Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/686

Այս էջը սրբագրված չէ

բաւոաշ տուֆից կառուցված պատերի ստո– րին շարքերը: Եկեղեցուն հս–ից և հվ–ից կից են նրա հետ ընդհանուր գետնախա– րիսխ ունեցող Փոքրիկ մատուռներ: Ձագավանքի Ս. Նշան եկեղեցու (VII դ.) հատակա– գիծը Ս. Նշանից արլ. գտնվում է վանքի սրբա– տաշ դարչնագույն տուֆից կառուցված երկ– րորդ եկեղեցին (XIII դ.)՝ երբեմնի երկ– հարկանի (երկրորդ հարկը չի պահպան– վել), քառակուսի հատակագծով (5X5 t/), առաջին հարկում ուղղանկյուն բեմով: Մ. Հասրաթ )ան.

ՁԱԴԷՁՈՐ, բերդ Մեծ Հայքի Սյունյաց նա– հանգի Հարանդ գավառում: Ըստ Ստեփա– նոս Օրբելյանի բերած ավանդական տե– ղեկության, Զ. հիմնադրել է Սիսակյան նախարարական տոհմի նահապետներից Զագիկը: Զ. է կոչվել նան այն ձորը, որ– տեղ հիմնվել է բերդը: Զ–ի ստույգ տեղը հայտնի չէ. ենթադրվում է, որ գտնվել է այժմյան Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի մոտակայքում: Զ. անունը հետագայում աղավաղվելով դարձել է Զագեզուր= Զան– գեզուր, որով ճանաչվել է ամբողջ էաբանդ գավառը: ՁԱԻ» ԷՍԷՌՆԷՐ, ձախ սոցիալ–հեղաւիո– խականների կուսակցություն, մանրբուր– ժուական քաղաքական կուսակցություն Ռուսաստանում, 1917–21-ին: Երևան է եկել որպես օպոզիցիոն քաղ. հոսանք էսէռների կուսակցության ներսում, 1914– 1918-ի առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին: Ղեկավարներն էին Մ. Սպիրիդոնովան, Բ. Կամկովը, Մ. Նա– տանսոնը: Զ. է. բոլշևիկների հետ համա– տեղ մտել են ռազմա–հեղափոխական կո– միտեների մեջ, մասնակցել 1917-ի Հոկ– տեմբերյան զինված ապստամբությանը, սովետների համառուսաստանյան II հա– մագումարին (1917), քվեարկել համագու– մարում ընդունված դեկրետների օգտին և մտել Համառուսաստանյան ԿԳԿ–ի կազմի մեջ: էսէռների կուսակցության IV համա– գումարի (1917) որոշմամբ Զ. է. վտարվե– ցին կուսակցությունից: Զ. է–ի I համագու– մարը 1917-ի դեկտ. 2(15)-ին ստեղծեց կազմակերպչորեն ինքնուրույն կուսակ– ցություն: Գյուղացիական դեպուտատնե– րի սովետների համառուսաստանյան ար– տակարգ, ապա նաև II համագումարում (1917-ի նոյեմբեր–դեկտեմբեր) Զ. է. պաշտպանեցին բոլշևիկներին, բայց սկզբում հրաժարվեցին մտնել սովետա– կան կառավարության մեջ՝ պահանջելով ստեղծել սոցիալիստական կուսակցու– թյունների ներկայացուցիչների «համա– սեռ» կառավարություն: Տաշվի առնելով, որ Զ. է. դեռևս մեծ ազդեցություն ունեն գյուղացիության շրջանում և որ նրանք աջակցում են սովետական իշխանությանը, բոլշևիկները ժամանակավոր համաձայ– նության եկան նրանց հետ: 1917-ի վեր– ջին 7 ձախ էսէռներ մտան ժողկոմխորհի կազմի մեջ (Ա. Կոլեգաևը նշանակվեց հո– ղագործության, Ի. Շտեյնբերգը՝ արդարա– դատության, Պ. Պռոշյանը՝ փոստ–հեռա– գրատան ժողկոմ ևն): Զ. է. մասնակցեցին սովետական իշխանության ագրարային քաղաքականության իրագործմանը, կար– միր բանակի ստեղծմանը, հակահեղափո– խության դեմ պայքարին: Սակայն այդ շրջանում էլ նրանք մի շարք սկզբունքա– յին հարցերում (սահմանադիր ժողովի, հակահեղափոխական մամուլի, ՎՉԿ–ի ևն վերաբերյալ) տարակարծիք էին բոլշևիկ– ների հետ, ընդ որում, տարաձայնություն– ների հիմքում ընկած էր Զ. է–ի կողմից պրոլետարիատի դիկտատուրայի ժխտու– մը: 1918-ի հունվար–փետրվարին Զ. է. հանդես եկան Բրեստի հաշտության (տես Րրեսաի հաշտություն, 1918) դեմ, որի կնքումից հետո դուրս եկան ԺԿխ–ից: Սո– վետների համառուսաստանյան V համա– գումարից (4–10-ը հուլիսի, 1918), որ– տեղ 1164 պատգամավորներից 773-ը բոլ– շևիկներ էին, իսկ մնացածները՝ գրեթե բոլորը, Զ. է., սկսվեց Զ. է–ի բացահայտ պայքարը բոլշևիկների դեմ: 1918-ի հու– լիսի 6-ին նրանք հակահեղափոխական խռովություն բարձրացրին (տես Ձախ՜ ԷսԷոական խռովություն 1918), որի ճնշու– մից հետո սովետների համառուսաստան– յան V համագումարի որոշմամբ Զ. է–ի մի մասը, որը պաշտպանում էր իր ԿԿ–ի քաղ. գիծը, վտարվեց սովետներից: Կու– սակցությունը պառակտվեց, նրա ղեկա– վարների մի մասը անցավ սովետական իշխանության բացահայտ թշնամիների կողմը, շարքային շատ անդամներ, որոնց հետ և որոշ ղեկավարներ, մտան ՌԿ(բ)Կ շարքերը: 1920-ական թթ. սկզբ ներին Ձ. է–ի կուսակցությունը դադարեց գոյու– թյուն ունենալուց: JI e H H H B.H., riOJIH • C06p. COH., 5 H3A., (cm. CnpaBoqHbift tom, h. 1, c. 332); Boh h-E p y e b h դ B., y6nftcTBO repMaH- cKoro nocjia Mnp6axa h BoccTaime JieBbrx aca- POb, H36p. coq., t. 3, M., 1963; T y c e b K. B., E p h n; h h X.A., Ot cornamaTejibCTBa k KOHTppeBOJIKHJHH. (O^epKH HCTOpHH nOJIHTH- qecKoro 6aHKpoTCTBa h m6ejm napTHH corjua- jihctob-p eBO jnoQHoiiep ob) , M., 1968. Գ. Խաչատրյան «ՁԱՒ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ», 1918-ի հունվա– րին ՌԿ(բ)Կ ներսում սովետական պետու– թյան և կոմունիստական կուսակցության արտաքին ու ներքին քաղաքականության դեմ մանրբուրժուական հեղափոխակա– նության դիրքերից հանդես եկող ձախ օպորտունիստական խումբ: «Զ. կ.»-ի խըմ– բի ղեկավարներն էին Ն. Բուխարինը, Ա. Բուբնովը, Ա. Լոմովը (Գ. Օպպոկով), Վ. Օբոլենսկին (Ն. Օսինսկի), Ե. Պրեոբ– րաժենսկին, Գ. Պյատակովը, Կ. Ռադեկը: Խմբում ընդգրկված էին Ն. Անտոնովը (նուկին), Ի. Արմանդը, Գ. Բոկին, Մ. Վա– սիլևը (Սարատովսկի), Ի. Վարդին–Մգե– լաձեն, Ռ. Զեմլյաչկան, Ա. Կոլոնտայը, Ս. Կոսիորը, Վ. Կույբիշևը, Ցոլ. Լենսկին, Ն. Մուրալովը, Գ. Մյասնիկովը, Մ. Պոկ– րովսկին, Մ. Ուրիցկին, Ի. Ունշլիխտը, Մ. Ֆրունզեն, Ե. Ցարոսլավսկին և ուրիշ– ներ: «Զ. կ.