Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/666

Այս էջը սրբագրված չէ

2. Արկադա– կիպրոսա– պամփիլյան բարբառախումբը, որն, ըստ երևույթին, նախապես տարածված է եղել Հարավա– յին Հունաստանի և հարակից կղզիների մեծ մասում, բայց մ. թ. ա. XII–XI դա– րերից դուրս է մղվել այլ բարբաոների կողմից և պահպանվել է միայն խոսված– քային տարբերակի տեսքով, 3. էոլյան բարբառախումբը (Փոքր Ասիայի հս–արլ. ափերի և Լեսբոս կղզու խոսվածքները, թեսալական և բեովտական կամ բոյոտա– կան բարբառները), 4. Դորիական բար– բառախումբ, որն իր հերթին տրոհվում է ենթախմբերի՝ բուն դորիական կամ հա– րավային (լակոնական, մեսսենական, ար– գոլիդա–էգինյան, կորնթական, մեգար– յան, Թերա, Մելոս, Հռոդոս, Կրետե կղզի– ների խոսվածքները) և արևմտյան (էպի– րոս, էտոլիա, Լոկրիս, Փոկիս և այլ գա– վառների խոսվածքները): Դորիացիները առաշին շրշանի վերշում Հյուսիս–Արևմտյան Հունաստանից շարժ– վեցին դեպի Պելոպոնես թերակղզին: Այս ժամանակահատվածին է վերաբերում հուն, հերոսական էպոսի ստեղծումը (Հո– մերոսի պոեմները, որոնք ավելի ուշ շըր– ջանի՝ մ. թ. ա. VI դ. գրառումներ են): Դասական շրշանի հին հուն, գրականու– թյունը զարգացել է չորս հիմնական բար– բառներով՝ հոնիակաև (Հերոդոտոս և ու– րիշներ), ատտիկյան (էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Արիստոֆան և ուրիշներ), դորիական (Սիմոնիդես), էոլիական (Ալ– կեոս, Սաֆո): Երրորդ (հռոմեա–հելլենիս– տական) շրշանը գրական Հ–ի պատմու– թյան մեջ բնութագրվում է մի կողմից բուն Հունաստանում և նրա սահմաններից դուրս կոյնեի տարածումով, մյուս կողմից՝ գրական լեզվում դասական ատտիկյան բարբառներին հարող խիստ կանոնների հաստատումով: Դրական լեզվի այդ բնույ– թը պահպանվում է նաև վաղ բյուգանդա– կան շրշանում: Դասական հին Հ–ի (ատ– տիկյան) հնչյուևաբ անութ յանը բնորոշ է երկար ու կարճ ձայնավորների և երկբար– բառների հակադրությունը, երաժշտական (տոնիկ) շեշտը, ձևաբանության մեջ 4 հո– լովի և բազմաթիվ հոլովումների առկա– յությունը, եղանակների ու ժամանակների հարուստ համակարգը: Խոսակցական լեզ– վում հռոմեա–հելլենիստական շրշանում նկատվում են փոփոխություններ, որոնք ուժեղանում են չորրորդ (ուշ հին Հ.) շըր– շանում: Խոսակցական Հ–ի քերականու– թյունը փոփոխությունների է ենթարկվել վաղ բյուգանդական շրշանից հետո: Նոր ժամանակներում Կենտրոնական Հունաստանի քաղաքային խոսվածքների հիման վրա զարգանում է հա մա հունա– կան խոսակցական լեզուն՝ դիմոտիկան, որը հակադրվում է տեղական բարբառ– ներին և գրավոր գրակաև լեզվին՝ կա– թարևուսին («մաքրված»):tXX դ. Հ–ին բևորոշ է դիմոտիկայի և կաթարևուսի մերձեցումը: Դիմոտիկան, յուրացնելով կաթարևուսի մի շարք տարրեր, ընդլայ– նում է օգտագործման իր ոլորտները, իսկ կաթարևուսը, կորցնելով իր արխաիկ ձևերը, վերածվում է խառը բարբառի: ժամանակակից Հ–ի հնչյունական հա– մակարգն ունի 5 ձայնավոր, բաղաձայն– ների մեջ առկա են սուլական պայթաշփա– կաններ, լեզվատամնային շՓականներ, միշլեզվայիններ: Ձևաբաևական կառուց– վածքին բնորոշ է 3 սեռ, 3 հոլով, յուրօրի– նակ խոնարհման համակարգ: Ծ. Հարությունյան

