Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/682

Այս էջը սրբագրված չէ

աելուց (1938) հեաո եղել է Ալովակիայի կոմկուսի (ՍԿԿ) Բրատիսլավայի կազմա– կերպության ընդհատակյա ղեկավարու– թյան անդամ: 1940– 43-ին գտնվել է բան– տում: Մասնակցել է 1944-ի Սլովակյան ազ– գային ապստամբությանը (տես Սչովա– կյւսն ապստամբություն 1944), ընտրվել Սլովակյան ազգային խորհրդի նախա– գահի տեղակալ, ներքին գործերի գծով լիազոր, 1944-ի սեպտեմբերին՝ ՍԿԿ նա– խագահի տեղակալ: 1945– 50-ին եղել է ՉԿԿ ԿԿ–ի անդամ, 1946–50-ին՝ Ալովա– կիայի լիազորների կորպուսի (կառավա– րության) նախագահ, 1945–51-ին՝ ՉՍՍՀ Ազգային ժողովի դեպուտատ, 1950– 1951-ին՝ ԱԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ: 1951-ին անօրինական կարգով ռեպրեսիայի է են– թարկվել և մինչև 1960-ի մայիսը գտնվել բանտում: 1963-ին, ՉԿԿ ԿԿ–ի որոշմամբ, ոեաբիլիտացվել է և վերականգնվել կու– սակցության մեջ: Մինչև 1968-ը աշխատել է Ալովակիայի ԴԱ պետությաև և իրավուն– քի ինստ–ում, 1968-ին եղել է ՉՍԱՀ կառա– վարության նախագահի տեղակալ, 1968– 1969-ին՝ ԱԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար, 1968-ի օգոստոսից՝ ՉԿԿ ԿԿ–ի և ՉԿԿ ԿԿ–ի Նախագահության, ապա՝ Նախագահու– թյան ԴԿ–ի անդամ: 1969–71-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար, 1971-ի մայի– սից՝ ՉԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար, 1971-ից՝ ՉԱԱՀ Ազգային ճակատի ԿԿ–ի նախագահ: Հ. եղել է ՉԿԿ պատվիրակու– թյան ղեկավար Կոմունիստական և բան– վորական կուսակցությունների ներկայա– ցուցիչների միջազգային խորհրդակցու– թյունում (Մոսկվա, 1969): ՉԱԱՀ հերոս է (1969), պարգևատրվել է Լենինի երկու (1969, 1973) և Հոկտեմբերյան հեղափո– խության շքանշաններով (1977):

ՀՈՒՍԵՏՆ ԹԱՀԱ (1889–1973), արաբ գրող, գրականագետ և պատմաբան (Եգիպ– տոս), Կահիրեի արաբերենի ակադեմիա– յի պրեզիդենտ (1965-ից), համալսարանի պրոֆեսոր (1919-ից), Ալեքսանդրիայի հա– մալսարանի ռեկտոր (1943–46), Եգիպ– տոսի լուսավորության մինիստր (1950– 1952): Հ. Թ. արաբ, գրականության մեջ քննադատական ռեալիզմի հիմնադիրնե– րից է: «Արաբների մինչիսլամական պոե– զիաե» (1926) մենագրության մեջ այն կարծիքն է հայտնում, որ քննադատական վերաբերմունք պետք է ցուցաբերել բո– լոր գրական հուշարձանների՝ այդ թվում Ղուրանի նկատմամբ: «Չորեքշաբթի օրվա զրույցներ» (հ. 1–3, 1925–53) ուսումնա– սիրություևը ևվիրված է միջնադարյան (հ. 1–2) և ժամաևակակից (հ. 3) գրակա– նությանը: Նրա «Օրեր» (մաս 1–2, 1929– 1939, մաս 3, 1972) ինքնակենսագրական վեպը թարգմանվել է շատ լեզուներով: ժողովրդի սոցիալական իրավահավասա– րության ու շահագործմաև դեմ բողոքի ձայնն է հնչում «Մարտիրոսները երկրի վրա» (1948) պատմվածքների ժողովա– ծուում: Կատարել է թարգմանություևներ անտիկ գրողների և ֆրանս. լուսավորիչ– ների ստեղծագործություններից: Դրակա– նության զարգացմանը մատուցած ծառա– յությունների համար արժանացել է Եգիպ– տոսի պետ. մրցանակին (1959):

