Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/689

Այս էջը սրբագրված չէ

կանելության: Թերթը յուրովի ներկայաց– րել է Անդրկովկասի մշակութային կյան– քը, աշխատավորության կենցաղը, ծանո– թացրել կրթական գործի դրվածքին: Տպա– գրել է նաև գեղարվեստական գործեր, թարգմանություններ: «Զ.»-ին նախորդել է «Կյանք» (1906, Թիֆլիս) շաբաթաթերթը: Վ. Մաղաչյան «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ», գրական, քաղա– քական շաբաթաթերթ (1903–04-ին՝ եռօր– յա): Ամերիկայի հայ հրատարակչական ընկերության պաշտոնաթերթ (1899– 1900), վերակազմյալ հնչակյան կուսակ– ցության Ամերիկայի շրջանակի (1900–02, 1903–08), հնչակյան կուսակցության Ամե– րիկայի նահանգային վարչության (1902– 1903) օրգան, վերակազմյալ հնչակյան կուսակցության Կ. Պոլսի վարչության պաշտոնաթերթ (1908–11): Լույս է տեսել 1899–1911-ին, Նյու Չորքում, Ուստրում, Բոստոնում և Կ. Պոլսում (1908-ից, երկ– րորդ շրջան): Խմբագիրներ՝ Վ. Շահենի (Հ. Հակոբյան), Գ. Չիթճյան, Ս. Պարթե– յան, Մ. Սուրյան, Լ. Լարենց: Աոաջին շրջանում ջատագովել է հայ քաղ. հոսանք– ների գործակցությունը, մերկացրել է « Ձայն հայրենյաց» պարբերականի գլխագիրը Թուրքիայի հայահալած քաղաքականու– թյունը: Համակրանք է հայտնել բալկան– յան ժողովուրդների՝ օսմանյան բռնա– պետության դեմ մղած պայքարին, անդ– րադարձել արևելահայության հուզող խնդիրներին, ամերիկահայ մշակութա– յին, կրթական, բարեզործական ձեռնարկ– ներին, հրատարակել հայ հեղինակների գործեր, ռուս և այլ երկրների գրողների երկեր՝ Ա. Չոպանյանի, Ե. Դուրյանի, Ս. Հարությունյանի և այլոց թարգմանու– թյամբ [ուշագրավ են Մ. Գորկու «Բազեի երգը* (1902) և Ի. Վազովի «Լծի սակ» վեպի (1904) թարգմանությունները]: Երկ– րորդ շրջանում լուսաբանել է արևմտահա– յության կացությունը օսմանյան «սահ– մանադրության» վերահաստատումից (1908) հետո, ծանոթացրել կովկասահայ կյանքին, հրատարակել նյութեր վերա– կազմյալ հնչակյան կուսակցության գոր– ծունեության վերաբերյալ: Տպագրել է Ադա նայի ջարդերի (1909) ականատեսնե– րի վկայություններ և օտար մամուլի ար– ձագանքներ, դատապարտել թուրք կա– ռավարության կիսկատար «բարենորո– գումները», օսմանյան «հեղափոխական» կուսակցությունների ծրագրերը: Աշխա– տակցել են Մ. Ա. Գաբրիելյանը, Հ. ճան– կյուլյանը, Կ. Փափազյանը, Վ. Տիրանյանը (Վ. Թեքեյան), Տ. Արշակը, Կ. Գարակյուլ– յանը (առաջին շրջան), Զ. Եսայանը, Ա. Փանոսյանը (Ալփասլան), Սիպիլը» Թլկատինցին, Ռ. Սևակը, Ե. Մեսիայանը, Ա. Անտոնյանը, Լ. էսաճանյանը, Հ. Գա– զանճյանը, Գ. Մալխասը, Զ. Գոչյանը, Մ. Նաթանյանը, Վ. Արզույանը, Հ. Եր– վանդը, Ա. Գնունին և ուրիշներ: 1897– 1899-ին լույս է տեսել «Տիգրիս» անունով (խմբագիրներ՝ Հ. էկինյան, Թ. Չարշաֆ– ճյան): Գ. ԳույուԱջյան

ՁԱՅՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ, ձայների ու աղմուկների ինտենսիվությունը և որա– կական տարբեր հատկանիշները բնութա– գրող մեծությունների չափումները: Ձայ– նագիտության մեջ չափվող գլխավոր մե– ծություններն են ձայնական ճնշումը, ձայ– նի ինտենսիվությունը, մասնիկների տա– տանողական արագությունն ու տեղա– շարժը, տատանումների հաճախականու– թյունն ու պարբերությունը, տարածման արագությունը, մարման գործակիցը ևն: Զ. չ. համատեղվում են էլեկտրական չա– փումների հետ և կատարվում են հիմնա– կանում էլեկտրոնային չափիչ սարքերով: Զ. չ–ի դժվարությունը պայմանավորված է շենքերում ձայնագիտական մեծություննե– րի բարդ տարածական բաշխումով, ինչ– պես նաև ժամանակի ընթացքում ձայների ու աղմուկների փոփոխականությամբ: Ձայնական ճնշումը չափվում է չափիչ միկրոֆոնով (օդում) և հիղրոֆոնով (ջը– րում): Տարբեր աղմուկների չափման հա– մար կիրառվում է աղմկաչափը: Զ. չ–ի կարևոր բաժինը շինարարական և ճարտ. ձայնագիտության մեջ կատարվող չա– փումներն են: Զ. չ–ի մեջ են մտնում նաև ձայնատարների բնութագրերի չափում– ները, կապի ձայնագիտական սարքերի փորձարկումները ևն: Հատուկ խումբ են կազմում մարդու լսողության, ինչպես նաև նորմայից շեղումների սուբյեկտիվ չափումները (աուդիոմետրիա):

ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ակուստիկա, նեղ իմաստով՝ ուսմունք ձայնի մասին, լայն իմաստով՝ ֆիզիկայի բնագավառ, որն ուսումնասիրում է հաճախականու– թյունների ընդարձակ տիրույթի առաձգա– կան տատանումներն ու ալիքները, դրանց փոխազդեցությունը նյութի հետ, ինչպես նաև այդ տատանումների (ալիքների) կիրառությունները: Զ. գիտելիքների հնա– գույն բնագավառներից է. ծագել է խոսքի ու լսողության, երաժշտական ձայների ու գործիքների հետ կապված երևույթները բացատրելու համար: Դեռևս հույն փի– լիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասը (VI դ. մ. թ. ա.) կապ է հայտնաբերել տոնի բարձրության և լարի կամ փողի երկարու– թյան միջև: Արիստոտելը (IV դ. մ. թ. ա.) նկատել է, որ ձայնի տարածումը կապված է միջավայրի սեղմման և նոսրացման, իսկ արձագանքը՝ անդրադարձման հետ: Միջնադարում Զ–յան զարգացումը դադա– րում է և նորից առաջընթաց է ապրում միայն Վերածնության դարաշրջանից ըս– կըսած: Զ–յան զարգացման պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փ ու լ ը (XVII դ. սկիզբ – XVIII դ. սկիզբ) ընդգրկում է երաժշտական տոների, դը– րանց աղբյուրների (լար, փող), ձայնի տարածման արագության հետազոտու– թյունները: Գ. Գալի լեյը և ֆրանսիացի գիտնական Մ. Մերսենը սահմանել են լարի տատանումների ճշգրիտ քանակա– կան օրենքները: Երկրորդ փուլում (XVIII դ. սկիզբ–XX դ. սկիզբ) Զ. զար– գանում է իբրև մեխանիկայի բաժին: Ստեղծվում է մեխանիկական տատանում– ների, ձայնային (առաձգական) ալիքների