Արդյունաբերական արտադրանքի կարևոր արտադրությունը տեսակների Արտադրանքի տեսակները 1950 1960 1970 1978 էլեկտրաէներգիա, մլրդ կվա՚ժ 3,0 7,6 14,5 25,5 Ածուխ, մլն ա 13,3 26,5 27,8 25,6 Նավթ, հզ. ւռ 512 1217 1937 2200 Բնական գազ, մլն ւ/3 381 342 3469 7333 Պողպատ, հզ. ա 1048 1887 3108 3877 Բոքսիտներ, հզ. ա 578 1190 2022 2899 Արզնահող, հզ. ա 34 218 441 785 Ալյումին, հզ. m 16,7 49,5 66,0 71,4 Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ 3,6 9,8 14,5 12,5* Ավտոբուսներ, հատ 416 1877 5983 13109 Հեռուստացույցներ, հզ. հատ – 139 338 435 Ծծմբական թթու, հզ. ա 62 164 457 644 Հանքային պարարտանյութեր, հզ. ա 209 544 2608 3575 Պլաստմասսաներ և սինթետիկ խեժեր, հզ. in – 9,9 55,9 1231 Բամբակե գործվածքներ, մլն մ2 181 247 304,3 365,0 Բրդե գործվածքներ, մլն Վ2 27 32 39,1 42,6 Կաշվե կոշիկ, մլն զույգ 6,8 21,4 36,6 45,9 Շաքար, հզ. ւռ 179 380 279,5 496,0 1 1975: տրոնիկա և սարքաշինություն, նաև տրանսպորտային միջոցների թողարկում՝ ներքին այրման շարժիչների և այդ հիման վրա դիզելային ուղևորատար վագոնների (գնացքների), մոտոցիկլետների, բեռնա– տար ավտոմեքենաների, նավերի ու հատ– կապես ավտոբուսների («Իկարուս» մակ– նիշի) արտադրություն: Մեքենաշինու– թյան 3/5-ը կենտրոնացած է Բուդապեշ– տում: Խոշոր կենտրոններ են նաև Դյորը, Միշկոլցը, Դեբրեցենը, Սեկեշֆեհերվարը: Քիմ. արդյունաբերությունը հենվում է բնական գազի և նավթաքիմիական կիսա– ֆաբրիկատների վրա: Գլխավոր ճյուղերն են հանքային պարարտանյութերի և պլաստմասսաների արտադրությունը (Կա– զինցբարցիկա, Լենինվարոշ): Զարգացած է դեղագործական արդյունաբերությունը, որի արտադրանքի 2/3-ը արտահանվում է: Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը պահածոների արտադրությունն է: Զարգացած են նաև թռչնավերամշակման, մսեղենի և հրուշակեղենի ճյուղերը: Տեքս– տիլ արտադրանքի շուրջ 1/2-ը տալիս է բամբակեղենի, 1/5-ը՝ բրդեղենի արդյու– նաբերությունը: Տեքստիլ ինդուստրիայի 3/5-ը կենտրոնացած է մայրաքաղաքում: Գյուղատնտեսությունը: Հ–ի հողային ֆոնդի 52,3%-ը կազմում են վարելահողե– րը, մարգագետիններն ու արոտավայրե– րը՝ 14,1% –ը, խաղողի ու պտղատու այգի– ները և բանջարանոցները՝ 5,6%–ը: Վա– րելահողերի 14,2% –ը պատկանում է պետ., 80,6% –ը՝ կոոպերատիվ սեկտորներին, 2% –ը՝ մենատնտեսներին, 3,2%–ը կազ– մում են տնամերձները (1978): Գյուղատըն– տեսության սոցիալիստական վերակառու– ցումն ուղեկցվում է նրա տեխ. վերազին– մամբ, հանքային պարարտանյութերի ին– տենսիվ օգտագործմամբ, ոռոգվող հողա– տարածությունների ընդարձակմամբ: Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային կուլ– տուրաները (հիմնականում ցորեն և եգիպ– տացորեն): Շաքարի ճակնդեղի ցանքերը կենտրոնացած են Կիշալֆյոլդում և Ալ– ֆյոլդի հվ–արլ–ում (1978-ին բերքը՝ 4,2 մլն ա): Մշակում են նաև արևածաղիկ ու կանեվւ: Խաղողի ու պտղատու այգիների հիմնական զանգվածը գտնվում է Դանուբի և Տիսայի միջագետքում. տեսակավոր գի– նիների արտադրության համար օգտա– գործվող խաղողի այգիները գտնվում են լեռների հվ. լանջերին (Տոկայ, էգեր, Բա– դաչոն): Պտղաբուծությունը (խնձոր, ծի– րան, դեղձ ևն) և բանջարաբուծությունը առանձին տարիների տալիս են գյու– ղատնտ. արտահանության 1/3-ը: 1978-ին խաղողի բերքը կազմել է 786 հզ. ա: Անասնապահությանը