Դ. Վարուժանի, Ե. Չարենցի, Հ. Շիրազի, Պ. Սևակի և այլոց ստեղծագործություն– ներ: «Հուշարար»-ը 1927-ից ունեցել է անգլ. էջ, 1947-ից՝ «Hoosharar» բաժին, որը 1952-ից լույս է տեսնում որպես առանձին պարբերական (խմբագիրներ՛ Մ. Հով– սեփյան, Ա. Գույումճյան, Վ. էքսերճյան, Ս. Թովմասյան, Ռ. Սարյան, Պ. Նորհատք): 9–. Գոէյումշյան
ՀՈՒՇԱՐՁԱՆ, 1. լայն առումով՝ երկրի, ժողովրդի մշակութային ժառանգության մասը կազմող օբյեկտ: Ըստ տիպաբանա– կան առանձնահատկությունների, Հ–ները բաժանվում են չորս հիմնական խմբի, հնա– գիտական հուշարձաններ, պատմության, ճարտարապետության և մոնումենտալ ար– վեստի Հ–ներ: Հ–ներ են համարվում նաև պատմա–ճանաչողական և պատմա–գեղար– վեստական նշանակություն ունեցող գըր– չության նմուշները: Պատմության և մշա– կույթի հուշարձանների պահպանությու– նը համապետական նշանակություն ունե– ցող խնդիր է, գաղափարական դաստիա– րակության կարևոր բնագավառ: 2. Նեղ առումով՝ մարդկանց հիշատակը և իրա– դարձությունները հավերժացնող արվես– տի ստեղծագործություն: Սովորաբար իշ– խող ւյասակարգերի գաղափարների պրո– պագանդման միջոց հանդիսացող Հ–ին բնրրոշ է հասարակական ակտիվ ներգոր– ծությունը, որն արտահայտվում է գաղա– փարական ուղղվածությամբ ու Հ–ի տեղա– դըրման բնույթով և, որպես կանոն, նա– խատեսվում է մեծաթիվ դիտողների հա– մար: Անկախ տիպից, Հ–ի անհրաժեշտ հատկանիշը շրջապատող տարածությունը գեղարվեստորեն կազմակերպելու մեջ է: Հ–ների նախատիպեր են եղել մեգաչի– թյան կառույցներն ու դամբարանադաշ– տերը, ինչպես և կոթողները, բուրգերը ևն: Հետագա դարաշրջաններում Հ–ների դեր են կատարել դամբարանները, տապանա– քարերն ու մահարձանները: Հ–ի հիմնա– կան կոմպոզիցիոն տիպերը մշակվել են անտիկ շրջանում՝ այլաբանական կամ դիմաքանդակային արձաններ ու արձա– նախմբեր (Բռնակալասպան Հարմոդիոսի և Արիստոգիտոնի արձանախումբը Աթեն– քում, մ. թ. ա. 477), հեծյալի արձաններ (Մարկոս Ավրելիոսի արձանը, բրոնզ, 161-ի և 180-ի միջև, 1538-ին դրվել է Հռո– մի Կապիտոլիում հրապարակում), ստե– ւաներ, հաղթակամարներ, հաղթասյու– ներ (Տրայանոսի սյունը Հռոմում, 111– 114, ճարտ. Ապոլոդոր Դամասկոսցի): Անտիկ հուշարձանները սկզբնական շըր– ջանում տեղադրվել են սրբազան վայրե– րում, իսկ մ. թ. ա. VI դարից՝ քաղաքի կենտրոնում: Սիջնադարյան Եվրոպայի առավել բնորոշ Հ–ներ էին հիշարժան վայրերում դրվող խաչերը, ինչպես և (առավելապես արմ–ում) եկեղեցիներում տեղադրված նվիրատուների (դոնատոր–
- երի) քանդակապատկերները: Շատ եր–
