I. Ընդհանուր տեղեկություններ Հ. պետություն է Կենտրոնական Եվրո– պ այ ում: Սահմանակից է Չեխոսլովակիա– յին, Ավստրիային, Հարավսլավիային, Ռումինիային, ԱՍՀՄ–ին: Տարածությունը 93 հզ. կվ2 է, բն. 10.699 հզ. (1979): Մայրա– քաղաքը՝ Բուդապեշտ: վարչականորեն բաժանվում է 19 մեդիեի (մարզի): Բուդա– պեշտ, Դեբրեցեն, Դյոր, Միշկոլց, Պեչ և Մեգեդ քաղաքները վարչական առանձին միավորներ են: Քարտեզները տես 664–665-րդ էշերի միջե՝ ներդիրում: II. Պետական կարգը Հ. սոցիալիստական պետություն է, ժող. հանրապետություն: Գործող սահմանա– դրությունն ուժի մեջ է 1949-ից: Պետ. իշ– խանության բարձրագույն և օրենսդրա– կան մարմինը միապալատ պետ. ժողովն է, որը որոշում է կառավարման մարմին– ների կառուցվածքը, նրանց գործունեու– թյան պայմաններն ու ուղղությունը, ըն– դունում է օրենքներ, սահմանում պետ. բյուջեն և ժողովրդատնտեսական պլանը, լուծում պատերազմի և խաղաղության հարցեր են: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նրա լիազորու– թյուններն ստանձնում է ՀԺՀ նախագա– հությունը: Պետ. ժողովն ընտրում է պետ. կառավարման բարձրագույն մարմին՝ Մի– նիստրների խորհուրդ: Պետ. իշխանու– թյան տեղական մարմինները մարզային, քաղաքային, շրջանային (Բուդապեշտ ում) և գյուղական սովետներն են: Տեղական սովետների գործադիր և կարգադրիչ մար– մինները գործադիր կոմիտեներն են: Ընտ– րական իրավունքից օգտվում են 18 տա– րին լրացրած բոլոր քաղաքացիները: Հ–ի դատական համակարգը կազմում են Գե– րագույն դատարանը, մարզային, շրջանա– յին դատարանները և զինվորական դա– տարանները: Օրինականության պահպա– նումը հսկում են դատախազության մար– մինները՝ գերագույն (գլխավոր) դատա– խազի գլխավորությամբ: III. Բնությունը Հ. զբաղեցնում է Ալպերով ու Կարպատ– ներով շրջապատված Միջինդանուբյան հարթավայրի մեծ, հս. մասը: Դանուբը երկիրը բաժանում է 2 մասի: Նրանից արլ. Միջինդանուբյան մեծ դաշտավայրն է՝ Ալֆյոլդը (բարձրությունը՝ 100–200 t/), որը հս–ից եզրավորված է Կարպատների համակարգին պատկանող լեռների շըղ– թայով (800–1000 Վ): Այստեղ, Մատրա լեռնազանգվածում է Հ–ի ամենաբարձր կետը՝ Կեկեշ լեռը (1015 Վ): Դանուբի աջափնյա մասը զբաղեցնում է խիստ մաս– նատված Դունանտուլ հարթավայրը, որ– տեղ գերիշխում են 150–200 Վ բարձրու– թյունները: Դունանտուլը հատված է Մի– ջինհունգարական լեռների գոտիով (բարձ– րությունը՝ 400–700 Վ), նրանից հվ–արլ. առանձին բարձրանում է Մեչեկ լեռնա– զանգվածը (բարձրությունը՝ մինչև 682 Վ): Երկրի հս–արմ–ում գտնվում է Միջինդա– նուբյան փոքր դաշտավայրը՝ Կիշալֆյոլ– դը (բարձրությունը՝ 120–180 ւ/), որի միայն հվ. մասն է պատկանում Հ–ին: Արմ–ից այն եզրավորված է Ալպերի նա– Վարչական բաժաեումը Մեդիեննրը և քաղաքները Տարածությու– նը, կէՐ Բնակչությու– նը, հզ. մարդ (1976) Վարչական կենտրոնը Մեդիեները Բաչ Կիշկուն (Bacs-Kiskun) 8362 569,6 Կեչկեմետ (Kecskemet) Բարանյա (Baranya) 44871 268,8 Պեչ (Pecs) Բեկեշ (Bekes) 5632 433,4 Բեկեշչաբա (Bekescsaba) Բորշոդ Աբաույ Ջեմպլեն (Bo- rsod-Abaii j -Zemplen) 7247* 591,0 Սիշկոլց (Miskolc) Դյոր Շոպրոն (Gyor-Sopron) 40121 303,9 Դյոր (Gyor) Ջալա (Zala) 3288 262,5 Զալաէգերսեգ (Zalaegerszeg) Կոմարոմ (Komarom) 2250 315,0 Տատաբանյա (Tatabanya) Հայդու Բիհար (Hajdu Bihar) 6212* 355,3 Դեբրեցեն (Debrecen) Տեեշ (Heves) 3638 344,1 էգեր (Eger) Նոգրադ (Nograd) 2544 234,9 Շալգոտարյան (Salgotarjan) Շոմոդ (Somody) 6082 360,4 Կապոշվար (Kaposvar) Չոնգրադ (Csongrad) 42631 286,4 Սեգեդ (Szeged) Պեշտ (Pest) 6393 948,2 Բուդապեշտ (Budapest) Սաբոլչ Սաամար (Szabolcs- Szatmar) 5937 571,5 Նյիրեդհազա (Nyiregyhaza) Սոլնոկ (Szolnok) 5608 422,9 Սոլնոկ (Szolnok) Վաշ (Vas) 3337 280,5 Սոքբատհեյ (Szombathely) Վեսպրեմ (Veszprem) Վեսպրեմ (Veszprem) 5186 425,9 Տոլնա (Tolna) 3703 257,3 Սեքսարդ (Szekszard) Ֆեյեր (Fejer) 4387 411,1 Սեկեշֆեհերվար (Szekesfeher- var) Քաղաքները Բուդապեշտ (Budapest) 525 2071,0 Դեբրեցեն (Debrecen) – 187,1 Դյոր (Gyor) – 118,9 Միշկոլց (Miskolc) – 199,9 Պեչ (Pecs) – 163,1 Սեգեդ (Szeged) – 170,4 1. Հանրապետական ենթակայության քաղաք հանդիսացող կենտրոնի հետ: խալեռևերով (բարձրություևը՝ 500–8001/): Երկրաբանական կառուցվածքում գերիշ– խում են պալեոզոյի և մեզոզոյի հասակի նստվածքային ապարները: Հարուստ Է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի, բոքսիտների, մանգանի հանքավայրերով: Կլիման բարեխառն Է, ցամաքային: Հուլիսի միջին ջերմաստիճանը 20–22,5°C Է, հունվարինը՝ -2-ից մինչև–4°C: Տարե– կան տեղումները 900 t/ /–ից (երկրի հվ– արմ–ում) մինչև 450 ՎՎ են (Ալֆյոլդի կենտ– րոնում և արլ–ում): Ներքին ջրերը: Հ–ի գետային ցանցը պատկանում է Դանուբի ավազա– նին, որը 270 կմ երկարությամբ կտրում Է երկիրը հս–ից հվ.: Դանուբի գլխավոր ձախ վտակը Տիսան Է, Հ–ում առավել խոշոր աջ վտակներից են Ռաբան, Շիոև, Դրավան: Լճերը քիչ են. ամենախոշորը Բալատոնն Է: Հողերը, բ ու ս ա կ ա ն և կեն– դանական աշխարհը: Գերա– կշռում են սևահողերը: Լեռնային և բլրա– յին շրջաններում կան գորշ անտառային և ճմա–կարբոնատային, Դանուբի և Տիսայի հովիտներում՝ սղյուվիալ հողեր: Տարած– քի 17%-ը անտառածածկ Է: Ալֆյոլդը ծածկված է եղել տափաստանային բուսա– կանությամբ, այժմ նրա զգալի մասը հերկ– ված Է: Կենդանիներից տարածված են նապաստակը, դաշտամուկը, գետնասկյու– ռը, աղվեսը, ոզնին, տափաստանային և անտառային թռչուններ, գետերում ու լճե– րում՝ շիղաձուկը, բրամը, գայլաձուկը ևև: IV. Բնակչությունը Ավելի քան 96% –ը (1979) հունգարներ են: Ապրում են նաև սլովակներ, ռումին– ներ, գերմանացիներ, հորվաթներ, սեր– բեր, գնչուներ ևև: Պետ. լեզուն հունգա– րերենն Է: Հավատացյալների մեջ գերա– կշռում են կաթոլիկները: Տոմարը գրի– գորյանն Է: Միջին խտությունը 1 կվ2 վրա 114,9 մարդ Է, քաղաքային բն. 50,5% (1976): Քաղաքաբնակների մի մասը զբաղ– ված է գյուղատնտեսության մեջ: Գյուղա– կան բնակչության զգալի մասը դեռևս ապ– րում է խուտորներում, գլխավորապես Ալֆ յուղում: V Պատմական ակնարկ Հ–ի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ. թ. ա. I դ. վերջին–մ. թ. II դ. սկզբին նվաճել է Հին Հռոմը: ժողովուրղ– ների Վեծ գաղթի ժամանակ Հ–ի տարածքը բնակեցրել են գերմ. և թուրք, ժողովուրդ– ներ, VI դ. երևացել եև սլավոնները, IX դ. վերջին՝ քոչվոր հունգարները (ինքնան– վանումը՝ մադյար): Նախնադարյան–հա– մայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճա– խակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ–Արևելյաև Եվրո– պայի երկրները: Աուգսբուրգի մոտ գերմ. զորքերից կրած պարտությունից (955) հետո այդ ասպատակությունները դադա– րել են: Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդա– լիզմը: Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու՝ Իշտվան 1-ի (997– 1038, թագավոր՝ 1000-ից) օրոք Հ–ում առաջացել է պետ. կազմավորում, ընդուն– վել քրիստոնեություն (կաթոլիկություն): Աստիճանաբար հունգարների տիրապե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/668
Այս էջը սրբագրված չէ