ճառագայթման ու տարածման ընդհանուր տեսություն, մշակվում են ձայնի բնութա– գրերի չափման մեթոդներ, բացահայտ– վում է ձայնի տեմբրի ֆիզիկական էու– թյունը: ի. Նյուտոնը չափել է ձայնի արա– գությունը օդում, սակայն հաշվի չի առել սեղմման հետևանքով տեղի ունեցող տա– քացումը. այդ սխալը հետագայում ուղղել է Պ. Լապլասը: Պետերբուրգի ԳԱ անդամ– ներ Լ. էյլերը, Դ. Բեռնուլին և ֆրանսիա– ցի գիտնականներ ժ. դ’Ալամբերն ու ժ. Լագրանժը մշակել են լարերի, ձողերի և թիթեղների տատանումների տեսությու– նը, բացատրել օբերւոոնների ծագումը: Հ. Հելմհոլցը իր մշակած ռեզոնատորնե– րի տեսության հիման վրա տվել է ականջի աշխատանքի ֆիզիկական բացատրությու– նը: Նրա հետազոտությունները հիմք են ծառայել ֆիզիոլոգիական և երաժշտական Զ–յան ստեղծման համար: Զ–յան զարգաց– ման երկրորդ փուլը հանրագումարի է բերվել Ջ. Վ. Ռեյեյի «Ձայնի տեսություն» դասական աշխատությունում: Երրորդ, ժամանակակից փ ու լ ը, որի սկիզբը համարվում է XX դ. 20-ական թթ., կապված է ռադիոտեխնիկա– յի , ռադիոհաղորդումների, Էչեկտրաձայ– նագիւոության և հիդրոձայնագիտության ստեղծման հետ: XX դ. 1-ին կեսին ռազմ, տեխնիկայի հզորացումը նոր իմպուլս է հաղորդել Զ–յան զարգացմանը: Մեծ ին– տենսիվության ձայնային ալիքների տա– րածման խնդիրների վերաբերյալ ռուս ֆի– զիկոսներ Ա. Ա. էյհենվալդի և Ն. Ն. Անդ– րեևի կատարած աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել ոչ գծային Զ–յան համար: Ն. Ն. Անդրեևը, Ի. Գ. Ռու– սակովը (1934) և Դ. Ի. Բլոխինցևը (1947) մշակել են շարժվող միջավայրերի Զ–յան հիմունքները: ճարտ. և շինարարական Զ–յան զարգացմանը զուգընթաց հատուկ նշանակություն են ստացել ձայնի կլանման և ցրման պրոբլեմները, որոնցով զբաղ– վել են Ս. Ն. Ռժևկինը, Գ. Դ. է^ալյուժինցը և Վ. Վ. Ֆուրդուևը: Առանձին ուշադրու– թյուն է հատկացվել ձայնային աղմուկնե– րի և դրանց վերացման մեթոդների ուսում– նասիրությանը: Զ–յան զարգացման ժամա– նակակից փուլում կարևոր հետազոտու– թյունների օբյեկտ են դարձել ոււարաձայ– նը և հիպերձայնը: Ուլտրաձայնի տարած– ման վրա նյութի մոլեկուլային կառուց– վածքի ազդեցության հարցերով զբաղվում է մոլեկուլային Զ.: Ներկայումս տարբերում են՝ ընդհանուր Զ., կիրառական Զ. և պսիխոֆիզիոլոգիա– կան Զ.: Ը ն դ հ ա ն ու ր Զ. զբաղվում է տարբեր միջավայրերում և համակարգե– րում առաձգական տատանումների ու ալիքների ճառագայթման, տարածման և ընդունման օրինաչափությունների տեսա– կան ու փորձնական ուսումնասիրությամբ: Ընդհանուր Զ. պայմանականորեն կարե– լի է բաժանել ձայնի տես ու թյան, ֆիզիկական Զ–յան ևոչ գծային Զ–յան: Կիրառական Զ. շատ լայն բնագավառ է, որի մեջ մտնում են էլեկ– տրաձայնագիտությունը, ձայնաչափու– թյունը, ճարտ. և շինարարական Զ., մըթ– նոլորտային Զ. (օդերևութաբանության