Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/681

Այս էջը սրբագրված չէ

օգտագործման վարչություն ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր: ՀՈՒՇ ՈՒՏ, գյուղ Արեմայան Հայաստա– նում, քփթփսի վիլայեթի Մասուն գավառի Խութ–Բռնաշեն գավառակում: 1909-ին ուներ 211 (38 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ: ՀՈՒձԱՐԱԹ, Գ ու շ ա ր ա թ, նահանգ Հնդկաստանում (կազմվել է 1960-ին), Հնդսաան թերակղզու հյուսիս–արևմուտ– քում: Տարածությունը 196 հզ. կմ2 է, բնակ– չությունը՝ 29,6 մլն (1975), վարչական կենտրոնը՝ Գանդինագար: Մակերևույթի մեծ մասը հարթավայր է՝ կազմված ծո– վային ալյուվիալ նստվածքներից: Կլիման մերձհասարակածային է, տարեկան տե– ղումները՝ 500–1000 մմ, արմ–ում՝ 250– 500 մմ: Արմ–ում տարածված են սա վաննա– ները, արլ–ում՝ արևադարձային չորասեր անտառները և փշոտ թփուտները: Հ. երկրի կարևոր բամբակագործական շըր– ջաևևերից է: Մշակում են նաև գետնըն– կույզ, բրինձ, հացահատիկային կուլտու– րաներ, լոբազգիներ, զբաղվում՝ անասնա– պահությամբ: Արդյունահանվում է աղ, մանգանի հանքաքար, կրաքար, բոքսիտ– ներ, նավթ: Զարգացած է տեքստիլ (հատ– կապես բամբակեղենի) արդյունաբերու– թյունը: Զարգանում է էլեկտրամեքենա–* շինությունը, քիմ., ցեմենտի, յուղի ար– դյունաբերությունը: Հիմնական նավա– հանգիստներն են Կանդլան, Օկհան, Բե– ղին, Բհավանգարը ևն: ՀՈՒձԱՐԱծԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հուջարաթցիների՝ Հնդկաստանի Հուջա– րաթ նահանգում և Բոմբեյում ապրող ժո– ղովրդի գրականությունը: Վաղ շրջանին (XII–XIV դդ.) բնորոշ են ժող. տոնակա– տարությունների հետ կապված գեղար– վեստակաև ձևերը, ինչպես նաև ջայնա– կան քարոզիչների կրոնա–խրատական պոեմները (ռասո): XIY–XVII դդ. Հ. գ. ներթափանցված էր դեմոկրատական կրո– նա–բարենորոգչական բհաքթի («Սեր առ աստված») շարժման գաղափարներով: Նարսինհ Մեհթայի (1414–80), Միրա Բաիի (1499-1547), Բհալանի (1434- 1514) պոեզիան ուղղված էր բարձր դա– սերի և ուղղափառ հինդուիզմի դեմ: Լայ– նորեն օգտագործվում էին հին հնդ. «Մա– հաբհարաթա» և «Ռա մա յա նա» էպոսի դասական սյուժեները: Պադմանաբհի «Ասք Կանհադադի մասին» (1456) պոեմը նվիրված է XIII–XIV դդ. մահմեդական զավթիչների դեմ հուջարաթցիների պայ– քարին: XVII–XVIII դդ. ուժեղանում են կրոն, թեմաներից հեռանալու միտումնե– րը: Աքոն (1591–1656), Պրեմանանդը (1636–1734) և Շամալը (1684–1769) խա– րազանում են կրոն, խավարամոլությունը, դասային բացառիկությունը, բողոքում կնոջ իրավազուրկ վիճակի դեմ: Հ. գ–յան միջնադարյան շրջանն ավարտվում է Դա– յարամի (1777–1852) ստեղծագործու– թյամբ: XIX դ. Հ. գ. հագեցած էր հումա– նիստական գաղափարներով: Նոր գրա– կանության հիմնադիրներ Դալպատրամը (1820–98) և Նարմադշանկարը (1833– 1886) հանդես եկան հնդկա–մահմեդական երկպառակության, դասային անհավասա– րության, կնոջ ծանր վիճակի դեմ: Դովանդ– հանրամ Տրիպատհի (1855–1907) «Սա– րասվատիչանդրա» վեպը հնդ. լուսավո– րական գրականության խոշորագույն ստեղծագործություններից է: Այդ շրջա– նում հաստատվել են նոր ժանրեր՝ վեպ, պատմվածք, սոնետ, էլեգիա: Հուջարա– թերեն են թարգմանվել եվրոպական գրա– կանության շատ գործեր: XX դ. ուժեղա– ցան ռեալիստական միտումները [Ռաման– լալ Դեսաի, 1892–1954, Կանյալալ Մուն– շի (ծն, 1887), Զավերչանդ Մեգհանի, 1897–1947 ևն], զարգացավ քննադատա– կան ռեալիզմը: Գրկ. HoBenmaJi hctophh Hhahh, M., 1959. ՀՈՒՍ Ցան (1371–1415), չեխ ժողովրդի ազգային հերոս, անկախության պայքա– րի և Ռեֆորմացիայի գործիչ: Եղել է Պրա– գայի համալսարանի պրոֆեսոր, 1401– 1402-իև՝ նույն համալսարանի արվեստնե– րի ֆակուլտետի դեկան, 1409-ին՝ ռեկտոր: 1402-ից հանդես է եկել Չեխիայում գերմ. բռնատիրության և կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված քարոզներով: Հ. դատապար– տել է եկեղեցու հարստությունը, բարձ– րաստիճան հոգևորակաևության շվայտ կյանքը, եկեղեցական պաշտոնների առու– ծախը, ինդուլգենցիաների առևտուրը, չքավորների շահագործումը, պահանջել է վերադառնալ վաղ քրիստոնեական պարզ եկեղեցուն, պաշտպանել է չեխ ժողովրդի ազգային իրավունքները: 1410-ին Հ. վտարվել է եկեղեցուց, որից հետո նրա քարոզներն ավելի սուր բնույթ են կրել և արտահայտել ժող. մասսաների իղձերը: Կոնստանցայի եկեղեցական ժողովը (1414) դատապարտեց Հ–ին որպես հերե– տիկոսի, և նա այրվեց խարույկի վրա: Հ–ի մահը առաջ բերեց համաժողովրդա– կան զայրույթ, որը վերածվեց ՝Հուսյան հեղափոխական շարժման: Հ–ի ուսմունքը հիմք է հանդիսացել բյուրգերական, ինչ– պես նաև պլեբեյա–գյուղացիական հեղա– փոխական գաղափարախոսության հա– մար, ազդեցություն թողել գերմ. Ռեֆոր– մացիայի վրա: Հ. չեխ. գրական լեզվի ստեղծողներից է: Երկ. IIocjiaHHH MaracTpa Hoaima Tyca, nep. c nem. h JiaT., M., 1903. Գրկ. P y 61; o b B. T., Hh Tyc, M,, 1958.