> պատասխանատու պաշտոն– ներ էին գրավում խոշորագույն կուսակ– ցական կազմակերպություններում, այդ թվում՝ Մոսկվայում, Պետրոգրադում, Ուրալում: «Զ. կ.»-ի ֆրակցիոն կենտրոնը կուսակցության Մոսկվայի մարզային բյուրոն էր: 1918-ի պայմաններում, երբ ներքին բուրժուազիայի նկատմամբ համեմատա– բար թեթև հաղթանակ էր ձեռք բերված, երբ Սովետները մեծ հաջողությունների էին հասել, կուսակցության անդամների մի մասի մոտ պատրանք էր ստեղծվել, որ հնարավոր է նույնպիսի հեշտությամբ լուծել արտաքին քաղ. ու ներքին տնտ. բոլոր պրոբլեմները, «…կուսակցական աշխատողների մեծամասնությունը,– գրում էր Վ. Ի. Լենինը,– ինչպես և այն ժամանակ ելնելով ամենալավագույն հե– ղափոխական մղումներից ու լավագույն կուսակցական տրադիցիաներից, հրա– պուրվում է «վառ» լոզունգով, առանց ըմբռնել ու նոր հասարակական– տնտեսական ու քաղաքական սիտուա– ցիան, առանց հաշվի առնելու պայման– ների փոփոխությունը, որը պա– հանջում է տակտիկայի արագ, կտրուկ փոփոխություն» (Երկ., հ. 26, էջ 550): ճիշտ չգնահատելով իրադրությունը՝ «Զ. կ.» կոչ էին անում անմիջապես հեղա– փոխություն «կատարել» այլ երկրներում, ժխտում էին սոցիալիզմի հաղթանակի հնարավորությունը մեկ երկրում, հայտա– րարում էին, թե Ռուսաստանում Հոկտեմ– բերյան հեղափոխության նվաճումների պահպանումը հնարավոր է միայն համաշ– խարհային հաղթական սոցիալիստական հեղափոխության պայմանով: «Զ. կ.»-ի դեմ սուր պայքար ծավալվեց հատկապես Բրեստի հաշտության պայմանագրի (տես Բրեսաի հաշտություն 1918) կնքման և երկիրը իմպերիալիստական պատերազ– մից դուրս բերելու կապակցությամբ: «Ձ. կ.» սկզբունքորեն դեմ էին, որ սովե– տական պետությունը հաշտության հա– մաձայնագիր կնքի իմպերիալիստական երկրների հետ: «Այսպիսի հայացքների տեսակետից,– գրում էր վ. Ի. Լենինը,– իմպերիալիստական տերությունների շըր– ջապատում սոցիալիստական հանրապե– տությունը չէր կարող տնտեսական որևէ պայմանագիր կնքել, չէր կարող գոյու– թյուն պահպանել, չթռչելով լուսնի վրա» (Երկ., հ. 27, էջ 66): Պայքար սկսելով կու– սակցության ԿԿ–ում և պարտություն կրե– լով՝ «Զ. կ.» տեղական կուսկազմակեր– պություններում սկսեցին հանդես գալ լենինյան խաղաղասիրական քաղաքակա– նության դեմ: Սակայն ՌԿ(ր)Կ յոթերորդ համագումարի (1918-ի մարտ) նախօրյա– կին կուսակցական կազմակերպություն– ների մեծ մասը արտահայտվեց ԿԿ–ի լե– նինյան գծի օգտին: ՌԿ(բ)Կ VII համագու– մարում սովետական պետության արտա– քին քաղաքականության սկզբունքների վերաբերյալ սուր բանավեճ ծավալվեց: Համագումարն ընդունեց պատերազմի և հաշտության վերաբերյալ լենինյան բա– նաձևը: Համագումարում պարտություն կրելուց հետո «Զ. կ.» շարունակեցին իրենց պայքարը, սակայն արդեն 1918-ի մայիս– հունիսին նրանք կորցրին նախկինում իրենց պաշտպանող կուսկազմակերպու–