կըրներում ավանդույթ են եղել ի հիշատակ նշանավոր իրադարձությունների կանգ– նեցվող պաշտամունքային կառույցները: Իտալ. քվաթրոչենտոյի վարպետները, հենվելով հին հռոմեական ժառանգության վրա, ստեղծել են աշխարհիկ մոնումենտ– ներ [կոնդոտյեր (վարձու ջոկատի հրա– մանատար) Կոլլեոնիի հեծյալ արձանը Վենետիկում, բրոնզ, 1479–88, բացվել է 1496-ին, քանդակագործ՝ Անդրեա դել Վերոկքիո]: Բարոկկոյի և Կւասիցիղմի շրջանում Հ. դարձել է քաղաքաշինության կարևոր տարրերից (Պետրոս I-ի Հ., «Պղնձե հեծյալը», Պետերբուրգ, բրոնզ, 1768–78, բացվել է 1782-ին, քանդակա– կործ՝ է. Մ. Ֆալկոնե): Ուշ կլասիցիզմի կամ ամպիրի շրջանում կրկին տարածում են գտել ռազմ, հաղթանակներին նվիր– ված ճարտ. մոնումենտները (Ալեքսանդ– րյան սյունը Լենինգրադում, 1830–34, գրանիտ, բրոնզ, ճարտ. Ա. Ա.Մոնֆե– ռան, քանդակագործներ՝ Բ.Ի. Օռլովսկի, Պ. Վ. Սինցով, Ի. Լեպպե, էսքիզը՝ Ջ. Բ. Սկոտտիի): XVIII դ. 2-րդ կեսից ավելի հաճախ եև կառուցվել հանրահայտ հասա– րակական գործիչների ու գրողների Հ–ներ (6ո. Վ. Գյոթեի և Ֆ. Շիլլերի Հ. Վայմա– րում, բրոնզ, 1857, քանդակագործ՝ Է.Ռի– չել): XX դ. պրոլետարիատի հասարակա– կան–քաղաքական դերի ակտիվացումը արտացոլվել է աշխատանքը փառաբանող Հ–ներում («Հուշարձան նվիրված աշխա– տանքին», Բրյոաել, բրոնզ, 1880-ական թթ., բացվել է 1930-ին, քանդ. Կ. Մենիե): Տարածում են գտել ճարտ. և ճարտարա– պետա–քանդակա գործական հուշակա– ռույցները, որոնք մեծ մասամբ նվիրված են I և II համաշխարհային պատերազ– մում զոհվածների հիշատակին [«Կործան– ված քաղաքը» Հ. Ռոտերդամում, բրոնզ, 1953, քանդակագործ՝ Օ.Ցադկին, Վարշա– վայի հերոսներին նվիրված Հ. Վարշա– վայում («Վարշավյան Նիկե»), բրոնզ, 1964, քանդ. Մ. Կոնեչնի]: Զարգանում է այլաբանական կամ դիմաքանդակային ֆիգուրներից զերծ, ոգով ճարտ. փոքր ձևերին մոտ Հ–ի նոր տիպը [երկրորդ հա– մաշխարհային պատերազմի զոհերին նվիրված Հ. Միլանում, չժանգոտվող պող– պատ, պլաստմասսա, 1948, իտալ. ճարտ–ների խումբ (BPR)]: Սովետական իշխանության առաջին տա– րիներից լուրջ ուշադրություն է դարձվել հեղափոխության գաղափարներն արտա– հայտող Հ–ների ստեղծմանը (տես Մո– նումենւոաւ պրոպագաԱդա): Եթե սկզբնա– կան շրջանի Հ–ները չափով փոքր էին և իրենց բնույթով մոտ հաստոցային քան– դակագործությանը, ապա 1920–30-ական թթ. մոնումենտները համադրվում էին քաղաքային անսամբլին ու շրջապատող բնությանը (Վ. Ի. Լենինի Հ. Զեմո–Ավ– չալյան ՀԷԿ–ում, բրոնզ, գրանիտ, 1927, քանդակագործ՝ Ի. Դ. Շադր, ճարտ. Ս. Ե. Չերնիշյով): Հ–ների ստեղծումը մեծ թափ է ստացել Հայրենական մեծ պատերազմից հետո: Ստեղծվել են սովետական ժողո– վըրդի սխրագործությունը մարմնավորող բազմաթիվ կոթողներ և հուշահամալիր– ներ, դիմաքանդակային տիպի մոնումենտ– ներ: Սովետական Հ–ների թեմատիկան բազմազան է. անցյալ և ժամանակակից նշանավոր անձանց և իրադարձություն– ների նվիրված Հ–ներ, որոնք պատկերա– վոր կերպով ներկայացնում են մեր պատ– մության ու մշակույթի առաջավոր մի– տումների տարեգրությունը: 1950– 1970-ական թթ. Հ–ներից են՝ Ա. Ս.Պուշ– կինի Հ. Լենինգրադում (բրոնզ, գրանիտ, բացվել է 1957-ին, քանդակագործ՝ Մ. Կ. Անիկուշին, ճարտ. Վ. Ա.