ՀՈՒՍԱԲԵՐ», քաղաքական, տնտեսա– կան և գրական օրաթերթ (սկզբում՝ եռ– օրյա): Լույս է տեսնում 1912-ից, Կահի– րեում: Դաշնակցության օրգան 1922-ից: Հայ ազատագրական շարժման, Հայաս– տանում սովետական կարգերի հաստատ– ման, Սովետական Հայաստանի ձեռք բե– րած սոցիալ–տնտ եսական և մշակութային նվաճումների վերաբերյալ տալիս է խե– ղաթյուրված մեկնաբանություններ: Մի– ջազգային հարցերում ունի պրոիմպերիա– լիստական դիրքորոշում:

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ շինվածքի, պա– հանջվող ժամանակահատվածում կամ աշ– խատանքի տևողության ընթացքում շա– հագործման ցուցանիշները որոշակի սահ– մաններում պահպանելու հատկություն: Հ–յան տեսության հիմնական հասկացու– թյունը խափանման՝ աշխատունակության Չան Հուս Գ.Հուսակ անակնկալ կամ աստիճանական կորստի հասկացությունն է: Շինվածքի աշխատու– նակությունը որոշող հիմնական պարա– մետրերն են. արագագործությունը, բեռ– նըվածքային բնութագիրը, կայունությու– նը, արտադրական գործողությունների կատարման ճշգրտությունը, որոնք կազ– մում են շինվածքի որակի ցուցանիշների համախումբ: Հ–յան հիմնական քանակա– կան ցուցանիշներն են. 1£իշ–ը՝ անխա– փան աշխատանքի միջին ժամանակը, ճ(է)-ն՝ խափանումների ինտենսիվությու– նը, Բ(է)-ն՝ է ժամանակահատվածում ան– խափան աշխատանքի հավանականությու– նը, Kiq-ն՝ պատրաստականության գործա– կիցը: Վերականգնվող շինվածքների հա– մար է ժամանակահատվածում ո թվով խա– փանումների առաջացման հավանականու– թյունը որոշվում է Պուասոնի օրենքով. Pn(t)= Այստեղից հետևում Է, որ ու է ժամանակահատվածում խափանումների բացակայության հավանականությունը՝ P(t)=exp(– Xt) (հուսալիության Էքսպո– նենտային օրենք): Հ–յան ցուցանիշները որոշվում են հաշ– վարկներով, փորձարկումներով, շինված– քի շահագործման արդյունքների մշակ– մամբ, ԷՀՄ–ով մոդելավորմամբ, ինչպես նաև շինվածքի Հ. պայմանավորող ֆիզի– կա–քիմիական պրոցեսների վերլուծու– թյամբ : Անկախ հանգույցներից բաղկացած տեխնիկական համակարգերը, որոնք առանձին մասերի խափանման դեպքում կարող են փովւոխել իրենց կառուցվածքը՝ աշխատունակությունը պահպանելու հա– մար, կոչվում են բարդ տեխնիկական հա– մակարգեր: Դրանց Հ–յան ցուցանիշը հա– մակարգի աշխատունակ վիճակների հա– վանականությունների գումարն է: Հ–յան բարձրացման եղանակներն են, բարձր Հ–յան նոր տարրերի օգտագործումը, աշ– խատանքային ռեժիմի ընտրությունը, ար– դյունավետ վերահսկողության սահմա– նումը ևն: Դրականության մեջ Հ. հաճախ օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ որ– պես անխափանություն: Հ–յան տեսու– թյան կարևորագույն խնդիրներից է բարդ տեխնիկական համակարգերի Հ–յան ապա– հովումը և գնահատումը: ՀՈՒՍ ԱԿ (Hus£k) Դուստավ (ծն. 10.1.1913, Դուբրավկա, Բրատիսլավայի մոտ), չե– խոսլովակյան կոմունիստական U բանվո– րական շարժման, ՉՍՍՀ քաղաքական գոր– ծիչ, ՉՍՍՀ պրեզիդենտ (1975-ից): ՉԿԿ անդամ 1933-ից: Ֆաշիստական Գերմա– նիայի կողմից Չեխոսլովակիան մասնա–