ՀՈՒՍԵՅՆ I Իբն Թալալ (ծն. 1935), Հոր– դանանի թագավոր 1952-ից: Հաշիմյաննե– րի դինաստիայից: Սկզբնական կրթու– թյունն ստացել է Ամմանի մահմեդական և Ալեքսանդրիայի Վիկտորիա կոլեջում: Աո– վորել է Հարրոուի կոլեջում և Աանդհերս– տի (Անգլիա) թագավորական զինվորա– կան ակադեմիայում: ՀՈհՍԵՅՆ ՄԵՀԹԻ (իսկական անուն–ազ– գանունը՝ Մեհթի Ալի օղլի Հուսեյնով, 1909–1965), ադրբեջանցի սովետական գրող, հասարակական գործիչ: Ադրբ. ԱՍՀ ժող. գրող (1964): ՍՄԿԿ անդամ 1941-ից: Հրատարակել է «Վարարում» (1933–36), «Թառլանը» (1940), «Ապշերոն» (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950), «Սև ժայռեր» (1957) վեպերը: «Կոմիսարը» (1942) վի– պակը և «Առավոտ» (մաս 1–2, 1950–53) վեպը նվիրված են Բաքվի պրոլետարիա– տի պայքարին: Դրել է նաև «Նիզամի» (1940) և«Ջավանշիր» դրամաները: 1966-ին լույս է տեսել Հ. Մ–ի «Ստորերկրյա ջրերը հոսում են դեպի օվկիանոս» վեպը: Հայտ– նի է որպես գրաքննադատ: Եղել է Ադրբե– ջանի գրողների միության վարչության նա– խագահ (1958–65): Երկ. 3cepjiepH, 10th. 1–7, EaKM, 1966–76; Աոավոտ, Ե., I960: Ա. Բաղիրով

ՀՈՒՍԵՌԼ (Husserl) էդմունդ (1859–1938), գերմանական իդեալիստ փիլիսոփա, ֆե– նոմենոլոգիական դպրոցի (ֆենոմենոչո– գիա) հիմնադիրը: Հալլեի, Դյոթինգենի և Ֆրայբուրգի համալսարանների պրոֆե– սոր: Ֆ. Բրենտանոյի և Կ. Շտումպֆի աշակերտը, կրել է նաև Բ. Բոչցանոյի, նեոկանտականության ազդեցությունը: Հ. հանդես է եկել տրամաբանության մեջ պսիխոլոգիզմի քննադատությամբ, նրա տեսական ծրագիրն էր՝ փիլիսոփայու– թյունը դարձնել խստիվ գիտություն («Տրա– մաբանական հետազոտություններ», հրտ. 1900), գիտություն գիտակցության ֆենո– մենների մասին՝ ֆենոմենոլոգիա: Ֆենո– մենոլոգիան Հ. համարում է գիտություն մաքուր գիտակցության (ինւոենցիոնալ ակտերի) մասին: Փիլիսոփայության հիմ– նական հարցի լուծման մեջ հավակնելով չեզոքության՝ Հ. առաջարկել է ֆենոմենո– լոգիայից բացագել «կեցության մասին դրույթը»: Վերացական գաղափարներին համապատասխանող առարկաները, մաս– նավորապես մատերիական օբյեկտները, համարել է այնպիսի էություններ, որոնք օժտված չեն առանձին կոնկրետ առարկա– ների նման գոյությամբ, բայց ունեն մարդ– կային ճանաչողությունից անկախ նշանա– կություն՝ օբյեկտիվ են: Այսպիսով, սուբ– յեկտիվիստական մոտիվները Հ. հա– մակցել է օբյեկտիվ–իդեալիստականի հետ: Իր վերջին աշխատություններից մե– կում («Եվրոպական գիտությունների ճըգ– ևաժամը և տրանսցենդենտալ ֆենոմենոլո– գիան», հրտ. 1954) Հ. իր ժամանակի Եվրո– պայի հոգևոր իրավիճակը դիտում է որ– պես ճգնաժամային՝ այն կապելով եվրոպա– կան մշակույթին հատուկ սցիենտիզմի և, ընդհանրապես, նատուրալի ստական–պո– զիտիվիստական մտածելակերպի հետ: Հ. ազդել է արդի բուրժ. փիլիսոփայության վրա: Ֆենոմենոլոգիան Էկզիստենցիաւիզ– մի սկզբնաղբյուրներից մեկն է: Հ–ի փի– լիսոփայությունը բուրժ. փիլ. մտքի ճըգ– նաժամի արտահայտությունն է: Գրկ. KaKa6a#3e 3. M., IIpotfjieMa <3K3HCTeHi*HajibHoro KpH3Hca> h TpaHcijeHfleH- TajibHan (|)eH0MeH0Ji0rHH 3. TyccepJiH, T6., 1966; MoTporniiJiOBa H. B.f ITpira- Epffl&i h npoTHBopeHHH ՓաւօշօՓաւ, M., 1968; Ն ու յ ն ի, OeHOMeHO- jioniH, b kh.: CcrapeMeHHaH 6yp»ya3Haa Փ*ւ– յւօշօՓ«« (nofl pea. A. C. EoroMOJiOBa n* flp.), M., 1978.