Պետրով), Վ. Վ. Մայակովսկու Հ. Մոսկվայում (բրոնզ, գրանիտ, բացվել է 1958-ին, քանդակա– գործ՝ Ա. Պ. Կիբալնիկով), Վ. Ի. Լենինի Հ. Մոսկվայի Իլյիչի անվ. հրապարակում (բրոնզ, գրանիտ, բացվել է 1967-ին, քանդակագործ՝ Գ. Ցոկուբոնիս, ճարտ. Վ. Չեկանաուսկաս) ևն: Հայաստանում Հ–ի նախատիպեր էին մենհիրներըէ վիշաէվՍերը, ուրարտ. կոթողները, արամեատառ արձանագրու– թյուններով սահմանաքարերը: 301-ին, քրիստոնեություն ընդունելուց հետո Հա– յաստանում Հ–ի ձևավորմաևը ևպաստել են հին հայկ. քարակոթողները:tIV– VII դդ. կանգնեցվել են պատկերաքան– դակներով ստելաներ (Թալին, Ավան), սյունակոթողներ (Օշակաև), ինչպես նաև կամարակապ կառույցներ (Օձուն): Մահ– լաները, սյունակոթողները, որոնք եր– բեմն ավարտվում էին ծավալային խաչե– րով, հիմք են ծառայել խաչքարի ձևա– վորմանը: X–XVIII դդ. խաչքարը հանդի– սացել է Հ–ի ամենատարածված տարա– տեսակը և աչքի ըևկել զարդերի ու ոճերի բազմազանությամբ: XIX դ. վերջին, XX դ. սկզբին ի հայտ են եկել հայ ականավոր գրողևերին և հասարակական գործիչ– ներին նվիրված Հ–ները (Ռ. Պատկանյա– նի, 1901, և Մ. Նալբանդյանի, 1902, Հ–ները Նոր Նախիջևանի Մ. Խաչ եկեղե– ցու բակում, Խ. Աբովյանի Հ. Երևաևում, 1913, բացվել է 1938-ին, երեքն էլ՝ բրոնզ, երեքի հեղինակն էլ՝ Ա. Տեր–Մարուքյան): Հայաստանում սովետական իշխանու– թյուն հաստատվելուց հետո ստեղծվել են ինչպես առանձին անհատներին, այնպես էլ պատմա՜հեղափոխական իրադարձու– թյուններին նվիրված Հ–ներ (Մայիսյան ապստամբության հերոսներին նվիրված Հ. Լենինականում, 1931, բազալտ, քան– դակագործ՝ Ա. Աարգսյան, Ղուկաս Ղու– կասյանի Հ. Երևանում, 1934, գրանիտ, քանդակագործ՝ Ս. ՍտեՓանյան, ՍաեՓան Շահումյանի Հ. Երևաևում, 1931, գրանիտ, քանդ. Ս. Մերկուրով, Սասունցի Դավթի Հ. Երևաևում, 1959, կոփածո պղինձ, քանդա– կագործ՝ Ե. Քոչար), որոնք ճարտ. միջա– վայրի հետ կազմում են գեղարվեստական ամբողջություն: 1960–70-ական թթ. մեծ տարածում է գտել Հայրենական պատե– րազմում զոհվածների հիշատակին նվիր– ված հուշարձան–կոթողների կառուցումը (Հայրենական պատերազմում զոհված դի– լիջանցիների Հ., 1975, ալյումին, բազալտ, քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան, ճարտ. Խ. Վաթինյան, Հայրենիքի ազատագրու– թյան մարտերում զոհված զինվորների Հ. Ապարանում, 1979, գորշ տուֆ, ճարտ. Ռ. Իսրայելյան ևն): Պատկերազարդումը տես 617-րդ էջից առաջ՝ ներդիրում, և 656–657-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XX–XXI: Գրկ. Բարիւուդարյ ան Ս., Միշնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: BpHKMaH A. 3., Iljiomaflb h MOHyMeHT KaK npodjieMa xyfloacecT- BeiiKOH <J)opMhi, nep. c HeM., M., 1935; Hcto- pmco-peBOJiicmHOHHhie naMHTHHKH CCCP. KpaTKHiif cnpaBOHHHK, M., 1972.
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՐ–
ՉՈՒԹՅՈՒՆ, տես Պատմության ու կուչ– տուրայի հուշարձանների պահպանման U