Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/677

Այս էջը սրբագրված չէ

Սեգեդը, Դեբրեցենը, Միշկոլցը: ժամա– նակակից նշանավոր երաժիշտ–կատարող– ներրց են՝ դիրիժոր Ցա. Ֆերենչիկը, դաշ– նակահարուհի Ա. Ֆիշերը, ջութակահար– ներ Դ. Կովաչը և Վ. Տատիաին, օպերային երգիչ–երգչուհիներ Ա. Ֆարագոն, Դ. Մե– լիշը, Մ. Լասլոն, Օ. Սենին, օպերետային՝ Ռ. Ռատոնյին, Պ. Կերտեսը, է. Դալամ– բոշը, երաժշտագետներից և երաժշտական քննադատներից՝ Բ. Սաբոլչին, Ա. Մոլ– նարը և ուրիշներ: XVI. Բալետը Հ–ում բալետային ներկայացումներ կազմակերպվել են 1839-ից: Ազգային սյուժեներով բալետներ ստեղծվել են XIX դ. 90-ական թթ.: 1920–30-ական թթ. Բ. Բարտոկի և Զ. Կոդայի բալետային երաժշտության հիման վրա Դ. Հարան– գոզոն բալետային ներկայացումներ է ստեղծել: 1945-ից հետո Հ–ում ստեղծվել են բազմաթիվ ազգային բալետներ, այդ թվում՝ Ե. Կենեշեիի «Հարսնացուի թաշ– կինակը» (1951): Մեծ ուշադրություն է դարձվում ժող. պարի զարգացմանը: Ամե– նախոշոր բալետային խումբը գործում է Հունգ. օպերային թատրոնում (Բուդա– պեշտ): 1960-ից Պեչում գործում է Ի. էկի ղեկավարած բալետային խումբը: Բալետի առաջատար դերասաններից են՝ Բ. Բոր– դին, Ի. Օտրուբսփն, Կ. Սալաին, Վ. Ռո– նան, ժ. Կունը և ուրիշներ: 1950-ին Բու– դապեշտում բացվել է Բալետային ար– վեստի ինստ.: XVII. Թատրոնը Հունգ. թատերարվեստը արմատներով կապված է քոչվոր հունգարների հեթա– նոսական ծեսերին: Քրիստոնեության ըն– դունումից հետո կաթոլիկ եկեղեցին ար– մատախիլ է արել հին մշակույթի տարրե– րը և փորձել երկրում արմատացնել լի– թուրգիական դրաման: Հունգ. դրաման ծնունդ է առել Ռեֆորմացիայի տարինե– րին: 1790-ին կազմակերպվել է առաչին պրոֆեսիոնալ թատրոնը (Պեշտ): 1792-ին սկսել է գործել Ֆեյեր եղբայրների թատ– րոնը (Կլուժ, Տրանսիլվանիա):tXIXtդ. սկզբին մեծ տարածում է գտել «շրջիկ* թատրոնը, որը լուսավորական նպատակ– ներ ուներ, պայքարում էր հունգարերենի ճանաչման, ազգային մշակույթի զար– գացման համար: XIX դ. 1-ին կեսին գըր– վել են ազգային–ազատագրական թեմա– յով ռոմանտիկական դրամաներ: 1837-ին բացվել ԷՊեշտի հունգ. թատրոնը (1840-ից՝ Հունգ. ազգային թատրոն), որն արագաց– րել է ազգային թատերարվեստի զար– գացումը: Այդ թատրոնի առաջադեմ դե– րասաններից էին Դ. էգրեշին, Մ. Լենդ– վաին, Ռ. Լաբորֆալվին և ուրիշներ: Կա– պիտալիզմի զարգացումը ուժեղացրել է բուրժ. մշակույթի ազդեցությունը հունգ. թատրոնի վրա այդ շրջանում: Դեմոկրա– տական ավանդույթների միակ պահպա– նողը Ազգային թատրոնն էր, որը մեծ վե– րելք է ապրել 1878– 94-ին, երբ այնտեղ աշխատում էին ռեժիսոր (նաև դիրեկտոր) է. Պաուլաին, դրամատուրգ Դ. Չիկին և ողբերգակ դերասանուհի Մ. Ցասաին: XIX դ. 60– 70-ական թթ. մայրաքաղաքում և գավառներում բացվել են նոր թատրոն– ներ՝ Բուղայի ժող. թատրոնը (1861– 64, 1867–70), Պեշտի «Նեպսինհազը» (1875), Բուդապեշտի «Վիգսինհազը» (1896) ևն: XX դ. սկզբին ռեժիսոր Շ. Հևեշին կազ– մակերպել է նորարարական «Տալիա» թատրոնը (1904–08): ժողովրդա–դեմոկրա– տական կարգերի հաստատումից հետո Հ–ում նոր պայմաններ են ստեղծվել ազ– գային թատերարվեստի զարգացման հա– մար: 1949-ին Հ–ի բոլոր թատրոնները ազգայնացվել են: Բացվել են նոր՝ Երի– տասարդական, Տիկնիկային, Շրջիկ և այլ թատրոններ, ուր բեմադրվել են ինչ– պես ժամանակակից հունգար դրամա– տուրգներ Լ. Նեմետի, է. Ուրբանի, Ցո. Դարվաշի և այլոց գործերը, այնպես էլ սովետական պիեսներ: Հունգ. թատրո– նում ռեալիստական ավանդույթների ամ– րապնդմանը նպաստել է ռեժիսոր է. Դե– լերտը՝ բեմադրելով Ա. Չեխովի և Մ. Դոր– կու պիեսները: Հ–ում գործում է (1970) 33 (19-ը՝ Բուդապեշտում) դրամատիկա– կան թատրոն: 1950–70-ական թթ. առա– ջատար դերասաններից են՝ Մ. Դաբորը, Շ. Պեչին, Հ. Դոբին, Տ. Մայորը, Կ. Լա– տաբարը և ուրիշներ: Բուդապեշտում ըս– տեղծվել է թատրոնի ԴՀԻ (1958), ինչպես նաև Թատրոնի և կինոյի ինստ.: XVIII. Կինոն XIX դ. վերջին Հ–ում թողարկվել են առաջին փաստագրական ֆիլմերը: 1901-ին նկարահանվել է առաջին խաղար– կային «Պար» (ռեժիսոր՝ Բ. ժիտկովսկի) ֆիլմը, 1912-ից սկսվել է կանոնավոր կի– նոարտադրությունը: Երկու համաշխար– հային պատերազմների միջև ընկած ժա– մանակաշրջանում հունգ. կինոարվեստի վրա ազդել է ամերիկյան շահութաբեր կինոարտադրանքը: Երկրորդ համաշխար– հային պատերազմի տարիներին թողարկ– վել են ազգայնական և ֆաշիստական տե– սակետներ պրոպագանդող ֆիլմեր: Երկրի ազատագրումից հետո ուղիներ են բաց– վել կինոյի գեղարվեստական զարգացման համար: 1947-ին ստեղծվել է «Ինչ–որ տեղ Եվրոպայում» (ռեժիսոր՝ Դ. Ռադվանյի) հակապատերազմական թեմայով նշանա– վոր կինոնկարը: Ազգայնացված (1948) կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումնե– րից էր «Մի թիզ հող» (1948, ռեժիսոր՝ Ֆ. Բան) ֆիլմը: 1950-ական թթ. կինո– ստեղծագործությունների մեծ մասին բնո– րոշ էր սխեմատիզմը, իսկ 60-ական թթ. ֆիլմերին՝ հարցադրումների սրությունը, ճշմարտացիությունը: Կարևոր խնդիրներ է շոշափում «20 ժամ» (1964, ռեժիսոր՝ Զ. Ֆաբրի), մարդկային բարդ Փոխհարա– բերություններ են վերլուծում «Հորձանու– տում» (1963, ռեժիսոր՝ Ի. Գաալ) և «Հայ– րը» (1966, ռեժիսոր՝ Ի. Մաբո) կինոնկար– ները: XIX դ. վերջի հունգ. հասարակու– թյան կյանքը, ֆաշիստական տիրապե– տության տարիևերն արտացոլող ֆիլմե– րից են՝ «Առանց հույսի» (1965, ռեժիսոր՝ Մ. Ցանչո), «Սառն օրեր» (1966, ռեժիսոր՝ Ա. Կովաչ) ևն: Կինոյի մասնագետներ է պատրաստում Թատրոնի և կինոյի ինստ–ը (Բուդապեշտ): 1956-ին ստեղծվել է Կինե– մատոգրաֆիայի ԴՀԻ (Բուդապեշտ): Տա– րեկան թողարկվում են 20– 25 գեղարվես– տական, շուրջ 500 կարճամետրաժ և հե– ռուստատեսային ֆիլմեր: ճանաչված կի– նոդերասաններից են՝ Շ. Պեչին, Մ. Գա– բորը, Ե. Ռուտկաին, Տ. Տորդաին: XIX. Հայերը Հունգարիայում Հունգ. սկզբնաղբյուրների (ժամանա– կագիրներ Դյոզա, Տուրոկի) համաձայն, հայերը Հ–ում սկսել են բնակություն հաս– տատել X– XI դդ.: Հայերի տարածված բնակության մասին են վկայում Հ–ի տա– րածքում «հայ» կամ «հայկական» բառե– րից կազմված աշխարհագրական անուն– ները: Ուշագրավ է նաև, որ XIII դ. Կիլի– կիայի հայոց թագավոր Լևոն Բ–ի և Հ–ի թագավոր Անդրաշ II-ի միջև կնքվել է բա– րեկամության դաշինք: XIII դ. Հ–ի մայ– րաքաղաք էստերգոմում եղել է հայկ. թաղամաս, որի բնակիչները հունգարա– ցիների հետ 1240–41-ին կռվել են մոն– ղոլ–թաթար նվաճողների դեմ: XIII դ. վեր– ջին և XIV դ. հայերի հոսքը Հ. նվազել է, և այդ ժամանակահատվածում հայկ. գաղ– թավայրեր հիշվում են միօւյն Բուղայում (տես Բուղաւցէշա) և Տրանսիլվանիայի (որը XI դ. Հ–ի կազմում էր) Տըլմաչ, Բրա– շով բնակավայրերում: Հայերի հոսք վերս– տին սկսվել է XV– XVI դդ., երբ շուրջ 3 հզ. հայ ընտանիք Փոխադրվել է Տրանսիլվա– նիա, մասնավորապես՝ Մոլդովայից, ուր ստեղծվել էր տնտ .-քաղ. ծանր կացու– թյուն: Հայերի մեծ մասը հաստատվեց Դյերդյոսենմիկլոշ (այժմ՝ Դեորգեն) և Չիկսեպվիզ (այժմ՝ Ֆրումոասա) բնակա– վայրերում: Տրանսիլվանահայերի հոգե– վոր կենտրոնը հաստատվեց Բեստերցե (այժմ՝ Բիստրիցա) քաղաքում: Հիմնվե– ցին Գեռրս, Եղիսաքեթոսվուիս (այժմ՝ Դումբըրվեն) հայաքաղաքները, գաղթա– վայրեր առաջացան Ջուրջովում, Դևա– յում, Օդորհեյում և այլուր: Հայահոծ հա– մայնքները (Դեռլա, Եղիսաբեթուպոլիս) ունեցել են ներքին ինքնավարություն (քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ), կառուցել են եկեղե– ցիներ, հիմնել դպրոցներ, մատենադա– րան–գրադարաևներ, թատրոն: Հայերը, որոնց հիմնական զբաղմունքը արհեստ– ներն ու առևտուրն էին, Տրանսիլվանիայի իշխաններից, Ավստրիայի և ապա Ավստրո– Հունգարիայի կայսրերից ստացել են զա– նազան արտոնություններ: Լեոսլոլղ I հայկ. բնակավայրերը հայտարարել է քաղաքներ (ուր այլազգիները իրավունք չունեին բնակվելու), Կարլոս VI 1726-ին Սամոշույվարին (այժմ՝ Դեռլա) և 1733-ին Եղիսաբեթուպոլսին շնորհել է թագավո– րական ազատ քաղաքների իրավունք: 1725-ին արդեն հայկ. բնակավայրերի պատգամավորները հրավիրվել են Կռլոժ– վարի (այժմ՝ Կլուժ) պետ. ժողովին, իսկ 1791-ի tr Հ–ի պետ. ժողովը հայերին պաշ– տոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիևեր: Դարեր շարունակ ապրելով Հ–ում՝ հա– յերը մասնակցել են հունգարացիների քաղ., տնտ., մշակութային կյանքին: Հունգարահայերը կռվել են երկիրը օս– մանյան լծից ազատագրելու համար, ակ– տիվորեն մասնակցել 1848– 49-ի հեղա– փոխությանը. տվել են կամավորներ, կազմել պահակազորքեր, զենք ու սննդա– մթերք հայթայթել հեղափոխական բանա– կին, հիմնել հոսպիտալներ; Հեղափո– խական մարտերում աչքի են ընկել հայազ– գի զորավարներ էռնե Կիշը, Վիլմոշ Լա– զարը, Ցանոշ Ցեցը: Պետ. պաշտոններ են