բաժին է ընկնում գյուղատնտ. համախառն արտադրանքի 44%–ը և գյուղատնտ. ամբողշ արտահա– նության մինչև 40% –ը: Հիմնական ճյուղը խոշոր եղշերավոր անասունների բագմացումն է (տարած– Հացահատիկային կուլտուրա– ն և ր ի բեր ք ը (հզ. ա) Կուլտուրաները 1961 – 19651 1970 1978 Ցորեն 2005 2718 5673 Տարեկան 259 155 137 Դարի 985 552 760 Վարսակ 95 57 77 Եգիպտացորեն 3312 4012 6581 1. Տարեկան միջինը: էրչիի գյուղատնտեսական կոոպերատիվի ար ոտ աւ] այրերում ված է ողշ երկրում): 1978-ին Հ–ում կար 1966 հգ. գլուխ խոշոր, 2863 հզ. գլուխ մանր եղշերավոր անասուն, 8011 հզ. խոզ, 134 հզ. ձի, 64,6 մլն թռչուն: Ձիերի բուծումը մեծ մասամբ կենտրոնացած է երկրի հվ–ում: Ընտանի թռչունների մսի սպառու– մով Հ. Եվրոպայում գրավում է 1-ին տեղը, ՏՓԽ–ի շրշանակներում Հ–ի գյուղատնտե– սությունը մասնագիտանում է մրգերի, խաղողի, բանջարեղենի, մսի արտադրու– թյան և արտահանության ուղղությամբ: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 8170 կմ է (1978), որից 1307 կմ էլեկտրիֆիկացված է: Ավտոճա– նապարհների երկարությունը ավելի քան 30 հզ. կմ է, գետային ներքին նավարկելի ուղիներինը՝ 1,7 հզ. կմ: Դանուբի ափին խոշոր նավահանգիստներ են Րուդապեշ– տը, Կոմառնոն, Դյորը, Դունաույվարոշը ևն, Տիսայի ափին՝ Սոլնոկը, Սեգեդը: Բուդապեշտ ի Ֆերիհեդ օդանավակայանն ունի միջազգային նշանակություն: Արտաքին առևտուրը: Արտա– հանությունը 1978-ին կազմել է 240,7, ներ– մուծումը՝ 300,9 մլրդ ֆորինտ: Արտահա– նում է մեքենաներ և սարքավորում, ժող. սպառման ապրանքներ, պարեն, սննդա– հումք ևն: Ներմուծում է հանքային հումք, կիսաֆաբրիկատներ, վառելիք, մեքենա– ներ ևն: 1977-ին արտաքին առևտրի շըր– ջանառության 57,4%–ը բաժին է ընկել սոցիալիստական երկրներին, 33,1% –ը՝ զարգացած կապիտալիստական երկրնե– րին, 9,5%–ը՝ զարգացող երկրներին: Դրամական միավորը ֆորին– տըն է: ՍՍՀՄ Պետբանկի 1980-ի կուրսով 100 ֆորինտը=7,67 ռ.: VIII. Զինված ուժերը Հ–ի զինված ուժերը կազմված են Հուն– գարական ժող. բանակից (ՀԺԲ), որի մեշ մանում են ցամաքային և ՀՕՊ–ի զորքերը, սահմանապահ զորքերից և բանվորական միլիցիայից: ՀԺԲ ղեկավարում է պաշտ– պանության մինիստրը: Զինված ուժերի ղեկավարությունը ըստ սկզբունքի միանձ– նյա է: Քաղ, աշխատանքը ղեկավարում է Գլխավոր քաղաքական վարչությունը: Զորքերում, հիմնարկություններում և ռազմա–ուսումնական հաստատություննե– րում կան քաղբաժիններ: ժող. Հ–ի զին– ված ուժերը սկսել են կազմավորվել 1945-ի փետրվարից, երկիրը ֆաշիստա– կան լծից ազատագրելու ընթացքում: Պա– տերազմի ավարտից և պրոլետարիատի դիկտատուրայի հաղթանակից հետո ՀԺԲ դարձավ պրոլետարիատի դասակարգային բանակը: Զինված ուժերը համալրվում են 1960-ին ընդունված -«Հայրենիքի պաշտ– պանության մասին օրենքի» համաձայն, զորակոչային տարիքը 18 տարեկանն է, զինծառայության պարտադիր ժամկետը՝ 2 տարի: Սպայական կադրերը պատրաստ– վում են ռազմ, ուսումնարաններում և Միկլոշ Զրինյիի անվ. ռազմ, ակադեմիա– յում: IX. Բժշկա–աշխարհագրական բնութա– գԻրօ 1974-ին Հ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 17,8, մահացությունը՝ 12, ման– կական մահացությունը 1000 ողշ ծնվա– ծին՝ 34: Տղամարդկանց կյանքի միշին տևողությունը (1972) 67,3 տարի է, կա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/671
Այս էջը սրբագրված չէ