գրիգոր Է Անավարզեցու քրոջ որդին; Աովորել է Ասի կաթողիկոսարանում, եղել հայրապետանոցի, ապա՝ Կապանի (Կիլիկիայում) եպիսկոպոս, Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոս: Կաթողիկոս է ընտրվել Կոստանդին Դ Լամբրոնացու մահից (1326) հետո և օծվել 1327-ի սկզբին: Գահակալման առաջին տարիներին եղել է լատինամետ՝ հույս ունենալով Տռոմի պապերի աջակցությամբ ստանալու եվրոպական երկրների օգնությունը՝ ընդդեմ եգիպտ. սուլթանների և շրջակա մահմեդական իշխանությունների հարձակումների: Աակայն, հիսաթափվելով պապերի սնամեջ խոստումներից, ինչպես և տեսնելով Կիլիկիայում ու բուն Տայաաոանում ունիթորության ազդեցության տարածումը և վնասակարությունը Տայոց եկեղեցու համար, հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հայադավանության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտ. մերձեցման կողմնակից: 1337-ին օգնել է Լևոն ծ–ին՝ եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր: Իսկ երբ Լևոն Ե, արքունիքում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինների և լատինամետ հայ իշխանների ու կրոնավորների ճնշմամբ, նորից սկսել է գաղտնի հարաբերություններ Արևմուտքի հետ, Տ. Բ Ա. ընդդիմացել է դրան: Սկսված երկպառակությունների հետևանքով Տ. Բ Ա. ստիպված հրաժարվել է (1341-ի սկիզբ) գահից: Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է կաթողիկոս ընտըրվել՝ աննախադեպ երևույթ Տայոց եկեղեցում: Երկրորդ աթոռակալման ընթացքում Կոստանդին Դ թագավորի հետ գործել է համերաշխ և դադարել Արևմուտքին ու պապերին դիմելուց: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
ՀԱԿՈԲ ԲԱՐ ՍԱԼԻԲԻ, Դիոնիսիոս Բար Աալիբի (ծն. թ. անհտ., Մելի– տինե –1171, Ամիդ), ասորի մատենագիր,