Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/687

Այս էջը սրբագրված չէ

թյունների վստահությունը: 1918-ի ամռան վերջին «Զ. կ.», հրապարակայնորեն ըն– դունելով իրենց սխալները՝ ակտիվորեն ւծվեցին կուսակցական և պետ. աշխա– տանքի: «Զ. կ.»-ի դեմ մղված սուր պայքա– րում կուսակցությունը գործում էր համոզ– ման մեթոդով, բայց և վճռականորեն անց– կացնում էր սկզբունքային գիծը: Գրկ. Լենին Վ. Ի., Դժբախտ հաշտության հարցի պատմության շուրջը, Երկ., հ. 26: Նույնի, Քոսի մասին, հ. 27: Նույնի, Ռեոլյուցիոն ֆրազի մասին, նույն տեղում; Ն ու յ ն ի, Տարօրինակն ու հրեշավորը, նույն տեղում: Ն ու յ ն ի, «Զախ» երեխայության և մանր բուրժուականության մասին, նույն տե– ղում:tCeflbMOH 3KCTpeHHbIH ci>e3fl PKII(6). CTeHorpaH»i. OTqeT, M., 1962; H3 hctophh 6opb6hi JieHHHCKoii napraH npoTHB onnopTy- HH3Ma, M., 1966. ՁԱՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՏՈՒՆ–ԿՈՄՈՒՆԻՍՏ– ՆԵՐ (ՅԿԿ), ստեղծվել է 1917-ին, Շվե– դիայի սոցիալ–դեմոկրատական կուսակ– ցությունից (հիմնվել է 1889-ին) անջատ– ված ձախ օպոզիցիայի հիման վրա: Մինչև 1921-ը կոչվել է Շվեդիայի ձախ ս–դ. կու– սակցություն, որի IV համագումարում (1921) կուսակցությունը ընդունեց Կո– մինտերնի մեջ ընդունվելու 21 պայմանը և անվանափոխվեց Շվեդիայի կոմունիս– տական կուսակցության (ՇԿԿ, 1967-ից՝ ԶԿԿ): Երկրորդ համաշխարհային պատե– րազմի շրջանում (1939–45) ՇԿԿ գործել է ծանր պայմաններում: ՇԿԿ XVI համագու– մարը (1953) ընդունեց նոր ծրագիր, որը նպաստեց կուսակցության գաղափարա– կան և կազմակերպական ամրապնդմանը: ԶԿԿ XXIII (1972) համագումարի ընդու– նած ծրագրում նշվում է, որ ԶԿԿ իր գոր– ծունեությունը կառուցում է «գիտական սոցիալիզմի, Մարքսի, Լենինի հեղափո– խական տեսության հիման վյւա»: Շվեդիա– յի կոմկուսակցության պատվիրակություն– ները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներ– կայացուցիչների խորհրդակցություններին (1957, 1960, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին, 1969-ի խորհրդակցությանը (Մոսկվա) ԶԿԿ հան– դես է եկել որպես դիտորդ: ԶԿԿ բարձրա– գույն մարմինն է համագումարը, համա– գումարների միջև ընկած ժամանակա– շրջանում՝ վարչությունը: ԶԿԿ նախագահն է Լ. Վեները, կենտրոնական օրգանը՝ «Նյու դագ» («Ny Dag») թերթը: ՁԱԻ ՁԵՌՔԻ ԿԱՆՈՆ, մագնիսական դաշ– տում գտնվող հոսանքակիր հաղորդչի վրա ազդող մեխանիկական ուժի ուղղու– թյունը որոշելու կանոն: Հարմար է հիշե– լու համար և ձևակերպվում է այսպես, եթե ձախ ձեռքի ափը տեղավորվի այնպես, որ պարզված մատները համընկնեն հոսանքի ուղղությանը, իսկ մագնիսական դաշտի ուժագծերը մտնեն ափի մեջ, ապա բաց– ված բթամատը ցույց կտա հաղորդչի վրա ազդող ուժի ուղղությունը: Մագնիսական դաշտում շարժվող էլեկտրոնի կամ բա– ցասական իոնի վրա ազդող ուժի ուղղու– թյունը որոշելու համար Զ. ձ. կ. կիրառե– լիս հարկավոր է հաշվի առնել, որ էլեկտրո– նի շարժման ուղղությունը հակառակ է էլեկտրական հոսանքի պայմանականորեն ընդունված ուղղությանը: Զ. ձ. կ–ով որոշ– վում է Լորենցի ուժի մագնիսական մասի ազդման ուղղությունը (տես նաև Աշ ձեռքի կանոն):

ՁԱՒԷՍԷՌԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ 1918, ձախ էսէռների հակահեղափոխական ելույթը հուլիսի 6– 7-ին, Մոսկվայում, որի նպատակն էր ձախողել Բրեստի հաշ– տության պայմանագիրը, պատերազմ հրահրել Գերմանիայի հետ, տապալել սովետական կառավարությունը: Հուլիսի 5-ին սովետների համառուսաստանյան V համագումարում ձախ էսէռական ֆրակ– ցիան (352 պատգամավոր) հանդես եկավ սովետական իշխանության և բոլշևիկնե– րի կուսակցության քաղաքականության դեմ: Համագումարի կողմից վճռական հա– կահարված ստանալուց հետո նրանք դի– մեցին պրովոկացիոն գործողությունների: Հուլիսի 6-ին ձախ էսէռ 6ա. Բլյումկինը սպանեց գերմ. դեսպան Վ. Միրբախին, նպատակ ունենալով Գերմանիային պա– տերազմի հրահրել սովետական հան– րապետության դեմ, և թաքնվեց ձախ էսէռ Դ. Ի.Պոպովի հրամանատարության տակ գտնվող ՎՉԿ–ի ջոկատի շտաբում, որը դարձել էր խռովության կենտրոն: Խռովարարները ձերբակալեցին ՎՉԿ–ի նախագահ Ֆ. Զերժինսկուն, որը ջոկատ ժամանեց՝ պահանջելով հանձնել մարդա– սպանին: Այնուհետև ձերբակալեցին նաև ՎՉԿ–ի նախագահի ժամանակավոր պաշ– տոնակատար Մ. Լացիսին, Մոսսովետի նախագահ Սմիդովիչին և 27 այլ կոմու– նիստների: Հուլիսի 7-ի գիշերը էսէռա– կան ջոկատն սկսեց Կրեմլի գնդակոծումը, գրավեց կենտրոնական հեռագրատունը: Համագումարն ստիպված ընդհատեց աշ խատանքը և պատգամավորներին մոբի– լիզացրեց խռովությունը ճնշելու համար: Խռովության լիկվիդացումը ղեկավարում էր Վ. Ի. Լենինը, իսկ անմիջական ռազմ, գործողությունները՝ Ն. Պոդվոյսկին: Ձեր– բակալվեցին սովետների V համագումա– րի և Կենտգործկոմի ձախէսէռական ֆրակցիաների անդամները: Սովետական զինված ջոկատները հուլիսի 7-ին սկսեցին հակահարձակումը և կեսօրվա ժամը 2-ին լիովին ջախջախեցին խռովարարներին: Նրանցից 13-ը ՎՉԿ–ի որոշմամբ գնդակա– հարվեցին: Գերագույն հեղափոխական տրիբունալը խռովության մյուս կազմա– կերպիչներին (այդ թվում՝ Պռոշյանին, Կամկովին և Կարելինին) դատապարտեց պատժի տարբեր չափերի (բանտարկու– թյան), իսկ ոմանց էլ ներում շնորհվեց՝ հաշվի առնելով նախկին ծառայություն– ները: Սովետների V համագումարի որոշ– մամբ բանվորա–գյուղացիական սովետ– ներից վտարվեցին ձախ էսէռները և ամենուրեք ճնշվեցին նրանց խռովություն– ները: Գր կ. ւոես Ձախ էսէոներ հոդվածի գրակա– նությունը: Ա, Բաղմանյան

ՁԱԽՈՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառի գավառո մ: 1909-ին ուներ 7 ընտանիք հայ բնակ ւչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Զ–ի հայերը 1911-ի հուլիսին, ռուս, զորքերի նահանջի ժա– մանակ, գաղթել և բնակություն են հս:ս– տատել Արևելյան Հայաստանում:

ՁԱԻՈՒԹՏԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒ–

ԹՅՈՒՆԸ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՄԵՋ», կոմունիս– տական կուսակցությունների ստրատե– գիայի և տակտիկայի, բոլշևիզմի պատմու– Հայերեն վերջին հրատարակության շապիկը թյան և Հոկտեմբերյան հեղափոխության միջազգային նշանակության հարցերին նվիրված Վ. Ի. Լենինի աշխատությունը: Գրվել է 1920-ի ապրիլ–մայիսին, տպա– գրվել է ռուս.՝ հունիսին, անգլ. և ֆրաևս.՝ հուլիսին և որպես նվեր տրվել է Կոմին– տերնի II կոնգրեսի (1920-ի հուլիս–- օգոստոս) պատգամավորներին: Հոկտեմբերյան հեղափոխության հաղ– թանակից հետո կապիտալիստական եր– կըրների կոմկուսների ամենագլխավոր խնդիրը դարձավ, հենվելով մասսաների հեղափոխական վերելքի վրա, գլխավորել պրոլետարիատի պայքարը: Բայց նոր ստեղծված կոմկուսակցությունների մեծ մասը դեռևս չուներ նման աշխատանքի փորձ: Նրանց խանգարում էին ս–դ. կու– սակցությունների ավանդույթները, պայ– քարի հին ձևերի որոշակի բեռը: Դրա հետ միասին կոմկուսներում երևան եկան «ձախ» խմբեր, որոնք կուսակցություն– ներին մղում էին աղանդավորության և ավանտյուրիզմի, պահանջում էին բոյկո– տել բուրժ. պառլամենտները, դեմ էին սոցիալ–դեմոկրատների գլխավորած արհ– միություններում կոմունիստների մասնակ– ցությանը, աղավաղում էին պրոլետարիա– տի դիկտատուրայի գաղափարը ևն: Արանք սխալներ էին, որոնք տանում էին դեպի խզում մասսաներից: Վ. Ի. Լենինը այս սխալները բնութագրեց որպես «Ձախու– թյան» մանկական հիվանդություն կոմու– նիզմի մեջ»: Լենինը ցույց էր տալիս, «…որ մեր հեղափոխության մի քանի հիմնական գծերն ունեն ո՝չ թե տեղական, ո՝չ թե ազ– գային առանձնահատուկ, ո՝չ թե միայն ռուսական, այլ միջազգային նշանակու– թյուն» (Երկ., հ. 31, էջ 5), «…որ բոլշևիզմը պիտանի է որպես տակտիկայի տիպար բոէ^րԻ համար» (Նույնի, հ. 28, էջ 372): Բոլշևիկների կուսակցությունը աճել, ամրապնդվել և կոփվել է միջազգային օպորտունիզմի և մանրբուրժուական հե– ղափոխականության դեմ մղված տևական ու հետևողական պայքարում: Նրա հա– ջողության հիմնական պայմանները եղել են երկաթյա կարգապահությունը, մասսա– ների հետ սերտ կապը, իր տակտիկայի ճշտության մեջ նրանց սեփական փորձով համոզելը, տևական ու համբերատար աշ– խատանքը բանվորների ու աշխատավոր–