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱ–

ՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1848–49, խնդիրն էր ճոր– տատիրական կարգերի վերացումը, ազգա– յին անկախության նվաճումը: Գլխավոր շարժիչ ուժն էին գյուղացիությունը, ար– հեստավորները, քաղաքային չքավորու– թյունը և բանվորները: Սկսվել է 1848-ի մարտի 15-ին, Պեշտի ժող. ապստամբու– թյամբ: Ապստամբության ընթացքում, որը գլխավորեցին Շ.Պեաեֆին և Պ. Վաշվա– րին, ընդունվեց բուրժուա–դեմոկրատա– կան ռեֆորմների ծրագիր («Տասներկու կետեր»), իշխանությունն անցավ դեմո– կրատական ուժերից կազմված Հասարա– կության փրկության կոմիտեին, ստեղծվե– ցին Ազգային գվարդիայի շոկատներ: Մարտի 17-ին Ֆերդինանդ I կայսրը ստիպ– ված նշանակեց «Անկախ հունգ. կառավա– րություն», որի մեջ մտավ նաև (դեմոկրատ– ների կողմից) է. Կոշոոոը (ֆինանսների մինիստր): Պետ. ժողովն անցկացրեց բուրժ. ռեֆորմներ (ճորտատիրական իրա– վունքի, կոռի և տասանորդի, կալվածա– տիրական դատարանի ևն վերացում), մտցրեց ընդհանուր հարկադրում, հռչա– կեց Հունգարիայի անկախությունը ֆի– նանսական և ռազմ, հարցերում, սակայն ոչ անշատ Հաբսբուրգների կայսրությու– նից: Այս կիսամիջոցները չբավարարեցին ժող. լայն զանգվածներին, որոնք պահան– ջում էին ավելի արմատական փոփոխու– թյուններ: Ծավալվեց նաև հունգ. թագա– վորության ոչ հունգար ազգերի հակա– ֆեոդալական, ազգային շարժումը (Հոր– վաթիա, Տրանսիլվանիա, Ալովենիա, Ան– դըրկարպատներ): Օգտվելով եղած հա– կասություններից՝ Հաբսբուրգները Հոր– վաթիային հրահրեցին Հունգարիայի դեմ պատերազմի, որն ավարտվեց հորվաթնե– րի պարտությամբ: Հունգարիայի նոր կա– ռավարիչ ընտրվեց Կոշուտը: 1848-ի դեկ– տեմբերին Հաբսբուրգները, Վիեննայում դեմոկրատական ապստամբության ճըն– շումից հետո, իրենց գլխավոր ուժերն ուղղեցին Հունգարիայի դեմ, որի հեղա– փոխական ուժերն (որոնց օգնության էին եկել ավստ., լեհ կամավորները, զորա– վարներ Ցա. Բեմը, Դ. Դեմբինսկին և ուրիշներ) ամրացան Դեբրեցենում: 1849-ի ապրիլին հունգ. զորքերը պարտության մատնեցին կայսերական զորքերին և գրե– թե լիովին ազատագրեցին Հունգարիայի տերիտորիան: Ապրիլի 14-ին Պետ. ժո– ղովն ընդունեց «Անկախության դեկլա– րացիան», համաձայն որի Հաբսբուրգնե– րը հայտարարվեցին տապալված: Սա– կայն, վախենալով աճող ժող. ակտիվու– թյունից, 1849-ի մայիսի 2-ին կազմավոր– ված հունգ. կառավարությունը թողտվու– թյուն ցուցաբերեց հակահեղափոխական ազնվականության, ինչպես նաև նրան պաշտպանող հունգ. բանակի հրամանա– տարության հանդեպ: Ֆրանց Իոսիֆ կայս– րը դիմեց Նիկոլայ I-ին՝ հեղափոխական Հունգարիայի դեմ օգնության խնդրանքով: 1849-ի մայիսին ցարիզմն սկսեց զինված ինտերվենցիա: Օգոստ. 13-ին Վի լա գոշի մոտ հեղափոխական զորքերն անձնա– տուր եղան: Հեղափոխությունը ճնշվեց: Չնայած պարտությանը, Հ. բ. հ. հարված հասցրեց ֆեոդալական ճորտատիրական կարգերին, իսկ նրա հայրենասիրական և հեղափոխական ավանդները ոգևորե– ցին հունգ. ժողովրդին հանուն ազատու– թյան և անկախության մղած նրա հետա– գա պայքարում: Հ. բ. հ–յանը մասնակցել են հունգարահայեր, որոնց մասին տես Հունգարիա, Հայերը Հունգա– ր ի ա յ ու մ մասում:

