Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/683

Այս էջը սրբագրված չէ

թյուն) միջև: Չափավորները (կոչվում էին կալիքսականներ, լաա. calix – թաս բա– ռից, քանի որ նրանց հիմնական պահանջ– ներից մեկն աշխարհականների հաղոր– դությունն էր ոչ միայն հացով, այլև գինով) ցանկանում էին պայքարը սահմանաւիսս– կել էժան եկեղեցու հասաաամամբ, իսկ արմատական հեղափոխականները (կոչ– վում էին տաբորականներ, տես Տաբոր) պայքարում էին մասնավոր սեփականու– թյան և շահագործման վերացման համար: Չափավորները, 1434-ի Բազելի եկեղեցա– կան ժողովում ֆեոդալա–կաթոլիկական ճամբարից ստանալով զավթած եկեղեցա– կան հողերին տիրելու և հացով ու գինով հաղորդվելու իրավունք, նույն թվականի մայիսի 30-ին ռեակցիայի ուժերի հետ Լի– պանիի մոտ ջարդեցին տաբորականների բանակը: 1437-ին նվաճվեց տաբորական– ների վերջին՝ Սիոն ամրոցը: Չնայած պարտությանը, Հ. հ. շ. ուժեղ հարված հասցրեց կաթոլիկ եկեղեցուն, նախադրյալներ ստեղծեց համաեվրոպա– կան Ռեֆորմացիայի համար:

Գրականություն՝ M a ւյ e k Pi., TycHTCKoe peBOJiicmHOH- Hoe flBHHceime, nep. c qem», M., 1954; Ն ույ՝ ն ի, Ta6op b rycHTCKOM pcbojiioijhohhom abh- aceHim, nep. c Hem., t. 1–2, M., 1956–59; Py 6qoB B. ., rycHTCKHe bohhm, M., 1955.

ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍ I (’Iou<mviav6s) Փլա– վիոս Պետրոս Սավվատիոս (մոտ 482 կամ 483–565), Բյուզանդիայի կայսր 527-ից: Հուստինոս 1-ի (518–527) եղբորորդին և հաջորդը: Գահ բարձրանալով՝ ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը: Հեն– վելով հողատերերի և ստրկատերերի մի– ջին խավերի, եկեղեցու վրա՝ Հ. I ձգտել է սահմանափակել խոշոր հողատեր ծե– րակուտականների իրավունքները: Նրա Հուս տինի անոս I (խճանկար, VI դ.) օրոք համակարգվել է հռոմ. իրավունքը (տես Հուաոինիանոսի օրենսգիրք և Կոր– պուս յուրիս ցիվիփս): Հ–ի օրենսդրական գործունեության նպատակն էր կայսերա– կան անսահմանափակ իշխանության հաս– տատում, սեփականատիրության իրավուն– քի և ստրկատիրության ամրապնդում: Կենտրոնացված պետություն ստեղծելու համար կատարել է վարչական բարենո– րոգումներ: Արհեստներն ու առևտուրը ենթարկել է պետության հսկողությանը: Հ. I-ի օրոք բյուգանդական զորքերը Pfc- էիսարիոսի, հայազգի Նարսեսի և ուրիշնե– րի գլխավորությամբ վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության որոշ մարզեր. Հյուսիսային Աֆրիկան, Աարդի– նիան, Կորսիկան (533–534), Իտալիան ու Սիկիլիան (535–555), Իսպանիայի հվ–արլ. մասը (534): Արլ–ում պատերազմ– ներ է մղել Պարսկաստանի դեմ (527– 532, 540–561), հս–ում՝ կասեցրել սլավոն– ների հարձակումները: Հ. I-ի օրոք կայս– րության տարբեր մասերում բռնկել են ժող. ապստամբություններ: Հ. ծավալել է քաղաքացիական, ռազմ, և եկեղեցական լայն շինարարություն, նրա օրոք կառուց– վել է Ա. Սոֆիա տաճարը Կ. Պոլսում: Հ. I 529-ից վերափոխումներ է կատարել նաև Հայաստանի բյուգանդական մասում՝ այն դիտելով կայսրության անբաժանելի մասը: 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքի), Սատրապա– կան Հայաստանը (բյուզանդացիներն այդ– պես էին անվանում Հաշտ ենք, Ծոփք, Հանձիթ, Անգեղ–տուն, Բալահովիտ գա– վառները) և Ներքին Հայքը (բյուզանդա– ցիներն անվանում էին նաև Մեծ Հայք) միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ, նրա իրավասության տակ դնելով հայ նախա– րարներին ու նրանց զինված ուժերը: Նպատակ ունենալով վերացնել երկրի հասարակական–քաղաքական յուրատե– սակ կարգը և ռոմանականացնել այն՝ անցկացրել է նաև վարչական վերավւո– խումներ: 536-ի մարտի 18-ի հրովարտա– կով ստեղծվել է վարչական 4 միավոր՝ Առաջին Հայք [նախկին Ներքին Հայքից, Պոնտոսի որոշ շրջաններից և նախկին Առաջին Հայքի մի մասից՝ Հուստինիա– նուպոլիս, Կարին (Թեոդոսուպոլիս), Սա– տադ, Կոլոնիա, Տրապիզոն, Կերասուս քաղաքներով], Երկրորդ Հայք (նախկին Առաջին Հայքի մի մասից՝ Սեբաստիա, Սեբաստուպոլիս, Կոմանա ևն քաղաքնե– րով), Երրորդ Հայք (նախկին Երկրորդ Հայքից՝ Մելիտենե, Արիարաթիա, Մյուս կամ Ոսկե Կոմանա եև քաղաքներով), Չորրորդ Հայք (նախկին Սատրապական Հայաստանից՝ Մարտիրուպոլիս, Կթառիճ քաղաքներով): Հայ նախարարական դասը կազմալուծելու համար փոխել է (536-ին) ժառանգության կարգը, ունեցվածքի ժա– ռանգորդ կարող էին լինել ընտանիքի և՝ արական, և՝ իգական ներկայացուցիչնե– րը: Վերակառուցել է հին հայկ. քաղաք– ներ Կարինը, Մելիտենեն, Սեբաստիան ևն, հիմնել իր անունով Հուստինիանոլպո– լիս քաղաքը: Դարայից մինչև Տրապիզոն կառուցել է տվել ամրությունների երկու շարք: Հ. I-ի վերափոխումներն ուժեղացրին քաղ. և տնտ. ճնշումը Հայաստանի բյու– գանդական մասում: Մեծ թվով հայեր հե– ռացան հայրենիքից՝ ստվարացնելով Փոքր Ասիայի շատ շրջանների և