Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/672

Այս էջը սրբագրված չէ

նանցը՝ 73,2: Գերակշռում են սիրտ–անո– թային համակարգի, շնչառական օրգան– ների ոչ աուբերկուլոզային հիվանդու– թյունները, չարորակ նորագոյացություն– ները: Առողջապահության բարձրագույն մարմինը առողջապահության մինիստրու– թյունն է, որի ղեկավարությամբ են գործում բժշկ. բուհերը և Հունգարական ԳԱ կազմի մեջ մտնող գիտա–բժշկական հիմնարկնե– րը: 1972-ին Հ–ում գործել են հիվանդանո– ցային 173 հիմնարկ՝ 87,5 հզ. մահճակալով (1974, 1000 բնակչին՝ 8,3 մահճակալ), 184 պոլիկլինիկա, առողջապահական 3898 կենտրոն, բժշկ. օգնության 688 կետ, 130 շարժական ամբուլատորիա, տուբերկու– լոզային 186, մաշկա–վեներական 124, ուռուցքաբանական 169 և հոգեբուժական 63 դիսպանսեր: 1974-ին աշխատել են 26,3 հզ. բժիշկ (10 հզ. բնակչին՝ 25,0 բժիշկ) և ավելի քան 76 հզ. միջին բուժ– աշխատող: Բժիշկներ են պատրաստում բժշկ. 4 ինստ. (Բուդսայեշտում, Սեգե– դում, Դեբրեցենում, Պեչում), միջին բու– ժանձնակազմ՝ բժշկ. 37 ուսումնարաններ: Առողջապահության ծախսերը 1973-ին կազմել են ազգային եկամտի 12,7%–ը: Բալնեոլոգիական առողջարաններից հայտնի են՝ Բալատոն–Ֆյուրեդը, Շիո– ֆոկը, ՀԱիզը, Բյուկսեկը, բալնեոկլիմա– յական և կլիմայական առողջարաններից՝ Շիկոնդան, Կեկեշտետյոն, Լիլլաֆյու– րեդը: X. ժողովրդական կրթությունը Հ–ում լուսավորության սկզբնավորումը կապված է լատ. եկեղեցական, ապա նան քաղաքային դպրոցների առաջացման (XII--XIII դդ.) հետ: 1367-ից մինչև XV դ. կեսը Պեչում գործել է համալսարան: XVI–tXIX դդ. կարևոր դեր են կատարել Ռեֆորմացիայի շրջանում Դեբրեցենում, Շարոշպատակում, Պապայում և այլ քա– ղաքներում ստեղծված կոլեգիումները, ուր ուսուցումը տարվել է նաև հունգա– րերեն: Հ–ում աշխատել են ականավոր մանկավարժներ 8ա. Ա. Կոմենսկին, Ցա. Ապացաի–Չերեն, Դ. Մարոտին և ուրիշներ: 1635-ին համալսարան է հիմ– նադրվել Տռնավայում (1872-ից՝ Բուդա– պեշտի համալսարան): 1868-ին օրենք է ընդունվել համընդհանուր պարտադիր կրթության մասին: XX դ. սկզբին դպրո– ցական համակարգի մեջ ընդգրկվել են 6-ամյա ժող., 4-ամյա «միջանկյալ» քաղա– քացիական դպրոցները, 8-ամյա գիմնա– զիաները և ռեալական դպրոցները: Դըպ– րոցական ուսուցման գործում եկեղեցին շարունակել է ղեկավար դեր կատարել: ժողովրդա–դեմոկրատական իշխանու– թյան հաստատումից հետո արմատապես վերափոխվել են կրթության և դաստիարա– կության նպատակներն ու խնդիրները, ստեղծվել է ժողկրթության միասնական համակարգ: 1948-ին բոլոր դպրոցները դարձել են պետ.: 1961-ին ընդունված օրենքի համաձայն, ժողկրթության հա– մակարգի մեջ մտնում են մանկապարտեզ– ները (3–6 տարեկանների), պարտադիր և ձրի հիմնական դպրոցները (8-ամյա, 6– 16 տարեկանների համար) և միջնակարգ հանրակրթական դպրոցները՝ գիմնազիա– ները (4-ամյա, ավարտողն իրավունք է ստանում բուհ ընդունվելու): Հիմնական դպրոցի բազայի վրա են աշխատում միջ– նակարգ մասնագիտական ուս. հաստա– տությունները (4-ամյա) և արհեստագոր– ծական դպրոցները (3-ամյա): Բարձրագույն կրթության համակարգի մեջ մտնում են համալսարանները, ինստ–ները (ուսման տևողությունը՝ 4– 5 տարի), թերի (3–4 տարի) և ոչ լրիվ (2– 3 տարի) բարձրագույն ուս. հաստատու– թյունները: Ի^ոշորագույն բուհերն են՝ էտվեշի աևվ. համալսարանը, Զեմելվեյսի անվ. բժշկ., պոլիտեխնիկական, Կ.Մարքսի անվ. տնտեսագիտական ինստ–ները (Բու– դապեշտում), է. Կոշուտի անվ. համալսա– րանը և բժշկ. ինստ–ը (Դեբրեցենում), Ա. Ցոժեֆի անվ. համալսարանը և բժշկ. ինստ–ը (Աեգեդում), Միշկոլցի ծանր արդ– յունաբերության պոլիտեխնիկական ինստ–ը, Գյոդյոլյոյի գյուղատնտ. գիտ. ինստ–ը, Պեչի բժշկ. ինստ–ը: Ւաշորագույն գրադարաններն են՝ Սե– չենյիի անվ. պետ. (հիմն. 1802-ին), Բու– դապեշտի համալսարանի, Հունգարա– կան ԳԱ–ի (1826), Պետ. տեխ. գրադարանը և փաստագրական կենտրոնը (1883), է. Սաբոյի անվ. քաղաքային (բոլորը՝ Բուդապեշտում), Դեբրեցենի համալսա– րանի, Ա. Ցոժեֆի անվ. համալսարանի (Սեգեդում): Ի>ոշորագույն թանգարան– ներն են՝ Ազգային (հիմն. 1802-ին, Ազգա– յին պատկերասրահը (1957), բնա–պատ– մական ազգային (1802), Կերպարվեստի (1896), Կիրառական արվեստի ազգային (1872) ևն: XI. Գիտությունը U գիտական հիմ– նարկները Բնական և տեխնիկական գիտություն– ները: Հ–ի գիտության պատմության մեջ տարբերում են 3 շրջան՝ 1. հունգ. պետու– թյան հիմնադրումից (X– XI դդ.) մինչև XIX դ. կեսը, 2. XIX դ. կեսից մինչև երկի– րը ֆաշիստական ռեժիմից ազատագրելը, 3. արդի շրջան: Առաջին շրջանի գիտական խո– շոր աշխատությունը «Հունգարական հան– րագիտարանն» է, որը XVII դ. կեսին կազ– մել է Դեկարտի հետևորդ Ցա. Ապացաի– Չերեն: 1825-ին հիմնադրվել է Հունգարա– կան գիտությունների ակադեմիան: XIX դ. 1-ին կեսին, գյուղատնտեսության զար– գացմանը զուգընթաց, աշխուժացել են բուսաբանական հետազոտությունները (Պ. Կիտաիբել): Այդ ժամանակաշրջանը հայտնի է նաև բժշկության (Ի. Զեմել– վեյս), մաթեմատիկայի (Ֆ. Բոլյայ, Ցա. Բոլյայ) բնագավառի նվաճումներով: Երկրորդ շրջան:tXIXtդ. 2-րդ կեսին Հ–ում խոշոր արդյունաբերության ստեղծումը խթանել է բնական և տեխ. գիտությունների զարգացումը: Այդ շրջա– նին է վերաբերում ֆիզիկոս Ա. Ցեդլիկի գործունեությունը, որը 1861-ին նախա– գծել է էլեկտրական գեներատորը: Նրա աշակերտ, հունգ. նշանավոր ֆիզիկոս Լ. էտվեշը հետազոտել է մակերևութա– յին լարվածությունը, ստեղծել երկրա– ֆիզիկական ճոճանակը և երկրաֆիզիկա– կան կայանների մի ամբողջ ցանց Հ–ում: Նշանակալի հաջողությունների են հասել մաթեմատիկոսներ Դ. Կյոնիգը (հանրա– հաշիվ և բազմությունների տեսություն), Ֆ. Ռիսը (ֆունկցիոնալ տարածություննե– րի