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱ–

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1919 (ՀՍՀ), պրոլետարիա– տի դիկտատուրայի պետություն Հունգա– րիայում: Գոյատևել է 1919-ի մարտի 21-ից օգոստ. 1-ը: Ստեղծվել է Հունգարիայում սկիզբ առած հեղափոխական վերելքի (հետևանք էր քաղ. և տնտ. ճնշման ուժե– ղացման, Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության ազդեցության) պայմաններում: Բուրժուա–դեմոկրատա– կան հեղափոխության հետևանքով իշխա– նության գլուխ անցած բուրժ. կոալիցիոն կառավարությունը անճարակ գտնվեց լու– ծելու իր առշև դրված խնդիրները և հրա– ժարական տվեց՝ իշխանությունը հանձնե– լով ս–դ. ղեկավարներին: Վերջիններս չհամարձակվեցին կառավարություն կազ– մել առանց կոմունիստների, որոնք վայե– լում էին աշխատավորների վստահությու– նը, և բանակցություններ սկսեցին բան– տում գտնվող Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) ղեկավարների հետ: 1919-ի մար– տի 21-ին կայացավ երկու կուսակցություն– ների միավորումը Հունգարիայի սոցիա– լիստական կուսակցության մեջ, որն ըն– դունեց պրոլետարիատի դիկտատուրայի սկզբունքը: Նույն օրը հռչակվեց ՀՍՀ, և կազմվեց առաջին կառավարությունը՝ Հե– ղափոխական կառավարական խորհուրդը (ՀԿԽ): ՀԿԽ (ղեկավարներ՝ Շ. Գարբաի, Բ. Կուն, Տ. Սամուելի, Ե. Լանդլեր և ուրիշ– ներ) ազգայնացրեց արդ. ձեռնարկություն– ները, տրանսպորտն ու բանկերը, ավե– լացրեց բանվորների աշխատավարձը, մտցրեց 8-ժամյա աշխատանքային օր, բռնագրավեց 57 /ւա–ից ավելի կալվածք– ներ, ստեղծեց կարմիր բանակ: Ապրիլին Անտանտը զինված ինտերվենցիա ձեռ– նարկեց ՀՍՀ–ի դեմ՝ օգտագործելով բուրժ. Ռումինիայի և Չեխոսլովակիայի զորքերը: ՀՍՀ կարմիր բաևակը, հերո– սաբար դիմադրելով, անցավ հակահար– ձակման, ազատագրեց ՀՍՀ տարածքը, գրավեց Կոշիցե քաղաքը (Ալովակիա), որով նպաստեց Սլովակյան Սովետական Հանրապետության ստեղծմանը:Բայց,չնա– յած հունգ. պրոլետարիատի հերոսությանն ու անձնազոհությանը, ՀՍՀ ընկավ հա– կահեղափոխական և Անտանտի միացյալ ուժերի ճնշման տակ: ՀԱՀ պատմական մեծ նշանակություն ունեցավ հունգ. և մի– ջազգային բանվորական շարժման համար: Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել ՀՍՀ նվաճումները, ուսումնասիրել նրա փորձը, դատապարտել հունգ. կոմունիստների միավորումը ռեֆորմիստների հետ, որը «թանկ նստեց հունգարական պրոլետա– րիատին» (Վ. Ի. Լենին): Գրկ. JI h n t a h 3-, BeHrepaca* Cobct- cKaa Pecny6jiraca, nep. c BeHr., M., 1970.