ՀՈՒՍԻԿ U ՊԱՐԹԵՎ (295–347), Հայոց կաթողիկոս 341-ից: Գրիգոր Ա Լուասվորչի թոռը: Հաջորդել է հորը՝ Վրթանեսին: 307-ին ամուսնացել է Տիրան թագավորի դստեր հետ: Կաթողիկոս է դարձել կնոջ մահից հետո (ձեռնադրվել է Կեսարիա– յում): Տիրանի հրամանով բրածեծ է արվել (թագավորին նախատելու պատճադով) և սպանվել Ծոփքի Բնաբեղ բերդում (են– թադրվում է, որ Հ. Ա Պ. դատապարտել էր Տիրանին՝ հեթանոսության նկատմամբ նրա ցուցաբերած հանդուրժամտության պատճառով): Գրկ. Փավստոս Բ ու գանդ, Պատ– մություն Հայոց, Ե.* 1968:

ՀՈՒՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, Հ ու ս յ ա ն պատերազմներ (1419–37), չեխ Ժողովրդի պայքարը կա– թոլիկ եկեղեցու, ֆեոդալական շահագործ– ման և գերմանական բռնատիրության դեմ: Ֆ. էնգելսի բնութագրմամբ «…գերմանա– կան ազնվականության և գերմանական կայսեր գերագույն իշխանության դեմ չե– խական–ազգային գյուղացիական պատե– րազմ, որը կրել է կրոնական երանգ» (MapKC K., SHreJibc Փ., Coh., 2 H3A-, t. 6, c. 120): Ծագել է ճորտ գյուղացիու– թյան և ազնվականության, արհեստավոր– ների և քաղաքայիև պատրիկության միջև դասակարգային հակադրության, ինչպես նաև Չեխիայում գերմ. գաղութացման ուժեղացման պատճառով: Ուներ հակակա– թոլիկական բնույթ, ուղղված էր եկեղեցա– կան հողատիրության աճման (եկեղեցին տիրում էր հողերի 3/4-ին), հոգևորական– ների կաշառակերության և սանձարձա– կության դեմ: ժող. հուզումները տարե– րայնորեն սկսվեցին Ցան Հուսի մահա– պատժիր (1415) անմիջապես հետո: Ապըս– տամբ գյուղացիները սկսեցին խմբվել Տաբոր, Օրեբ, Բերանեկ լեռներում՝ իրենց անվանելով հուսյաններ: 1419-ի հուլիսի 30-ին Ցան ժելիվսկու գիսավորությամբ Պրագայում բռնկած ապստամբությամբ Չեխիայում համատարած զինված պայ– քար սկսվեց ժող. զանգվածների և ֆեո– դալա–կաթոլիկական ուժերի միջև: Հռոմի պապը և Աիգիզմունդ I կայսրը խաչա– կրաց հինգ արշավանք (1420, 1422-ի ձմեռ, 1422-ի աշուն, 1427, 1431) կազմակերպե– ցին հուսյանների դեմ, սակայն ժող. բա– նակը, Ցան ժիժկայի (նրա մահից հետո՝ Պրոկոպ Մեծի) գլխավորությամբ ջարդե– լով թշնամուն, 1427–2.8-ին և 1429– 30-իև անցավ հակահարձակման, մտավ Ավստ– րիա, Աաքսոնիա, Բավարիա, Հունգա– րիա, իսկ 1433-իև հասավ մինչև Բալթիկ ծովի ափերը: Աակայև պայքարի ծավալման հետ խորացավ հակասությունը հուսյան– ների երկու թևերի՝ չաՓավորների (բյուր– գերություն, շլյախտա, հարուստ արհես– տավորներ, մանր ազնվականներ) և ար– մատական հեղափոխականների (ճորտ գյուղացիություն, քաղաքային չքավորու–