Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/685

Այս էջը սրբագրված չէ

Ձ, հայերեն այբուբենի տասնյոթերորդ տառը: Անունն է ձա: Ատեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով: Մտնում է կրկնավոր տառա– խմբի մեջ: Կազմված է երեք ուղղաձիգ՝ եր– կար և դրանից ձախ, հավասար հեռավո– րության վրա վերից լայն և ներքևից կարճ տարրերից, ընդ որում, լայնը և եր– կարը միանում են վերին ծայրերից, իսկ կարճը երկարի ստորին ծայրին միանում է վերին ծայրով և թեքվում աջ: Կարճը վերիև ծայրում կրկնում է կոր նուրբը և ամբողջացնում իր պատկերը՝ 3: Բոլոր տառատեսակներում պահպանում է գծա– գրական յուրահատկությունների՝ են– թարկվելով գրության առանձնահատկու– թյուններին: | Գրչագիր Զ գրվում է երկու |տողերի միջև, ուղղաձիգ, փոքր–ինչ աջ թեքված՝ 3: Երկաթագիրը նույն գրչագիրն է, սա– կայն կորություն է ստանում ոչ միայն լայնը երկարին միացնող նուրբը, այլև երկարը՝ Ձ: Երկաթագիրը գործածվում է նաև որպես գլխագիր, օգտագործելի է մինչև այսօր՝ Չ: Բոչորգիր Ձ ստեղծվում է գրչագրից, միայն լայնը ստորին ծայրով է միանում երկարին: Հետագայում ստորին մասի բոլորակը ստեղծվում է գրչի ավելի ուղիղ և հատու շարժումներով, և աստիճանաբար լայնը քիչ վերև է բարձրանում, իսկ կարճը ւ]երին ծայրով միանում է թեքված երկա– րին՝ ձ: Շղագիրը անցնում է բոլորգրի աստի– ճանները, հաճախ կարճի արտակարգ փո– փոխությամբ և երկարությամբ՝ Հ (որի համար երբեմն շփոթվում է Ն–ի հետ): Այս վիճակից էլ առաջացել է ժամանակա– կից շղագիրը, ուր կարճը ոչ թե ստորին նուրբից է շարունակվում, այլ երկարից հետո, և նուրբը բարձրանում է իր ստո– րին ծայրից վեր: ՆուռրգրուԱ օգտագործվում է շղագիրը՝ ենթարկվելով գրության առանձնահատ– կությունների և՝ Զ տառը նշանագրում է ժամանակակից հայերենի առաջնալեզվային լեզվատամ– նային պայթաշփական ձայնեղ բաղա– ձայն հնչյունը (հնչույթը): ժամանակակից արևելահայ գրակաև լեզվում ր, երբեմն նաև զ բաղաձայնից հետո խլանալով հըն– չում է ց (վարձ–վարց, դեղձ–դէխց): Արև– մտահայ գրական լեզվում Զ ամենուրեք խլանում է (ձի–ցի* արձան–արցան, գանձ– քանց): Ղ նշանակել է դւթսուն և ութսունե– րորդ, բյուրի նշանով (Զ )՝ 800000: Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Զ– ութ– սուներորդ) : Ա. Մաթևոսյան ՁԱԳ, Ծագ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառում, Եվւրատի վտակ Ոսկեգետակի աՓին: 1914-ին ուներ 100 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ և առևարով: Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Զ. հայտ– նի է իր նշանավոր քարանձավներով, որոնք գտնվում են Քռատակ կոչվող դաշ– տի մոտ: Դրանք համարվում են մարդկա– յին բնակության հնագույն վայրեր: Զ–ի հայերը բոնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՁԱԳԱ4ԱՆԻ ԺՈՂՈՎ, գումարվել է 1270-ին, Այրարատի Կոտայք գավառի Ձագ գյուղի վանքում, աշխարհիկ և հոգևոր գործիչ– ների մասնակցությամբ: ժողովում ըն– դունվել են կանոններ՝ ամուսնության, քահանաների և ժողովրդի փոխադարձ պարտականությունների, վանականների մաքրակեցության, ինչպես նաև երեխանե– րի կրոնական դաստիարակության մա– սին: Զ. ժ–ի կանոններով քահանաները պետք է ազատվեին հարկերից, պետ. պաշ– տոնյաներին իջևան տալու պարտականու– թյունից: Գյուղացիները պարտավոր էին օգնել քահանային՝ երկրագործական աշխատանքների ժամանակ ևն: Կանոննե– րը գրված են ժող. պարզ, դյուրամատչելի լեզվով: Գրկ. ՀովսեՓյան Գ.» Զագավանից ժողովը, «Շողակաթ», Վազ–պաա, 1913:

ՅԱԳԱՎԱՆՔ, Գետարգելի եկե– ղեցի, Գետարգելի Մուրբ Նշան, միջնադարյան Հայաստանի նշա– նավոր կրոնական կենտրոն, ճարտարա– պետական հուշարձան ՀԱԱՀ Աբովյանի շրջանի Առինջ գյուղից արևելք: Վանքի Ս. Նշան եկեղեցին (VII դ.) պատկանում է եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին: Աբսիդները դըր– սից բազմանիստ են: Պահպանվել են սըր–