տեսություն և տոպոլոգիա), Կ. նը (հավանականությունների տեսություն և մաթ. վիճակագրություն), երկրաբան Ցո. Սաբոն (պետրոգրաֆիային և տեկտո– նիկային վերաբերող հետազոտություն– ներ), աշխարհագրագետ Լ. Լոչին, գեո– մորֆոլոգ Ե. Չոլնոկին, քիմիկոսներ Կ. Տանը (Հ–ում առաջին քիմ. գիտահետա– զոտական ինստ–ի հիմնադիր), Վ. Վար տան (քիմ. տեխնոլոգիա), Լ. Վինկլերը (վերլուծական քիմիա), բժշկագետներ Շ. Կորանյին, Ցա. Բոկաին, Յո. Ֆոդորը և ուրիշներ: Հ–ի գիտության պատմության այս շրջանը նշանավորվեց տեխ. մի շարք հայտնագործություններով՜: Դ. Բանկին և Ցա. Չոնկան ստեղծեցին կարբյուրատո– րը, Օ. Բալտին, Կ. Ցիպերնովսկին և Մ. Դերին՝ տրանսֆորմատորը: Չնայած ձեռք բերված նվաճումներին, հիմնարար գիտությունները մինչև XX դ. 40-ական թթ. դանդաղ էին զարգանում: Գիտնականներն աշխատում էին դժվարին պայմաններում, շատ բնագետևեր [Ֆ. Վերգար, Զ. Նեյման, նոբելյան մրցանակակիրներ Դ. Հևեշի, Ցու. Վիգներ, Դ. Բեկեշի, Ա. Սենտ–Դյորդի (ՍՍՀՄ ԳԱ օտարերկրյա անդամ), Դ. Դա– բոր, Լ. Սիլարդ և ուրիշներ] ստիպված են եղել հեռանալ երկրից: Երրորդ շրջան: Երկրի ազատա– գրումից հետո սկսվեց գիտության արագ զարգացումը: Զգալի են հաջողություև– ները մաթեմատիկայի բնագավառում: 1950-ին կազմակերպվել է Հունգարակաև ԳԱ կիրառակաև մաթեմատիկայի ինստ–ը (1955-ից՝ մաթ. հետազոտությունների ինստ.): 1956-ին ստեղծվել է հաշվողական կենտրոն: ճանաչում են ստացել մաթե– մատիկոսներ Բ. Սյոկեֆալվի–Նադի, Ե. էգերվարիի, Պ. էրդյոշի, Պ. Տուրանի, Ա. Ռենյիի, Դ. Հայոշի, Լ. Ֆուկսի և այլոց աշխատանքները: Տեսական ֆիզիկա– յ ի հիմնական ուղղությունները կապված են Պ. Գոմբաշի, Կ. Նովոբատսկու և վեր– ջինիս աշակերտներ Դ. Մարքսի, Կ. Նադի անվան հետ: Փորձարարական ֆիզիկայի կենտրոնը Բուդապեշտի ֆիզիկայի կենտ– րոնական ԳՀԻ–ն է՝ Լ. Պալի գլխավորու– թյամբ: Հունգար գիտնականները մաս– նակցում են Դուբնայի միջուկային հետա– զոտությունների միացյալ ինստ–ի (ՍԱՀՄ) աշխատանքներին: ՍԱՀՄ–ի օգնությամբ Հ–ում կառուցվել են միջուկային ռեակ– տորներ: Աստղագիտության բնա– գավառի հետազոտությունները վերաբե– րում են փոփոխական և գերնոր աստղե– րին, աստղերի վիճակագրությանն ու բե– վ եռաչաՓ ությանը: Դեբրեցենի աստղա– դիտարանում զբաղվում են Արեգակի ակ– տիվության ուսումնասիրությամբ: 1945-ից սկսած մեծ ուշադրություն է հատկացվում քիմիայի զարգացմանը: Համալսա– րաններում բացվել են մի շարք նոր ամ– բիոններ, ստեղծվել են 9 հատուկ հետա– զոտական ինստ–ներ: էական եև ֆիզի– կական քիմիայի (Գ. Շայ, Զ. Աաբո, Ֆ. Նադ), օրգ. քիմիայի (Գ. Զեմպլեև, Ռ. Բոգնար, Զ. Չյուրյոշ) նվաճումները: Տեսական և գործնական արժեքավոր ար– դյունքներ է տվել էլեկտրոդային պրոցես– ների կինետիկայի հետազոտությունը (Տ. Էրդեի–Դրուզ): Մեծ մասշտաբների են հասել երկրաբանական հետա–