Կ. Պոլսի հայ համայնքները, իսկ հայ իշխանների մի մասը ծառայության մտավ բյուգանդական բանակ և արքունիք: Հ. I-ի քաղաքակա– նությունը հարուցել է հայ ժողովրդի դըժ– գոհությունը: 536-ին Առաջին Հայքում ապստամբություն բռնկեց Հովհաննես Արշակունու գլխավորությամբ: Ապստամբ– ները անկախ հռչակեցին Առաջին Հայքը, ջախջախեցին բյուգանդական զորքը, սա– կայն չկարողացան պահպանել անկախու– թյունը: Այդ ապստամբությունը 540–561-ի պարսկա–բյուզանդական պատերազմի առիթներից մեկն էր: 548-ին Հ. I-ի դեմ հայ վերնախավի շրջանակներում, Արշակ և Արտավան Արշակունիների գլխավորու– թյամբ, անհաջող դավադրություն կազմա– կերպվեց: Հ. I-ի գործունեությունը Հայաստանի բյուգանդական մասում ջլատեց երկրի կեն– սական ուժերը, որն ի վիճակի չեղավ վե– րականգնել իր ինքնուրույնությունը: Գրկ. Պրոկոպիոս Կեսարացի, Ե., 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 5, Բյուգանդական աղբյուրներ 1): Մանանդյան Հ., Երկ., հ. 2, 1978, էշ 481–483: AflOHij H., ApMeHHH b anoxy lOcTHHHaHa, E., 1971; Hctophh BH3aHTHH, t. 1, M., 1967, ra. 10–14; Ure P. N., Justinian and his Age, L., 1951; Collinet P., La genese du digeste, du code et des Instituts de Justinien, P., 1952. ՀՈհՍՏԻՆԻԱՆՈՍ II Ռինոտմետոս (Քթատ) (’Iou<mviav6c; ’PivtftiiStog, մոտ 669–711), Բյուզանդիայի կայսր 685– 695-ին և 705-ից: Հերակլիոսների դինաս– տիայից: Պայքարել է պետության կենտ– րոնացման համար, հալածել սոցիալական և աղանդավորական (Պավլիկյան) շար– ժումները: Պատերազմ սկսելով արաբ, խալիֆայության դեմ՝ ձգտել է նվաճել Հայաստանը, Անդրկովկասը, Կիպրոսը, Ասորիքը: 689-ին Հ. II արշավել է Հայաս– տան, Վրաստան և Աղվանք, Հայոց իշ– խան է նշանակել Ներսեհ Կամսարակա– նին: 689-ին Բյուզանդիայի և խալիֆայու– թյաև միջև կնքվել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյու– զանդիային (Հայաստանից, Անդրկովկա– սից և Կիպրոսից գանձվող հարկերը բա– ժանվելու էին երկու երկրների միջև): 687– 689-ին բյուգանդական գորքերը ար– շավել են Թրակիա և Մակեդոնիա՝ սլա– վոնների դեմ. Հ. II 30 հզ. սլավոն գաղթեցրել է Փոքր Ասիա: 692-ին Ասո– րիքում պարտվել է արաբներից, որոնք շուտով կայսրությունից նվաճել են Հյու– սիսային Աֆրիկան: 695-ին դավադրու– թյան հետևանքով գահընկեց է արվել՝ (կտրել են քիթը, այդտեղից էլ մականունը), նրան աքսորել են Ւ»երսոնես: Բուլղարնե– րի խան Տերվելի օգնությամբ 705-ին վե– րագրավել է գահը, հալածանք սկսել հակա– ռակորդների դեմ: Հայազգի զորավար Վարդանի (ապագա կայսր Փիլիպպիկոս Վարդան) կազմակերպած դավադրությամբ գահընկեց է արվել և ըևտանիքով մահա– պատժի ենթարկվել: Հ. Բարթիկյան

ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ, Կոր– պուս յուրիս ցիվիէիսի բաղկացուցիչ մասը: Ընդգրկում է 4652 հատվածներ կայսերա– կան կարգադրություններից (կոնստիտու– ցիաներից)՝ if. թ. II դարից մինչև Հուս– տինիանոս I-ի ժամանակաշրջանը: Նրա 12 գրքերը բովանդակում են իրավունքի հե– տևյալ բնագավառները՝ եկեղեցական իրավունք և պետ. ծառայողների պարտա– վոր ություններ (1-ին գիրք), մասնավոր իրավունք (2–8 գրքեր), քրեական իրա– վունք (9-րդ գիրք), վարչական և ֆինան– սական իրավունք (10–12-րդ գրքեր):

ՀՈՒՍՏԻՆՈՍ II (’Iouatlvog) (ծն. թ. անհտ.–578), Բյուզանդիայի կայսր 565-ից: Հուսաինիանոս /-ի քեռորդին և հաջորդը: Գահակալության սկզբնական շրջանում թեթևացրել է ժողովրդի ծանր կացությունը՝ մարելով պետությանը տըր–